EU-LEAD4Shirak

EU-LEAD4Shirak LEAD4Shirak is funded by the European Union and the Austrian Development Cooperation. WHAT IS LEAD4SHIRAK?

The LEAD4Shirak Project aims to contribute to reducing poverty, inequality and vulnerability through integrated, sustainable and participatory rural development by introducing the LEADER approach to improve employment, rural economy, community empowerment and living conditions of rural population and their resilience, while protecting the environment and mainstreaming gender equality.

Ի՞նչ է «Տե

ղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզերում» ծրագիրը
Ծրագրի նպատակն է ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը՝ կիրառելով Եվրոպական միության «LEADER»/ Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ/CLLD) մեթոդաբանությունը: Այն ուղղված է խթանելու զբաղվածությունը, նպաստելու գյուղատնտեսության զարգացմանը, համայնքների հզորացմանը, բարելավելու գյուղական բնակչության կենսամիջոցներն ու ապահովելու դրանց կայունությունը` ընդսմին պաշտպանելով շրջակա միջավայրը, ապահովելով գենդերային հավասարություն, ինչպես նաև օժանդակելով երիտասարդների և կանանց զորեղացմանը:

WHAT IS LEADER? LEADER is a European Union initiative of local development in rural areas with the purpose to revive rural areas through developing the capacities of local communities and people to act in common, eventually leading to strengthening the social capital, the local economy, the resilience and life quality of the area they live in. LEADER/ CLLD (ՀԱՏԶ)-ն Եվրոպական միության կողմից գյուղական վայրերում իրականացվող տեղական զարգացման մեթոդաբանություն է, որի նպատակն է աշխուժացնել գյուղական բնակավայրերը՝ զարգացնելով համայնքների և բնակիչների միասնաբար գործելու կարողությունները, որն, ի վերջո, հանգեցնում է տվյալ բնակավայրերի սոցիալական կապիտալի, տեղական տնտեսության ու դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կյանքի որակի բարելավմանը։

📌Մեր ծրագիրը չէր հասնի հաջողության, եթե չլինեին այն մարդիկ, որոնք հավատում էին իրենց երազանքներին և չէին հանձնվում․ «Անհ...
03/04/2026

📌Մեր ծրագիրը չէր հասնի հաջողության, եթե չլինեին այն մարդիկ, որոնք հավատում էին իրենց երազանքներին և չէին հանձնվում․ «Անհատները»

📌Our project would not have succeeded if it weren’t for the people who believed in their dreams and didn’t give up: “Individuals”

https://www.youtube.com/watch?v=_T0jHZLpFvY

03/04/2026

📺🎊

🎊Սիրով կիսվում ենք ձեզ հետ մեր հինգ տարիների աշխատանքի ամփոփ կատալոգը։🔹Այս ընթացքում իրականացվել են ավելի քան 130 ծրագրե...
31/03/2026

🎊Սիրով կիսվում ենք ձեզ հետ մեր հինգ տարիների աշխատանքի ամփոփ կատալոգը։
🔹Այս ընթացքում իրականացվել են ավելի քան 130 ծրագրեր․ բիզնես նախաձեռնություններ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց գործունեությունը, համայնքներ, որոնք այժմ ունեն նոր գրադարաններ, վերանորոգված մանկապարտեզներ, ինչպես նաև նորագույն տեխնիկայով հագեցած դասարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ։
🔸Սակայն մեր գործունեության ամենակարևոր արդյունքը Շիրակի մարզում ձևավորված երեք տեղական ակտիվ խմբերն են՝ «Արագած Հովիտ», «Կենտրոնական Շիրակ» և «Հյուսիսային Ուղի»։

🙌 Տեղական ակտիվ խմբերը շարունակելու են իրենց գործունեությունը՝ դառնալով տեղական զարգացման գործընթացների ակտիվ մասնակիցներ և համայնքների բնակիչներին տրամադրելով նոր հնարավորություններ ու ռեսուրսներ՝ իրենց բնակավայրի խնդիրները լուծելու, համախմբվելու և սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

👇👇👇
https://url-shortener.me/J3J8

🎊We are happy to share with you a summary catalogue of our five years of work.
During this period, more than 130 projects have been implemented, including business initiatives that have successfully expanded their activities, as well as communities that now benefit from new libraries, renovated kindergartens, and classrooms equipped with modern technology, along with other essential infrastructure.

