Ռազմավարությունների ազգային կենտրոն - NCS Armenia

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Ռազմավարությունների ազգային կենտրոն - NCS Armenia
Directions Website

Ռազմավարությունների ազգային կենտրոն - NCS Armenia NCS Armenia | Ռազմավարությունների ազգային կենտրոն

🚨  ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆՎերջին օրերին «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրա...
30/08/2026

🚨 ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Վերջին օրերին «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից այն մասին, որ Պարեկային ծառայության կարգախմբերը նկատվել են առանց միացված վիճակում գտնվող առկայծող փարոսիկներով, որը քաղաքացիների մոտ հարցեր և մտահոգություններ է առաջացրել։

Քանի որ նույնաբովանդակ ահազանգերի թիվը զգալի է եղել՝ ինչպես մեր ֆեյսբուքյան էջի, այնպես էլ Կենտրոնի պաշտոնական կայքում առկա հետադարձ կապի միջոցով, անհրաժեշտ ենք համարում այս հարցի վերաբերյալ ներկայացնել մեր դիրքորոշումը։

✅ Ողջունում ենք Պարեկային ծառայության հրամանատար Գևորգ Զաքարյան որոշումը

«Ռազմավարությունների ազգային կենտրոնը» ողջունում է Պարեկային ծառայության հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանի համապատասխան որոշումը, որով բեկանվել է Պարեկային ծառայության պետի համապատասխան որոշումը։

Մենք այս որոշումը գնահատում ենք որպես կարևոր քայլ՝ պարեկային ծառայության գործունեության ընթացքում համաչափության, կանխատեսելիության, ծառայողական անհրաժեշտության և հանրային վստահության սկզբունքների ամրապնդման ուղղությամբ։

📌 Այս հարցը Կենտրոնի համար նոր չէ

Կարևոր ենք համարում ընդգծել, որ «Ռազմավարությունների ազգային կենտրոնը» այս հարցին անդրադառնում է ոչ թե վերջին օրերի ահազանգերի արդյունքում, այլ հետևողականորեն՝ դեռևս 2024 թվականից։

Այս թեմայով Կենտրոնը բազմաթիվ քննարկումներ է ունեցել ինչպես ՀՀ ՆԳՆ ղեկավար կազմի, այնպես էլ Պարեկային ծառայության ղեկավարության հետ։

Մասնավորապես՝ 2024 թվականի հոկտեմբերին այս հարցի վերաբերյալ առաջարկ և քննարկում ենք ունեցել ՀՀ այն ժամանակվա ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։

2024 թվականին այս ուղղությամբ Կենտրոնի կողմից իրականացված աշխատանքը փաստաթղթավորված է նաև համապատասխան գրագրությամբ։

Այսինքն՝ մեր դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է հետևողական․ հատուկ լուսային ազդանշանը պետք է օգտագործվի այն ժամանակ և այն նպատակով, երբ դրա կիրառումը իրական ծառայողական անհրաժեշտություն ունի։

🚨 Ինչո՞ւ չենք կարծում, որ փարոսիկը պետք է 24 ժամ միացված լինի

Առկայծող փարոսիկը պարզապես «տեսանելիության ապահովման» միջոց չէ։

Այն ճանապարհային մյուս մասնակիցներին փոխանցում է հատուկ ազդանշան և նրանց վարքագիծը փոխելու ազդակ է տալիս։

Եթե այդ ազդանշանը օգտագործվում է մշտապես՝ անկախ նրանից՝ կա՞ արդյոք իրավախախտում, վթարային իրավիճակ, ճանապարհային վտանգ կամ անհետաձգելի ծառայողական գործողություն, ապա դրա իմաստը կարող է աստիճանաբար արժեզրկվել։

Մեր համոզմամբ՝ պետք է հստակ տարանջատել երկու տարբեր նպատակ.

👮 Պարեկային ծառայության տեսանելիություն
և
🚨 հատուկ/արտակարգ ազդանշանի կիրառում։

Պարեկային ավտոմեքենան կարող է և պետք է լինի տեսանելի՝ առանց այնպիսի ազդանշանի մշտական օգտագործման, որը քաղաքացու համար պետք է նշանակի՝ «այստեղ կա հատուկ իրավիճակ, եղեք առավել զգոն»։

Մշտական օգտագործումը կարող է նաև վարորդների մոտ առաջացնել անհարկի կամ անկանխատեսելի վարքագիծ՝ կտրուկ արգելակում, ճանապարհ զիջելու փորձ, երթևեկության հոսքի անհարկի փոփոխություն և այլն։

Ավելին՝ հատուկ ազդանշանի նկատմամբ քաղաքացիների արձագանքը պետք է պահպանվի հենց այն պատճառով, որ այն սովորական իրավիճակի ազդանշան չէ։

🌍 Միջազգային փորձը նույնպես հիմնված է անհրաժեշտության սկզբունքի վրա

Տարբեր երկրներում կիրառվող մոդելները նույնական չեն, սակայն ոստիկանության ծառայողական մեքենաների արտակարգ լուսային և ձայնային ազդանշանների կիրառման բազմաթիվ կանոնակարգերում ընդհանուր մոտեցումն այն է, որ դրանք կապված են կոնկրետ ծառայողական անհրաժեշտության կամ արտակարգ արձագանքի մակարդակի հետ, այլ ոչ թե ավտոմատ կերպով մշտապես միացված լինելու հետ։

Օրինակ՝ ԱՄՆ-ի ոստիկանության մի շարք ծառայությունների կարգավորումներում արտակարգ լուսային և ձայնային ազդանշանների կիրառումը կապվում է «emergency response»-ի հետ։ Portland Police Bureau-ի կանոնակարգում, օրինակ, Code 3 ռեժիմը նախատեսված է կրիտիկական իրավիճակների համար և ենթադրում է արտակարգ լուսային և ձայնային ազդանշանների շարունակական կիրառում։

Indiana University Police Department-ի գործող կարգավորումներում սովորական կանչերի դեպքում ոստիկանները պետք է երթևեկեն սովորական ռեժիմով՝ առանց արտակարգ լուսային և ձայնային ազդանշանների, եթե իրավիճակը չի փոխվել կամ սարքավորումների կիրառումը անհրաժեշտ չէ տեսանելիության համար։

Jersey Police-ի հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ծառայության արձագանքման տարբեր մակարդակներում կապույտ լուսային և ձայնային ազդանշանների կիրառման անհրաժեշտությունը տարբերակվում է․ արագ արձագանքի դեպքում դրանք սովորաբար չեն համարվում անհրաժեշտ, իսկ անհապաղ արձագանքի դեպքում դրանց օգտագործումը սովորաբար հիմնավորված է։

Այսինքն՝ միջազգային պրակտիկայում ևս կարևոր է ոչ թե «փարոսիկը միշտ միացնե՞լ, թե՞ ոչ» պարզունակ հակադրությունը, այլ երբ, ինչ նպատակով և ինչ ծառայողական իրավիճակում է դրա կիրառումը անհրաժեշտ և համաչափ։

🇦🇲 Հայաստանի պարագայում նույնպես պետք է պահպանվի այս տրամաբանությունը

Նույն սկզբունքը տեսանելի է նաև ՀՀ ճանապարհային անվտանգության ոլորտում․ նույնիսկ ձայնային ազդանշանի կիրառման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական պարզաբանման մեջ շեշտվում է, որ այն պետք է կիրառվի միայն անհրաժեշտության դեպքում, իսկ անհիմն կիրառումն արգելվում է։

Մեր համոզմամբ՝ նույն տրամաբանությունը պետք է առաջնորդի նաև հատուկ լուսային ազդանշանների կիրառման կարգավորումը։

Հատուկ ազդանշանը պետք է մնա հատուկ ազդանշան։

📌 Եվ սա Կենտրոնի օրակարգի միակ հարցը չէ

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ռազմավարությունների ազգային կենտրոնը» այս պահին նախաձեռնում և իրականացնում է քննարկումներ նաև Պարեկային ծառայության և ճանապարհային վերահսկողության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի և հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։

