Bolorov

Bolorov Проект Dilijan Development Foundation
Ваш вклад в будущее армянского народа

English below ⬇️ Դիլիջանում եկեղեցու կառուցումը դարձել է քաղաքի հոգևոր վերածննդի խորհրդանիշը։ 2019թ. մեկնարկած կառուցման...
09/03/2026

English below ⬇️
Դիլիջանում եկեղեցու կառուցումը դարձել է քաղաքի հոգևոր վերածննդի խորհրդանիշը։ 2019թ. մեկնարկած կառուցման ընթացքին ծանոթանալու համար թերթե՛ք նկարները։

Մենք արդեն ավարտել ենք հիմնական աշխատանքների մեծ մասը և մեկնարկում ենք նախագծի վերջին փուլը, որի ընթացքում յուրաքանչյուր մանրուք շունչ ու հոգի է տալու այս սուրբ կառույցին։

Շնորհակալ ենք ավելի քան 1000 նվիրատուներին, ովքեր կանգնած են մեր կողքին այս դժվարին ժամանակներում։ Միացեք նրանց, օգնեք ավարտին հասցնել տաճարի կառուցումը:

Միասին մենք կկառուցենք այն, ինչը կմնա սերունդներին։

Մարտ ամսվա տեղեկագրի և նվիրատվության էջի հղումները՝ bio-ում։

«Հոգին խաղաղվում է միայն այն ժամանակ, երբ հանգրվանում է բացարձակ Ճշմարտության մեջ...Մենք պարտք ենք ոչ թե ինքներս մեզ, այլ Աստծուն», — գրում է Ռուբեն Վարդանյանը Բաքվիբանտից հղած իր ուղերձում։

Նույնիսկ անազատության մեջ նրա հավատքն ու հոգու արիությունը շարունակում են ոգևորել մեզ։



The construction of the church in Dilijan has become a symbol of the city’s spiritual rebirth. Swipe through the photos to see the progress of the construction over years since 2019.

We have already completed the majority of the main structural work and are now preparing for the installation of the windows. This marks the beginning of the project’s final phase, where every detail will breathe life and soul into this sacred structure.

We are deeply grateful to the more than 1,000 donors who have stood by us during these difficult times. Join them and help us bring the construction of this temple to completion. Together, we will build something that will endure for generations.

Links for the March newsletter and the donation page are in the bio.

“The soul finds peace only when it anchors itself in absolute Truth... We owe a debt not to ourselves, but to God,” writes Ruben Vardanyan in his message sent from the prison in Baku.

Even in captivity, his faith and courage of spirit continue to inspire us.

Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացնող Դիլիջանի զարգացման հիմնադրամի գործընկեր«Նոյան զավակներ» հիմնադրամը կոչ է անում նվ...
15/10/2025

Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացնող Դիլիջանի զարգացման հիմնադրամի գործընկեր«Նոյան զավակներ» հիմնադրամը կոչ է անում նվիրաբերել եկեղեցու կառուցմանը՝ միանալով«Իմ ճանապարհը» հարթակում ստեղծված արշավին:

Ինչո՞ւ միանալ արշավին:

Որովհետև «Նոյան զավակներ» հիմնադրամը կրկնապատկելու է յուրաքանչյուր նվիրաբերվածդրամ:

Միացե՛ք արշավին՝ կրկնապատկենք մեր ջանքերը: Նվիրաբերե՛ք անցնելով հղումով. https://mywayfund.com/event/68d0ec54978fa2b8580ed4c1

«Նոյան զավակներ» հիմնադրամը ստեղծվել է մի խումբ համախոհների կողմից, ովքեր ունեն ընդհանուր առաքելություն՝ աջակցել մշակույթին, գիտությանը և ամրապնդել համագործակցությունը զարգացող երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում և ամբողջ աշխարհի հայ երիտասարդների շրջանակներում։ Հիմնադրամը Կալիֆորնիայում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնականում գործունեություն է ծավալում Հայաստանում և Միացյալ Նահանգներում։

Web site created using create-react-app

Սեպտեմբերի 27-ին լրացավ Արցախից հայերի զանգվածային տեղահանման օրերին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի...
01/10/2025

Սեպտեմբերի 27-ին լրացավ Արցախից հայերի զանգվածային տեղահանման օրերին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորման երկու տարին։
Ավելի քան 30 տարի Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքն խոշոր մարդասիրական ծրագրեր են նախաձեռնել Հայաստանում՝ ներառյալ UWC Դիլիջանը, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Տաթևի վերածնունդը, Դիլիջանի զարգացման ծրագիրը և այլն։
Դիլիջանում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած նոր եկեղեցու կառուցման ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի թե համայնքի, և թե իր համար։ Այս եկեղեցին դառնալու է միասնության խորհրդանիշ, որն արտացոլում է Ռուբենի դավանած սկզբունքը։ Շուրջ 1000 նվիրատու միացել են Ռուբեն Վարդանյանին և Նուբար և Աննա Աֆեյաններին, և միասնաբար հանգանակել 3 255 000 ԱՄՆ դոլար՝ օգնելով իրականացնել շինարարության գրեթե 60%: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 550 000 ԱՄՆ դոլար, անհրաժեշտ է 3 295 000 ԱՄՆ դոլար կառուցումն ավարտելու համար:
Միացեք և օգնեք կառուցել Դիլիջանի եկեղեցին:
Սեպտեմբերի տեղեկագիրը կարդալու և նվիրաբերելու համար այցելեք ստորև նշված հղումները

Սեպտեմբերի տեղեկագիրը
https://mailchi.mp/ddf.am/from-ddf-church-in-dilijan-building-together-17990193

Նվիրաբերելու համար
https://mywayfund.com/event/68d0ec54978fa2b8580ed4c1

Web site created using create-react-app

On May 25, Dilijan Community Center organized a charity festival in the historical neighborhood of the town, graciously ...
11/06/2025

On May 25, Dilijan Community Center organized a charity festival in the historical neighborhood of the town, graciously hosted by the Tufenkian Old Dilijan Complex, bringing together visitors and residents of the community.
The goal of the festival was to come together as a community and contribute financially to Bolorov, an initiative by Ruben Vardanyan to build the first church in the town in over 85 years.
We are deeply grateful to Suren Melikyan, who provided generous financial support, and to AG Print and Asoghik Publishing for their major in-kind contributions.
Special thanks go to Yell Park, Papanino House, Cafe #2, Toon Armeni Guesthouse, and UWC Dilijan for providing free vouchers for our charity raffle.
We extend our heartfelt gratitude to everyone who donated during the festival!
We also offer special appreciation to DCC volunteers, artists, and performers for contributing their talent and time.
All proceeds have been directed to the Dilijan Development Foundation, which is building the church in Dilijan.

Մայիսի 25-ին Դիլիջանի համայնքային կենտրոնը բարեգործական փառատոն կազմակերպեց քաղաքի պատմական թաղամասում՝ Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում, միավորելով համայնքի այցելուներին և բնակիչներին:
Փառատոնի նպատակն էր համախմբել համայնքը Բոլորով նախաձեռնության շուրջ, որ մեկնարկել է Ռուբեն Վարդանյանը վերջին 85 տարվա ընթացքում քաղաքում առաջին եկեղեցին կառուցելու նպատակով:
Սրտանց շնորհակալ ենք Սուրեն Մելիքյանին խոշոր ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու, AG Print-ին և Ասողիկ հրատարակչությանը՝ անվճար տպագրության տեսքով նվիրաբերության համար:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Yell Park-ին, Papanino House-ին, