Մատենադարան - Matenadaran

Call Directions Website Contact the organization

Մատենադարան - Matenadaran ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
MATENADARAN
Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և' որպես ժողովրդական կենսափորձի, և' որպես իմաստնության խտացում`նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:
Մատենադարանն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին: Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։
Էջմիածնի կաթողիկոսական Մատենադարանի և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների գրչության կենտրոններում ստեղծված ու պահպանված ձեռագրերի հիմքի վրա էլ ձևավորվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Սակայն այն, ինչն այսօր պահվում է Մատենադարանում, հայերեն պահպանված ձեռագրերի մի մասն է կազմում, քանի որ դարերի ընթացքում բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել և առևանգվել են: Այդ մասին վկայում են տարբեր պատմիչներ. Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ 1170 թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և այրել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր: Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242 թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298 թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ., որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին։
Հայալեզու ձեռագրերի բնաջնջման նոր ալիք է բարձրացել հատկապես Հայոց Ցեղասպանության տարիներին: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններին զուգընթաց ոչնչացվել են հազարավոր ձեռագիր մատյաններ։ Նշանակալի էր Կտուց Անապատի կրած վնասը, որտեղ մինչև 1915 թ. պահված մոտ 500 ձեռագրերից Մատենադարան է տեղափոխվել միայն 202։ Բազմաթիվ ձեռագրեր էլ փրկվել են Եղեռնից մազապուրծ հայերի անձնուրացության շնորհիվ` հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում։ Ժամանակի ընթացքում «գաղթական» դարձած ձեռագրերի մի զգալի մասը վերադարձել է հայրենիք` հանգրվան գտնելով Երևանի Մատենադարանում:
Էջմիածնի Մատենադարանը, որի հիմքի վրա ձևավորվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին, Մոսկվայից Հայաստան է վերադարձվել 4060 ձեռագիր: Վերջիններս 1915 թվականին Ամենայն Հայոց Գևորգ Ե Վշտակիր կաթողիկոսի նախաձեռնությամբ Մոսկվա էին ուղարկվել պատերազմական արհավիրքներից զերծ մնալու համար։ Շուտով Մատենադարանում են հանգրվանել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Երևանի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագիր հավաքածուները։ Զգալի քանակությամբ ձեռագրեր են բերվել Էրզրումից, Նոր Նախիջևանից, Աստրախանից և այլ վայրերից։
Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվել 1939 թ. և տեղակայավել է Հանրային գրադարանում: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել է շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1957 թ. և Մատենադարանը հաստատվել է նորակառույց շենքում: 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով. 1962 թ. այն անվանակոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։
Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:
Մատենադարանում կենտրոնացված շուրջ 23.000 ձեռագիր միավորներն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, գուշակային գրականություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն: Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարյան թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով անգամ և հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ, Մատենադարանը շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը` նվիրատվությունների և գնման ճանապարհներով: Մատենադարանի նվիրատուներ են հանդիսանում նյութական աջակցություն կատարող կամ ձեռագիր նվիրաբերող անձինք: Նվիրատուների անուններն արձանագրվում են Նվիրատուների տոմարում: Նրանք պարբերաբար տեղեկատվություն են ստանում Մատենադարանի նորությունների մասին, հրավիրվում են հատուկ հանդիսությունների: Մատենադարանի կողմից նվիրատուներին հանձնվում է հատուկ վկայական և որպես խորհրդանշական նվեր՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» նմանահանության թանկագին օրինակ, պարգևատրվում են «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
Հիշատակելի են մեծ նվիրատուների անունները. Հարություն Հազարյանը Նյու Յորքից, որ նվիրել է 395 հայերեն և օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայել Մարկոսյանը Փարիզից` 37 ձեռագիր, Վարուժան Սալաթյանը Դամասկոսից` ավելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանյանը Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշյանը, Գևորգ Բաքրջյանը, Վարդերես Կարագյոզյանը Փարիզից, Ավո Հովհաննիսյանը և Գրիգոր Աղազարյանը Նոր Ջուղայից, Միհրան Մինասյանը Հալեպից, Սուրեն Բայրամյանը Կահիրեից, ինչպես նաև «Փյունիկ» համազգային բարեգործական հիմնադրամը` համանախագահությամբ Գաբրիել Չեմպերճյանի և Լևոն Սարգսյանի: Ռուբեն Գալչյանը Լոնդոնից Մատենադարանին է նվիրել հին քարտեզների, ատլասների և գրականության անձնական հավաքածուն և շատ ու շատ ուրիշներ: 95-ամյա Տաճատ Մարկոսյանը Իրանի Նոր Ջուղայի շրջանի Ղարղուն գյուղից 1969 թ. Մատենադարան է ուղարկել 1069 թ. Նարեկա վանքում ընդօրինակված մի մատյան, որի համար հիմք է ծառայել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում գրված Ավետարանը:
1954-1982 թթ. Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982): Նրա ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացավ` որպես գիտահետազոտական կենտրոն, կարճ ժամանակում արժանացավ միջազգային ճանաչման։ 1982-2007 թթ. Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2016թթ. Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը։ 2016-2023 թթ. Մատենադարանի տնօրենն է եղել Վահան Տեր-Ղևոնդյանը: 2023 թ. հուլիսի 17-ին Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արայիկ Էդիկի Խզմալյանը:

26/09/2026

«Մատենից» արքայական բալասանից՝ «Սիրո ալքիմիա». Արմեն Սահակյանը վերծանում է միջնադարյան նոր բաղադրատոմս

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Շվեյցարիայի ազգային գրադարան (Բեռն)Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրեն Դամիան Է...
24/09/2026

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Շվեյցարիայի ազգային գրադարան (Բեռն)

Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրեն Դամիան Էլզիգը ներկայացրել է կառույցի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող բարեփոխումների ծրագիրը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի միջազգային ծրագրերն ու գործունեությունը և առաջարկել Շվեյցարիայի ազգային գրադարանին միանալ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության երևանյան հռչակագրին։

Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու հաստատությունների համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արա Խզմալյանը պաշտոնապես հրավիրել է իր շվեյցարացի գործընկերոջը մասնակցելու 2027 թվականին Երևանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին։

Հանդիպման ավարտին Մատենադարանի պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Շվեյցարիայի ազգային գրադարանում։

Բեռնում Մատենադարանի պատվիրակությունն այցելել է նաև Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու նոր պայմաններին։

Շվեյցարիայի ազգային գրադարան այցը նախաձեռնել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Հիշեցնենք, որ Մատենադարանի պատվիրակության այցը Շվեյցարիա իրականացվել է «Զովեր Քնսթրաքշն» ընկերության հովանավորությամբ։

Eng⬇️

Matenadaran Delegation Visits the Swiss National Library (Bern)

Damian Elsig, the Director of the Swiss National Library, provided an overview of the institution's history, main areas of activity, and upcoming reform initiatives.

Ara Khzmalyan, the Director of Matenadaran, outlined the international programs and activities of Matenadaran and proposed that the Swiss National Library participate in the Yerevan Declaration on Global Cooperation for the Preservation of Written Heritage.

During the meeting, potential avenues for collaboration between the two institutions were discussed. Ara Khzmalyan extended a formal invitation to her Swiss counterpart to participate in the international seminar "The Faces of Memory," scheduled to be held in Yerevan in 2027.

At the conclusion of the discussions, a guided tour of the Swiss National Library was organised for the Matenadaran delegation.

While in Bern, the delegation from Matenadaran also visited the newly inaugurated Embassy of the Republic of Armenia in Switzerland, where they familiarised themselves with the embassy's operations and premises.

Hasmik Tolmajyan, the Extraordinary and Plenipotentiary Ambassador of the Republic of Armenia to the Swiss Confederation, facilitated the visit to the Swiss National Library.

It is noteworthy that the visit of the Matenadaran delegation to Switzerland was conducted under the auspices of Zover Construction Company.

Մատենադարանի գլխավոր ավանդապահը` Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի համաժողովի նիստերինՍեպտեմբերի 22-ին Մատենադարանի գ...
23/09/2026

Մատենադարանի գլխավոր ավանդապահը` Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի համաժողովի նիստերին

Սեպտեմբերի 22-ին Մատենադարանի գլխավոր ավադապահ Խաչիկ Հարությունյանը Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամների հետ մասնակցել է Նոշատել պալատում, Ֆրիբուրգի Ֆրանցիսկյան միաբանության պահոցում, կանտոնալ և համալսարանական գրադարանում, ինչպես նաև Օրոնի ամրոցում ասոցիացիայի անդամների համար հատուկ կազկերպված ցուցադրություններին։ Ցուցանմուշներն ընդգրկել են նշյալ հավաքածուների ձեռագրական և արխիվային միավորներ, ինկունաբուլաներ և հնատիպ ու եզակի հրատարակություններ։ Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է նաև Ժնևի Մարտին Բոդմեր հիմնադրամում տեղի ունեցած դասախոսությանն ու դրան հաջորդած քննարկումներին։

Eng⬇️

Matenadaran Chief Curator at the Sessions of the International Association of Bibliophiles Conference

On September 22, Matenadaran Chief Curator Khachik Harutyunyan, together with members of the International Association of Bibliophiles, attended special exhibitions organized for Association members at the Neuchâtel Palace, the archive of the Franciscan Order in Fribourg, the Cantonal and University Library, and Oron Castle.

The exhibits included manuscript and archival items, incunabula, as well as rare and unique publications from the aforementioned collections.

On September 23, Khachik Harutyunyan also attended a lecture and the subsequent discussions held at the Martin Bodmer Foundation in Geneva.

Մատենադարանի պատվիրակության այցը Շվեյցարիա. կշարունակվի Մշակութային ժառանգության պաշտպանության  միջազգային դաշինքի (ALIP...
22/09/2026

Մատենադարանի պատվիրակության այցը Շվեյցարիա. կշարունակվի Մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) հետ համագործակցությունը

2026 թ. սեպտեմբերի 22-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Դաշինքի տնօրեն Վալերի ֆրելանին ներկայացրեց ALIPH-ի աջակցությամբ տարեսկզբին Մատենադարանում բացված Արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի արդյունքները: Մասնավորապես կարևորվել է հետազոտության ընթացքում բացահայտված նոր տվյալների գիտական իմաստավորման և միջազգայնացման անհրաժեշտությունը, արտասահմանյան փորձագետների ընդգրկման նպատակահարմարությունը:
Արա Խզմալյանը ներկայացրել է նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտում Մատենադարանի դերակատարման ընդլայմանն ուղղված առաջիկա ծրագրերը:

Բարձր գնահատելով լաբորատորիայի գործունեությունը և վերջինիս զարգացմանն ուղղված առաջարկները` Վալերի Ֆրելանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Մատենադարանի միջազգային առաքելություններին և լաբորատորիայի շարունակական գործունեությանը:

Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Eng⬇️

Visit of the Matenadaran Delegation to Switzerland: Cooperation with the International Alliance for the Protection of Heritage (ALIPH) to Continue

On September 22, 2026, the Director of Matenadaran, Ara Khzmalyan, presented to the Director of the Alliance, Valery Freland, the results achieved by the Laboratory for the Restoration and Research of Arabic-Script Manuscripts, which was inaugurated at Matenadaran earlier this year with the support of ALIPH. Particular emphasis was placed on the necessity for internationalisation of the new data uncovered during the research, as well as the importance of involving foreign experts in this endeavour.

Ara Khzmalyan also outlined the upcoming plans of Matenadaran aimed at enhancing its role in the preservation of written heritage. Praising the laboratory's activities and the proposals for its further development, Valery Freland expressed his willingness to support the Matenadaran's international initiatives and the ongoing operation of the laboratory.

The meeting was convened by Hasmik Tolmajian, the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia to Switzerland.

Մատենադարանի պատվիրակությունը Շվեյցարիայում է. Մատենադարանը դառնում է  Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամՊատվիրա...
22/09/2026

Մատենադարանի պատվիրակությունը Շվեյցարիայում է. Մատենադարանը դառնում է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամ

Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթև Մուրադյանը, գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը։
Պատվիրակությունը ղեկավարում է տնօրեն Արա Խզմալյանը:

Սեպտեմբերի 21-ին Մատենադարանի պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի (Association Internationale de Bibliophilie, AIB) տարեկան համաժողովին։ Ծրագրում ընդգրկված են այցելություններ Շվեյցարիայի նշանավոր գրադարաններ և մասնավոր հավաքածուներ, ինչպես նաև մասնագիտական հանդիպումներ ու դասախոսություններ։

Մատենադարանի անդամակցությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին կարևոր հնարավորություն է նոր մասնագիտական կապերի հաստատման, մասնավոր և ինստիտուցիոնալ հավաքածուների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև արտերկրում պահվող հայկական ձեռագրական ժառանգության հայտնաբերման և ուսումնասիրման ուղղությամբ նոր գործընկերությունների ձևավորման առումով։

Այցը տեղի է ունենում հովանավորությամբ «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության:

Eng⬇️

The Matenadaran Delegation Is in Switzerland

The delegation comprises Tatev Muradyan, Deputy Director of Development; Khachik Harutyunyan, Chief Curator; and Sona Baloyan, responsible for International Relations. Director Ara Khzmalyan heads the delegation.