Մասնավորապես, Կենտրոնն առաջիկայում նախատեսում է անդրադառնալ նաև հատուկ կտրոնների՝ այսպես կոչված «нарушиловка»-ների տրամադրման և օգտագործման կարգին։

Մեր համոզմամբ՝ այս մեխանիզմը ևս պետք է լինի հնարավորինս հստակ, կանխատեսելի և վերահսկելի։

Անհրաժեշտ է բացառել իրավիճակները, երբ նույնատիպ հանգամանքներում տարբեր ծառայողներ կամ տարբեր ստորաբաժանումներ կարող են կիրառել էապես տարբեր մոտեցումներ։

Պետք է հստակ գույքագրել՝

🔹 ո՞ր դեպքերում կարող է կիրառվել տվյալ մեխանիզմը,
🔹 ո՞վ և ի՞նչ հիմքով կարող է այն տրամադրել,
🔹 ի՞նչ ընթացակարգով է այն կիրառվում,
🔹 ինչպե՞ս է վերահսկվում դրա օգտագործումը,

Այս ուղղությամբ Կենտրոնը նախատեսում է քննարկումներ համապատասխան ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի հետ՝ գործող պրակտիկան ուսումնասիրելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտության դեպքում կոնկրետ բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու նպատակով։
————
«Ռազմավարությունների ազգային կենտրոնը» չի դիտարկում այս աշխատանքը որպես որևէ պետական կառույցի կամ ծառայողի գործունեության դեմ ուղղված քննադատություն։

Ընդհակառակը՝ մենք համոզված ենք, որ ուժեղ և պրոֆեսիոնալ պետական համակարգը հենց այն համակարգն է, որը պատրաստ է լսել խնդիրները, քննարկել քննադատությունը և անհրաժեշտության դեպքում փոխել գործող պրակտիկան։

Մենք շարունակելու ենք բարձրաձայնել քաղաքացիներից ստացվող խնդիրները, դրանք քննարկել համապատասխան պետական մարմինների հետ և առաջարկել իրագործելի, հիմնավորված և համակարգային լուծումներ։

Ողջունում ենք այն որոշումները, որոնք նպաստում են ծառայության աշխատանքի բարելավմանը, և պատրաստ ենք աջակցել նման գործընթացներին մասնագիտական քննարկումների և առաջարկությունների միջոցով։

Մեր նպատակը մեկն է՝ ավելի անվտանգ ճանապարհներ, ավելի կանխատեսելի իրավապահ գործունեություն, հավասար վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ և ավելի բարձր հանրային վստահություն։
————
Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամ

Տեղի ունեցավ շնորհակալագրերի և մեդալների հանձնման հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության ...
16/04/2026

Տեղի ունեցավ շնորհակալագրերի և մեդալների հանձնման հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվան։

Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով պարգևատրվեցին 31 ծառայողներ, որոնց թվում՝
• 11 պարեկային ծառայող,
• 2 գվարդիայի ծառայող,
• 11 համայնքային ոստիկան,
• 7 քրեական ոստիկանության ծառայող։

Բացի այդ, 4 ծառայող արժանացան «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Փյունիկի աստղ» մեդալի՝ ցուցաբերած բարձր բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի, ծառայողական նվիրման և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցության համար։ Մեդալակիրներն են՝
• ՆԳՆ բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանը,
• Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը,
• Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության պետ Արմեն Աբրահամյանը,
• Արարատի գումարտակի պարեկ Մուշեղ Վարդանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականություններ կատարող Կարեն Խաչատրյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում։

Միջոցառման ընթացքում հնչեց հիմնադրամի գործադիր տնօրենի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ոստիկանության ծառայությունը պետական ծառայության բացառիկ ձևերից է, որտեղ երդումը հաստատվում է ամենօրյա գործողությամբ, պատասխանատվությամբ և անձնական նվիրումով։ Կարևորվեց ոստիկանության դերը՝ օրենքի գերակայության ապահովման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության պաշտպանության գործում։

Ուղերձում ընդգծվեց նաև, որ ներկայում ոստիկանությունը գտնվում է զարգացման և արդիականացման կարևոր փուլում՝ ձևավորելով ժամանակակից, հաշվետու և հասարակության վստահությունը վայելող համակարգ։ Այս գործընթացում առաջնային նշանակություն ունեն ծառայողների մասնագիտական արժանապատվությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և պետությանը նվիրված ծառայությունը։

