Cross of Armenian Unity NGO

Cross of Armenian Unity NGO ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն (ՀՄԽ ԲՄՀԿ) իր գործունեությունը սկսել է 1987թ.-ին։ Man holds the highest value for us.

Սեր առ մարդը.
Մարդն այն բարձրագույն արժեքն է, հանուն որի՝ որպես քաղաքացի և անհատ ձևավորման, բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման, մենք ծավալում ենք մեր գործունեությունը: Եվ միայն մարդուն սիրելով է, որ կարող ենք, մեր հնարավորությունների սահմաններում, առավելագույնն անել նրա համար:

Սեր առ հայրենիքը.
Հայրենիքն այն կենսական միջավայրն է, որտեղ մարդն իրեն կարող է զգալ լիարժեք, ինքնադրսևորված, պաշտպանվ

ած, ազգային ու համամարդկային արժեքներին հաղորդակից: Հայրենասիրությունը մեզ մղում է լինել մեր գործին նվիրված:

Հավատ առ Աստված.
Առ Աստված հավատքը մեր հոգում ունենալով մենք միշտ կարող ենք համեմատել ու ճշտել մեր անելիքների ճշմարտացիությունը և հետամուտ լինել մեր նպատակների իրականացմանը, անկախ մեր առջև ծառացող խոչընդոտներից:

Հայրենիքի և սփյուռքի միասնականություն.
Հայրենիքն ու սփյուռքը մեկ միասնականություն են իրենց արմատներով ու ազգային իղձերով, նրանց կարողությունների համադրմամբ է, որ մենք ավելի արդյունավետ կարող ենք իրականցնել մեր նպատակները:

Love for Man.. We work for the formation of good living conditions for the individual citizen. Due to the humanity, we can give all our best efforts and resources to other people. Love the motherland.. Home is a valued environment where people can experience safety and national and universal values and fully express themselves. Patriotism drives us to be loyal to our cause. Faith in God. . Our faith in God motivates us to do the right thing and to believe in our goals, regardless of the obstacles that we face. Homeland and Diaspora Unity.. Armenia and the Diaspora are a nation united by their roots, and their collaboration will help both to better reach their goals.

✨ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ «Կամուրջ դեպի բարեկիրթ սերունդ» ծրագրի շրջանակում կայացավ մեր առաջին հանդիպումը💚Դա...
14/08/2026

✨ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ «Կամուրջ դեպի բարեկիրթ սերունդ» ծրագրի շրջանակում կայացավ մեր առաջին հանդիպումը💚

Դավիթ Սարկավագը մեզ հետ կիսվեց հետաքրքիր մտքերով՝ անդրադառնալով երիտասարդներին վերաբերող արժեքավոր մեջբերումների, մեկնեց դրանց իմաստը՝ տալով հետաքրքիր ու խորհելու տեղիք տվող մտքեր։ Այն, ինչ երբեմն առաջին հայացքից դժվար է հասկանալ, նա ներկայացրեց պարզ ու հասանելի ձևով🕊️

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր միացան մեզ։ 💚

Առաջին հանդիպումը կայացավ, իսկ մեր ճանապարհը շարունակվում է։

🤝 Ծրագիրն իրականացվում է Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից՝ ԱՄՔՈՐ Հայաստան ԲՀ-ի աջակցությամբ:

——————

✨ On the occasion of International Youth Day, our first meeting took place within the framework of the “Bridge to a Polite Generation” program. 💚

Davit Sarkavag shared inspiring thoughts with us, reflecting on meaningful quotations related to young people and explaining their deeper meanings through engaging and thought-provoking ideas. He presented concepts that may sometimes be difficult to understand at first glance in a simple and accessible way. 🕊️

Thank you to everyone who joined us. 💚

Our first meeting has come to an end, but our journey continues. 🌿

🤝 The program is implemented by the Armenian Unity Cross NGO with the support of AMCOR Armenia NGO.

13/08/2026

🥰 Հոգևոր արժեքների, ընտրությունների ու կյանքի կարևոր հարցերի շուրջ՝ Դավիթ Սարկավագի հետ։
——————
🥰 Around spiritual values, choices, and the important questions of life — with Deacon Davit.

✨ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ՝ առաջին հանդիպման հատուկ հյուրն է Դավիթ Սարկավագը։Հանդիպման խորագիրն է`🌿 «Բարությո...
13/08/2026

✨ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ՝ առաջին հանդիպման հատուկ հյուրն է Դավիթ Սարկավագը։

Հանդիպման խորագիրն է`

🌿 «Բարությունը՝ որպես ուժ»
Ինչպե՞ս լինել ավելի հանդուրժող, հոգատար ու բարեկիրթ՝ առանց կորցնելու սեփական ուժն ու անհատականությունը։

Հանդիպումը կանցկացվի ազատ և ինտերակտիվ ձևաչափով, որտեղ կունենաք հնարավորություն շփվելու, կիսվելու ձեր մտքերով և ուղղելու ձեզ հետաքրքրող հարցերը։ 💬

📅 14.08.2026
⏰ 15:00
📍 Վայրը՝ ք. Էջմիածին, Շահումյան 36, Մաչանենց տուն

🤝 Ծրագիրն իրականացվում է Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» ԲՀ-ի աջակցությամբ։

🤍 Սիրով սպասում ենք բոլորիդ
_________
✨ On the occasion of International Youth Day, our special guest for the first meeting will be Deacon Davit.

The theme of the meeting is:

🌿 “Kindness as a Strength”
How can we become more tolerant, caring, and respectful without losing our own strength and individuality?

The meeting will be held in a relaxed and interactive format, where you will have the opportunity to connect, share your thoughts, and ask any questions you may have. 💬

📅 14.08.2026
⏰ 15:00
📍 Machanents House, 36 Shahumyan Street, Etchmiadzin

🤝 The project is implemented by the Cross of Armenian Unity NGO, with the support of “UMCOR Armenia” CF.

🤍 We warmly look forward to seeing you all!

🎉 Օգոստոսի 12-ին, աշխարհը  նշում է Երիտասարդների օրը։Երիտասարդ լինելը պարզապես տարիք չէ։Այն համարձակություն է՝ երազելու,...
12/08/2026

🎉 Օգոստոսի 12-ին, աշխարհը նշում է Երիտասարդների օրը։

Երիտասարդ լինելը պարզապես տարիք չէ։
Այն համարձակություն է՝ երազելու, ուժ է՝ սկսելու և պատասխանատվություն է՝ փոխելու։

📌 Յուրաքանչյուր նոր գաղափար, առաջին քայլ և նախաձեռնություն կարող է դառնալ այն փոփոխության սկիզբը, որի կարիքն ունի մեր համայնքը, մեր երկիրը և աշխարհը։

✨ Սիրելի՛ երիտասարդներ,
երբեք մի վախեցեք մտածել այլ կերպ, բարձրաձայնել ձեր կարծիքը, փորձել, սխալվել ու նորից սկսել։

😊 Հայ Միասնության Խաչի երիտասարդական թևը ձեր կողքին է որպես կողմնացույց՝ լսելու ձեր գաղափարները, աջակցելու ձեր նախաձեռնություններին և միասին կյանքի կոչելու այն մտքերը, որոնք կարող են դրական փոփոխություն բերել մեր համայնքին և հասարակությանը։

💛 Ձեր գաղափարները կարևոր են։
Ձեր ձայնը կարևոր է։
Ձեր քայլերը կարող են դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ։

Թող այս օրը լինի նոր նպատակների, համարձակ որոշումների և մեծ երազանքների սկիզբ։

💫 Շնորհավո՛ր Երիտասարդների միջազգային օր 🚀
_______

🎉 On August 12, the world celebrates International Youth Day.

Being young is not simply about age.
It is the courage to dream, the strength to begin, and the responsibility to create change.

📌 Every new idea, first step, and initiative can become the beginning of the change our community, our country, and our world need.

✨ Dear young people,
never be afraid to think differently, speak up, try, make mistakes, and start again.

😊 The Youth Wing of the Cross of Armenian Unity is by your side as a compass — ready to listen to your ideas, support your initiatives, and turn together into reality the thoughts that can bring positive change to our community and society.

💛 Your ideas matter.
Your voice matters.
Your actions can be the beginning of great change.

May this day be the beginning of new goals, bold decisions, and big dreams.

💫 Happy International Youth Day! 🚀

11/08/2026

✨ Մաչանենց Մտքի թատրոն-թանգարանում բացահայտում ենք հայկական կենցաղի գեղեցիկ ավանդույթներն ու դրանց խորքային խորհուրդը։

🥰 Այս անգամ ծանոթացանք կարագ հարելու ավանդույթին, որը հայ ընտանիքներում ոչ միայն կենցաղային աշխատանք էր, այլ նաև բարօրություն, առատություն և ընտանեկան միասնություն խորհրդանշող ծիսական արարողություն։

💫 Ավանդույթները պահպանելով՝ մենք շարունակում ենք բացահայտել մեր մշակույթի հարուստ ժառանգությունը և փոխանցել այն նոր սերնդին։

😊 Տեսանյութում ներկայացնում է Մաչանենց Մտքի թատրոն-թանգարանի տնօրեն Մելսիդա Մովսիսյանը։
______
✨ At the Machanet Mind Theater-Museum, we discover the beautiful traditions of Armenian life and their deep meaning.

🥰 This time we got acquainted with the tradition of churning butter, which in Armenian families was not only a household chore, but also a ritual ceremony symbolizing prosperity, abundance and family unity.

💫 By preserving traditions, we continue to discover the rich heritage of our culture and pass it on to the new generation.

😊 The video is presented by Melsida Movsisyan, director of the Machanet Mind Theater-Museum.

10/08/2026

✨ Ի՞նչ է թաքնված հաջողության, ճանաչման ու ձեռքբերումների հետևում։ Այս մասին խոսելու ենք հենց նրանց հետ, ովքեր ապրել են դա:

Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ՝ «Կամուրջ դեպի բարեկիրթ սերունդ» ծրագրի շրջանակում մեկնարկում ենք հանդիպումների շարք՝ «Կամուրջ դեպի․․․» տարբեր ոլորտների հայտնի, սիրված ու հաջողակ մարդկանց սրտերը։ 💫

Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու հետաքրքիր ու ոգեշնչող հյուրերի, լսելու նրանց անցած ճանապարհի մասին, բացահայտելու հաջողության ոչ միշտ տեսանելի կողմերը, հարցեր տալու և անկեղծ զրույց ունենալու նրանց հետ։

🎤 Անկեղծ զրույցներ՝ Հատուկ ձևաչափով
💡 Իրական պատմություններ և փորձ
🙋‍♀️ Հարցուպատասխան և անմիջական շփում
🚀 Ոգեշնչում, նոր գաղափարներ ու հնարավորություններ

Գուցե հենց այս հանդիպումներից մեկը ձեզ տա այն միտքը, ոգեշնչումը կամ համարձակությունը, որն անհրաժեշտ է ձեր հաջորդ քայլը կատարելու համար։ ❤️

📌 Մասնակցությունն անվճար է, սակայն նախապես գրանցվելը պարտադիր է։

🔗 Գրանցման հղումը՝
https://forms.gle/jpRanLkWPPemeU2C6

Սպասում ենք ձեզ՝ միասին նշելու Երիտասարդների միջազգային օրը՝ նոր հանդիպումներով, հետաքրքիր զրույցներով ու ոգեշնչող պատմություններով։ ✨

Ծրագիրն իրականացվում է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից՝ ԱՄՔՈՐ Հայաստան ԲՀ-ի աջակցությամբ։

08/08/2026

🎞️ Հայ Միասնության Խաչի Մաչանենց Տան բակում է կանգնած «Պոետի ձի» արձանը «0199» հայտնի ֆիլմի պետհամարանիշերով, որի վրա բարձված են հին կենցաղավարման իրեր։

🍇 Ու հենց այս պատմական անկյունում՝ ծիրանենու կողքին, իր տեղն է գտել Արցախից բերված Խնդողնի տեսակի խաղողը։ Ժամանակի հետ այն բարձրացել է ու միահյուսվել ծիրանենուն՝ ստեղծելով երկու էնդեմիկ տեսակների՝ խաղողի ու ծիրանի համադրությունը։

🎨✨ Այս պատմական ու ներշնչող միջավայրում էլ ամեն օր ապրում ու ստեղծագործում են Մաչանենց Կրթահամալիրի սաները՝ հնին տալով նոր շունչ, իսկ պատմությանը՝ նոր գույներ։
____
🎞️ In the courtyard of Machanents House at the Cross of Armenian Unity the “Poet’s Horse” statue, bearing the iconic “0199” license plate from the famous movie and loaded with antique household items.

🍇 And right in this historical corner, next to the apricot tree, Khndoghni—a grape variety brought from Artsakh—has found its home. Over time, it has climbed up and intertwined with the apricot tree, creating a unique synthesis of two endemic species: the grape and the apricot.

🎨✨ It is in this historical and inspiring environment that the students of the Machanents Educational Complex live and create every day—breathing new life into the old and giving history new colors.

08/08/2026

✨ Մանուկների թագավորության նոր ճանապարհի առաջին քայլը

🥰 Առաջին նիստի ընթացքում անդամները քննարկեցին առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, իսկ հետո օրը շարունակվեց ստեղծագործական տրամադրությամբ՝ հետաքրքիր կավագործության վարպետության դասով։
_______
✨ The first step on the new path of the Kingdom of Children

🥰 During the first session, members discussed upcoming programs and initiatives, and then the day continued in a creative mood with an interesting pottery master class.

✨ Տեղի ունեցավ Հայ Միասնության Խաչի Մանուկների Թագավորության առաջին նիստը, որի ընթացքում իշխանները քննարկեցին առաջիկա տա...
08/08/2026

✨ Տեղի ունեցավ Հայ Միասնության Խաչի Մանուկների Թագավորության առաջին նիստը, որի ընթացքում իշխանները քննարկեցին առաջիկա տարվա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ նախանշելով իրենց անելիքներն ու նպատակները։

🥰 Նիստից հետո կավի իշխանուհու ուղեկցությամբ անցկացվեց հետաքրքիր կավագործության վարպետության դաս։
________
✨ The first session of the Children’s Kingdom of the Armenian Unity Cross took place, during which the princes discussed the upcoming year’s programs and initiatives, outlining their tasks and goals.

🥰 After the session, an interesting pottery master class was held, accompanied by the clay princess.

sonik💙💙💙💙💙💙💙💙😍🥰🧡❤️🥳😂🥺😁😉🫂🫧🏎️🚙🛺🛞🚲🛴🏍️
01/08/2026

sonik💙💙💙💙💙💙💙💙😍🥰🧡❤️🥳😂🥺😁😉🫂🫧🏎️🚙🛺🛞🚲🛴🏍️

Address

36 Shahumyan Street
Ejmiatsin

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+37494045610

Alerts

Be the first to know and let us send you an email when Cross of Armenian Unity NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Cross of Armenian Unity NGO:

Shortcuts

Share