ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան››ՊՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Gavar
  • ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան››ՊՈԱԿ

ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան››ՊՈԱԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան››ՊՈԱԿ, Nonprofit Organization, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զոր. Անդրանիկի 18, Gavar.

 📚Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլ...
08/10/2026


📚Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտի մի շարք ներկայացուցիչների երկարամյա, բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև գրադարանային գործի զարգացման, գրքի և ընթերցանության տարածման ու ընթերցասիրության խթանման գործում ունեցած կարևոր ավանդի համար պարգևատրեց ԿԳՄՍՆ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։
🏅 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

📜 Պատվոգրերով և շնորհակալագրով պարգևատրվեցին՝
📕Գեղարքունիքի մարզային գրադարանի Արվեստի ենթաբաժնի վարիչ Սիրուշ Բաղդասարի Մազմանյանը,
📘Գավառի համայնքային գրադարանի մատենագետ Նորա Խաչիկի Մարեմկոյանը,
📙Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի գրադարան»-ի գրադարանավար Խանում Նիկողոսի Դավթյանը,
📗 Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի քաղաքային գրադարան»-ի տնօրեն Քրիստինե Մանվելի Պետրոսյանը։

    ❤️ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ📚📖 Շնորհավո՛ր Գրադարանավարի օրը բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց ամենօրյա ...
07/10/2026



❤️ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ📚
📖 Շնորհավո՛ր Գրադարանավարի օրը բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահպանում ու տարածում են գրքի լույսը, պահպանում մեր մշակութային հիշողությունն ու այն փոխանցում նոր սերունդներին։
📕📗Թող գիրքն ու ընթերցանությունը միշտ մնան սիրո, գիտելիքի և լույսի աղբյուր։ 📚

 📚Սեպտեմբեր ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզային գրադարանի ընթերցողների շրջանում ամենաընթերցված գիրքը Աննա Ջեյնի «Կոտրվ...
06/10/2026


📚Սեպտեմբեր ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզային գրադարանի ընթերցողների շրջանում ամենաընթերցված գիրքը Աննա Ջեյնի «Կոտրված սիրտը» վեպն է։ ❤️📖

📖 Դպրոցներն անմիջապես արձագանքել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հայտարարությանը։ Ինչպես գիտենք 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է Ընթերցանության տարի՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով: Քանի որ սեպտեմբերը հռչակվել էր որպես մեր էպոսի ամիս, գրադարաններում ամենապահանջարկված գիրքը եղել է«Սասնա ծռերը» և Էպոսի լավագույն ու ամենատարածված գրական մշակումը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»։

📘 Ամենապահանջարկված գրքերի առաջատար հնգյակում են նաև Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք», Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Րաֆֆու «Խենթը» և Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպերը։ Առաջատար հնգյակը եզրափակում են Ավետիք Իսահակյանի պոեմները, Խալեդ Հոսեյնիի և Նիկոլաս Սփարքսի վեպերը։

📙 Սեպտեմբերյան տասնյակի կազմմանը լայն մասնակցություն են ունեցել մայրաքաղաքի վարչական շրջանների համայնքային գրադարանները։ Երևանյան հանրային գրադարանների միացյալ ցուցակում տասնյակ հեղինակների գրքեր կան։ Երևանում նույնպես ամենշատ սպասարկված գիրքը հայ ժողովրդական էպոսն, էպոսի պատումները և մշակումները։ Ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի տասնյակում են Րաֆֆու «Խենթը», Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա», Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ», Նիկոլաս Սփարքսի «Հաշվելով հրաշքները» և այլ գրքեր։

📗 Մոտիվացիոն գրքերի առաջատարներն են Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա», Մարկ Մենսոնի «Թքած ունենոլու նուրբ արվեստը», Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ», Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքերը։

📕 Սետեմբերյան հարցմանը մասնակցել են բոլոր 10 մարզային, Հրազդանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վեդիի, Էջմիածնի համայնքային, ինչպես նաև Երևանի 11 վարչական շրջանների համայնքային գրադարանները։
@подписчики

🎼📚 Կոմիտասյան օր՝ գրքի, երաժշտության և հիշողության միահյուսմամբ:📚Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվեց Կոմիտասին ն...
06/10/2026

🎼📚 Կոմիտասյան օր՝ գրքի, երաժշտության և հիշողության միահյուսմամբ:
📚Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվեց Կոմիտասին նվիրված գեղեցիկ և հուզիչ միջոցառում, որը միավորեց երաժշտությունը, գրականությունը, թատրոնն ու մեր մշակութային հիշողությունը։
✍️🎭Օրվա կարևոր և սպասված հյուրն էր դերասանուհի, գրող, արվեստի նվիրյալ Բյուրեղիկ Մնեյանը։
📖 Նրա կատարմամբ հնչեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»՝ Կոմիտասի կյանքի ու մեծ հոգևոր աշխարհի մասին պատմող ստեղծագործությունը։
💃🎤🎶Կատարումը ամբողջացրին Կոմիտասի երգերը և բեմական պարային կատարումը՝ ստեղծելով միասնական գրական-երաժշտական պատկեր։
📖Միջոցառումը նաև Գեղարքունիքի մարզային գրադարանի և Բյուրեղիկ Մնեյանի երկարամյա համագործակցության ևս մեկ գեղեցիկ էջի բացում էր։
📘2024 թվականին գրադարանում տեղի էր ունեցել Բյուրեղիկ Մնեյանի «Տարիներ» գրքի շնորհանդեսը։ Այդ հանդիպումը դարձավ մի նոր նախաձեռնության սկիզբ․ Մնեյան ընտանիքի աջակցությամբ վերանորոգվեց գրադարանի սենյակներից մեկը, այնուհետև կահավորվեց Գավառի համայնքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում տրամադրված միջոցներով։
📕📗Իսկ այս գեղեցիկ ընթացքի շարունակությունը դարձավ Բյուրեղիկ Մնեյանի նվիրատվությունը՝ իր հոր՝ Սաղաթել Մնեյանի անձնական գրադարանից գրքերի փոխանցումը Գեղարքունիքի մարզային գրադարանին։
📚 Սենյակը դարձավ ոչ միայն գրքերի պահպանման, այլև հիշողության, ընտանիքի և գրքի միջոցով սերունդներին փոխանցվող մշակութային ժառանգության տարածք։🪈

📖 Յուրաքանչյուր մեծ մարդու ճանապարհին կա մի ուսուցիչ, ով ժամանակին հավատացել է նրան…Այդ հավատն է, որ դառնում է թևեր, ուժ...
05/10/2026

📖 Յուրաքանչյուր մեծ մարդու ճանապարհին կա մի ուսուցիչ, ով ժամանակին հավատացել է նրան…
Այդ հավատն է, որ դառնում է թևեր, ուժ ու վստահություն՝ կյանքի ամենաբարդ գագաթները նվաճելու համար:
✍️Ինչպես ասել է Հենրի Ադամսը. «Ուսուցչի ազդեցությունը հավերժական է. ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է այն ավարտվում»:

🎉Տո՛նդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ:

27/09/2026

🎬Մեր բացօթյա կինոյի այս տարվա վերջին երեկոն… 📚Գեղարքունիքի մարզային գրադարանի բացօթյա հատվածում ևս մեկ գեղեցիկ երեկո անցկացրինք՝ ֆիլմի, ջերմ տրամադրության և հաճելի ընկերակցության ուղեկցությամբ։ 🌙Արդեն աշնան զով երեկոները մեզ հուշում են, որ բացօթյա կինոդիտումների այս տարվա շարքը ավարտին է մոտենում։ ❤️Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ամառ մեզ հետ էին՝ ֆիլմերը միասին դիտելու, քննարկելու ու գեղեցիկ երեկոներ ապրելու համար։
🎥Մինչ հաջորդ բացօթյա կինոսեզոն…

Պատրա՞ստ եք արկածներով լի վիկինգյան երեկոյի ⚔️🛶🎬Այս անգամ էլ միասին դիտելու ենք փոքրիկ Վիկիի պատմությունը՝ մի խելացի ու ...
23/09/2026

Պատրա՞ստ եք արկածներով լի վիկինգյան երեկոյի ⚔️🛶🎬
Այս անգամ էլ միասին դիտելու ենք փոքրիկ Վիկիի պատմությունը՝ մի խելացի ու հնարամիտ տղայի, ով իր յուրահատուկ գաղափարներով ու քաջությամբ փորձում է ապացուցել, որ մեծ գործերի համար մեծ լինելը պարտադիր չէ 💛
🗓 Սեպտեմբերի 24-ին
🕖 Ժամը՝ 19։00-ին
📍 Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի հետնաբակում
Մուտքավճարը՝ 1000 դրամ 💵
Արժեքը ներառում է նաև հյուրասիրություն 🍿
Տեղերը խնդրում ենք ամրագրել նախօրոք 🪑
Իսկ աշնանային երեկոյի զովությունը հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս վերցնել տաք հագուստ 🧥🍂
Հարցերի դեպքում գրեք մեզ անձնական նամակով 📩
#կինոդուս

Պատրա՞ստ եք արկածներով լի վիկինգյան երեկոյի ⚔️🛶🎬

Այս անգամ էլ միասին դիտելու ենք փոքրիկ Վիկիի պատմությունը՝ մի խելացի ու հնարամիտ տղայի, ով իր յուրահատուկ գաղափարներով ու քաջությամբ փորձում է ապացուցել, որ մեծ գործերի համար մեծ լինելը պարտադիր չէ 💛

🗓 Սեպտեմբերի 24-ին
🕖 Ժամը՝ 19։00-ին
📍 Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի հետնաբակում

Մուտքավճարը՝ 1000 դրամ 💵
Արժեքը ներառում է նաև հյուրասիրություն 🍿

Տեղերը խնդրում ենք ամրագրել նախօրոք 🪑

Իսկ աշնանային երեկոյի զովությունը հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս վերցնել տաք հագուստ 🧥🍂

Հարցերի դեպքում գրեք մեզ անձնական նամակով 📩

#կինոդուս

23/09/2026


🇦🇲🇫🇷
📚🎭 Գիրք, թատրոն և մշակութային երկխոսություն Գեղարքունիքի մարզային գրադարանում:
🎥Kyavar TV company-ի անդրադարձը։

22/09/2026

📚ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Համայնքներում մշակութային ժառանգության պահպանում և հանրահռչակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում տրվեց «Գրքի շունչը դարերի միջով» ծրագրի մեկնարկը։

🇦🇲 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲🇦🇲35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով վերահաստատեց իր ...
21/09/2026

🇦🇲 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲

🇦🇲35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով վերահաստատեց իր անկախ ապրելու և ինքնիշխան պետություն կերտելու կամքը։
🇦🇲Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր ժողովրդի պատմական նվաճումն է և մեր պետականության կարևորագույն արժեքներից մեկը։
🇦🇲Թող անկախությունը մեզ համար լինի ոչ միայն պատմական ձեռքբերում, այլև ամեն օր ամրապնդվող արժեք՝ միասնության, արժանապատվության, աշխատանքի և ապագայի հանդեպ հավատով։
🇦🇲Հայաստանս՝ հարատև պետություն♥️

Address

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զոր. Անդրանիկի 18
Gavar
1201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան››ՊՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share