🔸However, the most important outcome of our work is the establishment of three Local Action Groups in the Shirak region: “Aragats Valley,” “Central Shirak,” and “Northern Way.”

🔹These Local Action Groups will continue their activities, becoming active participants in local development processes and providing community residents with new opportunities and resources to address local challenges, come together, and bring their own initiatives to life.

28/03/2026

🎊Շնորհակալ ենք Ցայգ հեռուստատեսությանը ծրագրի ամբողջ ընթացքում մեր գործունեությունը օպերատիվ լուսաբանելու համար🙌

✨Եվ սիրով կիսվում ենք ձեր հետ ծրագրի փակման միջոցառման անդրադարձով:

🔸🔸Այսօր ամփոփեցինք մեր ծրագրի գործունեության վեց տարիները։ Փակման միջոցառմանը մասնակցեցին Եվրոպական միության դեսպան Վասի...
25/03/2026

🔸🔸Այսօր ամփոփեցինք մեր ծրագրի գործունեության վեց տարիները։ Փակման միջոցառմանը մասնակցեցին Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի այլ գործընկերներն ու շահառուները։

🔹🔸Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան տեղական ակտիվ խմբերի կատարած աշխատանքի արդյունքներին, ինչպես նաև դիտեցին ծրագրի գործունեությունն ամփոփող վավերագրական ֆիլմը։

🔹Մենք դեռ կանդրադառնանք թե՛ այսօրվա միջոցառմանը, թե՛ ծրագրի կատարած աշխատանքի արդյունքներին, իսկ այսօր ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին ինչպես այսօր, այնպես էլ անցած վեց տարիների ընթացքում



🔸🔸Today, we summarised six years of our projects activities. The closing event was attended by the European Union Ambassador Vassilis Maragos, RA Deputy Minister of Territorial Administration and Infrastructure Arnak Avetisyan, Governor of Shirak Region Davit Arushanyan, representatives of the Austrian Development Agency, as well as other programme partners and beneficiaries.

🔹🔸During the event, guests were introduced to the results achieved by the Local Action Groups and watched a documentary film summarising the programme’s activities.

🔹We will return in more detail to both today’s event and the projects’s results, but for now, we would like to express our sincere gratitude to everyone who stood by us today and throughout all these six years.

21/03/2026

🇪🇺🇦🇲

🎊Այսօր Lead4Shirak ծրագիրը մեծ ուրախությամբ հյուրընկալեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին։...
20/03/2026

🎊Այսօր Lead4Shirak ծրագիրը մեծ ուրախությամբ հյուրընկալեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին։

🔶Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում հանձնակատար Կոսը այցելեց Լանջիկ համայնքում գործող կարի արտադրամասը, որը հիմնվել է «Արագած Հովիտ» տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Արտադրամասը ստեղծվել է համայնքի կանանց կողմից՝ տեղացի կանանց զբաղվածությունն ապահովելու և կայուն եկամտի աղբյուր ձևավորելու նպատակով։ Այս նախաձեռնությունը դարձել է ոչ միայն աշխատատեղերի ստեղծման հաջողված օրինակ, այլև համայնքային համախմբման և փոխաջակցության կարևոր հարթակ։🤝

🔹Այնուհետև այցը շարունակվեց Նոր Կյանք համայնքում գործող «Shara Sweets» քաղցրավենիքի արտադրությունում, որը փոքր բիզնեսից վերածվել է հաջողակ ձեռնարկության՝ մատակարարելով իր արտադրանքը շուրջ 150 սրճարանների և խանութների։ Ընկերությունը նաև իրականացնում է ուսուցման ծրագրեր թխվածքագործության ոլորտում՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը և նոր աշխատուժի պատրաստմանը։

