1000 VAHAN

1000 VAHAN Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 1000 VAHAN, Charitable organisation, Geghark'unik'.

Սիրելի՛ հետևորդներ,​Ամփոփում ենք Վայք համայնքի Խնձորուտ գյուղի մեր տաղանդավոր կամավոր Գարսևան Խաչատրյանի աշխատանքների բա...
13/10/2026

Սիրելի՛ հետևորդներ,
​Ամփոփում ենք Վայք համայնքի Խնձորուտ գյուղի մեր տաղանդավոր կամավոր Գարսևան Խաչատրյանի աշխատանքների բարեգործական աճուրդի արդյունքները։ 🎨✨
​🎨 Աբստրակտ ոճի «Եղնիկ» նկարը ձեռք է բերել «1000 ՎԱՀԱՆ» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գլխավոր հովանավոր WhyZ Music-ը։
​🎨 «Սուրբ Մարիամ Աստվածածին» նկարի գնորդն է Դրախտիկ գյուղի «Սուքիասյաններ» պարային ստուդիայի ղեկավար Արթուր Սուքիասյանը։
​Անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին՝ երեխաների աշխատանքը բարձր գնահատելու, նրանց կողքին լինելու և անսահման ոգևորելու համար։ ❤️
​🌟 Ձեր շնորհիվ երեխաները տեսնում են իրենց աշխատանքի իրական արժեքն ու արդյունքը և նոր լույսով, անսպառ եռանդով ու ստեղծագործական ավյունով շարունակում են արարել։

Սիրելի՜ հետևորդներ, այսօր կեսգիշերին ամփոփելու ենք աճուրդի արդյունքները։ Առավել ակտիվ եղեք մեկնաբանություններում։🤗🥰
11/10/2026

Սիրելի՜ հետևորդներ, այսօր կեսգիշերին ամփոփելու ենք աճուրդի արդյունքները։ Առավել ակտիվ եղեք մեկնաբանություններում։🤗🥰

🎨 Աջակցե՛նք սահմանապահ համայնքների երեխաներին միասին։

Սիրելի՛ հետևորդներ,
Այս հրաշալի կտավի հեղինակը Վայոց ձորի մարզի երեխաներից մեկն է։ ❤️

Այսօր կտավը հանում ենք աճուրդի՝ մեկնարկային գինը սահմանելով 10,000 դրամ։

Մենք միշտ պատրաստ ենք կանգնելու սահմանապահ համայնքների երեխաների կողքին, աջակցելու նրանց երազանքներին և ստեղծագործելու հնարավորություններին։

Եկե՛ք միասին արժևորենք այս փոքրիկ արվեստագետի աշխատանքը և մեր աջակցությամբ նպաստենք, որ սահմանապահ համայնքների երեխաներն իրենց ավելի պաշտպանված, գնահատված ու ոգևորված զգան։

🧡 Մասնակցե՛ք աճուրդին, առաջարկե՛ք ձեր գինը և դարձե՛ք այս բարի նախաձեռնության մի մասը։

11/10/2026

Երեկ «1000 ՎԱՀԱՆ» Բարեգործական հիմնադրամը գործընկերների հետ Խնձորեսկում էր։

Խնձորեսկի պատմության թանգարանի հրավերով հիմնադրամը տեղի երեխաների համար կազմակերպել էր կրթամշակութային ծրագիր՝ նպատակ ունենալով նրանց համար նորովի բացահայտել մեր ազգային մշակույթը, պատմությունն ու արվեստը։

Ծրագիրն իրականացվեց «1000 ՎԱՀԱՆ» հիմնադրամի գործընկերների մասնակցությամբ՝ կոմպոզիտոր, երաժիշտ և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և ժողովրդական երգիչ, ազգագրական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի, «Ավետիս» շրջիկ թատրոնի, փորձագետ Ռուբեն Սարգսյանի, Պատմության թանգարանի ներկայացուցիչ Լիլիթ Գասպարյանի հետ։

Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի և Հարթաշենի երեխաների համար օրը հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով ու փորձառություններով։

Երեխաները ծանոթացան վահանների կիրառությանը, վերհիշեցին մեր պատմության կարևոր էջերը, զրույց ունեցան Արա Գևորգյանի հետ, իսկ «Ավետիս» շրջիկ թատրոնը նրանց ներկայացրեց «Աշխատասեր Հուռի» ինտերակտիվ ներկայացումը։ Երեխաները նաև մասնակցեցին կավագործության վարպետաց դասի՝ հնարավորություն ունենալով սեփական ձեռքերով ստեղծել և ճանաչել հայկական ավանդական արհեստներից մեկը։

Դե իսկ օրվա վերջում երեխաների համար ելույթ ունեցավ սիրված ժողովրդական երգիչ, ազգագրական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ օրը եզրափակելով ազգային երգ ու երաժշտությամբ։

Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն սովորել ու բացահայտել, այլև սեփական փորձառությամբ ճանաչել մեր պատմությունը, մշակույթն ու արվեստը՝ ստեղծելով կենդանի և անմիջական կապ։

10/10/2026
🎨 Աջակցե՛նք սահմանապահ համայնքների երեխաներին միասին։Սիրելի՛ հետևորդներ,Այս հրաշալի կտավի հեղինակը Վայոց ձորի մարզի երեխ...
09/10/2026

🎨 Աջակցե՛նք սահմանապահ համայնքների երեխաներին միասին։

Սիրելի՛ հետևորդներ,
Այս հրաշալի կտավի հեղինակը Վայոց ձորի մարզի երեխաներից մեկն է։ ❤️

Այսօր կտավը հանում ենք աճուրդի՝ մեկնարկային գինը սահմանելով 10,000 դրամ։

Մենք միշտ պատրաստ ենք կանգնելու սահմանապահ համայնքների երեխաների կողքին, աջակցելու նրանց երազանքներին և ստեղծագործելու հնարավորություններին։

Եկե՛ք միասին արժևորենք այս փոքրիկ արվեստագետի աշխատանքը և մեր աջակցությամբ նպաստենք, որ սահմանապահ համայնքների երեխաներն իրենց ավելի պաշտպանված, գնահատված ու ոգևորված զգան։

🧡 Մասնակցե՛ք աճուրդին, առաջարկե՛ք ձեր գինը և դարձե՛ք այս բարի նախաձեռնության մի մասը։

09/10/2026

Վերջերս հերթական ճանաչողական այցն ենք ունեցել, այս անգամ՝ դեպի Խամշիի վանք։
Շնորհակալություն տեսանյութի համար։🥰

🤝 Համատեղ ուժերով՝ Դրախտիկի երեխաների համարԵրեկ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Իգոր Զարգարյանն ու ...
06/10/2026

🤝 Համատեղ ուժերով՝ Դրախտիկի երեխաների համար

Երեկ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Իգոր Զարգարյանն ու Սրբուհի Մովսիսյանը այցելեցին Դրախտիկ՝ հանդիպելու համայնքի երեխաներին և տեղում ծանոթանալու նրանց կարիքներին։ Նրանց այցին միացել էին նաև Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Փանիկոս Կացուրիսը, բարերարներ Ռուբեն և Մարիետ Գալչյանները, ինչպես նաև Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։

Դրախտիկի երեխաների երիտասարդական կենտրոնի մի հատվածն արդեն վերանորոգվում է «1000 Վահան» հիմնադրամի և գործընկերների աջակցությամբ։

Կենտրոնի մյուս հատվածի վերանորոգումն իրականացվելու է Փանիկոս Կացուրիսի, Ռուբեն և Մարիետ Գալչյանների աջակցությամբ։

Այս համագործակցության նպատակն է ստեղծել ավելի բարեկարգ, ապահով և հարմարավետ միջավայր Դրախտիկի երեխաների համար՝ միաժամանակ նպաստելով համայնքի զարգացմանն ու երեխաների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալու լավ միջավայր՝ սովորելու, ստեղծագործելու, շփվելու և իր ներուժը բացահայտելու համար։

Շնորհակալություն բոլոր գործընկերներին ու բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ ❤️

🇦🇲 «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի կրթամշակութային ծրագիրը՝ ԽնձորեսկումՀոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին,  Խնձորեսկի ...
04/10/2026

🇦🇲 «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի կրթամշակութային ծրագիրը՝ Խնձորեսկում

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Խնձորեսկի Խնձորեսկի պատմության թանգարանի նախաձեռնությամբ Խնձորեսկի Մշակույթի տանը տեղի կունենա «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի կրթամշակութային ծրագիրը։
Կարող են մասնակցել՝ Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն բնակավայրերի երեխաներն ու այլ տեղերից ևս խրախուսվում է մասնակցություն։
Ծրագրի ընթացքում երեխաներին սպասվում է կրթության, արվեստի, պատմության, ազգային մշակույթի և երաժշտության հետաքրքիր ու անմիջական աշխարհ։
🎭 6–10 տարեկանների համար՝
▫️ «Աշխատասեր Հուռին» ինտերակտիվ թատերական ներկայացում՝ «Ավետիս» շրջիկ թատրոնի մասնակցությամբ
▫️ Խեցեգործության վարպետության դաս՝ «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն` Թաթուլ Կարապետյանի հետ։
🛡️ 11–17 տարեկանների համար՝
▫️ «Դարերի վահանները»՝ Հայաստանի տարբեր դարաշրջանների վահանների ցուցադրություն և մարտավարական կիրառության վարպետության դաս՝ փորձագետ Ռուբեն Սարգսյանի մասնակցությամբ
▫️ «Թանգարանը դպրոցում» ինտերակտիվ կրթական ծրագիր՝ Լիլիթ Գասպարյանի հետ
▫️ Ջերմ ու անմիջական հանդիպում-զրույց կոմպոզիտոր, երաժիշտ և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ։
Օրվա եզրափակիչ մասը կդառնա իսկական միասնական տոն՝
🎶 սիրված ժողովրդական երգիչ և ազգագրական երգերի կատարող․ ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյան (Մրո)
💬 զրույց և հանդիպում երեխաների հետ
💃🕺 և, իհարկե, բոլոր մասնակիցների միասնական շուրջպար, երգ ու ազգային ոգով համախմբում։
Այս օրը պարզապես միջոցառում չէ․ այն արմատներին վերադառնալու, մշակույթը ճանաչելու, սովորելու, ստեղծելու և միասին լինելու գեղեցիկ հնարավորություն է։
❤️ Խնձորեսկի պատմության թանգարանը սիրով միանում է այս կարևոր կրթամշակութային նախաձեռնությանը՝ հանուն մեր երեխաների, մեր մշակույթի և մեր ժառանգության պահպանման։

Հայրենիքն սկսվում է ճանաչումից։ 🇦🇲Երեկ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Դրախտիկի, Ճամբարակի և Բերդի ...
04/10/2026

Հայրենիքն սկսվում է ճանաչումից։ 🇦🇲

Երեկ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Դրախտիկի, Ճամբարակի և Բերդի պատանիները ուխտագնացություն են կատարել դեպի Խամշիի վանք։
Քայլարշավը պատանիների համար դարձավ ոչ միայն բնության գրկում անցկացրած գեղեցիկ օր, այլև մեր պատմամշակութային ժառանգությանը առավել մոտիկից ծանոթանալու կարևոր հնարավորություն։

Հայրավանքի սպասավոր Հայր Բաբկենը և Ճամբարակի եկեղեցում ծառայող Տեր Մեսրոպ քահանան պատանիներին պատմել են վանքի պատմության, նրա հոգևոր և մշակութային նշանակության մասին՝ օգնելով նրանց նորովի ճանաչել ու արժևորել մեր հայրենիքի դարավոր պատմությունն ու ժառանգությունը։

Address

Geghark'unik'

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 1000 VAHAN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to 1000 VAHAN:

Shortcuts

Share