On September 21, the Matenadaran delegation is taking part in the International Association of Bibliophily (Association Internationale de Bibliophilie, AIB) congress in Geneva, held this year in several Swiss cities from September 20 to 27. The congress program includes visits to renowned Swiss libraries and private collections, as well as professional meetings and lectures.

The Matenadaran's participation in this prestigious international forum represents a significant opportunity to establish new professional contacts, develop collaborations with private and institutional collections, and form new partnerships to identify and study Armenian manuscript heritage held abroad.

The visit is being carried out under the sponsorship of the "Zover Construction" organisation.

Մատենադարան են այցելել ICCROM-ի գլխավոր տնօրեն Արունա Ֆրանչեսկա Մարիա Գուջրալը և Իտալիայի զարգացման համագործակցության գո...
18/09/2026

Մատենադարան են այցելել ICCROM-ի գլխավոր տնօրեն Արունա Ֆրանչեսկա Մարիա Գուջրալը և Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տնօրեն Մարկո Ռիկարդո Ռուսկոնին

Հյուրերը՝ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացել են գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման պայմաններին։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել Արունա Ֆրանչեսկա Գուջրալին «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին ողջույնի խոսքով հանդես գալու, ինչպես նաև Մատենադարանի՝ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային դերակատար դառնալու նախաձեռնությանը պաշտոնապես աջակցելու համար։

Քննարկվել են հնարավոր գործակցության ուղղությունները։

Eng⬇️

Aruna Francesca Maria Gujral, the Director-General of ICCROM, and Marco Riccardo Rusconi, the Director of the Italian Agency for Development Cooperation (AICS), paid a visit to Matenadaran

Accompanied by Vladimir Karapetyan, the Ambassador of the Republic of Armenia to Italy, the distinguished guests toured the exhibition halls of Matenadaran and gained insights into the conditions for the preservation and restoration of written heritage.

Ara Khzmalyan, the Director of Matenadaran, expressed gratitude to Aruna Francesca Gujral for her welcome address at the international seminar "The Faces of Memory" and for her formal support of the initiative to position Matenadaran as an international entity in the preservation of written heritage.

Potential avenues for future collaborative efforts were also explored.

Մատենադարանի ձեռագրական գանձարանի համալրումը շարունակվում էՍիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր...
17/09/2026

Մատենադարանի ձեռագրական գանձարանի համալրումը շարունակվում է

Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։

Տեղեկացնենք, որ սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։

Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։

Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում։

Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Գաբրիել Չեմպէրճեանին՝ արժեքավոր ընծայաբերման և ձեռագրական ժառանգության համալրման գործում ունեցած ներդրման համար։

Eng⬇️

The Enrichment of the Matenadaran’s Manuscript Treasury Continues

Syrian-Armenian businessman and philanthropist Gabriel Chemperjian has donated to Matenadaran a Sharaknots (Hymnal) copied in 1491, in memory of his wife, Anzhel Chemperjian.

It should be noted that this manuscript was discovered during a visit to Vienna by a delegation headed by the Director of Matenadaran.

The newly acquired manuscript is a Sharaknots with Armenian neumes (khazs), copied in the village of Am in the province of Bitlis (scribe: Priest Hovhannes). To date, the village of Am has been mentioned only once in manuscript sources, without a precise indication of its location. In 1497, Hovhannes, the same scribe, copied a Gospel there, which is also preserved at Matenadaran.

Thus, this newly donated manuscript is not only the earliest known example created by the same scribe in the same village, but also the only one in whose principal colophon the scribe Hovhannes precisely identifies the location of the village of Am as being in the province of Bitlis.

Matenadaran expresses its gratitude to Gabriel Chemperjian for this valuable donation and for his contribution to the enrichment of the manuscript heritage.