Հատուկ երախտագիտությամբ ընդգծվեց պարգևատրված ծառայողների ներդրումը՝ նշելով, որ հանձնվող շնորհակալագրերն ու մեդալները ոչ միայն անհատական գնահատանքի արտահայտություն են, այլ նաև հասարակության կողմից տրվող բարձր գնահատական՝ նվիրված աշխատանքի, ծառայողական քաջության և հայրենիքին մատուցած ծառայության համար։

Միջոցառման շրջանակում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականություններ կատարող Կարեն Խաչատրյանը, Պարեկային ծառայության պետը և ՆԳՆ բարեվարքության կազմակերպիչը իրենց շնորհակալությունն հայտնեցին Կենտրոնին՝ ոստիկանության կողքին լինելու, վերապատրաստման ծրագրերին աջակցելու և ծառայողներին գնահատելու կարևոր նախաձեռնության համար։

Միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնվեց ոստիկանության բոլոր ծառայողներին՝ օր ու գիշեր իրականացվող պատասխանատու աշխատանքի, հանրային անվտանգության ապահովման և պետության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Լուսանկարները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության

https://www.ncsarmenia.am/news/hh_ngn_ostikanowtyowny_108_tarekan_e_ereq_tasnyakic_avel_carayoghner_parg_atrvecin/2026-04-16-37

ՆԳ նախարարության և ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել ենՈստիկանության 108-րդ տարեդարձի առթիվ Պարեկային ծառայու...
16/04/2026

ՆԳ նախարարության և ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Ոստիկանության 108-րդ տարեդարձի առթիվ Պարեկային ծառայության վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Ներկա էին Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության այլ ներկայացուցիչներ։

«Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոնի և ՆԳ նախարարության համագործակցության շրջանակում կազմակերպված միջոցառման ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Ոստիկանության երեք տասնյակից ավելի ծառայողներ արժանացել են շնորհակալագրերի։

Մասնագիտական և ծառայողական պրոֆեսիոնալիզմի, քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցության համար հիմնադրամի «Փյունիկի աստղ» մեդալով պարգևատրվել են ՆԳՆ բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության պետ Արմեն Աբրահամյանը և Արարատի գումարտակի պարեկ Մուշեղ Վարդանյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանը շնորհավորելով պարգևատրվածներին, ընդգծել է համակարգի արդիականացման, հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։

ՆԳ նախարարության և ոստիկանության գործընկերները կարևորել են ձևավորված համագործակցությունը, հատկապես կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման համատեքստում:

Հարգելի՛ ոստիկաններ,Ոստիկանի ծառայությունը պետական ծառայության այն բացառիկ ձևերից է, որտեղ երդումը չի սահմանափակվում խոս...
16/04/2026

Հարգելի՛ ոստիկաններ,
Ոստիկանի ծառայությունը պետական ծառայության այն բացառիկ ձևերից է, որտեղ երդումը չի սահմանափակվում խոսքերով, այլ ամեն օր հաստատվում է գործողությամբ, պատասխանատվությամբ և անձնական նվիրումով։
Օրենքի գերակայությունը, հասարակական կարգի ապահովումը, քաղաքացիների կյանքի և անվտանգության պաշտպանությունը պետության կայուն զարգացման հիմքն են, և հենց ոստիկանությունն է այն ինստիտուտը, որը կանգնած է այդ արժեքների պաշտպանության առաջնագծում։
Այսօր ոստիկանությունը անցնում է զարգացման և արդիականացման կարևոր փուլ՝ ձևավորելով ժամանակակից, հաշվետու և հասարակության վստահությունը վայելող իրավապահ համակարգ։ Այս ճանապարհին հատկապես կարևոր է ծառայողի մասնագիտական արժանապատվությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և պետությանը նվիրված ծառայությունը։
Ոստիկանի առաքելությունը միայն իրավախախտումների կանխումը կամ բացահայտումը չէ, այլև հասարակության և պետության միջև վստահության ամրապնդումն է, հանրային անվտանգ միջավայրի ստեղծումը և իրավական պետության մշակույթի ձևավորումը։
Թող ձեր ծառայությունը միշտ ուղեկցվի օրենքի նկատմամբ անսասան հավատարմությամբ, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և հանրային վստահությամբ։
Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, առողջություն, ուժ և նոր հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ ապագայի։
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։
Փա՛ռք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողին։

