Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union

  • Home
  • Armenia
  • Ejmiatsin
  • Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union

Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union The Changes start with You
Փոփոխությունները սկսվում են Քեզնից

Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ 💜🌟 Երիտասարդությունը գաղափարների, նոր հնար...
12/08/2026

Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ 💜

🌟 Երիտասարդությունը գաղափարների, նոր հնարավորությունների, ինքնադրսևորման ու փոփոխություններ ստեղծելու ժամանակն է։

🚀 Մաղթում ենք, որ երբեք չպակասեն ձեր համարձակությունը, երազանքներն ու դրանք իրականություն դարձնելու ուժը։

💜 Իսկ մենք ուրախ ենք, որ ՎԵՄ-ը կարող է լինել այդ հնարավորություններից մեկը՝ մի վայր, որտեղ կարող եք փորձել, սովորել, ստեղծել, բացահայտել ձեր ներուժն ու պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կաք։

10/08/2026

🌍 ԱՇԽԱՐՀԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ 🌍

Պատրա՞ստ ես մեկ օրում «շրջել աշխարհով»՝ առանց Վաղարշապատից դուրս գալու։ ✈️

📣 Միացի՛ր մեզ Տերյանի այգում և բացահայտիր տարբեր ժողովուրդների մշակույթը, պատմությունը, ավանդույթներն ու արժեքները։ Այս օրը կհիշեցնի, որ մեր տարբերությունները ոչ թե բաժանում են, այլ ստեղծում են նոր ընկերությունների, համագործակցության և փոխըմբռնման հնարավորություններ։ 🤝🌎

✨ Օգոստոսի 14-ին միասին կապացուցենք, որ անկախ մեր միջավայրից, մեզ միավորում են նույն երազանքներն ու ձգտումները։
📍 Վայր՝ Տերյանի այգի
📝 Մասնակցության համար գրանցվիր՝ 👉 https://forms.gle/6KNRbQZ5U93dUgFUA
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 8, մինչև 13:00
☎️ Հարցերի դեպքում՝ 094 069197
(«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, բաց՝ երեքշաբթիից շաբաթ)

#ԵրիտասարդԷջմիածին #ԵրիտասարդությանՄիջազգայինՕր2026 #ԼավԷլի

10/08/2026

📌 Օգոստոսի 14-ը պահի՛ր օրացույցում

💜 Վաղարշապատում միասին նշելու ենք Երիտասարդների միջազգային օրը՝ տոնական ու հետաքրքիր ծրագրով։
Ծանոթացե՛ք օրվա ծրագրին ու միացե՛ք մեզ։

🤝 Միջոցառումն իրականացվում է Վաղարշապատի համայնքապետարանի կողմից և գործընկեր կառույցների աջակցությամբ.

• «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
• Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան
• «Պատանի առաջնորդների դպրոց»
• «LEVEL» կրթական կենտրոն
• Վաղարշապատի երիտասարդական միություն

#ԵրիտասարդԷջմիածին #ԵրիտասարդությանՄիջազգայինՕր2026

✨ «Ազգասերունդ 2»- ը արդեն իրականություն է։ 🙌 Հուլիսի 9-ին կայացավ շատ սպասված  երիտասարդական միջոցառումը՝ իր շուրջը հավ...
16/07/2026

✨ «Ազգասերունդ 2»- ը արդեն իրականություն է։

🙌 Հուլիսի 9-ին կայացավ շատ սպասված երիտասարդական միջոցառումը՝ իր շուրջը հավաքելով մի խումբ ազգաՍԵՐ երիտասարդների։

🎙️ Փորձառու խոսնակները կիսվեցին երիտասարդների հետ իրենց փորձով, իսկ պանելային քննարկման ժամանակ տարբեր ոլորտների մասնագետներ ներկայացրին մասնակիցներին, թե ինչպես կարելի է կազմակերպել զանազան բնագավառների համագործակցությունը։

🙌 Տաղավարների ցուցադրության ժամանակ մասնակիցները ծանոթացան համայնքում գործող տարբեր կազմակերպությունների, նրանց գործունեության հետ։

🇦🇲 Դե իսկ միջոցառումը եզրափակեցինք ազգային պարերի ուսուցմամբ, ինչն իրապես խոսում է միջոցառման բուն նպատակի մասին։

🤝 Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, խոսնակներին, պանելային քննարկման մասնակիցներին։

🤝 Հատուկ շնորհակալություն Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality և Էջմիածնի Մակար Եկմալյանի Անվան Թիվ 1 Եդ ՝ Վաղարշապատի երիտասարդական միության այս նախաձեռնությանն աջակցելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։

12/07/2026

ԱԶԳԱՍԵՐՈՒՆԴԸ իրականություն է 💛🇦🇲

11/07/2026
11/07/2026
📋 «ԱզգաՍԵՐունդ 2»-ի օրակարգը պատրաստ է։Ոգեշնչող ելույթներ, հետաքրքիր պանելային քննարկում, նոր ծանոթություններ, ազգային պ...
08/07/2026

📋 «ԱզգաՍԵՐունդ 2»-ի օրակարգը պատրաստ է։

Ոգեշնչող ելույթներ, հետաքրքիր պանելային քննարկում, նոր ծանոթություններ, ազգային պար և մեկ օր, որը կլցվի գաղափարներով, համագործակցությամբ ու ազգային արժեքներով։

Ծանոթացի՛ր օրվա ծրագրին և միացի՛ր մեզ՝ դառնալու «ԱզգաՍԵՐունդ 2»-ի մի մասը։

💙🇦🇲 Մինչ հանդիպումը մնացել է շատ քիչ ժամանակ։

📍 Հանդիպում ենք հուլիսի 9-ին՝ Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում:

🎤 Տարբեր փորձառություններ, տարբեր ոլորտներ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ ազգային զարգացում։Ահա «ԱզգաՍԵՐունդ 2»-ի «Ոլորտներ...
07/07/2026

🎤 Տարբեր փորձառություններ, տարբեր ոլորտներ, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ ազգային զարգացում։

Ահա «ԱզգաՍԵՐունդ 2»-ի «Ոլորտների համագործակցությունը հանուն ազգային զարգացման» պանելային քննարկման ամբողջ կազմը:

Մեզ սպասվում է բաց, անկեղծ և բովանդակալից քննարկում, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով և տեսլականով՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող ենք միասին նպաստել մեր երկրի ու համայնքների զարգացմանը։

💙🇦🇲 «ԱզգաՍԵՐունդ 2»-ին մնացել է շատ քիչ ժամանակ։
Եթե դեռ չես գրանցվել, հիմա ամենահարմար պահն է։

📍 Շտապի՛ր գրանցվել։

🔗 Գրանցման հղումը՝
https://forms.gle/BUHfbubXVwfwXr8V6

Address

M. Mashtots 0
Ejmiatsin
1101

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վաղարշապատի Երիտասարդական Միություն Vagharshapat Youth Union:

Shortcuts

Share