Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

  • Home
  • Armenia
  • Gavar
  • Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, Nonprofit Organization, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զոր. Անդրանիկի 18, Gavar.

02/06/2026



🎈Հունիսի 1-ը Գեղարքունիքի մարզային գրադարանում🎈

    🎈Հունիսի 1-ը Գեղարքունիքի մարզային գրադարանում🎈 👩‍❤️‍👨🌞Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, 📚Գեղարքունիքի ...
01/06/2026



🎈Հունիսի 1-ը Գեղարքունիքի մարզային գրադարանում🎈

👩‍❤️‍👨🌞Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, 📚Գեղարքունիքի մարզային գրադարանի մանկական բաժինը կազմակերպել էր մանկական գրքերի հետաքրքիր ցուցադրություն՝ գիրք-մարդուկների մասնակցությամբ։📕📗📘
🎭Տոնի ամենասպասված պահերից մեկը թատերական 👫խմբակի ներկայացումն էր՝ խմբակի ղեկավար Անուշ Զանգիզորյանի գլխավորությամբ։
🐕‍🦺🐇👩‍🦳Երեխաները բեմականացրին «Կարմիր գլխարկը» հեքիաթը՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջյուններին։
🌻🎈Խմբակի երեխաները նաև ասմունքեցին, երգեցին, պարեցին՝ ստեղծելով տոնական ջերմ մթնոլորտ։
🎉Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին նաև զվարճալի խաղեր, այդ թվում՝ «Գուշակիր հեքիաթը» մրցույթը, որի ակտիվ մասնակիցները ստացան խրախուսական նվերներ։💛🍧🧁
❤️Օրը լի էր մանկական ժպիտներով, ուրախությամբ և գեղեցիկ անակնկալներով։ 🌟🌼

29/05/2026

🎥Kyavar TV company-ի անդրադարձը Շառլ Ազնավուրի ծննդյան 102-ամյակին նվիրված միջոցառմանը։

  🇦🇲Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է (1918 թ.) և նշվում է որպես Հանրապետության տոն։ Այդ օրը հա...
28/05/2026



🇦🇲Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է (1918 թ.) և նշվում է որպես Հանրապետության տոն։ Այդ օրը հայկական ուժերը հաղթանակ տարան Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ անկախ հայկական պետության ստեղծումը։
🇦🇲Տոնը խորհրդանշում է անկախություն, պետականություն և ազգային միասնականություն։

 🇦🇲🇫🇷 📚Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը իրականացրեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 102-ամյակ...
27/05/2026


🇦🇲🇫🇷
📚Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը իրականացրեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 102-ամյակին նվիրված միջոցառում։
📖🇫🇷 Միջոցառման ընթացքում ներկայացվեց մեծ արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, կյանքի ուղին, ինչպես նաև նրա անգնահատելի աջակցությունը հայ ժողովրդին։
🎥Անդրադարձ կատարվեց նաև Ազնավուրի դերասանական գործունեությանը և համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ ունեցած համագործակցություններին։ 🧑‍🎤👩‍🎤Ցերեկույթի ընթացքում հնչեցին Ազնավուրի սիրված երգերը՝ Լիլյա Հովհաննիսյանի, Գրիգոր Բալագոզյանի, ինչպես նաև Գավառի արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ (ղեկավար՝ Նարինե Գոզեյան)։
🎤Միջոցառումը վարեց գրադարանի թատերական խմբակի ղեկավար Անուշ Զանգիզորյանը՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ, որը ևս մեկ անգամ ընդգծեց Շառլ Ազնավուրի արվեստի անմահությունն ու նրա բացառիկ դերը հայ մշակույթի պատմության մեջ։

❤️Սիրելի՛ շրջանավարտներ,🔔Վերջին զանգը նոր ճանապարհների սկիզբն է։  🎊Թող ձեր երազանքները լինեն համարձակ, քայլերը՝ վստահ, ի...
22/05/2026

❤️Սիրելի՛ շրջանավարտներ,
🔔Վերջին զանգը նոր ճանապարհների սկիզբն է։
🎊Թող ձեր երազանքները լինեն համարձակ, քայլերը՝ վստահ, իսկ հաջողությունները՝ անսահման։
📖Պահպանեք դպրոցական ամենաջերմ հիշողությունները և միշտ հավատացեք ձեր ուժերին։
Բարի՛ երթ ու լուսավոր ապագա ձեզ։✨

22/05/2026

📚Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված դպրոցական նախագծային աշխատանքը ներկայացվեց գրադարանում՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի Հ.2 միջնակարգ դպրոց» -ի VII դասարանի աշակերտների մասնակցությամբ։
📖Նախագիծը կազմակերպվել էր դասղեկ՝ Արփինե Ջրաղացպանյանի նախաձեռնությամբ։
🎥Kyavar TV company-ի անդրադարձը։

21/05/2026


 📚Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Արամյանի ուղե...
12/05/2026

📚
Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Արամյանի ուղեկցությամբ, «Արի բացահայտենք Տերյանին» նախագծային աշխատանքի շրջանակում, այցելեցին Գեղարքունիքի մարզային գրադարան։
👫Այցի ընթացքում աշակերտները շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան Վահան Տերյանի հարուստ գրական ժառանգությանը, իրականացրին հետազոտական աշխատանքներ, ասմունքեցին և երգեցին տերյանական ստեղծագործություններից։
Օրը հագեցած էր տերյանական շնչով ու գեղեցիկ զգացողություններով․ աշակերտները նաև դիտեցին տեսանյութ Տերյանի ծննդավայրից՝ ևս մեկ անգամ բացահայտելով մեծ բանաստեղծի աշխարհը։
📖 Տերյանի պոեզիան շարունակվում է ապրել ու ոգեշնչել նոր սերնդին։

Address

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զոր. Անդրանիկի 18
Gavar
1201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share