14/09/2026
Բարձրաստիճան պաշտոնյային են ներկայացվել Գանձասարի բնօրինակ գանձերըՍեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտր...
14/09/2026

Բարձրաստիճան պաշտոնյային են ներկայացվել Գանձասարի բնօրինակ գանձերը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Այցի ընթացքում հյուրը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Ներկայացվել են նաև այն ձեռագրերի կրկնօրինակները, որոնք ցուցադրվել են Գանձասարի Մատենադարանում։ Ընդգծվել է, որ այնտեղ երբևէ բնօրինակ ձեռագրեր չեն ցուցադրվել, իսկ ցուցադրության համար պատրաստված կրկնօրինակները հնարավորություն են տվել հանրությանը ծանոթանալու ձեռագրական ժառանգությանը՝ միաժամանակ ապահովելով բնօրինակների անվտանգ պահպանությունը։
Հանդիպման ավարտին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, անդրադառնալով ձեռագրական ժառանգության պահպանության բազմադարյա պատմությանը, ընդգծել է, որ հազարամյակներով ստեղծածը պահպանելու կարողությունը վկայում է այդ ժառանգության նկատմամբ տիրոջ պատասխանատվության և շարունակական հոգածության մասին։
«Միայն տերը կարող է հազարամյակներով պահպանել իր ստեղծածը»,– շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Eng⬇️

Gandzasar’s Original Manuscript Treasures Presented to EU Special Representative

On September 14, Magdalena Grono, European Union Special Representative (EUSR) for the South Caucasus and the Crisis in Georgia, visited the Matenadaran, accompanied by Vahan Kostanyan, Deputy Minister of Foreign Affairs and International Trade of the Republic of Armenia.

During her visit, Ms. Grono was introduced to the Matenadaran’s rich manuscript heritage, with particular focus on the original manuscripts and copies of manuscripts created and preserved at Gandzasar. She also learned about the history of their creation and preservation, as well as the Matenadaran’s ongoing work in the fields of research, conservation, restoration, and public engagement.

Ms. Grono was also presented with reproductions of the manuscripts that had been displayed at the Matenadaran in Gandzasar. It was emphasized that original manuscripts have never been exhibited there. The use of reproductions has made it possible for the public to engage with this important manuscript heritage while ensuring the secure preservation of the originals.

At the conclusion of the visit, the Director of the Matenadaran, Mr. Ara Khzmalyan, reflecting on the centuries-old history of preserving manuscript heritage, emphasized that the ability to safeguard what has been created over millennia is a testament to the responsibility of its custodian and the enduring care devoted to this heritage.

“Only the owner can preserve for millennia what they have created,” emphasized Matenadaran’s Director Ara Khzmalyan.

Մատենադարանում բացվել է «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված Մատենադարանի նվիրատու, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբե...
12/09/2026

Մատենադարանում բացվել է «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված Մատենադարանի նվիրատու, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին։

Ցուցահանդեսը ներառում է նկարչի ընտանեկան հավաքածուից ընտրված՝ 1972–2017 թթ. ստեղծված գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ արվեստի գործեր։

«Հավատի խաչվող գույները» ցուցադրությունն առաջին փորձն է՝ արդի արվեստի ստեղծագործությունները երկխոսության մեջ դնելու Մատենադարանի հնագույն ձեռագրերի նկարազարդումների հետ։ Այս համադրությունը բացահայտում է հայկական հոգևոր-գեղարվեստական մշակույթի ժառանգական կապերը՝ հաստատելով միջնադարի և արդիականության, ձեռագրի և կտավի, հավատքի և ժամանակակից գեղարվեստական մտածողության կենդանի փոխառնչությունը։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ցուցադրության համադրողներ՝ արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և Մատենադարանի թանգարանի ղեկավար, արվեստաբան Իվեթ Թաջարյանը, ինչպես նաև նկարիչ, Ռոբերտ Էլիբեկյանի որդի Արեգ Էլիբեկյանը։

Address

53 Mashtots Avenue, Yerevan
Erevan

Opening Hours

Tuesday 10:00 - 17:50
Wednesday 10:00 - 17:50
Thursday 10:00 - 17:50
Friday 10:00 - 17:50
Saturday 10:00 - 17:50

Telephone

+37410562578

Alerts

Be the first to know and let us send you an email when Մատենադարան - Matenadaran posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մատենադարան - Matenadaran:

Shortcuts

Share