Մկրտիչ Ա․ Ավետիսյան
ՆԳ Նախարարին կից Հասարակական խորհրդի անդամ
Ռազմավարությունների ազգային կենտրոնի Գործադիր տնօրեն

Այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ակնհայտորեն երևում է քաղաքացու նկատմամբ խոշտանգման դրսևորում՝ ոստիկանության...
03/02/2026

Այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ակնհայտորեն երևում է քաղաքացու նկատմամբ խոշտանգման դրսևորում՝ ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, հերթական անգամ լրջագույն հարցեր է բարձրացնում մարդու հիմնարար իրավունքների պահպանման, վերահսկողության արդյունավետության և պատասխանատվության անխուսափելիության վերաբերյալ։
ՆԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝
նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, իսկ առերևույթ հանցագործության փաստով տրվել է հաղորդում։
Թեև այս արձագանքը անհրաժեշտ նվազագույն քայլ է, այն ոչ բավարար է հանրության մեջ առաջացած լուրջ իրավական և բարոյական ճգնաժամը հաղթահարելու համար։
Խնդիրը ծառայողական կարգապահության սահմաններից դուրս է
Լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝
տեսանյութում խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատն է, այսինքն՝ ոչ կասկածյալ, ոչ մեղադրյալ, ոչ էլ որևէ դատավարական կարգավիճակ ունեցող անձ։
Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա գործ ունենք ոչ միայն խոշտանգման, այլ՝
• անմեղ քաղաքացու նկատմամբ բռնության,
• ապօրինի ազատությունից զրկման,
• ցուցմունք կորզելու նպատակով շանտաժի,
• ծառայողական լիազորությունների ակնհայտ գերազանցման,
որոնք ՀՀ Քրեական օրենսգրքով որակվում են որպես ծանր հանցագործություններ, և որևէ կերպ չեն կարող «մեղմվել» ծառայողական քննությամբ։
Ավելին՝ հրապարակման մեջ նշվում է, որ ենթադրյալ խոշտանգումը կատարվել է վարչական ղեկավարության գիտությամբ կամ թողտվությամբ։
Եթե այս հանգամանքը նույնպես ստանա փաստական հաստատում, ապա պատասխանատվությունը պետք է լինի ոչ միայն անմիջական կատարողի, այլև հրամանատարական շղթայի ամբողջությամբ։
Խոշտանգումը բացարձակ արգելված է. առանց «բայց»-երի
Հիշեցնենք՝
ՀՀ Սահմանադրությունը, ՄԻԵԿ-ը և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան բացարձակ կերպով արգելում են խոշտանգումը, անկախ անձի կարգավիճակից, մեղադրանքի ծանրությունից կամ օպերատիվ շահից։
Խոշտանգման համար չկա արդարացում, չկա բացատրություն, չկա «օպերատիվ անհրաժեշտություն»։
Այն պահից, երբ խոշտանգումը դառնում է «գործիք», իրավապահ մարմինը դադարում է լինել օրենքի երաշխավոր և վերածվում է վտանգի աղբյուրի հենց քաղաքացիների համար։
«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ-ն կարևոր է համարում ընդգծել, որ կենտրոնը ներգրավված է եղել Քրեական ոստիկանության առաջին հոսքի ընդունելության հարցազրույցների փուլում՝ որպես քաղաքացիական վերահսկողության սուբյեկտ։
Այս հանգամանքը մեզ տալիս է ոչ միայն հանրային խոսքի իրավունք, այլև բարոյական և մասնագիտական պարտավորություն արձանագրելու՝
եթե համակարգում շարունակվում են խոշտանգման և ապօրինի մեթոդների կիրառման դեպքերը, ապա դա նշանակում է, որ.
• ընտրության և վերապատրաստման գործընթացները դեռևս ունեն լուրջ բացեր,
• ներհամակարգային վերահսկողությունը չի գործում բավարար արդյունավետությամբ,
• իսկ «զրո հանդուրժողականության» քաղաքականությունը մնում է հայտարարության մակարդակում։
«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ -ն պահանջում է․
1. Ապահովել անկախ, հրապարակային և արդյունավետ քրեական քննություն,
2. Բացահայտել և պատասխանատվության ենթարկել ոչ միայն կատարողին, այլ նաև վերադաս հրամանատարությանը կամ թողտվություն տված պաշտոնյաներին,
3. Տուժած անձին ճանաչել որպես խոշտանգման զոհ և ապահովել նրա իրավունքների ամբողջական պաշտպանությունը,
4. Հանրությանը տրամադրել քննության ընթացքի վերաբերյալ իրական, ոչ ձևական տեղեկատվություն,
5. Վերանայել Քրեական ոստիկանությունում վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները։
Ոստիկանությունը կարող է վայելել հանրային վստահություն միայն այն դեպքում, երբ օրենքը պաշտպանում է քաղաքացուն, ոչ թե խախտվում նրա դեմ։
Խոշտանգումը համակարգային խնդիր է դառնում այն պահին, երբ դրա համար պատասխանատվությունը դառնում է ընտրովի։
Կենտրոնը շարունակելու է իր վերահսկողական և հանրային գործունեությունը՝ մինչև խոշտանգման յուրաքանչյուր դեպք ստանա իրավական հստակ գնահատական և իրական հետևանք։

