ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation

  • Home
  • Armenia
  • Ejmiatsin
  • ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation, Charitable organisation, Mother See Holy Etchmiadzin, Ejmiatsin.

Armenia Round Table Charity Foundation is an ecumenical foundation that works for community development and promotion of a peaceful and just society in Armenia. The World Council of Churches Armenia Inter-Church Charitable Round Table Foundation (ART) is an ecumenical organization which in close collaboration with Churches and non-governmental organizations works to actively contribute to the poverty eradication, sustainable community development, active involvement of the church in the social work, overall development of civil society in Armenia. Founded in 1996 the ART has evolved its activities in diverse areas, including development, capacity building, education, peace and reconciliation, diakonia and humanitarian aid. At present the ART focuses its activities in the areas of

Integrated Community Development and Diakonia;
Capacity Building
Regional Peace and Reconciliation
Emergency Preparedness and Response

English below ⬇️📖🖊Տավուշի մարզի Իջևան քաղաքում իրականացավ բիզնես հմտությունների ուսուցման դասընթացը` 21 անձի մասնակցությ...
26/09/2026

English below ⬇️
📖🖊Տավուշի մարզի Իջևան քաղաքում իրականացավ բիզնես հմտությունների ուսուցման դասընթացը` 21 անձի մասնակցությամբ։

Դասընթացն իրականացվեց ՀԿՍ կողմից վերապատրաստված Նառա Մնացականյանի 👩🏻‍🏫 ղեկավարությամբ և բիզնես դասընթացավար Արամ Հարությունյանի խորհրդատվությամբ👨🏻‍🏫

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարներն ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին 🕊🤍🕊

🖊ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագիրն իրականացվում է «Հաց աշխարհին» և FAP կազմակերպությունների աջակցությամբ։🕊🌿

📖🖊
The Business Skills Training course is conducted in Ijevan city, Tavush Province, with 21 participants taking part.

The training was being led by Nara Mnatsakanyan👩🏻‍🏫, who had been trained by the WCC Armenia Round Table Foundation, with the guidance and consultancy of business trainer Aram Harutyunyan. 👨🏻‍🏫

The project aims to promote social and economic inclusion by enabling people in need of support to turn their business ideas into reality, create self-employment opportunities, and establish sustainable sources of income.
We wish all our participants success in their endeavours! 🕊🤍🕊

🖊The “Income-Generating Initiatives for Socially Vulnerable Groups” project of the WCC Armenia Round Table Foundation is implemented with the support of Bread for the World and FAP.


#Տավուշ #Իջևան #բիզնես

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢Շիրակի մարզի բնակիչների համար📖🖊ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խ...
24/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢
Շիրակի մարզի բնակիչների համար

📖🖊ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։📚

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ⬇️
Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ⬇️
🌿Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
🌿Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
🌿Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
🌿Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
🌿Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

Յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ⬇️
Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 26-ին, ⏳️կտևեն 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝⬇️
🏡«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ - ք․ Գյումրի, Վարպետաց 176։

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ⬇️
Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝⬇️
🖊ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
🖊դասընթացներին մասնակցության ակտիվություն,
🖊տնայցի եզրակացություն,
հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

❓️ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️
Դիմել կարող են Շիրակի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․
✔️գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
✔️միայնակ մայրեր,
✔️ 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
✔️2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ներկայացված պահանջներից առնվազն մեկին․⬇️
✔️ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

‼️ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ⬇️
Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները, նրանց ընտանիքները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)

Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ⬇️
📩Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ հոկտեմբերի 7-ը՝ ժամը 23:00,⏰️
հետևյալ հղումով՝ https://forms.gle/3DGF2jxw2SRnhXkb7 ։

Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով․⬇️
✔️թիրախային խմբին պատկանելիություն,
✔️բիզնես գաղափարի կենսունակություն,
✔️դիմողի կամ թիմի մոտիվացիա,
✔️ներկայացված տվյալների ամբողջականություն։

Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

☎️Ծրագրային թիմը կապ կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։

18/09/2026

Մոտիվացնող կադրեր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվող բիզնես դասընթացներից 😊
Հ.գ. կադրերն ապահովել են հենց մասնակիցները 📸🤍

🖊Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացվում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում։

Հաջողություն ենք մաղթում բոլորին։
🕊🤍🕊

#Լոռի #Վանաձոր #բիզնես #նախագծեր

English below ⬇️📖🖊Լոռու մարզում մեկնարկել է բիզնես հմտությունների ուսուցման դասընթացը` 23 անձի մասնակցությամբ։Դասընթացն ...
18/09/2026

English below ⬇️
📖🖊Լոռու մարզում մեկնարկել է բիզնես հմտությունների ուսուցման դասընթացը` 23 անձի մասնակցությամբ։
Դասընթացն իրականացվում է ՀԿՍ կողմից վերապատրաստված Աստղիկ Ասրյանի 👩🏻‍🏫 ղեկավարությամբ և բիզնես դասընթացավար Արամ Հարությունյանի խորհրդատվությամբ👨🏻‍🏫

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարներն ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին 🕊🤍🕊

🖊ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագիրն իրականացվում է «Հաց աշխարհին» և FAP կազմակերպությունների աջակցությամբ։

🕊🌿

📖🖊Business skills training has commenced in Lori region, with 23 participants taking part in the course.

The training is led by Astghik Asryan,👩🏻‍🏫 who was trained by the WCC ART, with the guidance and consultancy of business trainer Aram Harutyunyan👨🏻‍🏫

The project aims to promote social and economic inclusion by enabling people in need of support to turn their business ideas into reality, create self-employment opportunities, and establish sustainable sources of income.

We wish all our participants success in their endeavours! 🕊🤍🕊

🖊The “Income-Generating Initiatives for Socially Vulnerable Groups” project of the WCC Armenia Round Table Foundation is implemented with the support of Bread for the World and FAP.


#Լոռի #Վանաձոր #բիզնես

16/09/2026

Երբ սերը ❤️ գործի է վերածվում, ծնվում է մի նոր պատմություն. գաղափարից` համով իրականություն 🍟🍔🍞🥗🥰

📖🖊Սեփական գործ սկսելու համար երբեմն բավական է ունենալ մի լավ գաղափար, սիրել այն, ինչ անում ես, և հավատալ, որ քո պատրաստած փոքրիկ բարիքը կարող է ինչ-որ մեկի օրը դարձնել մի փոքր ավելի գեղեցիկ, իսկ այս դեպքում` նաև համով 😊

Այս պատմության կենտրոնում Նանար Գասպարյանն է՝ Արագածոտնի մարզի Օշական համայնքից, ով, շնորհիվ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած աջակցության, մեկնարկեց «Գասպարյան բեյքեր․ համով օր ամեն օր» նախաձեռնությունը` իր սիրո և հմտությունների արդյունքը 🕊🌿

ՀԿՍ «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագիրը մասնակիցներին տալիս է ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև հնարավորություն՝ ձեռք բերելու բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ, ստանալու խորհրդատվություն և սեփական գաղափարը վերածելու կայուն աշխատանքի ու եկամտի աղբյուրի։

Գասպարյանների պատմությունը հենց այդ հնարավորության գեղեցիկ օրինակներից մեկն է․ երբ ունեցած հմտությանը միանում է հնարավորությունը, իսկ գաղափարին՝ համարձակությունը, ծնվում է նոր ճանապարհը։

Այսօր այդ ճանապարհը շարունակվում է Օշականում՝ թարմ թխվածքի բույրով, նոր գաղափարներով ու զարգացող հնարավորություններով։

🕊🤍🕊
Թող մեր ծրագրերի բոլոր մասնակիցների համով օրերը շատանան, իսկ հաջողությունների պակաս էլ երբեք չունենան։

#Արագածոտն #Օշական
#եկամտաբերնախաձեռնություններ #խոցելի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջա...
15/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Արագածոտնի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։ 👩🏻‍💻🧑🏻‍💻

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։🌿

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

✅️Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
✅️Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
✅️Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
✅️Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
✅️Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

🌿Յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

Դասընթացները կմեկնարկվեն հոկտեմբերի 14֊ին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
🏡«Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ - ք․ Ապարան, Բաղրամյան 26/1:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,
✔️տնայցի եզրակացություն,
✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

➡️70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

➡️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Արագածոտնի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․
✔️ գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
✔️ միայնակ մայրեր,
✔️ 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
✔️ 2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ներկայացված պահանջներից առնվազն մեկին. ⬇️

✔️ ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️ լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)
➡️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ❓️

📩 Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ հոկտեմբերի 1-ը՝ ժամը 23:00, ⏰️
հետևյալ հղումով⬇️ https://forms.gle/BXfNYgbXUWErE9qq5

Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով. ⬇️

✔️թիրախային խմբին պատկանելիություն,
✔️բիզնես գաղափարի կենսունակություն,
✔️դիմողի կամ թիմի մոտիվացիա,
✔️ներկայացված տվյալների ամբողջականություն։
✔️Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

☎️Ծրագրային թիմը կապ կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։ 🙋🏻‍♂️🙋🏻‍♀️

English below ⬇️📖🖊 Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, առաջնորդությամբ ԱՄՆ Հայոց ...
15/09/2026

English below ⬇️

📖🖊 Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, առաջնորդությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանի, հյուրընկալեց Հայաստան ժամանած «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը և ԵՀԽ գործընկերներին։

Հանդիպման ընթացքում Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներն առանձին ներկայացրեցին իրենց պատասխանատվության ներքո գտնվող ծրագրերի առանձնահատկությունները, իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև պատասխանեցին հյուրերի հարցերին։

Հանդիպումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում։ Կլոր սեղան հիմնադրամը կարևորում է նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս առավել հանգամանալից ներկայացնելու իրականացվող աշխատանքը, բարձրացնելու փոխադարձ իրազեկվածությունը, ձևավորելու նոր կապեր և նպաստելու հետագա հնարավոր համագործակցության ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին պատվիրակության հետ Հայաստան ժամանած Վաշինգտոն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Կարապետյանը Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներին ևս փոխանցեց իր օրհնությունն ու բարեմաղթանքները՝ բարձր գնահատելով իրականացվող ողջ գործունեությունը։

🕊🌿
The World Council of Churches (WCC) Armenia Round Table Foundation, under the blessing and guidance of His Eminence Archbishop Vicken Aykazian, Director of Ecumenical Relations of the Eastern Diocese of the Armenian Church of America, hosted a delegation of Churches for Middle East Peace (CMEP), who had arrived in Armenia, together with WCC partners.

During the meeting, the staff members of the Round Table Foundation presented, individually, the specific features of the projects under their respective areas of responsibility, the work being carried out, and the achievements to date. They also responded to the questions of the guests.

The meeting was held in a warm and constructive atmosphere. The Round Table Foundation places great value on such meetings, as they provide an opportunity to present its ongoing work in greater detail, enhance mutual awareness, establish new connections, and contribute to strengthening potential future cooperation.

At the conclusion of the meeting, the Reverend Hovsep Karapetyan, Pastor of the Holy Mother of God Church in Washington, who had accompanied the delegation to Armenia, also conveyed his blessing and best wishes to the staff of the Round Table Foundation, expressing his high appreciation for the Foundation’s overall work and activities.

English below ⬇️📖🖊Անդրադարձ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Գեղարքունյաց թեմի Վարդենիսի սոցիալ-կրթական կ...
10/09/2026

English below ⬇️

📖🖊Անդրադարձ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Գեղարքունյաց թեմի Վարդենիսի սոցիալ-կրթական կենտրոնի սան Միլենայի աշխատանքներին📚
Երբ մեկ հնարավորությունը կարող է դառնալ հաջողության սկիզբ 🕊🌿

🧍‍♀️Միլենան երկար տարիներ հաճախել է կենտրոնում գործող ձեռագործության🪡, կար ու ձևի 🧵և նկարչության 🎨խմբակներին։

Այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները նրան օգնել են զարգացնել սեփական ոճը և ավելի վստահ ստեղծագործել։

Նրա համար կարևոր ձեռքբերում դարձավ առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ նա հանրությանը ներկայացրեց իր աշխատանքները։ Այս փորձը նոր վստահություն տվեց Միլենային և ամրապնդեց ստեղծագործական ոլորտում շարունակելու ցանկությունը։

Այսօր նա շարունակում է ստեղծագործել, հետաքրքրվում է նոր ուղղություններով և աշխատում է իր մասնագիտական զարգացման ուղղությամբ։

Միլենայի պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է երեխաների և երիտասարդների համար այն միջավայրը, որտեղ նրանք կարող են սովորել, փորձել և բացահայտել իրենց կարողությունները։
Ճիշտ աջակցությունը կարող է հետաքրքրությունը վերածել հմտության, իսկ հմտությունը՝ ձեռքբերման։

Մենք հավատում ենք, որ նման պատմությունները շարունակվելու են, քանզի երեխաների և երիտասարդների ներուժի մեջ ներդրումը մի ողջ ներդրում է նրանց, նրանց ընտանիքների և համայնքների ապագայի մեջ։

🕊🤍🕊

📖🖊A look at the work of Milena, a participant at the Vardenis Social-Educational Centre of the Diocese of Gegharkunik, a partner of the WCC Armenia Round Table Foundation.

When One Opportunity Can Become the Beginning of Success 🕊🌿

🧍‍♀️For many years, Milena attended the handicrafts🪡, sewing🧵 and drawing 🎨classes offered at the Centre. The knowledge and skills she gained there helped her develop her own artistic style and create with greater confidence.

An important milestone for her was her first solo exhibition, where she had the opportunity to present her work to the public. This experience gave Milena a new sense of confidence and strengthened her desire to continue pursuing her creative path.

Today, she continues to create, explores new artistic directions, and works towards further developing her skills and professional potential.

Milena’s story demonstrates how important it is for children and young people to have an environment where they can learn, experiment, and discover their abilities.

The right support can turn an interest into a skill, and a skill into an achievement.

We believe that stories like Milena’s will continue to unfold, because investing in the potential of children and young people is an investment in the future—not only of the young people themselves, but also of their families and communities.

#Գեղարքունիք
#Վարդենիս
#սոցիալկրթականկենտրոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢🌿Տավուշի մարզում բնակվող անձանց համար ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնությո...
01/09/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢
🌿Տավուշի մարզում բնակվող անձանց համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Տավուշի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

🌿Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
🌿Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
🌿Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
🌿Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
🌿Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

👩🏻‍🏫👨🏻‍🏫Ծրագրի իրականացման արդյունքում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

📚🖊Դասընթացները կմեկնարկվեն սեպտեմբերին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
🏘ք․ Իջևան, Տահույս սոցիալ-կրթական կենտրոն։

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,
✔️տնայցի եզրակացություն,
✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

✅️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

❓️ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Տավուշի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․

➡️գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
➡️միայնակ մայրեր,
➡️2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
➡️2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ⬇️ ներկայացված պահանջներից առնվազն մեկին․
✔️ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)

✅️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

❓️ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 📩

Հայտադիմումներն ընդունվում են մինչև
⏰️ս․թ․ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 23:00,
հետևյալ հղումով՝ https://forms.gle/R6m4XLC4CTKQRF2MA


Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով․⬇️

🖊թիրախային խմբին պատկանելիություն,
🖊բիզնես գաղափարի կենսունակություն,
🖊դիմողի կամ թիմի մոտիվացիա,
🖊ներկայացված տվյալների ամբողջականություն։

Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

Ծրագրային թիմը կապ ☎️կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։

Address

Mother See Holy Etchmiadzin
Ejmiatsin
1101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410517196

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation:

Shortcuts

Share