Արմաթ I Գառնու N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

  • Home
  • Armenia
  • Garni
  • Արմաթ I Գառնու N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

Արմաթ I Գառնու N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արմաթ I Գառնու N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց, Community Center, 4PFM+25 Garni, Garni.

ԱՏՁՄ-ի իրականացրած Արմաթ ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական կրթությամբ սերնդի կայացմանը՝ 10-18 տարեկան երեխաներին ԱՆՎՃԱՐ սովորեցնել Ծրագրավորման հիմունքներ
Ռոբոտաշինություն
Եռաչափ մոդելավորում,տպագրություն
Աշխատանք CNC հաստոցով
Խմբավար՝ Թեհմինե Առաքելյան

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Գառնիի մեր սանը՝ Դավիթը, Դիջիկոդի հանրապետական փուլում արժանացել է խրախուսական մրցանակի...
10/06/2026

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Գառնիի մեր սանը՝ Դավիթը, Դիջիկոդի հանրապետական փուլում արժանացել է խրախուսական մրցանակի 🏅

Մրցույթը այս տարի անցկացվել է բարձր մրցակցային պայմաններում՝
👨‍💻 1320 մասնակից,
🏁 147 ֆինալիստ,
🏆 19 հաղթող՝ բոլոր անվանակարգերում և տարիքային խմբերում։

Այս համատեքստում Դավիթը իր նախագծով հանդես է եկել պատշաճ մակարդակով և արժանացել ժյուրիի գնահատանքին՝ ընդգրկվելով մրցանակակիրների շարքում։

🗣️ ԴիջիԿոդը միակ վայրն է, թերևս, որտեղ խիստ տեխնոլոգիական խոսույթը՝ օտարալեզու փոխառություններով ու դարձվածքներով, հնչում է հայերենի բոլոր հնարավոր ու անհնարին բարբառներով։

Շնորհավորում ենք Դավթին այս ձեռքբերման կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ։

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում խմբավարներին՝ իրենց հետևողական աշխատանքի և ներդրման համար։

#Արմաթ

🎉 Մեծ հպարտությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողությամբ 🎉Այսօր Գառնիի մեր սանը՝ Դավիթը, Դիջիկոդի հանրապետական փուլում հ...
30/05/2026

🎉 Մեծ հպարտությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողությամբ 🎉

Այսօր Գառնիի մեր սանը՝ Դավիթը, Դիջիկոդի հանրապետական փուլում հանդես եկավ գերազանց ներկայացմամբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ նվիրված աշխատանքն ու ստեղծագործ միտքը միշտ տալիս են իրենց արդյունքը 💡

Նրա նախագիծը աչքի ընկավ ոչ միայն հետաքրքիր գաղափարով, այլ նաև բարձր որակով իրականացմամբ 👏

Շնորհավորում ենք Դավթին այս կարևոր ձեռքբերման համար և անհամբերությամբ սպասում մրցույթի արդյոինքներին 🚀

Շնորհակալություն նաև մեր խմբավարներին և բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս հաջողության հետևում 🙌

#Հպարտություն #Արմաթ

🎉 Հպարտությամբ կիսվում ենք մեր հաղթանակովԳառնիի խմբակի սան Դավիթը մասնակցել է Դիջիկոդի մարզային փուլին 💻🚀 և հաղթել «Համա...
20/05/2026

🎉 Հպարտությամբ կիսվում ենք մեր հաղթանակով

Գառնիի խմբակի սան Դավիթը մասնակցել է Դիջիկոդի մարզային փուլին 💻🚀 և հաղթել «Համակարգչային խաղեր » անվանակարգում 🕹️

Այս հաղթանակի շնորհիվ Դավիթը անցել է մրցույթի հաջորդ փուլ և կմասնակցի հանրապետական փուլին 🙌

Սա մեր սաների նվիրվածության, աշխատասիրության և ստեղծարար մտածողության գեղեցիկ արդյունքն է։ Մենք հպարտ ենք Դավիթով և վստահ՝ լավագույնը դեռ առջևում է ✨

Մաղթում ենք հաջողություն հանրապետական փուլում 🎯

#Գառնի #Խաղեր

✨ Գառնիի խմբակի փոքրիկների հիասքանչ այցը ԴիջիԹեք 2025-ին✨Մեր խմբակի երեխաները դարձան իսկական փոքրիկ հետազոտողներ՝ այցելե...
06/12/2025

✨ Գառնիի խմբակի փոքրիկների հիասքանչ այցը ԴիջիԹեք 2025-ին✨

Մեր խմբակի երեխաները դարձան իսկական փոքրիկ հետազոտողներ՝ այցելելով ԴիջիԹեք 2025։ 🌐🤖
Փոքրիկները ծանոթացան նորագույն տեխնոլոգիաներին, մասնակցեցին հետաքրքիր ինտերակտիվ խաղ-դասերի, ինչպես նաև ունեցան առաջին բուժ օգնության և ալպինիզմի ուսուցողական ու շատ կարևոր պարապմունքներ։ ⛑️🧗‍♂️
Օրվա ամենազվարճալի պահերից մեկը դարձավ Արմաթ ինժեներական լաբորատորիայի տաղավարում անցկացվող ռոբոտների մրցույթին մասնակցությունը, որտեղ երեխաները մեծ ոգևորությամբ փորձեցին իրենց ուժերը շարժվող և ծրագրավորվող մեխանիզմների հետ։ 🤖🏆
Ճանաչողական, արկածային և հաճելի օրվանից հետո մեր փոքրիկները տուն վերադարձան լի նոր գիտելիքներով, տպավորություններով և հետաքրքրությամբ բռնկված աչքերով։ ✨💡

15/09/2025

🌟 Բացահայտիր քո ստեղծարարությունը և տեխնոլոգիաները Արմաթ ճարտարագիտական աշխատանոցում!

🤖 Ռոբոտաշինություն
💻 Ծրագրավորում
🚀 Նորարար նախագծեր
👩‍💻👨‍💻 Թիմային աշխատանք և փորձի փոխանակում

📅 Ընդունելությունը բաց է ս/թ 22.09.2025
📍 Գրանցվել՝ +37477177241

✨ Միացիր մեզ, որպեսզի սովորես, ստեղծես ու ոգեշնչվես ապագա տեխնոլոգիական նվաճումներով։

#Արմաթ #Գառնիթիվ1 #Ռոբոտաշինություն #Ծրագրավորում #Նորարարություն #ՍտեղծիրԻնքներդ

29/11/2024

Ամանորին նախապատրաստվելը ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլև հրաշալի հնարավորություն է նոր բան սովորելու և ստեղծագործելու համար։ Արմաթի ճարտարագիտական աշխատանոցում այս տարի որոշեցինք համատեղել տեխնոլոգիան ու տոնը՝ 3D մոդելավորման միջոցով ստեղծելով յուրօրինակ զարդարանքներ ու նվերներ։Երիտասարդ ինժեներները նախագծում են ամանորյա խաղալիքներ և տոնածառի կախազարդեր ։ Այս ամենը կատարվում է հատուկ ծրագրերի միջոցով, որտեղ յուրաքանչյուր դետալ կարելի է մշակել ճշգրիտ, իսկ վերջնական արդյունքը տպվում է 3D տպիչով։Մեր սաների աշխատանքները պատրաստվում ենք ներկայացնել ցուցահանդես-վաճառքին։Մոդելները ձեռք բերելու համար կարող եք գրել էջին ։ Եկեք միասին դիմավորենք Նոր տարին՝ նոր գիտելիքներով ու գաղափարներով։ 🛠✨

Միացե՛ք մեզ և եկե՛ք միասին կերտենք ապագան Արմաթում 💻

Մեր սաների հետ այցելել էինք ԱրմՌոբոտիքս-ին ։Մրցույթի շրջանակներում դիտեցինք, ոսումնասիրեցինք 26 թիմերի պատանիներ պատրաստ...
13/11/2024

Մեր սաների հետ այցելել էինք ԱրմՌոբոտիքս-ին ։Մրցույթի շրջանակներում դիտեցինք, ոսումնասիրեցինք 26 թիմերի պատանիներ պատրաստած ռոբոտների աշխատանքը՝ թե ինչպես են հաղթահարելով արտակարգ իրավիճակներում առաջացող խնդիրներ և խոչընդոտներ գնում առաջ։
🏆 Շնորհավորում ենք ԱրմՌոբոտիքս 2024 մրցույթի հաղթողներին և ակնկալում ենք մոտ ապագայում մասնակցել և մեր հաղթանակը գրանցել հաջորդ մրցույթներին։
Մեր էջում կարող եք հետևել, թե ինչպես են աշխատում ապագա սերնդի նորարարներն ու տեխնոլոգիաներով հետաքրքրված սաները։ 🌟
Այստեղ կգտնեք՝
Մեր սաների հաջողությունների պատմությունները
Աշխատանոցի վերջին նորությունները
Արմաթական միջոցառումների մասին
Ու դեռ ավելին մեր համայնքի մասին։
Միացե՛ք մեզ և եկե՛ք միասին կերտենք ապագան Արմաթում 💻

Address

4PFM+25 Garni
Garni
2215

Opening Hours

Wednesday 13:30 - 18:30
Friday 13:30 - 18:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Արմաթ I Գառնու N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share