«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

  • Home
  • Armenia
  • Goris
  • «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
Call Directions Website Contact the organization

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ Հասարակության տեղեկացվածության բարձրացման միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին

🌍ԳորիսԼԱԲ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել է «Reinventing Media Business» մ...
10/10/2026

🌍ԳորիսԼԱԲ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել է «Reinventing Media Business» միջազգային համաժողովին և International Fund for Public Interest Media (IFPIM) կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի գործընկերների հանդիպմանը։

📌 «Reinventing Media Business» համաժողովը համախմբել էր տարբեր երկրների մեդիա ղեկավարների, խմբագիրների, հաղորդակցության և մարքեթինգի մասնագետների ու թվային ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում էին մեդիայի զարգացման նոր հնարավորությունները, ֆինանսական կայունությունը, թվային փոխակերպումն ու ժամանակակից բիզնես մոդելները։

🎤 IFPIM-ի գործընկեր կազմակերպությունների հանդիպման ընթացքում Անահիտ Բաղդասարյանը ներկայացնել ԳորիսԼԱԲ-ի mediapoint.am լրատվամիջոցի փորձը։ Նա անդրադարձել է տեղական լրագրության առանձնահատկություններին, լսարանի հետ աշխատանքի մոտեցումներին, մեդիայի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Միջազգային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկախ լրագրության զարգացմանը, լսարանի ներգրավմանը և մեդիա կազմակերպությունների կայունության ապահովմանը։

«Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպման հրավեր -------------------------------«Քմյուն...
07/10/2026

«Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» ծրագրի վերաբերյալ
տեղեկատվական հանդիպման հրավեր
-------------------------------
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հրավիրում է Սյունիքի մարզի կանանց՝ մասնակցելու «Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» (Women Powering Clean Energy) ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։

📅 Օրը՝ 15 հոկտեմբերի
⏰ Ժամը՝ 15:00
📍 Վայրը՝ ք. Գորիս, Մաշտոցի 3

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի՝
🔹 նպատակներն ու հիմնական ուղղությունները,
🔹 նախատեսվող դասընթացներն ու այլ միջոցառումները,
🔹 մասնակցության և ընտրության պայմանները,
🔹 դիմելու ընթացակարգը

Մասնակցել կարող են Սյունիքի մարզում բնակվող կամ գործունեություն իրականացնող կանայք, այդ թվում՝

🔹 կին ձեռնարկատերերը,
🔹 համայնքային և տեղական կառավարման ոլորտում ներգրավված կանայք,
🔹 ուսուցիչները և կրթական հաստատությունների ներկայացուցիչները,
🔹 երիտասարդների հետ աշխատող կանայք,
🔹 գյուղական և խոցելի համայնքների կանայք,
🔹վերականգնվող էներգիայով, էներգախնայողությամբ, կանաչ ձեռներեցությամբ և համայնքի զարգացմամբ հետաքրքրված կանայք

Ծրագրի մասնակիցները կստանան մասնագիտական և մենթորական աջակցություն վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության թեմաներով և հնարավորություն կունենան մշակելու սեփական պիլոտային նախաձեռնության գաղափարը։

Սյունիքի մարզից ներկայացված նախաձեռնություններից մեկը կընտրվի ծրագրի շրջանակում իրականացնելու համար։

Մասնակցությունն անվճար է, նախնական մասնագիտական գիտելիքներ մաքուր էներգիայի կամ տեխնիկական ոլորտում պարտադիր չեն։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք նախապես՝ լրացնելով հղումը
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe9fyJ5l5ZWEjkq5IRioLqWf63XWnsXV6yc7A3Acs7f29Dgqw/viewform?usp=header
------------------------------
«Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» ծրագիրն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության (CCD) ՀԿ-ն՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։

🤝 Օրերս մեր գրասենյակում հյուրընկալել էինք «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ People in Need-ի Զարգա...
30/09/2026

🤝 Օրերս մեր գրասենյակում հյուրընկալել էինք «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ People in Need-ի Զարգացման բաժնի տնօրեն Յան Մրկվիչկային, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Քրիստոֆեր Շմիցին և Սոցիալական ծրագրերի ղեկավար Վարդուհի Դադունցին։

💬 Հանդիպման ընթացքում խոսեցինք «Իրազեկ Սյունիք. Բարեփոխումների տեղեկատվական դիմադրողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում գրանցած արդյունքների, հաջողված նախաձեռնությունների, ինչպես նաև մեր կազմակերպության ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին։
People in Need Armenia

28/09/2026

✍🏼«ԳորիսԼԱԲ»ը Գորիսում կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված սոցիալական բարեփոխումներին, դրանց ազդեցությանը քաղաքացիների առօրյայի վրա և հատկապես ընտրական շրջանում փաստը, քաղաքական խոստումն ու ապատեղեկատվությունը տարբերակելու կարևորությանը։

🗣️Հանդիպմանը ներգրավված էին Գորիս, Տեղ, Տաթև և Սիսիան համայնքների բնակիչները, ինչպես նաև պետական մարմինների, տեղական կառույցների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պատասխանատուները։

📌Քննարկման առանցքում էին՝
• Անապահովության գնահատման նոր համակարգը
• Սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու տեղերում ծագող խնդիրները
• Քաղաքացիների բարձրաձայնած հարցերն ու մասնագիտական, փաստահենք պարզաբանումները
***
Այս ռիլը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:

Այս թեկնածուներից միայն 27- ը կդառնան վերախոշորացվող  Գորիս համայնքի ավագանու անդամ։
22/09/2026

Այս թեկնածուներից միայն 27- ը կդառնան վերախոշորացվող Գորիս համայնքի ավագանու անդամ։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի ավագանու՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու դաշի

18/09/2026

🗞️Ինչպե՞ս գտնել լավ պատմություն և այն վերածել հետաքրքիր կարճ ֆիլմի։

👥Այս հարցի շուրջ «ԳորիսԼԱԲ»-ի ստեղծագործական թիմի համար գործնական դասընթաց անցկացրեց BBC Media Action-ի նախկին խմբագիր Ջեքի Հոջսոնը ։

🗣️Հանդիպման ընթացքում խոսեցինք պատմության ընտրությունից ու հետազոտությունից մինչև նկարահանում, մոնտաժ և վերջնական նյութի պատրաստում։

✍🏼Քննարկեցինք նաև, թե ինչպես պատմությունը դարձնել պարզ, պատկերավոր և լսարանի համար հետաքրքիր։

🎥Ձեռք բերած գիտելիքները մեր թիմն առաջիկայում կկիրառի BBC Media Action աջակցությամբ իրականացվող մեդիանյութերի պատրաստման ընթացքում։

📌 Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ է ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը🔎 «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը վեր...
04/09/2026

📌 Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ է ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը

🔎 «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը վերլուծել է 2026 թվականի ընտրական շրջափուլի ընթացքում Սյունիքի մասին հրապարակված 192 մեդիա նյութ։

📊 Արդյունքները ցույց են տալիս, որ Սյունիքը քաղաքական խոսույթում ներկայացվում է միաժամանակ որպես անվտանգության, ինքնիշխանության, խաղաղության և տնտեսական զարգացման առանցքային տարածք։

⚠️ Քաղաքական հաղորդակցությունում հաճախ կիրառվում են վախի, բևեռացման և հուզական ազդեցության մեթոդներ, մինչդեռ Սյունիքի բնակիչների իրական խնդիրներն ու ձայնը հաճախ մնում են երկրորդ պլանում։

💡 Զեկույցն առաջարկում է ավելի կառուցողական հանրային խոսույթ ձևավորել, նվազեցնել մանիպուլյացիան և ուժեղացնել տեղական բնակիչների դերակատարումը։

«Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների վերլուծություն» եռափուլ մեդիա մշտադիտարկման վերլուծական զեկույցը ներկայացնում է Սյուն

03/09/2026

📣Ջերմուկ համայնքում կայացավ մոտիվացիոն հանդիպում՝ նվիրված կանանց և ԼՂ փախստականների մասնակցության խթանմանը 2026թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

📌Հանդիպման մասնակիցները ծանոթացան ժողովրդավարության հիմունքներին, տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկություններին, քաղաքական կուսակցությունների դերին և մասնակցեցին «Իմ քաղաքական արժեքները և գաղափարախոսությունը» թեմայով գործնական աշխատանքին՝ կիրառելով «Քաղաքական կողմնացույց» գործիքը։
______________________________________________________________________
«Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ
UNDP in Armenia
Gender Equality Portfolio

📌Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում կայացած տեղեկատվական հանդիպմանը մասնակիցները քննարկեցին տեղական ինքնակառավարման...
01/09/2026

📌Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում կայացած տեղեկատվական հանդիպմանը մասնակիցները քննարկեցին տեղական ինքնակառավարման համակարգը, համայնքային մասնակցության հնարավորությունները և կանանց դերակատարումը որոշումների կայացման գործընթացներում։

______________________________________________________________________
«Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ 🔍տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ

UNDP in Armenia Gender Equality Portfolio

01/09/2026

📌Տեղեկատվական մոտիվացիոն հանդիպում Եղեգնաձոր համայնքում
_____________________________________________________________________
«Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ 🔍տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ
UNDP in Armenia Gender Equality Portfolio

Address

3 Mashtots Str
Goris
3201

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37498990731

Alerts

Be the first to know and let us send you an email when «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ:

Shortcuts

Share