Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա

  • Home
  • Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա
(Association of Official Representatives of Automanufacturers)

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  էլեկտրական տրասնպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ի արտոնություն...
16/10/2025

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել էլեկտրական տրասնպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ի արտոնությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին։

Խոսքը էլետրական շարժիչով մարդատար ավոտմեքենաների, ավտոբուսների, մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների մասին է, որոնց ներմուծումը կիրականացվի 0-ական ԱԱՀ-ով մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Շեշտենք, որ Կառավարության որոշումը առնչվում է բացառապես ԱԱՀ-ին։ 2026 թ․ և/կամ հաջորդ տարիների համար մաքսատուրքից ազատման քվոտայի վերաբերյալ որոշում դեռևս ՉԿԱ։

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման պայմաններն ու քվոտան շարունակում են մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։ԱՊՆԱ ն...
08/09/2025

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման պայմաններն ու քվոտան շարունակում են մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։
ԱՊՆԱ նախագահը անդրադարձել է այդ հարցերին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։

, #Էլեկտրականավտոմեքենաներ,

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

"Ավտոսերվիս" հաղորդաշարի շրջանակներում ԱՊՆԱ նախագահը խոսել է հայաստանյան ավտոշուկայի ներկայիս տենդենցների, էլեկտրական ավ...
05/06/2025

"Ավտոսերվիս" հաղորդաշարի շրջանակներում ԱՊՆԱ նախագահը խոսել է հայաստանյան ավտոշուկայի ներկայիս տենդենցների, էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման և սպասարկման առանձնահատկությունների, ինչպես նաև բազում այլ թեմաների շուրջ։

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան միացավ FAA Armenian Automobile Federation Հայաստանի ավտոմոբիլայ...
17/05/2025

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան միացավ FAA Armenian Automobile Federation Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային՝ նշելու ՄԱԿ-ի հայտարարած Ճանապարհային անվտանգության շաբաթը, որն այս տարի նվիրված էր հեծանվորդների և հետիոտների անվտանգությանը։

Միջոցառումները անցկացվեցին "ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ" և "ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ" կարգախոսների ներքո։
Հատուկ շնորհակալություն նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիր կրթահամալիրին այս նախաձեռնությանը միանալու համար։

https://youtu.be/Iyn7Jd93cuQ?si=hvoUeyc0fbzYXuk

, , ,

Մայիսի 12-18-ը ՄԱԿ-ը անց է կացնում ճանապարհային անվտանգության ավանդական շաբաթը։ Այս տարի այն նվիված է հեծանվորդների և հետիտոների անվտանգությանը։Ավտորատադրողն...

🚗🤝 ՆՈՐ ԷՋ ՄԱՐԶԱՍՊՈՐՏԻ, ՇԱՐՋՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋInternational Chamber of Commerce National Commit...
14/05/2025

🚗🤝 ՆՈՐ ԷՋ ՄԱՐԶԱՍՊՈՐՏԻ, ՇԱՐՋՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

International Chamber of Commerce National Committee Armenia - ICC NCA (Միջազգային Առևտրի Պալատ) հարթակի ներքո՝ FAA Armenian Automobile Federation Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան, Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան (ԱՊՆԱ), Armenian National Karate Federation Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիա-ն համատեղ հիմնել են Սպորտի և Շարժունակության Հանձնախումբը՝ համարձակ նախաձեռնություն, որը միավորում է սպորտի, ձեռնարկատիրության, նորարարության և շարժունակության ոլորտի առաջնորդներին՝ հանուն Հայաստանի զարգացման։

Գործելով ինչպես համազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում, այս աշխատանքային խումբը նախատեսված է միավորելու հիմնական շահագրգիռ կողմերին տրանսպորտի, սպորտի, տեխնոլոգիաների և պատասխանատու քաղաքացիության ոլորտներում՝ զորացնելով երիտասարդությանը և ամրապնդելով Հայաստանի ապագան ռազմավարական, միջոլորտային համագործակցության միջոցով։

⚙️🏅 Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝

Սպորտային դիվանագիտության առաջխաղացում՝ որպես միջազգային տեսանելիության և ազդեցության գործիք
Միջազգային մակարդակի ծառայությունների տրամադրում հայ մարզիկներին և ֆեդերացիաներին
Հայկական բիզնեսի գլոբալ առաջխաղացում՝ օգտագործելով սպորտի և շարժունակության լծակները
Շարժունակության, անվտանգության և քաղաքացիական արժեքների վերաբերյալ ազդեցիկ կրթական արշավներ
Առաջնորդության խթանում սպորտի և ներգրավվածության միջոցով
Սպորտային ֆեդերացիաների և գործարար հատվածի միջև ամուր կապերի ստեղծում
Միջազգային խոշոր մրցաշարերի, ավտոմոբիլային սպորտի մրցավազքերի և գլոբալ սպորտային միջոցառումների անցկացում Հայաստանում
Կայուն զարգացման և երկարաժամկետ ազգային և միջազգային նախաձեռնությունների իրականացում
🌍 Մեր աշխատանքային խումբը երկարաժամկետ տեսլականով և ներառական մոտեցմամբ, ողջունում է այլ ֆեդերացիաների և գործընկերների համագործակցությունը։
🇦🇲 Եկեք միասին ձևավոր ենք ավելի խելացի, ավելի անվտանգ և ավելի ուժեղ Հայաստան։

, See less

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
12/04/2025

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա

ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՆԱՌՈՂՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԷլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս...
05/03/2025

ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՆԱՌՈՂՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. Պաշտոնական հայտարարություն

5 մարտի, 2025թ․ Երևան․ Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ քաղաքացիներին հավանաբար թյուրիմացության մեջ է գցել լայն տարածում ստացած այն ձևակերպումը, որ քվոտան բաշխված է «ֆիզիկական» և «իրավաբանական» անձանց միջև, մինչդեռ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ տարանջատվում են «պաշտոնական ներկայացուցիչներն» ու մնացած բոլոր տնտեսվարողները, այդ թվում՝ անհատ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2025թ. համար նախատեսված ընդհանուր քվոտայի 3000 մասնաբաժինը, կտրամադրվի բացառապես այն ընկերություններին, որոնք ներմուծումն իրականացնում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում։

Հետևելով Կառավարության որոշումով սահմանված ընթացակարգին՝ պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունները վերը հիշատակված մասնաբաժնից օգտվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացրել են հետևյալ ապացույցները․
• Ավտոարտադրողի հետ կնքված պաշտոնական դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագիր,
• Գործարանային երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանագիր,
• Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական կենտրոնների առկայություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մանրամասն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և ստուգելով տեխնիկական սպասարկման կենտրոնների համապատասխանությունը, 0% ներմուծման մաքսատուրքի կիրառման իրավունք է շնորհել ԱՊՆԱ անդամ կամ գործընկեր հանդիսացող հետևյալ ընկերություններին․

• «Ավանգարդ» ՍՊԸ – Volvo
• «Անդրոն» ՓԲԸ – Neta
• «Ավտո Գելրի» ՓԲԸ – IM Motors, SAIC Maxus
• «Ավտոհաուս» ՍՊԸ – Porsche
• «Ի-Ավտո» ՍՊԸ – Hongqi, Bestune
• «Ի-Վի Մոթորս Գրուպ» ՍՊԸ – JAC
• «Ինտերքարս» ՍՊԸ – Aiqar, Dongfeng, Voyah
• «Եվրոմոթորս» ՓԲԸ – BMW, Mini
• «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ – Kia
• «ՎԳ Մոթորս» ՍՊԸ – Chery
• «Մուրան ՍՊԸ» – Nissan, Geely, Zeekr
• «Սլավմոթորս» ՍՊԸ – Audi
• «Ֆորա Պրեմիում» ՍՊԸ – Jaguar, Land Rover
• «Էյ-Բի-Սի Ավտո» ՍՊԸ - Arcfox

Ընդ որում, Կառավարության որոշումը ենթադրում է, որ ցանկը կարող է համալրվել սահմանված պահանջներին համապատասխանող այլ ընկերություններով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ մամուլում և սոցցանցերում տարածվող այն պնդումները, թե վերը հիշատակված ընկերությունները ինչ-ինչ եղանակներով օգտվել են նաև քվոտայի մյուս մասնաբաժնից, իրականությանը համապատասխանել չեն կարող՝ հաշվի առնելով վերահսկողության այն մեխանիզմները, որոնք սահմանված են ՀՀ Կառավարության կողմից։

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» հետևողական է ինստիտուցիոնալ լուծումների ներդրման, բաց ու թափանցիկ հաղորդակցությանը ինչպես տնտեսվարողների միջև, այնպես էլ պետության և հասարակության մակարդակում։ Հիմնվելով նշված սկզբունքների վրա, ինչպես նաև առաջնորդվելով սպառողներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու ցանկությամբ՝ վերոնշյալ ընկերությունները մշտապես կատարում են խոշոր ներդրումներ, որպեսզի ստանան արտադրողների պաշտոնական հավատարմագրում, ինչպես նաև արդիականացնեն տեխնիկական սպասարկման կենտրոնները։

Պաշտոնական ներկայացուցիչներից գնումները ապահովում են բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝
• երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում (բոլոր նշված ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են գործարանային երաշխիք, ծրագրային թարմացումներ, ընթացիկ տեխնիկական սպասարկում, ինչպես նաև արտադրողի հետ անմիջական կապ՝ ցանկացած խնդրի լուծման համար),
• վերադարձի և վերանորոգման երաշխիք (ներկայացուցիչները արտադրական թերությունների դեպքում անմիջապես հետ են կանչում մեքենաները՝ սպասարկման և անհրաժեշտ շտկումների համար)։

Ինչ վերաբերում է պաշտոնական ներկայացուցիչների կողմից մինչ օրս ներմուծված ավտոմեքենաների թվացյալ փոքր թվին, ապա դա պայմանավորված է համաշխարհային ավտոարտադրության և դիլերական ինստիտուտի աշխատանքի առանձնահատկություններով, որոնք ենթադրում են պատվերի տեղադրման, ավտոմեքենայի արտադրման և ի վերջո դիլերին մատակարարման առնվազն 4 ամիս տևողությամբ ցիկլ, մինչդեռ ցանկացած այլ տնտեսվարող, լինի դա իրավաբանական, թե ֆիզիկական անձ, կարող է պարզապես գնել պատրաստի ավտոմեքենա արտասհամանյան որևէ վերավաճառողից կամ աճուրդից։
Ավտոարտադրողների պաշոտանական ներկայացուցիչների ասոցիացիան առավել քան վստահ է, որ պաշտոնական ներկայացուցիչներին հատկացված քվոտան՝ տարեկան 3000 ավտոմեքենա, այն նվազագույն քանակությունն է, որը թույլ է տալիս այս պարտաճանաչ տնտեսվարողներին ապահովել անվնասաբեր գործունեությունն ու հարկային պարտավորությունների կատարումը։

Մարոկկոյում կայացած ճանապարհային անվտանգության 4-րդ նախարարական գլոբալ համաժողովին ներկա էր նաև Հայաստանի պատվիրակությու...
22/02/2025

Մարոկկոյում կայացած ճանապարհային անվտանգության 4-րդ նախարարական գլոբալ համաժողովին ներկա էր նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև ԱՊՆԱ-ի ներկայացուցիչը։
Մի քանի օր տևած աշխատանքները լի էին օգտակար հանդիպումներով և նոր հեռանկարներ են խոստանում ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման տեսանկյունից։

https://www.aora.am/hy/news/111

, , , #անվտանգերթևեկություն, #ՃանապարհայինԱնվտանգություն

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA)-ն անդրադարձել է այն ծրագրին, որը իրականացրեցինք այս տարի Հայաստանի ավտոմոբիլայ...
23/12/2024

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA)-ն անդրադարձել է այն ծրագրին, որը իրականացրեցինք այս տարի Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ համատեղ։ Շնորհակալություն բոլոր այն գործընկերներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված էին այս գործընթացի մեջ։

FIA, FAA Armenian Automobile Federation, iRAP

The Armenian Automobile Federation (FAA) has successfully completed its FIA School Assessment Toolkit’s initiative, in collaboration with the Association of Official Representatives of Automobile Manufacturers, and with the support of the FIA Safe and Sustainable Mobility Grants Programme, funded ...

11/10/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան», որն արդեն հինգ տարի է, ինչ հետևողական աշխատանք է տանում երկրում քաղաքակիրթ, ինստիտուցիոնալ ավտոշուկա ձևավորելու, անվտանգային հարցեր լուծելու ուղղությամբ, դեռևս 2021 թվականից ակտիվորեն նպաստել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացմանը՝ լինելով էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված արտոնություններ սահմանելու ջատագովներից մեկը։ Այս ընթացքում բազմիցս հանդիպումներ ենք ունեցել պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, տվել ենք պարզաբանումներ և հիմնավորումներ, որոնք նաև հետագայում օգտագործվել են նշված հարցը Մաքսային միության մակարդակում բարձրացնելու և մեր քաղաքացիների և երկրի շահերից բխող լուծումներ ստանալու համար։ Առանց ավելորդ համեստության կարող ենք նշել, որ Ասոցիացիայի հետևողական աշխատանքի շնորհիվ է նաև, որ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել են էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման արդեն մի քանի տարի գործող արտոնությունները։
Արտոնությունների գործարկման առաջին իսկ տարուց պետական մարմինների հետ քննարկումների արդյունքում ձևավորվել էր հստակ մոտեցում, որ Հայաստանի Հանրապետության համար սահմանված քվոտայից որոշ քանակություն, այն է՝ թվով 600 ավտոմեքենա յուրաքանչյուր տարի առանձնացվում է որպես ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող կազմակերպություններին՝ պաշտոնական ներկայացուցիչներին, ռիսկերից ապահովագրելու նպատակով։
Այս մոտեցումը համաձայնեցվել է ոլորտը կարգավորող պետական կառույցների հետ, առաջին հերթին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ և հստակ արձանագրված է Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորումներում։ Հենց այս տրամաբանությամբ էլ Ասոցիացիայի անդամ պաշտոնական ներկայացուցիչները կազմակերպել են իրենց գործունեությունը՝ վստահ լինելով, որ կարող են սինքրոնացնել ավտոմեքենաների արտադրական ցիկլերը քվոտայի սպառման տեմպերի հետ։
Թեպետ նախորդ երկու տարիներին քվոտաները չէին սպառվել, ակնհայտ էր, որ 2024 թվականին պատկերը այլ է լինելու, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ասոցիացիան արդեն իսկ օգոստոս-սեպտեմբերին դիմեց համապատասխան պետական մարմիններին՝ առաջարկելով առանձնացված ռեզերվից օգտվելու մեխանիզմներ:
Սակայն մեծ էր տարակուսանքը, երբ նույն այն մարմինները, որոնք ժամանակին չէին առարկել այս ռեզերվը պահելու գաղափարին, կտրականապես դեմ արտահայտվեցին այս լուծմանը՝ բերելով մեր կարծիքով անընդունելի հիմնավորումներ առ այն, որ մինչ օրս էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումների շուրջ 75 տոկոսը իրականացվել է ֆիզիական անձանց կողմից և, հետևաբար, կարիք չկա այդ ռեզերվը պահել դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ իրականցնող պաշտոնական ներկայացուցիչների համար։ Այս տեսանկյունից մեր համոզմամբ նշված փաստը առաջին հերթին պետք է մտահոգեր պետական մարմիններին հարկահավաքության ցուցանիշների, երկրում տեխնիկական անվտանգության մակարդակի տեսանկյունից, ինչպես նաև այն տեսանկյունից, որ 2024 թվականի համար քվոտաներ սահմանելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման հիմնավորումը ժամանակին լեգիտիմ ակնկալիքներ է ձևավորել էլեկտրական մեքենաներ ներմուծող պաշտոնական ներկայացուցիչների մոտ, որոնք որպես ինստիտուցիոնալ բիզնես կառույցներ, վստահել են ՀՀ կառավարությանը և ձևավորված այդ ակնկալիքին էլ համապատասխան կազմակերպել են իրենց հետագա բիզնես վարքագիծը։ Այդուհանդերձ, ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը հիմք է ծառայում հակառակի՝ ինստիտուցիոնալ կառույցներին երկրորդական դիրք ուղարկելու համար։ Այս կապակցությամբ ի թիվս այլոց ցանկանում ենք շեշտել հետևյալ կետերը.
• Հիմնվելով ձեռք բերված և Կառավարության որոշման հիմնավորումների մեջ հստակ ձևակերպված պայմանավորվածությունների վրա՝ պաշտոնական ներկայացուցիչները այժմ կրելու են զգալի վնասներ՝ ստիպված լինելով լրացուցիչ մաքսատուրք վճարել այն ավտոմեքենաների ներմուծման համար, որոնք կհասնեն Հայաստանի Հանրապետության քվոտայի լրանալուց հետո։ Սա իր հերթին կհանգեցնի ավտոմեքենաների գնի բարձրացմանը, կհարվածի սպառողների գրպանին, ինչպես նաև կհանգեցնի նաև հավելյալ վնասների՝ հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենաների մի մասն արդեն վաճառված է, և դրանց թվում կան այնպիսի ավտոմեքենաներ, որոնք պետական գնումների շրջանակում պետք է մինչև տարվա վերջ մատակարարվեն՝ պայմանագրով սահմանված քանակներով ու արժեքով:
• Պաշտոնական ներկայացուցիչները, որոնք արտադրողի հետ աշխատում են դիլերական պայմանագրերի հիման վրա չեն կարողանալու կատարել իրենց տարեկան պլանները, ինչը նաև ազդելու է այդ ընկերությունների հետագա գործունեության վրա՝ հանգեցնելով շոշափելի տնտեսական և համբավային կորուստների։
• Ռիսկեր են առաջանում 2025 թվականի համար նախատեսված քվոտայի օգտագործման տեսանկյունից։
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուիչների ասոցիացիան» հերթական անգամ պատրաստակամություն է հայտնում համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ու սահմանել ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները, դիտարկել 2025 թվականի քվոտան ի շահ ինստիտուցիոնալ, արդյունավետ ու անվտանգ ավտոմոբիլային միջավայր ստեղծելու տարբերակները, ինչպես նաև հայտարարում, որ հետևողական աշխատելու է երկար տարիներ պարտաճանաչ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայումս գրանցվող ոչ հետևողական մոտեցման պատճառով հասցված վնասի փոխհատուցում ապահովելու ուղղությամբ։

ՀՀ կառավարություն,
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia,
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նման հետաքրքիր բաներ ենք արել այս տարի։Շնորհակալություն ՈՒՐԲԱՆԻՍՏԱ-ի մեր սիրելի գործընկերներին անդրադառնալու համար։Allia...
03/10/2024

Նման հետաքրքիր բաներ ենք արել այս տարի։

Շնորհակալություն ՈՒՐԲԱՆԻՍՏԱ-ի մեր սիրելի գործընկերներին անդրադառնալու համար։

Alliance for Better City Governance, Գյումրու համայնքապետարան

Կայուն շարժունակության ինդեքսի հաշվառում Գյումրիի և Վանաձոր քաղաքների համար

Address


0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your organization to be the top-listed Non Profit Organization?

Share