🙌Հանձնակատար Կոսը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալու տեղական ակտիվ խմբերի գործունեության արդյունքներին, գնահատելու համայնքներում իրականացված ծրագրերի ազդեցությունը և անմիջականորեն շփվելու տեղացի բնակիչների հետ։

26/02/2026

🇪🇺 «Արագած Հովիտ» ՏԱԽ-ում հյուրընկալեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան` Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
🤝Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացրինք մեր շահառուների հաջողված նախաձեռնությունները.
🧵 🥐 Ծանոթացանք «Լանջիկի հարսներ» կարի արտադրամասի գործունեությանը և «Շարա» հրուշակեղենի արտադրամասի աշխատանքներին։
🌸 Այցելեցինք Նոր Կյանք բնակավայրում գործող Նվեր Տոնոյանի ծաղիկների ջերմոց։
📍 ՏԱԽ գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամփոփեցինք մեր ընթացիկ ծրագրերն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպմանն առանձնակի կարևորություն հաղորդեց մեր ակտիվ երիտասարդների մասնակցությունը, ովքեր հնարավորություն ունեցան անձամբ ներկայացնելու իրենց։
Բարձր ենք գնահատում Եվրոպական միության շարունակական աջակցությունը տարածաշրջանի համաչափ զարգացման և տեղական նախաձեռնությունների խթանման գործում։ 🇦🇲🇪🇺
_____
Արագած Հովիտ ՏԱԽ-ը ստեղծվել է EU-LEAD4Shirak ծրագրի շրջանակներում։

23/02/2026
🎄💫Սիրելի ընկերներ, տարեվերջը լավագույն ժամանակն է ամփոփելու անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արժևորելու ձեռքբերո...
27/12/2025

🎄💫Սիրելի ընկերներ, տարեվերջը լավագույն ժամանակն է ամփոփելու անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արժևորելու ձեռքբերումները և շնորհակալություն հայտնելու գործընկերության ու վստահության համար։🎊

🎁❄ՏԱխ-երի հետ միասին մենք աջակցել ենք ձեռներեց մարդկանց՝ իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչելու ճանապարհին, միահամուռ ուժերով փորձել ենք գեղեցկացնել և ավելի ֆունկցիոնալ դարձնել բնակավայրերի միջավայրը, խթանել համայնքային նախաձեռնությունները և նպաստել կայուն տեղական զարգացմանը։💫

🎄Մաղթում ենք, որ նոր տարին լինի խաղաղ, առողջ ու ստեղծագործ՝ լի նոր հնարավորություններով, համախմբվածությամբ և կայուն զարգացման նոր քայլերով մեր համայնքների համար։
🎁Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք այս ճանապարհին։💫

28/10/2025

🟢Տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ-երը) նոր հապավում են մեր իրականությունում, սակայն իրենց աշխատանքի շնորհիվ նրանք արդեն ճանաչելի են դարձել Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում, որտեղ գործում են ութ ՏԱԽ-եր։
🟢Դիտեք մեր կարճ ֆիլմը Հայաստանում գործող ՏԱԽ-երի և նրանց շահառուների մասին՝ և իմացեք, թե ինչպես են ՏԱԽ-երը նպաստում երկրի տարածքային զարգացմանը։



🟣Local Action Groups (LAGs) are a relatively new concept in Armenia, yet thanks to their dedicated work, they have already become well known in three regions of the country — Shirak, Lori, and Tavush — where eight LAGs are currently operating.

🟣Watch our short film about the Local Action Groups (LAGs) active in Armenia and their beneficiaries — and learn how LAGs contribute to the country’s territorial development.

Address

1 Gayi Street
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when EU-LEAD4Shirak posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to EU-LEAD4Shirak:

Share