15/05/2026
📚 Հաջորդ բնակավայրը Մարմաշենն է որտեղ ևս բացվեց «Kaleidoscope» գյուղական գրադարան, որը ուղղակի գրադարան չէ այլ վայր որտեղ գրքերը կյանք են ստանում։
«Kaleidoscope»-ը գրադարանների նոր մոդել է, որը Կենտրոնական Շիրակ ՏԱԽ-ն է ձևավորել՝ գյուղական համայնքների համար։ Այս տարածքները գյուղական առօրյայի մեջ բերում է գույներ, ստեղծագործական մթնոլորտ ու կենդանի հաղորդակցություն։
«Kaleidoscope»-ը տարածք է շփվելու, ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու համար՝ երեխաների, երիտասարդների ու համայնքի բոլոր անդամների համար, ովքեր ցանկանում են ոչ թե պարզապես կարդալ, այլ ստեղծել ու կիսվել։
📍Ծրագիրն իրականացվել է EU-LEAD4Shirak-ի շրջանակներում՝ Կենտրոնական Շիրակ ՏԱԽ-ի և Ախուրյան համայնքի աջակցությամբ, European Union in Armenia -ի և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ։