Restart Gavar Youth NGO

Restart Gavar Youth NGO «Ռեստարտ Գավառը» երիտասարդներին առաջարկում է համայնքային ներգրավվածության, կրթության և մասնագիտական զարգացման հնարավորություններ
(1)

Restart Gavar Youth NGO (Ռեստարտ Գավառ երիտասարդական ՀԿ-ն) երիտասարդական կազմակերպություն է, որի նպատակն է ակտիվացնել Գավառի երիտասարդական կյանքը։ Ստեղծել միջավայր` որտեղ երիտասարդները կինքնիրացվեն տարբեր ոլորտներում, հնարավորություն կունենան փոխօգնության և համագործակցության միջոցով իրականացնել տարբեր ծրագրեր, գաղափարներ, կատարել ստեղծական և ստեծագործական աշխատանքներ, ունենալ կապ այլ երիտասարդական համայնքների և խմբերի միջև։

✨ Հոկտեմբերի 2-ին՝ Ոչ բռնության միջազգային օրը, Գավառում մեկնարկեց «Խոսենք այլ կերպ» երկօրյա ծրագիրը՝ նվիրված ոչ բռնի հա...
02/10/2026

✨ Հոկտեմբերի 2-ին՝ Ոչ բռնության միջազգային օրը, Գավառում մեկնարկեց «Խոսենք այլ կերպ» երկօրյա ծրագիրը՝ նվիրված ոչ բռնի հաղորդակցությանը, երիտասարդների մասնակցությանը և խաղաղարարությանը։

ՈԲՀ դասընթացավար Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ երիտասարդները ծանոթացան ոչ բռնի և կարեկից հաղորդակցության հիմունքներին՝ սովորելով տարբերակել դիտարկումն ու գնահատականը, ճանաչել զգացմունքներն ու կարիքները և ձևակերպել հստակ խնդրանքներ։ Ստացած գիտելիքներն անմիջապես փորձարկեցին գործնական վարժությունների և ինտերակտիվ խաղերի միջոցով։

💬 Այնուհետև «World Café» ձևաչափով, հերթափոխով աշխատելով երեք թեմատիկ սեղանների շուրջ, մասնակիցները քննարկեցին երիտասարդների դերը խաղաղարարության և երկխոսության գործընթացներում, մասնակցության հնարավորություններն ու խոչընդոտները, ինչպես նաև այն գաղափարները, որոնք կարող են կյանքի կոչվել հենց Գավառում։

Օրն ավարտեցինք քննարկումների ընթացքում ձևավորված գաղափարների ու առաջարկների ամփոփմամբ՝ առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել համայնքում ավելի հարգալից ու կառուցողական երկխոսության ձևավորմանը։

📍 Հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերի 9-ին։

Նախաձեռնությունն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ն՝ ՀԼԱ-ի «Կամուրջ – Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ և International Alert ու LIVKOM կազմակերպությունների գործընկերությամբ։

#ոբհ

27/09/2026

🌊Սևանա լիճը բոլորինս է, իսկ նրա մեջ թափվող գետերի պահպանությունը՝ յուրաքանչյուրիս պարտականությունը։

Տեսանյութը հրապարակվել է «Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և GRÜNE LIGA Berlin e.V. կազմակերպությունների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ն շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանանկախության տոնը 🇦🇲​Անկախ պետականությունը մեր ...
21/09/2026

«Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ն շնորհավորում է Հայաստանի Հանրապետության
անկախության տոնը 🇦🇲

​Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, իսկ նրա զարգացած ապագան կերտվում է մեր ամենօրյա աշխատանքով, պատասխանատվությամբ և միասնականությամբ ✊
​Մաղթում ենք մեր հայրենիքին խաղաղություն, անսասանություն և շարունակական առաջընթաց։

Սեպտեմբերի 20-ը Մաքրության համաշխարհային օրն է, և մենք այն անցկացնում ենք Գավառագետի ափին։ 🌊«Մաքուր ապագա Հայաստանի լեռն...
20/09/2026

Սեպտեմբերի 20-ը Մաքրության համաշխարհային օրն է, և մենք այն անցկացնում ենք Գավառագետի ափին։ 🌊

«Մաքուր ապագա Հայաստանի լեռնային գետերի համար» ծրագրի շրջանակում՝ FPAN թիմի կողմից անցկացված վերապատրաստումից հետո, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, Կարմիրգյուղի N:1 Միջնակարգ Դպրոց, Գավառի Պապին Ղանդիլյանի անվան N2 միջն. դպրոցի, Գավառի N8 միջնակարգ դպրոցի երիտասարդները, և համայնքում այլ ակտիվ երիտասարդներ իրականացրել են մաքրման աշխատանքներ գետի ափամերձ հատվածում։ Հավաքված ողջ աղբը տեսակավորվել և ուղարկվել է վերամշակման ♻️:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին` կարևորելու և աջակցելու բնապահպանական մշակույթի տարածմանը Գավառում

#մաքրությանհամաշխարհայինօր

🤖🌍 Ի՞նչ է փոխում AI-ն մեր ապագա կարիերայում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մասնակցել Erasmus+ ծրագրերին։Օրերս EDU Guide և Orama ...
20/09/2026

🤖🌍 Ի՞նչ է փոխում AI-ն մեր ապագա կարիերայում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մասնակցել Erasmus+ ծրագրերին։

Օրերս EDU Guide և Orama Cyprus կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող «AI & Future Careers» Erasmus+ ծրագրի շրջանակում Հայաստանից մասնակցեցինք Կիպրոսում անցկացվող միջազգային ծրագրին։

Հիմա եկել ենք մեր փորձը կիսելու ձեզ հետ։ 💙

📢 Սպասում ենք ձեզ տեղեկատվական առցանց հանդիպմանը, որտեղ կպատմենք մեր փորձառության, ձեռք բերած գիտելիքների ու նոր ծանոթությունների մասին, ինչպես նաև կներկայացնենք Erasmus+ ծրագրերի մասնակցության հնարավորությունները։

Եթե հետաքրքրված ես Erasmus+, միջազգային ծրագրերով, AI-ով և ապագայի մասնագիտություններով, միացի՛ր մեզ։

📅 21.09.2026
🕐 19:30
💻 Առցանց՝ Google Meet

👉 Մասնակցության համար գրանցվիր՝ https://forms.gle/aRS3X5yJuRJncfAD6

Սպասում ենք քեզ։ 🌍💙

19/09/2026

Ֆոկուս խմբային քննարկում Մարտունի համայնքում

Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

#կանքծրագիր #ԿԱՆՔ #երիտասարդներըհանունհամայնքի #Մարտունի #երիտասարդություն

18/09/2026

Ֆոկուս խմբային քննարկում Գավառ համայնքում

Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

#կանքծրագիր #ԿԱՆՔ #երիտասարդներըհանունհամայնքի #Գավառ #երիտասարդություն

☕ Համայնքային թեյախմություն՝ կանանց և երիտասարդների համարԻ՞նչն է այսօր հուզում Գավառի երիտասարդներին ու կանանց։ Ի՞նչ խնդ...
18/09/2026

☕ Համայնքային թեյախմություն՝ կանանց և երիտասարդների համար

Ի՞նչն է այսօր հուզում Գավառի երիտասարդներին ու կանանց։ Ի՞նչ խնդիրների ենք բախվում համայնքում, և ի՞նչ կարող ենք փոխել միասին։

Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հրավիրում ենք Գավառ համայնքի կանանց և երիտասարդներին՝ միասին զրուցելու, միմյանց լսելու և համայնքի մասին գաղափարներ քննարկելու։

Առանց պաշտոնական ձևաչափի պարզապես թեյ, զրույց և անկեղծ կարծիքներ ☕💛

📍 Ռեստարտ Գավառ ԵՀԿ գրասենյակ
ք․ Գավառ, Զորավար Անդրանիկի 16/3

📅 19․09․2026
⏰ 13։00

Գրանցման հղում՝ https://forms.gle/fRSCxY8y2Bvu3Hat8

Սիրով սպասում ենք։ Կարող եք գալ նաև ընկերների կամ ընտանիքի անդամների հետ։ 💛

«Խոսենք այլ կերպ»Ոչ բռնի հաղորդակցություն, երիտասարդների մասնակցություն և խաղաղարարությունԻնչպե՞ս չհամաձայնել՝ առանց վիր...
18/09/2026

«Խոսենք այլ կերպ»

Ոչ բռնի հաղորդակցություն, երիտասարդների մասնակցություն և խաղաղարարություն

Ինչպե՞ս չհամաձայնել՝ առանց վիրավորելու։
Ինչպե՞ս լսել դիմացինին՝ առանց սեփական կարծիքից հրաժարվելու։
Եվ ի՞նչ դեր կարող են ունենալ երիտասարդները իրենց համայնքում ավելի խաղաղ ու կառուցողական երկխոսություն ձևավորելու գործում։

«Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ն և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են Գավառ համայնքի 18–30 տարեկան երիտասարդներին մասնակցելու երկօրյա ինտերակտիվ ծրագրի՝ նվիրված ոչ բռնի հաղորդակցությանը, երկխոսությանը և երիտասարդների մասնակցությանն ու խաղաղարարությանը։

Հանդիպումների ընթացքում՝
● կծանոթանանք ոչ բռնի հաղորդակցության հիմնական սկզբունքներին և դրանք կփորձարկենք գործնական ու խաղային վարժությունների միջոցով,
● World Café ձևաչափով կքննարկենք երիտասարդների դերը խաղաղարարության մեջ, մասնակցության խոչընդոտները և Գավառում հնարավոր նախաձեռնությունները,
● կխոսենք խաղաղարարության և երկխոսության իրական փորձերի մասին,
● կդիտենք «Տնից՝ տուն» վավերագրական ֆիլմը և միասին կքննարկենք դրա բարձրացրած հարցերը,
● կփորձենք գտնել ավելի հարգալից, վստահության վրա հիմնված և կառուցողական հաղորդակցության ձևեր։

Եթե քեզ հետաքրքրում է, թե ինչպես կարելի է դժվար խոսակցությունները վարել այլ կերպ, ավելի լավ լսել դիմացինին և քո մասնակցությունն ունենալ համայնքում երկխոսության մշակույթի ձևավորման գործում՝ միացի՛ր մեզ։

📍 Վայր՝ «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ գրասենյակ, Գավառ
📅 Հոկտեմբերի 2 և 9, 2026
🕑 Ժամ՝ 14:00
👥 Մասնակիցներ՝ 18–30 տարեկան երիտասարդներ
💬 Աշխատանքային լեզու՝ հայերեն
✅ Մասնակցությունն անվճար է

🔗 Մասնակցության հայտ՝ https://forms.gle/SaXK1sLvKa6Ph6Ur7

Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ/PJC) «Կամուրջ – Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ և International Alert ու LIVKOM կազմակերպությունների գործընկերությամբ։

16/09/2026

Մեր գետերն ունեն աղտոտվածության ամենաբարձր աստիճանը...

Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի թիմի կողմից
«Երիտասարդները հանուն համայնքի» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն
իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ի
կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Address

Ք․Գավառ, Զորավար Անդրանիկի փ․ 16 շենք
Gavar
1201

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 13:00 - 17:00
Sunday 13:00 - 17:00

Telephone

+37455700705

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Restart Gavar Youth NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Restart Gavar Youth NGO:

Shortcuts

Share