Բնապահպանի տուն / Eco-Patrol

Բնապահպանի տուն / Eco-Patrol We guard the forests of Armenia.

30/07/2026

Հարկավոր են սպորտային ու արշավական փորձով կամավորներ։ Դիմացի Մեկ շաբաթվա ընթացքում։ Մեկ օրով Դիլիջանի անտառներում օգնելու համար։ Գործը կարևոր է։ Երևան - Դիլիջան - Երևան տրանսպորտն ու սնունդը ապահովում ենք։
Գրեք հենց այս փոսթի տակ։

Սովորաբար մենք ոչ բնապահպանական թեմաներին չենք խառնվում, բայց երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մաքրում է բնությունը ավելորդ...
01/06/2026

Սովորաբար մենք ոչ բնապահպանական թեմաներին չենք խառնվում, բայց երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մաքրում է բնությունը ավելորդ ու անիմաստ բաներից, կոնկրետ Դիմաց Լեռը գնալով դառնում է Դիլիջանի պավառոտների ու Գոշի լճի նման կուկուռուզ ծախելու տեղ։ Մինչև մենք վերջնական կորոշենք թե արդյո՞ք միանում ենք տուրիզմի ոլորտում իսկապես գործից գլուխ հանող ու նորմալ միջազգային մակարդակից գաղափար ունեցող մարդկանց դժգոհությանը, ուզում ենք նաև լսել ձեր կարծիքը նման բաների մասին։
Նկարը վերցրել ենք ինտերնետից, որտեղ արդարացի բողոքներ են ու առաջարկներ են հնչում սա քանդելու մասին։

Նույն օրվա երկու տարբեր նկարներ։ Ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ։ Սաք Սուքիասյան -ին մաղթում ենք շուտափույթ ապաքինո...
01/06/2026

Նույն օրվա երկու տարբեր նկարներ։ Ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ։
Սաք Սուքիասյան -ին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մեր թիմում կարևոր է յուրաքանչյուր մարդու ներկայությունն ու ներդրումը։
Միաժամանակ առիթից օգտվենք ու ասենք, որ հիմա էլ նույնպես ունենք կամավորների կարիք։ Կտրամադրենք սնունդ ու մնալու տեղ։ Մեր թիմի անդամների հետ քայլելու եք անտառներում, վայելելու ու հսկելու եք մեր չքնաղ բնությունը։

Աշխատանքային...Մեր թիմի անդամների սուր աչքերից չեն վրիպում ոչ միայն ծառահատումները, այլ նաև սիրուն ու հետաքրքիր կադրերը։...
27/05/2026

Աշխատանքային...
Մեր թիմի անդամների սուր աչքերից չեն վրիպում ոչ միայն ծառահատումները, այլ նաև սիրուն ու հետաքրքիր կադրերը։
Ի՞նչ անուն կդնեք այս նկարին։ )))

05/04/2026

«Մասնագետ» ֆիլմաշարի հերոսները տարբեր, հաճախ շատ յուրօրինակ զբաղմունքի կամ մասնագիտության տեր մարդիկ են, որոնք նվիրել են իրենց կյանքի մի մասը մի նեղ մասնագիտ...

03/04/2026

Մենակ երեկ մոտ 200-ի չափ կտրած ծառեր ենք նորից ֆիքսել։ Եթե դա գումարենք մի քանի օր առաջ գտած մոտ 100 հատին, ապա արդեն պատկերացնու՞մ եք միայն այս վերջերս տեղի ունեցածի սարսափելի պատկերը։ Պատկերացնու՞մ եք տված վնասի մասշտաբը։ Անհայրենիք մարդիկ կտրում են բոլորիս պատկանող բնությունը, գողանում են մեր երեխեքի մաքուր օդն ու ապագան ու պատկան մարմիններին հերթական անգամ տեղյակ ենք պահում այս ամենի մասին։ Տեսնենք հերթական անգամ նորից ուղղակի ուղղակի անիմաստ քրեական գործ կբացեն ու անհայտ կատարողի վրա գրանցելով կփակեն, թե՞ վերջապես կգտնեն մեր հայրենիքը թալանողներին։
Ամեն անգամ նման վիդեո անելուց հետո ինչքան փետի գործ անող ու անտառ թալանող կա, ինչքան գժի թղթով հոգեբուժարանից փախածներ կան հերթական անգամ գալու են մեր հետևից` բուկներս փրթելու կամ սպանելու համար։ Բայց խնդրում ենք էս վիդեոյի տակ քոմենթներ չանել։ Ուղղակի եկեք ու մեզ տեսեք։ Մեզ գտնելը դժվար չի։

Աշխատանքային...
02/04/2026

Աշխատանքային...

2026 տարին նոր է սկսվել, բայց Դիլիջան Ազգային Պարկի տարածքում արդեն կան 200-ից ավելի հաստատված կտրված ծառեր ...Ու սա հատ...
30/03/2026

2026 տարին նոր է սկսվել, բայց Դիլիջան Ազգային Պարկի տարածքում արդեն կան 200-ից ավելի հաստատված կտրված ծառեր ...
Ու սա հատուկ պահպանվող տարածք է, որի պահպանման ու զարգացման համար մեր բոլորի մուծած հարկերից լիքը մարդիկ աշխատավարձ են ստանում։
Նկարն էլ մեր այսօրվա հսկողությունից։

21/03/2026

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ այ այսպիսի ենք բերել ձեզ համար այն մասին, թե ինչքա՞ն #ՎԱՏ են #պահպանվում մեր անտառները։ Կամ արդյոք դրանց իսկապես պահպանվում են։
Դիլիջան Ազգային Պարկի տարածքում և Դիլիջանի համայնքային տարածքում մեծաքանակ ծառահատումների, վերջերս բացահայտված ավիրածությունների ու հնարավոր ապօրինի շրջանառության մասին։
Դիտեք, քֆրտեք, բայց նաև անպայման տարածեք, որովհետև դա անչափ կարևոր է հարցի բարձրաձայնման համար։ Հակառակ դեպքում որոշ օղակներում նման պահերը փորձում են հնարավորինս թաքցնել։

Address

Teghut Village
Dilijan

Telephone

+37493265576

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բնապահպանի տուն / Eco-Patrol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share