09/07/2026
🔔📣‼️Ուզու՞մ ես միանալ մեր թիմին❓
🔔📢 Հիմա հնարավորություն ունես։
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանում երեխաների առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Մեր թիմում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ժպտալու առողջ և վստահ։
Այժմ մենք համալրում ենք մեր բժշկական թիմը և հրավիրում ենք պրոֆեսիոնալ, սրտացավ և նվիրյալ մասնագետների՝ միանալու մեզ հետևյալ հաստիքներում․
🦷 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ
🦷 ՕՐԹՈԴՈՆՏ
Ի՞նչ ենք ակնկալում.
👨🎓👩🎓Մասնագիտական որակավորում և պրակտիկ աշխատանքի փորձ։(ցանկալի է)
🩺🧸Մանկական հոգեբանության ըմբռնում և փոքրիկ բուժառուների հետ աշխատելու կարողություն։
❤️ Պատասխանատվություն, բարեհամբույր վերաբերմունք և էթիկայի բարձր չափանիշներ։
🖥️Ժամանակակից աշխատելաոճին և տեխնոլոգիաներին տիրապետելու պատրաստակամություն։
Ինչպե՞ս դիմել
Եթե կիսում եք մեր արժեքները և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ մեր առաքելության մեջ, փաստաթղթերով մոտեցեք
📍ք․ Էջմիածին, Արարատյան 13 հասցեյում գտնվող «ԷՋՄԻԱԾԻՆ 13»ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ, կամ ուղարկեք մեր
📬📧[email protected]
էլեկտրոնային հասցեյին։
📌ինքնակենսագրական
📌📜🎓Դիպլոմ. Բարձրագույն բժշկական
կրթություն՝ «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ։
📌📜🎓Կլինիկական օրդինատուրայի ավարտական փաստաթուղթ
📌«Մանկական ստոմատոլոգիա»
📌«Օրթոդոնտիա» մասնագիտացումներով
📌📜🎓Մասնագիտական գործունեության հավաստագիր (Լիցենզիա).
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրված վկայագիր, որը թույլ է տալիս զբաղվել բժշկական գործունեությամբ տվյալ մասնագիտությամբ։
Շարունակական մասնագիտական զարգացում (ՇՄԶ)
Ինչու՞ միանալ «Բարձունք 5165»-ին.
Մենք առաջարկում ենք ոչ միայն աշխատանքային հարմարավետ պայմաններ և մասնագիտական կարողությունների և աճի հնարավորություն , այլև հնարավորություն՝ լինելու մի նախագծի մաս, որն իրական սոցիալական ազդեցություն ունի Արմավիրի մարզում։ Ձեր մասնագիտական հմտությունները կծառայեն ոչ միայն բուժական նպատակներին, այլև հասարակական կարևորագույն խնդրի լուծմանը։
Միասին՝ հանուն առողջ ժպիտների:
Altitude 5165 association humanitaire Franco-Armenienne
Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality