«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House

  • Home
  • Armenia
  • Gavar
  • «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House

«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House "Gavar Youth House" page presents you snapshots of the centre's daily activities, initiatives and events.

«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի ﬔթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող երիտասարդական կենտրոն է, որը ներդրվել է 2022թ․-ին Գավառ համայնքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Գավառի համայնքապետարանի և Յունիսեֆի աջակցությամբ:

«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Գա

վառ համայնքում 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման ﬕջոցով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական կրթություն,
Կյանքի հիմնարար հմտություններ,
Մասնագիտական կողﬓորոշում,
Առողջ ապրելակերպ,
Առաջնորդություն և նախաձեռնողականություն,
Բովանդակալից ժամանց։

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ,
Տեղեկատվություն և խորհրդատվություն,
Ուսուﬓաճանաչողական այցեր,
Էքսկուրսիաներ, արշավներ և ճամբարներ
Ժամանցային և հանրային ﬕջոցառուﬓեր,
Անհատական կամ խմբային երիտասարդական աշխատանք,
Շարժական երիտասարդական աշխատանք։

*Կենտրոնի կողﬕց մատուցվող ծառայություններն անվճար են:

*Կենտրոնը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

"Gavar Youth House" open youth centre functioning with the methodology and principles of open youth work, was established in 2022 in Gavar community by the "Youth Initiative Centre" NGO (YIC) with the support of UNICEF and Gavar municipality. The goal of "Gavar Youth House" open youth centre is to increase the civic activism and well-being of young people aged 13-18 in Gavar community through the implementation of professional youth work and the provision of accessible youth services. DIRECTIONS OF THE ACTIVITIES OF THE CENTRE:
• Civic education,
• Basic life skills,
• Professional orientation,
• Healthy lifestyle,
• Leadership and initiative,
• Meaningful entertainment. SERVICES PROVIDED AT THE CENTRE:
• Educational clubs, workshops and trainings,
• Information exchange and consultation,
• Educational visits,
• Excursions, hikings and camps,
• Fun and informal activities,
• Entertainment and public events,
• Individual or group youth work,
• Mobile youth work.

*The services provided by the centre are free of charge.

*The centre is adapted for people with disabilities.

✨Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին  🎥Մեզ մոտ «Մեկ շաբաթ հայկական կինոյի հետ» թեմատիկ շաբաթ է։📆12․...
12/05/2026

✨Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին

🎥Մեզ մոտ «Մեկ շաբաթ հայկական կինոյի հետ» թեմատիկ շաբաթ է։

📆12․05․2026-15․05․2026

🗳️ Ապլիլի 27-ից 30-ը կայացավ «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդն...
07/05/2026

🗳️ Ապլիլի 27-ից 30-ը կայացավ «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստումը՝ Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդական աշխատողների համար։

☺️«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնից մասնակցեց երիտասարդական աշխատող՝ Գևորգ Հերգնյանը։

📌Այս օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքները ընտրական գործընթացների, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների և քաղաքացիական ակտիվության կարևորության մասին։

📈Վերապատրաստումն ուղեկցվում էր ինտերակտիվ քննարկումներով, թիմային աշխատանքով և փորձի փոխանակմամբ, ինչը նպաստեց թեմաների ավելի խորը ընկալմանը։

27/04/2026

EcoUp 🌿

Մոնիտորինգը սկսված է


♻️ Գավառի երիտասարդների տան սաները ձևավորել են բաց կանչով ընտրված «Ecoup» թիմը։📌 Թիմը մոնիտորինգի համար ընտրել է «Պլաստի...
23/04/2026

♻️ Գավառի երիտասարդների տան սաները ձևավորել են բաց կանչով ընտրված «Ecoup» թիմը։

📌 Թիմը մոնիտորինգի համար ընտրել է «Պլաստիկի սպառում և սննդի թափոնների կրճատում» թեման։

📊 Ծրագրի շրջանակում իրականացվում է հարցում 13–35 տարեկան Գավառ համայնքի բնակիչների շրջանում։

Հարցման նպատակն է հասկանալ՝
ինչպես են երիտասարդները վերաբերվում պլաստիկի օգտագործմանը և սննդի թափոններին,
ինչ գիտելիքներ ունեն այս թեմաների մասին,
և ինչ վարքագիծ են դրսևորում առօրյայում։

🔗 Մասնակցիր հարցմանը՝

https://forms.gle/bAZmD8bk2bsm9cwV9

Քո մասնակցությունը կարևոր է՝ ավելի մաքուր և պատասխանատու համայնք ձևավորելու համար 🌱

#հարցում #պլաստիկ #թափոններ #երիտասարդներ

Սույն հարցումն իրականացվում է պլաստիկի սպառման և սննդի թափոնների կրճատման թեմայով մոնիթորինգի շրջանակում։ Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են այս խնդ...

✅ Ս․թ․ ապրիլի 18-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից իրականացվեց կլիմայի և բնապահպանության ...
22/04/2026

✅ Ս․թ․ ապրիլի 18-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից իրականացվեց կլիմայի և բնապահպանության ոլորտում մոնիթորինգի ծրագրի առաջին առցանց հանդիպում-քննարկումը։
🧩Հանդիպման ընթացքում թիմերը ներկայացրեցին իրենց ընտրած թեմաները և ստացան ոլորտի փորձագետ Արթուր Զաքարէ Հարությունյանի մասնագիտական ուղղորդումը՝ առաջիկա մոնիթորինգային գործողությունները առավել արդյունավետ իրականացնելու համար։
📌 Հանդիպումը իրականացվել է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ ծրագրի շրաջանակներում, որը իրականացվում է Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոնի (Ռումինիա) կողﬕց՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան), Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոնի (Մոլդովա) և «Ատինատի» ասոցիացիայի (Վրաստան) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար:
_____________________
✅ On 18 April 2018, the “Youth Initiatives Centre” (YIC) NGO held its first online meeting-discussion as part of a monitoring programme in the field of climate and environmental protection.
🧩 During the meeting, the teams presented their chosen topics and received professional guidance from industry expert Artur Zakare Harutyunyan to help them implement the upcoming monitoring activities more effectively.
📌 The meeting-discussion is conducted within the framework of the “EmpowerYouth: Enabling Youth Organizations to Shape Decision-Making on Issues that Matter Most to Young People” project, implemented by the Romanian Center for European Policies (CRPE/Romania) in cooperation with “Youth Initiative Centre” NGO (YIC/Armenia), the Center for Research and Advocacy in EU Policies (CAREP/Moldova), and Association Atinati (ATINATI/Georgia), with the co-funding of the European Union.
Co-funded by the European Union. Views and opinions expressed are, however, those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or EACEA. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին  Մեզ մոտ «Լռության և հիշողության օրեր» թեմատիկ շաբաթ է։📆21․04․2...
21/04/2026

Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին

Մեզ մոտ «Լռության և հիշողության օրեր» թեմատիկ շաբաթ է։

📆21․04․2026-25․04․2026

📚 Գավառի երիտասարդների տանը կայացավ երիտասարդական թիմերի բաց կանչով ընտրված Գավառի թիմի առաջին հանդիպումը  մենթոր Սուսան...
14/04/2026

📚 Գավառի երիտասարդների տանը կայացավ երիտասարդական թիմերի բաց կանչով ընտրված Գավառի թիմի առաջին հանդիպումը մենթոր Սուսան Խաչատրյանի հետ։

✍️ Հանդիպումը անցավ ակտիվ և ներգրավող մթնոլորտում․ թիմի անդամները ևս մեկ անգամ ներկայացրեցին իրենց և իրենց փորձառությունը, կիսվեցին գաղափարներով և ընտրեցին իրենց թիմային թեման։

📈 Ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Իրականացվում է համագործակցությամբ՝
📌 Ռումինիայի Եվրոպական քաղաքականության կենտրոն (Ռումինիա)
📌 Եվրոպական հարցերի հետազոտությունների և շահերի պաշտպանության կենտրոն (Մոլդովա)
📌 «Ատինատի» ասոցիացիա (Վրաստան)
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

☺️Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին  📆14․04․2026-18․04․2026
14/04/2026

☺️Ծանոթացեք Գավառի երիտասարդների տան այս շաբաթվա օրակարգին
📆14․04․2026-18․04․2026

🍀«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ Ecoville բնապահպանական խաղով ամփոփվեց բնապահպանական թեմաներին...
11/04/2026

🍀«Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ Ecoville բնապահպանական խաղով ամփոփվեց բնապահպանական թեմաներին վերաբերող դասընթացների շարքը։

Խաղը վարեց կենտրոնի երիտասարդական աշխատող Գևորգ Հերգնյանը։

🌵Խաղի ընթացքում երիտասարդները ոչ միայն մասնակցեցին հետաքրքիր և ինտերակտիվ գործընթացի, այլ նաև ձեռք բերեցին նոր գիտելիքներ շրջակա միջավայրի պահպանության մասին։ Քննարկեցինք բնապահպանական արդիական խնդիրներ, փնտրեցինք լուծումներ և կարևորեցինք յուրաքանչյուրի դերը կայուն ապագայի ձևավորման գործում։

🌳Ecoville-ը դարձավ հարթակ՝ զարգացնելու թիմային աշխատանքը, քննադատական մտածողությունը և ակտիվ մասնակցությունը։

08/04/2026

🏦Խնայողությունների խաղով ամփոփվեց ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը

07/04/2026

🤗Շնորհավոր Ապրիլի 7

Address

Սայադյան փ. 3
Gavar

Opening Hours

Tuesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Wednesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Thursday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Friday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Saturday 10:00 - 13:00
14:00 - 18:30

Telephone

+37477859197

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House:

Share