22/09/2026
English ⬇️
💼Ինչպե՞ս բացահայտել բիզնեսի իրական աշխատանքը՝ անցնելով տեսությունից դեպի գործնական փորձ։
🆕Միկրոձեռնարկատիրական վարժությունը (MBG) թիմային բիզնես սիմուլյացիա է, որի ընթացքում մասնակիցները կառավարում են պայմանական փոքր բիզնես և որոշումներ են կայացնում գնի, ծախսերի, ֆինանսավորման, հաճախորդների, մրցակցության և ռեսուրսների վերաբերյալ։
Յուրաքանչյուր որոշում ազդում է բիզնեսի ընթացքի վրա՝ փոխելով ծախսերը, դրամական հոսքերը, շահույթը և հետագա ընտրությունները։
💡 MBG-ի միջոցով մասնակիցները անմիջապես տեսնում են իրենց որոշումների հետևանքները, քննարկում դրանք թիմով և հաջորդ փուլում փորձում ավելի հիմնավորված որոշումներ կայացնել։
🎯 Վերանայվող «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» մոդուլում MBG-ն նախատեսվում է կիրառել որպես գործնական ուսուցման գործիք՝ իրական բիզնես իրավիճակներին մոտ պայմաններում որոշումներ կայացնելու և դրանց հետևանքները գնահատելու համար։
Գործել → Մտորել → Կիրառել
Սույն նախագիծն իրականացվում է DSIK Armenia-ի կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունների կողմից և իրականացվում է GIZ-ի կողմից։
__________________________
💼 How can you discover how a business really works by moving from theory to practical experience?
🆕The Micro Business Game (MBG) is a team-based business simulation in which participants manage a simulated small business and make decisions about pricing, costs, financing, customers, competition, and resources.
Each decision affects how the business develops, influencing costs, cash flow, profit, and future choices.
💡 Through MBG, participants see the consequences of their decisions, discuss them as a team, and try to make better choices in the next round.
🎯 In the revised “Development of Entrepreneurial Skills” module, MBG is planned as a practical learning tool that allows learners to test decisions in situations close to real business contexts.
Act ➡ Reflect ➡ Apply
This project is implemented by DSIK Armenia within the framework of the “Private Sector Development and Technical Vocational Education and Training in Armenia” (PSD TVET) program, co-funded by the Governments of Germany, Switzerland, and Austria and implemented by GIZ.
#ՄԿՈՒ #ՁեռնարկատիրականԿրթություն #ԿրթությանԱրդիականացում #Հմտություններ #ՖինանսականԳրագիտություն #ԿայունԶարգացում