23/12/2025

Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամը շնորհավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանին ՀՀ Արդարադատության նախարարի թիվ 106-Ա որոշմամբ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու առթիվ։

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԻՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳԱ...
19/12/2025

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԻՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
————————————————————————————
«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարակական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում civic.am էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված նյութի կապակցությամբ, որով գաղտնազերծվել է նախկինում պետական անվտանգային մարմինների հետ համագործակցած անձի ինքնությունը։
Հրապարակումը լայնորեն տարածվել է մեդիա դաշտում՝ առաջացնելով հանրային լարվածություն, պիտակավորումներ և իրավական գնահատականներից զուրկ մեկնաբանություններ։
Կազմակերպությունը կրկին արձանագրում է, որ պետական անվտանգային կառույցների հետ ❗ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է՝ ԱՆԿԱԽ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ։ ❗Նման գործելակերպը հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը և նպատակներին։ Միջազգային իրավունքի մակարդակում նույն մոտեցումն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (մասնավորապես՝ Rotaru v. Romania, Amann v. Switzerland, Sidabras and Džiautas v. Lithuania) հստակ սահմանում է, որ պետական մարմինների հետ համագործակցության փաստի հանրայնացումը, առանց հրատապ և գերակա հանրային անհրաժեշտության, խախտում է մասնավոր կյանքի իրավունքը և հանգեցնում է անձի թիրախավորմանը։
Միևնույն ժամանակ, կազմակերպությունը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ տվյալները, որոնք նախկինում չեն տրամադրվել այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ պաշտոնական հարցումների շրջանակում, տրամադրվել կամ հասանելի են դարձել միայն մեկ կոնկրետ լրատվականի՝ Civic.am-ին։ Նման ընտրովի տեղեկատվական հասանելիությունը հարցականի տակ է դնում իրավական հավասարության, վարչարարության թափանցիկության և տեղեկատվության տրամադրման ոչ խտրական սկզբունքների պահպանումը։
Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ մեկ այլ լրատվամիջոցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել էր նմանատիպ տեղեկատվության տրամադրումից՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Այս ֆոնին առաջանում է իրավաչափ հարցադրում՝ ինչ իրավական կամ վարչարարական հիմքով է հնարավոր դարձել նույնատիպ տեղեկատվության ընտրովի հրապարակումը այլ հարթակում։
Կազմակերպությունը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ նախկինում հանրային տիրույթում շրջանառվել են նաև այլ բարձր զգայուն բնույթի պնդումներ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ իբր թուրքական կրկնակի գործակալ լինելու վերաբերյալ, որոնք չեն ունեցել որևէ իրավական ընթացք կամ հետևանք։
🟥ՆՄԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԿԱԽ ԴՐԱՆՑ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԻՑ, ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ևՍ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ և ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ, ՈՐԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԹԵ՛ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ, ԹԵ՛ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև այն հարցը, թե արդյոք տվյալ հրապարակումը զերծ է քաղաքական կամ իշխանական