01/06/2026
Մայիսի 30-ին «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2-րդ տարին անընդմեջ կայացավ «Մեկ ձայն» վոլեյբոլի գավաթի առաջնությունը, որը միավորեց թվով 7 պետական ու անկախ դպրոցների թիմերին՝ ստեղծելով առողջ մրցակցության, համագործակցության և սպորտային բարձր մշակույթի յուրահատուկ միջավայր։
Օրվա ընթացքում անցկացված հանդիպումները աչքի ընկան լարված պայքարով, բարձր պատասխանատվությամբ և թիմային աշխատանքի լավագույն դրսևորումներով։ Մասնակիցները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հաղթանակը ձևավորվում է ոչ միայն հմտությունների, այլև փոխադարձ վստահության, նվիրվածության և համառության շնորհիվ։
🏆 Առաջանությանը մասնակցում էին՝
"Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր
Ayb School
Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց
«Ուսում» դպրոց/ “Usum” school
Avedisian School Ավետիսյան դպրոց
Օհավանավանի միջնակարգ դպրոց
Երևանի թիվ 182 ավագ դպրոց
Առաջնության հաղթողներն են՝
🥇« Այբ» դպրոց,
🥈 «Ավետիսյան» դպրոց,
🥉 «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր։
Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, ինչպես նաև ստացան պրոֆեսիոնալ վոլեյբոլի գնդակ՝ որպես թիմային հետագա հաջողությունների խորհրդանիշ։
Շնորհավորում ենք հաղթողներին և խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մասնակից դպրոցներին, մարզիչներին, ծնողներին և աջակիցներին, որոնց ներգրավվածության և նվիրումի շնորհիվ այս առաջնությունը դարձավ իսկական տոն՝ լի սպորտային ոգով, ընկերական մրցակցությամբ և համախմբվածությամբ։
🤝 Վստահ ենք, որ նման նախաձեռնությունները շարունակելու են ամրապնդել պետական ու անկախ դպրոցների միջև համագործակցությունը, խրախուսել առողջ ապրելակերպը և ձևավորել նոր հաղթանակների ճանապարհ։