30/03/2026
Կարևոր հմտություններ՝ յուրաքանչյուրի համար 🚑
Շարունակելով արդյունավետ համագործակցությունը Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի հետ՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում փետրվարի 27-ին և մարտի 18-ին կազմակերպվեցին «Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով նոր դասընթացներ։
Մասնակիցները՝
✔️ սովորեցին առաջին օգնության հիմնական սկզբունքները
✔️ զարգացրին արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունները
✔️ ձեռք բերեցին տուժածների խնամքի գործնական հմտություններ
✔️ստացան հավաստագրեր
Դասընթացները ներառում էին թե՛ տեսական նյութեր, թե՛ գործնական աշխատանքներ՝ ապահովելով առավել արդյունավետ ուսուցում։
Նման ծրագրերը նպաստում են ավելի իրազեկ և պատրաստակամ հասարակության ձևավորմանը։