ուղորդումից։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա հանրային հակասությունները ՀՀ Վարչապետի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև, ինչպես նաև այն հանգամանքը, որ գաղտնազերծված անձը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հանդիսանում է Կաթողիկոսի եղբայրը, տվյալ հրապարակման ժամանակագրությունն ու ընտրողականությունը չեն կարող չառաջացնել իրավաչափ կասկածներ քաղաքական մոտիվացիայի հնարավոր առկայության վերաբերյալ։ Մենք շեշտում ենք, որ սա հարցադրում է, ոչ թե պնդում, որը, այնուամենայնիվ, պահանջում է հանրային և ինստիտուցիոնալ հստակեցում։
Միաժամանակ վերահաստատում ենք, որ հրապարակված փաստաթղթերի համաձայն տվյալ անձը համագործակցել է ոչ թե օտար պետության, այլ իր քաղաքացիության պետության՝ Հայկական ԽՍՀ պետական անվտանգային մարմինների հետ։ ⭕ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ՝ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ և ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՁ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ, և ՆՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՀԻՄՔ։
Ուստի՝
🔴1. Պետական անվտանգային մարմինների հետ համագործակցած անձանց ինքնության հրապարակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ազգային օրենսդրությանը և ՄԻԵԿ 8-րդ հոդվածին։
🔴2. Տեղեկատվության ընտրովի տրամադրումը մեկ լրատվամիջոցի՝ առանց իրավական հստակ հիմնավորման, խախտում է իրավական հավասարության և վարչարարության չեզոքության սկզբունքները։
🔴3. Նման հրապարակումները կարող են դիտարկվել որպես անձնական տվյալների ապօրինի մշակում և հիմք հանդիսանալ իրավական պատասխանատվության համար։
🔴4. Քաղաքական կամ իշխանական հնարավոր ուղորդման վերաբերյալ հարցադրումները պահանջում են հրապարակային պարզաբանում՝ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պահպանման նպատակով։

«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ
20 դեկտեմբեր 2025 թվական,
ք․ Գյումրի

17/12/2025

«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ-ն բարձր է գնահատում ՀՀ Ներքին գործերի նախարարության և ՆԳՆ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի օպերատիվ ու սկզբունքային գործողությունները՝ մայրաքաղաքի Գրիբոյեդովի և Հրաչյա Քոչարի փողոցներում տեղի ունեցած ճանապարհային կոպիտ խախտման դեպքի բացահայտման և կանխման ուղղությամբ։

Առանձնահատուկ կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից արձանագրված և համացանցում տարածված տեղեկատվությունը դարձել է արագ արձագանքման և իրավական գնահատականի հիմք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքացիական վերահսկողությունն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունը հանդիսանում են հասարակական անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներ։

Միաժամանակ շեշտում ենք ազդարարման և տեղեկությունների փոխանցման համակարգերի կարևորությունը՝ հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու նախականխման գործում։ Ժամանակին արձագանքված յուրաքանչյուր ազդակ կարող է կանխել ավելի ծանր հետևանքներ և պահպանել քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։

«Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ-ն կոչ է անում քաղաքացիներին շարունակել ակտիվ, պատասխանատու և գիտակցված մասնակցությունը հանրային անվտանգության ապահովման գործընթացին՝ վստահ լինելով, որ իրավապահ մարմինների և հասարակության համագործակցությունը ծառայում է օրենքի գերակայության և հանրային շահի ամրապնդմանը։

Address

Khrimyan Hayrik
Gyumri
3109

Alerts

Be the first to know and let us send you an email when Ռազմավարությունների ազգային կենտրոն - NCS Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share