Կանանի ՀԿ - Kanani NGO

Call Directions Website Contact the organization

Կանանի ՀԿ - Kanani NGO Specialized center: Preventing bullying/mobbing, as well as enhancing emotional well-being for women.

10/09/2026

Առաջիկայում կներկայացնենք կարճ տեսանյութեր` Կանանի ՀԿ-ի կողմից ստեղծված նյութերի մասին:

#կանանի

😊Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության EU NEIGHBOURS east հարթակում հրապարակվել է «Կանանի» սոցիալ-հոգեբանա...
09/09/2026

😊Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության EU NEIGHBOURS east հարթակում հրապարակվել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացված «Առողջ մայրություն․ հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի մասին հաջողության պատմությունը։

Ծրագրի արդյունքներն ու մասնակիցների փորձառությունները ներկայացվել են ԵՄ տարածաշրջանային հարթակում՝ ընդգծելով հետծննդյան հոգեկան առողջությունը որպես մայրական առողջության և բարեկեցության կարևոր բաղադրիչ։

Հոդվածն անդրադառնում է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և այն փոփոխություններին, որոնք ուղղված էին Հայաստանում հետծննդյան շրջանում կանանց հոգեկան առողջության պահպանմանն ու մասնագիտական աջակցության հնարավորությունների բարելավմանը։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական միությանը՝ աջակցության և մեր նախաձեռնության արդյունքները ներկայացնելու հնարավորության համար։

Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ին, Հոգեկան առողջության հայկական ասոցացիային` վստահության և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ ենք ՀՀ Առողջապահության նախարարությանը , ծրագրի իրականացմանը մասնակցած բուժհաստատություններին, բժիշկներին և առողջապահության ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գործընկեր կազմակերպություններին, ծրագրի շահառու կանանց և մայրերին, ովքեր իրենց մասնակցությամբ և փորձով նպաստեցին ծրագրի իրականացմանն ու արդյունքների ձևավորմանը։

📌 «Դու վատ մայր չես․ երբ կնոջ հոգեկան առողջությունը դառնում է մայրության խնամքի մաս» հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ👇

#ԱռողջՄայրություն #Կանանի #ՀետծննդյանՀոգեկանԱռողջություն #ՄայրականՀոգեկանԱռողջություն , ։

Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա
Հոգեկան առողջություն-Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն
Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia
ՀՀ առողջապահության նախարարություն
Armine Adamyan
Hayk Mkrtchyan
Кристина Багдасарян
Դիանա Եղոյան

Երեխայի ծնունդը հաճախ համարվում է կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը։ Սակայն երջանիկ մայրության սպասումների հետևում որոշ կանայք ապրում են տագնապ, դեպրեսիա, վախ կամ ...

🔎Երբ խոսում ենք համայնքի զարգացման մասին, պետք է նկատել,որ իրական փոփոխությունները հաճախ սկսվում են ամենօրյա, թվացյալ փո...
08/09/2026

🔎Երբ խոսում ենք համայնքի զարգացման մասին, պետք է նկատել,որ իրական փոփոխությունները հաճախ սկսվում են ամենօրյա, թվացյալ փոքր խնդիրների լուծումից...

💡Աշոցք համայնքում գենդերազգայուն բյուջետավորման շրջանակում իրականացվում են երկու կարևոր նախաձեռնություններ` համայնքի բնակիչների, մասնավորապես ,կանանց իրական կարիքներին արձագանքելու նպատակով։

📍Պարի խմբակի սպասասրահը բարեկարգվել և կահավորվել է, որպեսզի երեխաներին ուղեկցող ծնողները, հատկապես խնամքի հիմնական պատասխանատվությունը կրող կանայք, ունենան ավելի հարմարավետ պայմաններ սպասելու համար։

📍Գոգհովիտում վերանորոգվելու և բարեկարգվելու է կանանց համար նախատեսված դասընթացների տարածքի սանհանգույցը

🖇Այս փոփոխություններն իրականացվում են «Կանանի» ՀԿ-ի և Աշոցքի համայնքապետարանի համագործակցությամբ`համայնքը կարևոր դեր է ստանձնում աշխատանքների իրականացման և տարածքների բարեկարգման գործում։

🔗Գենդերազգայու բյուջետավորումը միայն բյուջեի բաշխում չէ։ Այն մարդկանց կարիքները տեսնելու և համայնքում հավասար ու արժանապատիվ պայմաններ ստեղծելու գործիք է։

*********
Նախաձեռնություններն իրականացվում են ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) կողմից ֆինանսավորվող «Զորեղացնելով նրան․ ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակներում։

#ԳենդերազգայունԲյուջետավորում #Հուշագիր #Կանանի #Աշոցք

07/09/2026

Գենդերազգայուն բյուջետավորման ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության (UN Women) կողմից ֆինանսավորվող` «Զորեղացնելով նրան. ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակներում:

#Հուշագիր
#Կանանի
#Աշոցք

03/09/2026
📢 Մեկնարկում է Համայնքային խորհուրդների ընդունելության երկրորդ փուլըԵՄ աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախ...
02/09/2026

📢 Մեկնարկում է Համայնքային խորհուրդների ընդունելության երկրորդ փուլը

ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ մեկնարկում է Փախստականների համայնքային խորհուրդների ընդունելության երկրորդ փուլը։

🔹 Արդեն մեկ տարի է, ինչ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում հաջողությամբ գործող համայնքային խորհուրդները հարթակ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ ստանալու անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ, համակարգված կերպով բարձրաձայնելու առկա խնդիրները և ամրապնդելու իրենց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։

🚙 Եթե բնակվում եք նշված համայնքներից դուրս, միևնույն է կարող եք դիմել՝ ընտրելով մասնակցության համար ձեզ ամենահարմար խորհուրդը։
Ծրագիրն ամբողջությամբ հոգում է հանդիպումներին մասնակցելու ճանապարհածախսը։

✨ Եթե պատրաստ եք կամավոր հիմունքներով մեկ տարի ակտիվորեն ներգրավվել համայնքային գործունեության մեջ, սպասում ենք ձեր հայտերին։

⏳ Դիմելու վերջնաժամկետը՝ 13 սեպտեմբերի, 2026 թ.
🔗 Դիմումի հայտ՝ https://shorturl.at/lHFpV

💡Open call for joining Community Councils

Within the framework of the EU-supported "Human Rights for and with Refugees" project, the second phase of applications for the Refugee Community Councils is now open.

🔹 For a year now, the successfully operating Community Councils in Yerevan, Gyumri, Dilijan, and Yeghegnadzor have served as a platform for people displaced from Nagorno-Karabakh to acquire necessary knowledge and tools, to voice existing issues, and to strengthen their participation in decision-making processes.

🚙 If you reside outside the mentioned communities, you can apply by choosing the most convenient Community Council for your participation.
The project fully covers all travel expenses to attend the meetings.

✨ If you are ready to actively engage in community activities on a voluntary basis for one year, we look forward to receiving your applications.

Application link: https://shorturl.at/lHFpV
Deadline: September 13

"Human Rights for and with Refugees" project is implemented with the support of the European Union by Democracy Development Foundation, Estonian Refugee Council, Coalition to Stop Violence Against Women, and Commit Global.

The project focuses on empowering refugees from Nagorno-Karabakh by providing essential knowledge about their rights, addressing vulnerabilities, and improving access to user-friendly resources on their entitlements and opportunities.

01/09/2026

📚 Սեպտեմբերի 1․ նոր ուսումնական տարի

Կանանի թիմը վերադարձել է արձակուրդից և
պարբերաբար ձեզ կներկայացնի կազմակերպության կողմից ստեղծված կրթական գործիքները:

Սկսում ենք «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց» ուղեցույցից։

#Կանանի Անվտանգ_կրթական_միջավայր #բուլինգ

17/08/2026

Կանանի թիմն արձակուրդում է

Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 1-ը Կանանի թիմը կոլեկտիվ հանգստի մեջ է։

Կհանդիպենք սեպտեմբերին

Հայտադիմումներն արդեն բաց ենՂարաբաղից տեղահանված անձանց առաջարկում ենք ծանոթանալ մանրամասներին և միանալ Գյումրու փախստակ...
16/08/2026

Հայտադիմումներն արդեն բաց են

Ղարաբաղից տեղահանված անձանց առաջարկում ենք ծանոթանալ մանրամասներին և միանալ Գյումրու փախստականների համայնքային խորհրդին․

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Ղարաբաղից տեղահանված անձանց միանալու Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվող փախստականների համայնքային խորհուրդներին (ՀԽ)։

ՀԽ-ները հյուրընկալվում և գործարկվում են հետևյալ կազմակերպությունների կողմից․
Երևանի ՀԽ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ,
Գյումրու ՀԽ՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ,
Եղեգնաձորի ՀԽ՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ,
Դիլիջանի ՀԽ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

Աշխարհագրական այս բաշխվածությունը ապահովում է արդյունավետ ներկայացուցչություն ամբողջ Հայաստանի տարածքում՝ միաժամանակ տրամադրելով ճկունություն՝ ընտրելու մասնակցության համար ամենահարմար խորհուրդը։

Այսինքն՝ նշված համայնքներից դուրս բնակվող և բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել, քանի որ ծրագիրը հոգում է նրանց ճանապարհածախսը՝ ՀԽ-ների հանդիպումներին մասնակցելու համար։

ՀԽ-ների նպատակն է զինել Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ գործիքներով, գիտելիքներով և ռեսուրսներով՝ առկա մարտահրավերներն ու խնդիրները համակարգված ձևով հասցեագրելու, ինչպես նաև նրանց ներկայացվածությունն ու ներգրավվածությունը ընդունող համայնքների կյանքում բարելավելու համար՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց շահերը և մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը։

ՀԽ-ները կազմակերպելու են պարբերական ամսական հանդիպումներ, որոնց շրջանակում՝ կքննարկվեն փախստականների խնդիրները և կարիքները, կառաջարկվեն խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ՝ պետական և ոչ պետական մարմինների ու այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու հնարավորությամբ, կբարձրաձայնվեն և կներկայացվեն համայնքային շահերը՝ խթանելով մասնակցությունը որոշումների կայացման գործում։

Բացի ամսական հանդիպումներից, ըստ անհրաժեշտության և կարիքների, ՀԽ-ները կունենան կարողությունների զարգացման հանդիպումներ, դասընթացներ և խորհրդատվություն ստանալու հնարավորություն՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծումներն առավել հասցեական և փաստահեն դարձնելու համար։

Յուրաքանչյուր ՀԽ ունի նաև ամենատարբեր խնդիրների հասցեագրման նպատակով նախաձեռնություններ իրականացնելու համար նախատեսված ֆինանսավորման հնարավորություն։

Յուրաքանչյուր ՀԽ-ներին անդամակցությունը 1 տարով է և կամավոր հիմունքներով։ ՀԽ-ները պետք է գործեն քաղաքականապես չեզոք։

Այսպիսով, եթե Դուք՝

Հայաստանի ցանկացած համայնքում բնակվող Ղարաբաղից տեղահանված անձ եք,
մոտիվացված եք ներկայացնելու Ձեր համայնքը և բարձրաձայնելու առկա խնդիրները,
նախաձեռնող եք և պատրաստ՝ ակտիվ մասնակցության,
պատրաստ եք ներգրավվել ՀԽ-ների պարբերական հանդիպումներին, դասընթացներին և առաջարկվող հնարավորություններին 1 տարի շարունակ, ապա կարող եք միանալ աշխարհագրորեն Ձեզ ամենամոտ համայնքային խորհրդին և դառնալ Ձեր համայնքի ձայնը՝ մասնակցելով Ձեզ առնչվող որոշումների կայացման գործընթացներին։

Գրանցման հայտն այստեղ՝
https://docs.google.com/forms/d/1nTUQpiYqObw2RDdXEsUYGheHJEgSta-uHvdadRZaJPI/viewform?edit_requested=true

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2026 թ․ սեպտեմբերի 13-ը։

🔺 Հուշագրի նպատակն է ՀԿ-ի կողմից իրականացվող և ՄԱԿ-ի կանանց հարցերով (UN Women) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Զո...
14/08/2026

🔺 Հուշագրի նպատակն է ՀԿ-ի կողմից իրականացվող և ՄԱԿ-ի կանանց հարցերով (UN Women) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Զորեղացնելով նրան․ ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակներում ձևավորված կանանց ինքնօգնության խմբի կողմից Անի խոշորացված համայնքում գենդերազգայուն բյուջետավորման (GRB) երեք տեղական նախաձեռնությունների իրագործումը՝ ֆինանսական, նյութական, կազմակերպական և մարդկային ռեսուրսների համադրմամբ։
🔺 Երկուստեք կարևորվեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը համայնքի տարբեր գյուղական բնակավայրերում :
🔺 Ըստ վերոնշյալ ծրագրի, նախատեսվում է Իսահակյան բնակավայրում ստեղծել մինի գրադարան/կանանց ապահով տարածք, Ձորակապ բնակավայրում՝ գենդերազգայուն մինի խաղահրապարակի թարմացում, իսկ Աղինում՝ համայնքային կանգառ: Առաջին երկուսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Աղինում դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին:
🔺 Նախաձեռնությունների իրականացման նախատեսվող վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

UN Women Armenia

Address

Gyumri
3114

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37494640297

Alerts

Be the first to know and let us send you an email when Կանանի ՀԿ - Kanani NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կանանի ՀԿ - Kanani NGO:

Shortcuts

Share