PUM Armenia

PUM Armenia PUM is an impact-driven organisation with knowledgeable, committed and entrepreneurial people.

We empower ambitious entrepreneurs in building a structurally better future for their community; socially, ecologically and economically.

📍Հերթական հաջողված ծրագիրը և կարևոր համագործակցությունը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch ֊ի հետ👇
01/07/2026

📍Հերթական հաջողված ծրագիրը և կարևոր համագործակցությունը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch ֊ի հետ👇

📍Գործընկերների անդրադարձը👇
01/07/2026

📍Գործընկերների անդրադարձը👇

🎯Պիտեր դը Խրուտի և Խերիտ Յան Բրումելմանի այցը Հայաստան ներառեց կարևոր և առանցքային հադիպումներ գյուղատնտեսական ոլորտի դե...
25/06/2026

🎯Պիտեր դը Խրուտի և Խերիտ Յան Բրումելմանի այցը Հայաստան ներառեց կարևոր և առանցքային հադիպումներ գյուղատնտեսական ոլորտի դերակատարների հետ Երևանում և մարզերում։
✅️Մեկնարկը «Շեն» ԲՀԿ-ում կայացած հեռանկարային հանդիպումն էր, որին հաջորդեցին խորհրդակցություններ Անասնաբույժների ազգային ասոցիացիայի, Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) և գյուղատնտեսության ոլորտի այլ դերակատարների հետ։
✅️Փորձագետներն այցելեցին գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ և տնտեսություններ՝ ջերմոցներ, թռչնաբուծարաններ, հատապտղի արտադրությամբ զբաղվող տնտեսություններ, պանրի արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Տավուշի մարզերում, որտեղ հանդիպեցին ֆերմերների, ագրոբիզնեսի ներկայացուցիչների, համայնքային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին առավել խորությամբ հասկանալու ոլորտի առկա մարտահրավերները, բացահայտելու հաջողված փորձերը և նախանշելու հետագա համագործակցության հնարավորությունները։
📍Այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայկական գյուղատնտեսական ոլորտի և հոլանդական փորձագիտական ներուժի միջև համագործակցությունն ունի մեծ հեռանկար՝ նպաստելու Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանն ու դիմակայունության բարձրացմանը։

Shen NGO
Strategic Development Agency NGO
Emili Aregak

🔶️ Գյուղատնտեսության ոլորտի համակարգողներ Պիտեր դը Խրուտի և Խերիտ Յան Բրումելմանի` ոլորտում համագործակցության ընդլայնման...
22/06/2026

🔶️ Գյուղատնտեսության ոլորտի համակարգողներ Պիտեր դը Խրուտի և Խերիտ Յան Բրումելմանի` ոլորտում համագործակցության ընդլայնման այցի ձեռքբերումներից`
🔸️ Մասնակցություն «Մեղվաբուծության համահայկական 4-րդ ֆորումին», որը կազմակերպվել էր «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից` ներկայացնելով միջազգային փորձը և ոլորտի զարգացման վերաբերյալ տեսլականը՝ նպաստելով կայուն զարգացման, նորարարությունների և համագործակցության շուրջ մասնագիտական քննարկումներին։
🔸️ Շահագրգիռ կողմերի ընդլայնված համաժողով, որը կազմակերպվել էր PUM-ի ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Անասնաբույժներ առանց սահմանների» ՀԿ-ի հետ։
🤝Համաժողովը համախմբել էր շուրջ 25 մասնակիցների, այդ թվում՝ ֆերմերային միավորումների, անասնաբուժական կազմակերպությունների, անասնաբույծների, սերմերի և տնկանյութի արտադրողների, ագրոբիզնեսի ներկայացուցիչների, գիտական հաստատությունների մասնագետների և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի։
🔃Քննարկումների ընթացքում ներկայացվեցին PUM֊ի հնարավորությունները, միջազգային փորձագիտական աջակցության ձևաչափերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց բուսաբուծության, սերմնարտադրության, անասնապահության և գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։

Մեղվաբուծության Դարբնոց Գիտակրթական Կենտրոն
Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն
"Veterinarians without borders" NGO
Suren Khudaverdyan

📍Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով Հայաստան էին ժամանել PUM  անասնապահության և բուսաբուծո...
18/06/2026

📍Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով Հայաստան էին ժամանել PUM անասնապահության և բուսաբուծության ոլորտների համակարգողներ Խերիտ Յան Բրումելմանն ու Պիտեր դը Խրուտը։
🤝Հայաստանյան թիմի հետ հանդիպմանը հետևեցին արդյունավետ քննարկումները ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` ոլորտի պատասխանատուների հետ։
‼️Հետևեք մեր էջին` այցի մանրամասներին ծանոթանալու և գյուղատնտեսության ոլորտում հոլանդական փորձն ի նպաստ ձեր բիզնեսի զարգացմանը ներդնելու հնարավորությունները բացահայտելու համար։

Embassy of the Netherlands in Armenia
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն



Suren Khudaverdyan
Karine Patyan
Anna Hayroyan
Ester Grigoryan

🎯Մեր ընթացիկ ծրագրերն ուղեկցվում են նաև այցերով և հանդիպումներով, որոնք ընդլայնում են տվյալ ոլորտում համագործակցության շ...
11/06/2026

🎯Մեր ընթացիկ ծրագրերն ուղեկցվում են նաև այցերով և հանդիպումներով, որոնք ընդլայնում են տվյալ ոլորտում համագործակցության շրջանակը։👇



ՀԱԱՀ Շիրակի Ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
Emili Aregak

📍Կարևոր համագործակցություններից👇Gyumri Medical Center
09/06/2026

📍Կարևոր համագործակցություններից👇

Gyumri Medical Center

Գյումրու ԲԿ մանկական վերականգնողական ծառայությանը տրամադրվեց փորձագիտական աջակցություն Նիդերլանդների PUM կազմակերպության մասնագետ, հոգեբան Յոլանդա Սխեպերսի կողմից։

Ծառայության աշխատակիցները հոլանդացի գործընկերոջ հետ մեկշաբաթյա այցի շրջանակում քննարկեցին հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները, կիրառվեցին հմտություններ՝ վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ, ինչպես նաև՝ տրվեցին փորձագիտական գիտելիքներ։

Այցին նախորդել էր մասնագետի հետ առցանց հանդիպումների շարքը, որոնց շնորհիվ տեղում տրամադրված խորհրդատվությունն առավել թիրախային և արդյունավետ կազմակերպվեց։

PUM կազմակերպության նպատակն է փորձագիտական աջակցության շնորհիվ աջակցել և հզորացնել աշխարհի շուրջ 35 երկրների, այդ թվում` Հայաստանի գործող բիզնեսները և հաստատությունները տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։

📍Կարևոր համագործակցություններից👇Emili Aregak
09/06/2026

📍Կարևոր համագործակցություններից👇

Emili Aregak

Օրգանական գյուղատնտեսության դասախոս Քրիստ Թիլեմանսը վերջին մեկ շաբաթն անցկացրեց «Կանաչ Արեգակ» կենտրոնում՝ աջակցելով մեր մասնագետներին, կիսվելով իր հարուստ փորձով և նոր գիտելիքներով։

Խոսելով կենտրոնի մասին՝ նա նշեց.

«Ժամանակակից ջերմատներում ոչ միայն բազմազան բանջարեղեններ են աճում, այլև մարդիկ են զարգանում, սովորում և բացահայտում իրենց հնարավորությունները»։

Քրիստը համագործակցում է PUM կազմակերպության հետ։ Երբ հարցրինք, թե ինչու է ընտրել մեր նախագիծը, նա ժպտալով պատասխանեց.

«Ես չէ, որ ընտրել եմ նախագիծը. նախագիծն է ընտրել ինձ»։

Շնորհակալ ենք Քրիստին իր ներդրման, ոգեշնչող խոսքերի և մեր թիմի հետ անցկացրած արդյունավետ ու արժեքավոր օրերի համար
PUM Armenia

20/05/2026

🔶️Տեքստիլի ոլորտում համագործակցությունն ու փորձի փոխանակումը շարունակվում է🔄
PUM-ի Տեքստիլի ոլորտի համակարգող Խեա Էլեվելդը,
համագործակցելով TIOF textile industry operator foundation–ի հետ, անցկացրեց վեբինար տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող շուրջ 15 ընկերությունների համար։
🔸️Մասնակիցներին ներկայացվեցին միջազգային էքսպոների հիմնական սկզբունքներն ու արդի միտումները, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ իրենց արտադրանքը արդյունավետ ներկայացնելու և միջազգային շուկաների հետ կապ հաստատելու վերաբերյալ։

Address

ABOVYAN ST. 242
Gyumri

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when PUM Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share