Ելփինի երիտասարդական կենտրոն

Ելփինի երիտասարդական կենտրոն Ելփինի երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2023թ-ին Ելփին գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ։

Ողջո՜ւյն։👋🏼Վերջապես տեղի ունեցավ բոլորիս կողմից շատ սպասված «Հզոր համայնք 3»-ը, մարտի 9-ին։ Մեր թիմը նույնպես մասնակիցը ...
22/03/2024

Ողջո՜ւյն։👋🏼

Վերջապես տեղի ունեցավ բոլորիս կողմից շատ սպասված «Հզոր համայնք 3»-ը, մարտի 9-ին։ Մեր թիմը նույնպես մասնակիցը դարձավ այս ԳերՀզոր միջոցառմանը։ Ունեցանք շատ հագեցած և արդյունավետ օր։

Օրակարգում`

✅ Հետաքրքիր սեմինարներ, խոսնակների՝ տարբեր ոլորտի մասնագետների կողմից:

✅Network, ծանոթացանք տարբեր մարզերի,ինչպես նաև Արցախի և Ջավախքի երիտասարդների հետ:

✅կիսվեցինք մեր փորձով և մեզ անհանգստացնող, հետաքրքրող հարցերն ուղղեցինք նրանց։

✅ ԵՒ վերջում 800-ից ավել մեծ ու փոքրեր պարեցին ազգային պարեր, իսկ պարերն էլ նվիրված էին ամենայն Հայոց պարուսույցին` Գագիկ Գինոսյանին։

Շնորհակալություն կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար։

Ողջույն🌞👋🏻Այսօր եկել ենք պատմենք վերջերս տեղի ունեցած «Ճամփորդողը Եղեգնաձոր» - ում գրքայցի մասին։ Որտեղ հավաքվել էին տար...
21/02/2024

Ողջույն🌞👋🏻

Այսօր եկել ենք պատմենք վերջերս տեղի ունեցած «Ճամփորդողը Եղեգնաձոր» - ում գրքայցի մասին։ Որտեղ հավաքվել էին տարբեր մարզերից մոտ 300 երիտասարդներ։

Միջոցառման ընթացքում`

• Քննարկեցինք Գագիկ Գինոսյանի «Ողջո՜ւյն տղերք» գիրքը

• Լսեցինք ազգային պարերի մասին

•Խաղացինք քուիզ հայոց պատմության և հայ գրականություն վերաբերյալ

• Համտեսեցինք Վայոց ձորյան ավանդական ուտեստները

•Իսկ վերջում իհարկե պարեցինք ազգային պարեր։

Շնորհակալություն կազմակերպիչներին` Ճամփորդող Գրքեր / Travelling Books
Հզոր Միտք / Strong Mind
Sparks Youth Center
😍👏🏻

Ողջույն 👋🏻Եկել ենք պատմենք, թե ինչպես ստեղծվեց մեր ՀԶորանոցը։Ամեն ինչ սկսվեց անցյալ տարի այս օրը, երբ Հզոր Միտքը գյուղայ...
12/02/2024

Ողջույն 👋🏻

Եկել ենք պատմենք, թե ինչպես ստեղծվեց մեր ՀԶորանոցը։

Ամեն ինչ սկսվեց անցյալ տարի այս օրը, երբ Հզոր Միտքը գյուղայցով եկավ մեզ մոտ, մի քանի հոգով մոտեցանք Mher Mkrtchyan-ին և սկսեցինք մեզ հուզող հարցերը տալ, երիտասարդական կենտորնի հետ կապված։

Արդեն հաջորդ օրը մենք
ինքնակազմակերպվեցինք, հավաքվեցինք մի քանի անդամներով, որոշեցինք մեր անելիքը, և սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։
Մեր սիրելի գյուղապետը` Aghakhanyan Andranik , տրամադրեց մեզ տարածք, որտեղ մենք սկսեցինք պարբերաբար հավաքվել։ Սկսեցինք կազմակերպել խաղեր, ֆիլմի դիտումներ, քննարկումներ, համայնքի խնդիրների և դրանց լուծումների վեր հանում։ Նաև ներգրավում էինք մեր կողքի գյուղերի երիտասարդներին։

Այսպիսով մի փոքր դադարից հետո, մենք էլի սկսում ենք մեր գործունեությունը։ Սպասեք նորություններին💪🏻🇦🇲

Եկել ենք լավ նորությամբ, երեկ ավարտեցինք մեր ՀՀ քարտեզ նկարելը։ Քարտեզը նկարել ենք, քանի որ շատ տեղերում շրջանառվում է ք...
12/11/2023

Եկել ենք լավ նորությամբ, երեկ ավարտեցինք մեր ՀՀ քարտեզ նկարելը։
Քարտեզը նկարել ենք, քանի որ շատ տեղերում շրջանառվում է քարտեզ առանց Արցախի։
Արցախը Հայկական է, և յուրաքանչուրս պետք է դա գիտակցենք, և պահանջատեր լինենք, որ հետ բերենք չհանձնվենք և չհամակրեպվենք։

Հետո այն բանի համար, որ սա լինի վարակիչ ու տարբեր մարզերում ունենանք այս քարտեզից։

Երեկ որ նկարում էինք, լիքը լավ փաստեր արձանագրեցինք, որ մեր հասարակությունը ընդհանրապես անտարբեր չի, նույնիսկ անծանոթ մարդիկ գալիս կանգնում էին, շնորհակալություն հայտնում, որ նման գործ ենք անում, պատրաստակամություն հայտնում ինչ-որ բանով օգնելու, ու դա ավելի մեծ ուժ էր տալիս գործ ավելի ու ավելի լավ անելու համար։

Երբ որ անցնելու լինեք ուրախ կլինենք կանգնեք, ինչո՞ւ չէ նաև նկարվեք🇦🇲💪🏼

✊ Ելփինի երիտասարդները շարունակում են հզորանալ և հզորացնել։😃 Օրերս Ելփինի ՀԶորանոցում տեղի ունեցավ հանդիպում։ Մեզ հյուր ...
22/10/2023

✊ Ելփինի երիտասարդները շարունակում են հզորանալ և հզորացնել։

😃 Օրերս Ելփինի ՀԶորանոցում տեղի ունեցավ հանդիպում։ Մեզ հյուր էին եկել Հզոր Միտք / Strong Mindը և Խնձորուտ ԵԿն, նաև Չիվա և Արփի գյուղի երիտասարդները։
Ունեցանք՝
📌 Նոր ծանոթություններ
📌 Փորձի փոխանակում
📌 Համայնքային խնդիրների քննարկում
📌 Կինոդիտում և քննարկում
📌 Ազգային պարերի ուսուցում

🇦🇲 Հեշտ է խնդիրներ տեսնելը, բայց Ելփինի ՀԶորանոցը գտնում և լուծում է այդ խնդիրները, հզորացնելով և՛ գյուղը, և՛ երիտասարդությանը ։

💬Շարունակելով համայնքային ծրագրերը, եկել ենք պատմելու մի նախագծի մասին, որը դեռ ընթացքի մեջ է։📍Այս պահին գյուղի սկզբում ...
05/09/2023

💬Շարունակելով համայնքային ծրագրերը, եկել ենք պատմելու մի նախագծի մասին, որը դեռ ընթացքի մեջ է։

📍Այս պահին գյուղի սկզբում գտնվող կամուրջի պատի վրա պատկերում ենք Մեծ Հայքի քարտեզը, որի աշխատանքների կատարման ժամանակ անգնահատելի էր գյուղացիների արձագանքն ու հետաքրքրվածությունը, պատրաստակամ աշխատանքն ու ոգևորվածությունը։

☺️Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար, իսկ վերջնարդյունքը երկար սպասեցնել չի տա։

Address

Elpin

Telephone

+37499306776

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ելփինի երիտասարդական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share