ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողով

ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողով ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողով

https://www.facebook.com/share/p/1EHjFK4nJp/
23/06/2026

https://www.facebook.com/share/p/1EHjFK4nJp/

Այսօր հանրային ծառայողի օրն է

Հանրային ծառայողների օրը առիթ է արժևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ ապահովում են պետական և համայնքային կառավարման համակարգերի արդյունավետ աշխատանքը, հանրային ծառայությունների մատուցումը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Հանրային ծառայողները կարևոր դեր ունեն հասարակության կայուն զարգացման, պետական ինստիտուտների ամրապնդման և հանրային վստահության ձևավորման գործում։ Նրանց մասնագիտական պատասխանատվությունը, նվիրվածությունն ու բարեխիղճ աշխատանքը նպաստում են քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը և երկրի առաջընթացին։

Այս օրը շնորհակալություն ենք հայտնում բոլոր հանրային ծառայողներին՝ իրենց պատասխանատու և հաճախ անտեսանելի, սակայն չափազանց կարևոր աշխատանքի համար։ Ձեր ջանքերի շնորհիվ ապահովվում է պետական կառավարման շարունակականությունը, հանրային ծառայությունների հասանելիությունն ու արդյունավետությունը։

Շնորհավորում ենք Հանրային ծառայողների օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ, առողջություն և անսպառ եռանդ՝ ի նպաստ հանրության և պետության բարօրության։

Շնորհավոր Հանրային ծառայողների օրը։

20/05/2026

Հետաքրքիր ու բազմաբովանդակ Արհմիութենական ամառային դպրոցը Թեժ լեռում:⬇️⬇️⬇️

23/01/2026
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ արհմիութենականներ, ☀️ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամ...
31/12/2025

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ արհմիութենականներ,

☀️ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:շ։🎅

🙏Ամանորը հերթական առիթն է երախտագիտություն հայտնելու բոլորին, ովքեր անցնող տարում իրենց նպաստն են բերել արհմիութենական կյանքի կազմակերպմանը: Անկասկած, արհմիությունների ապագան կախված է յուրաքանչյուրիս ջանքերից, նախաձեռնողականությունից, քրտնաջան աշխատանքից և ընդհանուր խնդիրների լուծման վրա կենտրոնացումից։

🙏Շնորհակալություն ենք հայտնում ի շահ արհմիությունների և արհմիութենականների կատարված համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

🤝Վստահ ենք, որ 2026 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների տարի և նոր հեռանկարներ կբացի` հասնելու մեր ձգտումներին և նպատակներին։

✅Մաղթում ենք ձեզ և ձեր սիրելիներին քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություն և ձեր ամենահավակնոտ ծրագրերի իրականացում:

❄️ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ❄️

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՀԱՄԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
#համկերիտ #ՀԱՄԿ

25/12/2025

👨‍🏫2025 թ դեկտեմբերի 20-21-ը Ծաղկաձորի Սթոունհենջ հյուրանոցում ՀԱՄԿ-ի և ԱՄԿ աջակցությամբ ՀԱՄԿ-ի մշտական գործող երիտասարդության հարցերով հանձնաժողովն անցկացրեց տարեվերջյան աշխատաժողով:

✅Առաջին օրը՝ դեկտեմբերի 20-ին, Աշխատաժողովին քննարկվեց ՀՀ-ԵՄ ասոցացման գործընթացը, համապարփակ անվտանգության կարևորությունը, ՀՀ-ում աշխատատեղերի վերաբերյալ խտրական հայտարարությունների կանխման վերաբերյալ հարցեր:

✅Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, ներկաները ծանոթացան երիտասարդական հանձնաժողովի գործունեությանը և քննարկեցին 2026 թ. իրականացվելիք ծրագրերը:

#ՀԱՄԿԵՐԻՏ #ՀԱՄԿ

26/11/2025

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի…

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան առաջարկություն է ներկայացրել՝ ապահովելու, որ տոնական օրերի համընկնումը չխանգարի...
28/09/2025

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան առաջարկություն է ներկայացրել՝ ապահովելու, որ տոնական օրերի համընկնումը չխանգարի աշխատողների հանգստին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել է առաջարկություն, որի համաձայն, եթե հանգստյան օրը համըն...

📢2025  թվականի սեպտեմբերի 1-ից անաշխատունակության թերթիկները դարձել են   էլեկտրոնային․թղթային տարբերակները դուրս են եկել...
19/09/2025

📢2025 թվականի սեպտեմբերի 1-ից անաշխատունակության թերթիկները դարձել են էլեկտրոնային․
թղթային տարբերակները դուրս են եկել գործածությունից։
🤷‍♀️🤷Ի՞նչ է սա նշանակում աշխատողի համար՝
անաշխատունակության մասին տեղեկությունը լրացվում է էլեկտրոնային
տարբերակով բժշկական հաստատության կողմից, (աշխատողն այլևս անաշխատունակության թերթիկ չի վերցնում բուժ հաստատությունից) աշխատողը պարզապես նշում է,
թե որ բանկային հաշվի համարին է ստանալու անաշխատունակության նպաստը։
💳Աշխատողը, թե՛ պետության կողմից փոխհատուցումը, և թե՛ գործատուի կողմից վճարվող նպաստը
ստանում է անկանխիկ իր բանկային հաշվի վրա, առանց թղթային տարբերակ ներկայացնելու։

🤷‍♀️🤷Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը գործատուի համար՝
գործատուն այլևս չի ծանրաբեռնվում հաշվարկ իրականացնելով, այլ 🔔 ծանուցվում է ՊԵԿ-ից գործատուի կողմից վճարման ենթակա գումարի չափի մասին։

🧏‍♀️Հիշեցնենք, որ ժամանակավոր անաշխատունակ դարձած
աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության մեջ են գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 180 օր` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը:

Հայաստանի Հանրապետությունում գնաճի ազդեցությունը աշխատողների եկամուտների և կենսամակարդակի վրա
29/08/2025

Հայաստանի Հանրապետությունում գնաճի ազդեցությունը աշխատողների եկամուտների և կենսամակարդակի վրա

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթեր…

Address

Վազգեն Սարգսյան 26/3
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողով posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share