YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan

YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan YCCD is a non-governmental organization with mission to promote community development by developing t

YCCD is a non-governmental organization with mission to promote community development by developing the skills and employment of young women and men.

🗳️ Նոր ծրագրի մեկնարկ․ Առաջին անգամ ընտրող երիտասարդների հզորացում ՀՀ մարզերում🚀Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականի ՏԻ...
30/05/2026

🗳️ Նոր ծրագրի մեկնարկ․ Առաջին անգամ ընտրող երիտասարդների հզորացում ՀՀ մարզերում

🚀Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «Ալտերա Լաբ» ՀԿ-ն և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, մեկնարկում են համատեղ նոր նախաձեռնություն՝ ուղղված ՀՀ մարզերում առաջին անգամ ընտրող երիտասարդների հզորացմանը։

📌 Տավուշ, Արագածոտն, Կոտայք և Վայոց ձոր
👥 Աշխատանք ավելի քան 1000 երիտասարդերի հետ
📚 ինտերակտիվ դասընթացներ 5 երիտասարդական կենտրոններում

💡Ծրագրի շրջանակներում 17-22 տարեկան երիտասարդները կզարգացնեն իրենց քաղաքացիական գիտելիքները, կսովորեն տարբերակել ապատեղեկատվությունը, ստուգել տեղեկատվության աղբյուրները և ավելի վստահ մասնակցել ժողովրդավարական գործընթացներին։

🎯 Մեր նպատակն է ՀՀ մարզային համայնքներում ձևավորել իրազեկ, քննադատական մտածողությամբ և ակտիվ երիտասարդ ընտրողների համայնք։

Հետևե՛ք մեր էջերին՝ ծրագրի նորություններին, հնարավորություններին և մարզային հանդիպումներին ծանոթանալու համար։

Աիդա Աթաբեկյանն ունի կիրառական մաթեմատիկայի բակալավրի և կառավարման մագիստրոսի աստիճաններ։Հեղինակել, մշակել և իրականացրել...
29/05/2026

Աիդա Աթաբեկյանն ունի կիրառական մաթեմատիկայի բակալավրի և կառավարման մագիստրոսի աստիճաններ։

Հեղինակել, մշակել և իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղակիորեն նպաստել են Դիլիջան խոշորացված համայնքի զարգացմանը, մասնավորապես բնակիչների սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավմանը։ Գործունեության առանցքում են համայնքի բնակիչների կարողությունների հզորացման, փոքր բիզնեսի ստեղծման, զարգացման ծրագրերը։

Աիդա Աթաբեկյանի հեղինակած «ԴիլիՏոն» փառատոնը, ամեն տարի, հնարավորություն է ընձեռում համայնքի շուրջ 60 փոքր ու միջին բիզնեսների անվճար հիմունքներով ներկայացնել իրենց արտադրանքը, ձեռք բերել նոր պատվերներ և ապահովել կայուն եկամուտ։

Որպես «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադիր՝ նա գործուն քայլերով լուծում է մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների կրթության (կարուձևի) և զբաղվածության խնդիրները, իսկ ձեռնարկության կողմից ամեն տարի իրականացվող ակցիաները` նպաստում են համայնքում պլաստիկ տոպրակների կիրառության կրճատմանն ու բնապահպանական գիտակցության բարձրացմանը։

#ՓՀԽ

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստ...
27/05/2026

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին կայացավ Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի 7-րդ նիստը։

Քննարկեցինք արդեն իրականացվող համայնքային ծրագրերի տեխնիկական ու ֆինանսական հարցերը, որոշեցինք հաջորդ դասընթացի թեման։

Իրականացվեց դասընթաց՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով։ Դասընթացը վարում էր թերապևտ, սրտաբան և ընտանեկան բժիշկ Մարինե Ժամհարյանը, ով ունի 43 տարվա աշխատանքային փորձ։

Քննարկեցինք հավասարակշռված սնունդը, քունն ու հանգիստը, ֆիզիկական ակտիվությունը, հոգեկան առողջությունը, մաքուր ջրի, կանխարգելիչ բուժզննումների և միջավայրի դերը կյանքի որակի պահպանման գործում։ Բարձրացվեցին մասնակիցների և ընտանիքի անդամների առողջությանը հուզող հարցերը։

Կատարեցինք առողջական ցուցանիշների հաշվարկներ՝ ավելորդ քաշի և ճարպակալման աստիճանները, սրտի կծկումների նորմալ հաճախականությունը և ֆիզիկական ակտիվության ցուցանիշները։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

#ՓՀԽ

📚 YCCD-ն իրականացնում է կրթական, համայնքային և երիտասարդական զարգացման ծրագրեր՝ նպաստելով զարգացմանը։Իմացե՛ք ավելին մեր ...
23/05/2026

📚 YCCD-ն իրականացնում է կրթական, համայնքային և երիտասարդական զարգացման ծրագրեր՝ նպաստելով զարգացմանը։

Իմացե՛ք ավելին մեր գործունեության մասին yccd.am կայքում 🌐

Մեզ հետ կապ հաստատելու համար՝
📍 ք. Դիլիջան, Հակոբջանյան փող 3-րդ նրբանցք, 21,
📞 +374 44 220902

Շնորհակալություն, Spencer Chrein։ Կամավորության երկու տարիների ջերմ ու նշանակալի հետքը ԴիլիջանումՀոդվածը կարդացեք մեր կա...
20/05/2026

Շնորհակալություն, Spencer Chrein։ Կամավորության երկու տարիների ջերմ ու նշանակալի հետքը Դիլիջանում

Հոդվածը կարդացեք մեր կայքում ⤵️

Կամավորության երկու տարիների ջերմ ու նշանակալի հետքը Դիլիջանում Օրերս «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ Ամերիկյան խաղաղութ...

Մայիսի 15-ին ԴՈՒԿՈ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ընտրական իրավունքին նվիրված դասընթաց-քննարկում։Դասընթացը կազմակ...
19/05/2026

Մայիսի 15-ին ԴՈՒԿՈ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ընտրական իրավունքին նվիրված դասընթաց-քննարկում։

Դասընթացը կազմակերպվել էր Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից, վարում էր կազմակերպության իրավաբան Նարինե Գրիգորյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Դիլիջան խոշորացված համայնքի տարբեր տարիքի և մասնագիտությունների 20 կանայք, այդ թվում՝ Արցախից տեղահանված մասնակիցներ։

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ընտրական իրավունքների հիմնական սկզբունքները, ակտիվ և պասիվ ընտրական իրավունքների տարբերությունները, ինչպես նաև կանանց մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացներում։

Զրույցը վերածվեց ոչ միայն իրավական թեմայով դասընթացի, այլ նաև բաց ու անկեղծ քննարկման, որտեղ մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, հարցադրումներով և մտահոգություններով։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբ կանայք տեղեկացված են իրենց իրավունքների մասին և ունեն ազատ քննարկման հնարավորություն, նրանք ավելի վստահ ու ակտիվ մասնակցություն են ունենում համայնքային կյանքի և որոշումների կայացման գործընթացներում:

Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ կողմից ջերմորեն շնորհավորում ենք Երիտասարդների և ուսանողների օրվա առ...
16/05/2026

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ կողմից ջերմորեն շնորհավորում ենք Երիտասարդների և ուսանողների օրվա առթիվ։💚

Դուք այն ուժն եք, որը ձևավորում է վաղվա օրը՝ ձեր գաղափարներով, նախաձեռնողականությամբ, ստեղծարար մտածողությամբ ու համարձակ քայլերով։ Թող այս շրջանը լի լինի նոր հնարավորություններով, ձեռքբերումներով, ինքնազարգացմամբ և հիշվող հաղթանակներով։

Մաղթում ենք, որ երբեք չկորցնեք սովորելու, զարգանալու և ձեր համայնքում փոփոխություն ստեղծելու ցանկությունը։
Հավատացե՛ք ձեր ուժերին, միավորվե՛ք գաղափարների շուրջ և շարունակե՛ք կառուցել ավելի ակտիվ, կրթված ու ուժեղ երիտասարդական համայնք։

#Երիտասարդներիօր #ՀամայնքիԶարգացում #ՆորՍերունդ #Նորարարություն

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ֆոտո-վիդեո ծառայություններ մատուցող անհատների, ստեղծ...
15/05/2026

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ֆոտո-վիդեո ծառայություններ մատուցող անհատների, ստեղծագործական խմբերի կամ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ՀԿ-ի կողմից իրականացվող ձեռնարկատիրական ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակով նախատեսվում է պատրաստել ներկայացուցչական տեսաֆիլմեր և լուսանկարներ ծրագրի 30 շահառուների մասին՝ ներկայացնելով նրանց գործունեությունը, ձեռնարկատիրական գաղափարները, ձեռքբերումները և ծրագրի ազդեցությունը։

Նկարահանումները նախատեսվում է իրականացնել Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ և Հովք համայնքներում։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ֆոտո-վիդեո ծառայություններ մատուցող անհատների, ստեղծագործական խմբերի կամ կազմակերպությունն....

📢 Ունե՞ս գաղափար, որը կարող է փոխել քո համայնքը դեպի լավը։Գուցե քո բակում, դպրոցում, քոլեջում, գյուղում կամ քաղաքում կա ...
12/05/2026

📢 Ունե՞ս գաղափար, որը կարող է փոխել քո համայնքը դեպի լավը։

Գուցե քո բակում, դպրոցում, քոլեջում, գյուղում կամ քաղաքում կա մի խնդիր, որի լուծումը դու և քո ընկերները կարող եք առաջարկել։ Կամ ունես ստեղծագործ, օգտակար ու հետաքրքիր նախաձեռնության գաղափար, որը կարող է միավորել մարդկանց, օգնել երիտասարդներին, բարելավել միջավայրը կամ համայնքային կյանքը։

🔎 Դիմի՛ր Երիտասարդական բանկ ծրագրին և ստացիր աջակցություն քո գաղափարը կյանքի կոչելու համար։

❗️ Ծրագրի շրջանակում երիտասարդական խմբերը կարող են ստանալ 200.000-300.000 դրամ ֆինանսական աջակցություն՝ իրենց համայնքային գաղափարներն իրականացնելու համար։

Եթե պատրաստ ես գործել, հավաքել թիմ, առաջարկել լուծում և իրական փոփոխություն բերել քո համայնքում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

🗓 Դիմելու վերջնաժամկետը՝ Մայիսի 15-ն է։

Քո գաղափարը կարող է դառնալ քո համայնքի հաջորդ կարևոր փոփոխությունը։

Դիմի՛ր հիմա, անցնելով հղումով՝
https://forms.gle/USLQefJQ4wQj1gHm6

#ԵրիտասարդականԲանկ #ՀամայնքիԶարգացում #ՆորՍերունդ #Նորարարություն

Address

21 Hakobjanyan Street, 3-rd Calley
Dilijan
3906

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37455655000

Alerts

Be the first to know and let us send you an email when YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to YCCD NGO - Youth Cooperation Center of Dilijan:

Share