Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գործում է 1977 թ. մայիսի 18-ից Երևան քաղաքի Աբովյան 29 հասցեում։

Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գործում է 1977 թվականի մայիսի 18-ից Երևան քաղաքի Աբովյան 29, բն. 4 հասցեում: Այս բնակարանում է ապրել Դերենիկ Դեմիրճյանը 1929 թվականից մինչև մահը՝ 1956-ի դեկտեմբերի 6-ը: Շենքը կառուցվել է «Հայ օգնության խորհուրդ» /ՀՕԽ/ բարեգործական կազմակերպության կողմից, և այնտեղ բնակություն են հաստատել ժամանակի անվանի մտավորականները:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է հինգ սրահից, որոնցում ներկայացված են Դեմիրճյան գրողի, գեղագետի, քաղաքացու, համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, կենցաղային, անձնական իրեր: Բացառիկ է գրողի աշխատասենյակը և հյուրասենյակը ներկայացնող հուշային երկու սրահների նշանակությունը, որոնցում հնարավոր ճշգրտությամբ վերականգնված են Դեմիրճյանի ապրած օրերին բնորոշ ներհարդարանքն ու մթնոլորտը:
Տուն-թանգարանը նաև զբաղվում է դեմիրճյանական մասունքների հավաքչությամբ:
Տուն-թանգարանի գործունեության հիմնական նպատակը Դեմիրճյանի գրական ժառանգության համակողմանի լուսաբանումն է: Այս նպատակին են միտված ինչպես այցելուների հետ տարվող ամենօրյա աշխատանքը, այնպես էլ պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները, հուշ-ցերեկույթները, արտագնա միջոցառումներն ու հրապարակումները զանգվածային լրատվամիջոցներում:
Տուրք տալով գրողի ժամանակակիցների բազում վկայություններին այն մասին, որ Դեմիրճյանը եղել է իր կրտսեր գրչակիցների ստեղծագործական քայլերի աչալուրջ հետևողը, հովանավորն ու խորհրդատուն, տուն-թանգարանի աշխատակիցները, տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, կազմակերպում են գրական ընթերցումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ՝ նվիրված ժամանակակից հայ գրողներին:
Դեմիրճյանագիտությամբ զբաղվող մասնագետները, Դեմիրճյանով հետաքրքվող ուսանողները, ասպիրանտները, լրագրողները, մտավորականները տուն-թանգարանում պահպանվող նյութերի շնորհիվ կարողանում են ստանալ իրենց հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները. արդյունքում մինչ օրս գրվել ու հրապարակվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, ստեղծվել ֆիլմեր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի անձին և ստեղծագործական ժառանգությանը:
Տուն-թանգարանը հետամուտ է նաև Դեմիրճյանի ստեղծագործությունների և դեմիրճյանագիտական գրականության հրատարակության նպատակին: Վերջին տարիներին լույս են տեսել «Հայը» խոհագրությունը, «Արջուկ-լրջուկ» հեքիաթը, «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը, «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» գրականագիտական հոդվածների ժողովածուն:

✨️ Գրականությունը պահպանում է ժամանակի ձայնը, իսկ գրողը՝ դառնում իր ժողովրդի պատմության ու ապրումների վկան։Դերենիկ Դեմիր...
21/09/2026

✨️ Գրականությունը պահպանում է ժամանակի ձայնը, իսկ գրողը՝ դառնում իր ժողովրդի պատմության ու ապրումների վկան։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն այն բազմաթիվ վայրերից մեկն է, որտեղ պահպանվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ կամրջելով ժամանակները։

🇦🇲 Շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առիթով։ Թող մեր պատմությունը շարունակվի նաև նոր մտքերով և ստեղծագործություններով։

#Անկախություն35 #ՀարատևՊետություն #Սեպտեմբերի21 #Հայաստան

📅 Սիրով ներկայացնում ենք սեպտեմբերին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ...
05/09/2026

📅 Սիրով ներկայացնում ենք սեպտեմբերին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում։
🤍🌞 Պահպանե՛ք հրապարակումը և հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։
—
🏛️ Երևան, Աբովյան 29
📞 (+374 10) 527774

#ԴերենիկԴեմիրճյան

 #Մանրապատում🖋️«Նրանք, երկուսը, հանդիպեցին իրար։ Չէր սպասում նրանցից մեկը, որ մյուսը կենդանի է։ Լսել էր, որ նրան դժբախտո...
03/09/2026

#Մանրապատում
🖋️«Նրանք, երկուսը, հանդիպեցին իրար։ Չէր սպասում նրանցից մեկը, որ մյուսը կենդանի է։ Լսել էր, որ նրան դժբախտություն է պատահել, որ նա չէր դիմանա այդ դժբախտությանը, կմեռներ։
Եվ ահա՛, ի՜նչ ուրախալի բան՝ նա կենդանի՜ է․․․
Իրար էին նայում և չէին խոսում։ Ճիշտը՝ չէին կարողանում խոսել։ Խոսքը քիչ եղավ։
Չկար այն խոսքը․․․
Միայն նայում են իրար և․․․
— Հը՛մ,— ժպտում է սա։
— Հա՛,— ժպտում է մյուսը։
Կրկին նայում են իրար ոտից գլուխ ու էլի․․․ ժպտում․
— Հա՛, հը՛մ․․․
Է՛հ։ Նախամարդի՞կ են, ի՞նչ են, թե՞ ապագայի մարդիկ։ Ո՞ւր կորավ լեզուն, այսքան միլիոնավոր տարիների լեզուն․․․ «Հա՛, հը՛մ», սրանով խոսք ու զրո՞ւյց կլինի։
Բայց տե՞ս, եղա՜վ։
Եվ որքա՜ն նրբություններ, խոր մտքեր այս մի «հըմ, հա»-ի մեջ․․․»։
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ, «Լեզու»

✨ Այցելե՛ք Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, որտեղ ապրում է միլիոնավոր տարիների լեզուն։
—
🏛️ Երևան, Աբովյան 29, բն․ 4
📞 010 52 77 74

#ԴերենիկԴեմիրճյան

Գրքերում է թաքնված «մարդկային հոգու անհուն աշխարհը», իսկ թանգարաններում կա բացառիկ հնարավորություն՝ անձամբ տեսնելու և ճա...
01/09/2026

Գրքերում է թաքնված «մարդկային հոգու անհուն աշխարհը», իսկ թանգարաններում կա բացառիկ հնարավորություն՝ անձամբ տեսնելու և ճանաչելու այն ամենը, ինչ կա գրքերում։
✨ Շնորհավո՜ր Գիտելիքի և դպրության օր։
Նոր ուսումնական տարում այցելե՛ք Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան։
—
🏛️ Երևան, Աբովյան 29, բն․ 4
📞 010 52 77 74

#ԳիտելիքիՕր #ԴերենիկԴեմիրճյան

«Հայ ժողովուրդը տվեց նշանավոր մանրանկարչություն: Բնության ու մարդկային կյանքի վառ ֆանտազիայով, նրբարվեստ ձևերի ու կրակոտ...
28/08/2026

«Հայ ժողովուրդը տվեց նշանավոր մանրանկարչություն: Բնության ու մարդկային կյանքի վառ ֆանտազիայով, նրբարվեստ ձևերի ու կրակոտ գույների կենդանի, ջերմ աշխույժով: Պիծակի և այլոց բազմաթիվ գործերի նմուշներն այսօր զարդարում են Հայաստանի այժմյան մայրաքաղաքի Մատենադարանը տասնյակ հազարավոր ձեռագրերի հետ:
Հայ ժողովուրդը տվեց հանճարեղ միջնադարյան պոեզիա: Փիլիսոփայական, պանթեիստական և ապա ռեալիստական բանաստեղծությունը ծաղկում է փարթամորեն Եվրոպայի վերածնությունից դարեր առաջ: Անմար տենչ դեպի մարդկային սերը, հողը, աշխատանքը, մարդը, բնությունը: Արև, ծաղիկ, կյանք, ծիծաղ, գարուն, հույս, ապրելու ծարավ, երգ, բողոք, պայքար, ցասում, հայրենակարոտ․․․ Ահա Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Ֆրիկի, Նահապետ Քուչակի և այլոց երկերի նյութը: Լեզվի, ոճի, նկարչության աշխույժ, գունագեղ մի ծաղկանոց — ահա սրանց արվեստի հատկությունները»:
✒️Դերենիկ Դեմիրճյան, «Հայ հերոսական ժողովուրդը» (հատված)

✨ Այցելե՛ք Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան՝ վայր, որտեղ ապրել է մեծ գրողը։
—
Երևան, Աբովյան 29, բն․ 4
010 527774

#ԴերենիկԴեմիրճյան

✨️ Երբ կա հնարավորություն հայտնվելու այն պատերի ներսում, որոնք կրում են հանճարեղ գրողի շունչն ու հիշողությունը։ Միայն այ...
22/08/2026

✨️ Երբ կա հնարավորություն հայտնվելու այն պատերի ներսում, որոնք կրում են հանճարեղ գրողի շունչն ու հիշողությունը։ Միայն այստեղ կարող եք լավագույնս ճանաչել Դերենիկ Դեմիրճյանին՝ որպես անհատ, գրող և յուրօրինակ արվեստագետ։

📚 Այցելե՛ք Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան․ այստեղ մենք կենդանի ենք պահում պատմությունը։
—
🏛 Երևան, Աբովյան 29, բն․ 4
📞 010 527774

#ԴերենիկԴեմիրճյան #գրականություն

✨️ Հիշողությունները պահպանելու, պահը հավերժացնելու հրաշալի հնարավորություն, որն այսօր սովորական է դարձել, սակայն երբեմն ...
19/08/2026

✨️ Հիշողությունները պահպանելու, պահը հավերժացնելու հրաշալի հնարավորություն, որն այսօր սովորական է դարձել, սակայն երբեմն հաճելիորեն տեսանելի է դարձնում պատմության դրվագները տարիների խորքից. այսօր՝ օգոստոսի 19-ին, նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը։

📷 Լուսանկարում՝ Դերենիկ Դեմիրճյանը և Նիկոլայ Տիխոնովն ընթերցողների հետ, Զվարթնոց, 1954թ․
———
Երևան, Աբովյան 29, բն․ 4
010 52 77 74

#ԼուսանկարչությանՕր #ԴերենիկԴեմիրճյան

08/08/2026

🐈 Շառլոտան ժամեր շարունակ անհամբեր սպասում էր Դերենիկ Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչ նա կավարտեր գործերը, իսկ հետո ցատկում էր նրա ուսին․ հենց այդ պահին էլ արվել է նրանց համատեղ լուսանկարը (1953թ․)։

Ի դեպ, Դեմիրճյանի բնակարանում, որն այսօր նրա տուն-թանգարանն է, 4 կատու էր ապրում։ Ասում են՝ նա կատուներին կոչել է սիրելի կանանց անուններով․ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։

✨ Շնորհավո՜ր Կատուների միջազգային օրը։
—
Երևան, Աբովյան 29, բն․ 4
010 52 77 74

#Կատու #ԴերենիկԴեմիրճյան

📅 Սիրով ներկայացնում ենք օգոստոսին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դ...
01/08/2026

📅 Սիրով ներկայացնում ենք օգոստոսին սպասվող միջոցառումների ծրագիրը՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում։
🤍🌞 Պահպանե՛ք հրապարակումը և հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները։
—
🏛️ Երևան, Աբովյան 29
📞 (+374 10) 527774

#ԴերենիկԴեմիրճյան #օգոստոս

«Պատանեկությունից մենք նոր էինք միայն ոտք դրել երիտասարդության մեջ, երբ երիտասարդական բոլոր ավյունով, սիրով և անկեղծությ...
30/07/2026

«Պատանեկությունից մենք նոր էինք միայն ոտք դրել երիտասարդության մեջ, երբ երիտասարդական բոլոր ավյունով, սիրով և անկեղծությամբ մտերմացանք իրար հետ, դառանք սրտագին ընկերներ, թափառեցինք միասին Շիրակի գյուղերում, եղանք Անի, ուխտատեղի հինավուրց վայրերում, եղանք Մանթաշի ձորերում, հայ և քուրդ յայլաները և վերջապես Արագած բարձրացանք։ Գեղեցիկ, նվիրական օրեր, որ հետագայում վերհիշում է Դերենիկը ինձ ձոնած չքնաղ ոտանավորի մեջ»։
✒️Ավետիք Իսահակյանը՝ իր և Դերենիկ Դեմիրճյանի ընկերության մասին

«Է՜յ, Ավո՛ ջան, հիշո՞ւմ ես
Ալագյազը վեհ ու վես,
Շիրակ դաշտը ծովի պես,
Մենք ճամփորդներ՝ դուն ու ես...»։
✒️ Հատված Դերենիկ Դեմիրճյանի բանաստեղծությունից՝ ձոնված Ավետիք Իսահակյանին

✨️ Շնորհավո՜ր Ընկերության միջազգային օրը։

#ԸնկերությանՄիջազգայինՕր #ԴերենիկԴեմիրճյան #ԱվետիքԻսահակյան

Address

Abovyan 29
Erevan

Opening Hours

Tuesday 10:00 - 17:30
Wednesday 10:00 - 17:30
Thursday 10:00 - 17:30
Friday 10:00 - 17:30
Saturday 10:00 - 17:30
Sunday 11:00 - 16:00

Telephone

010527774

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share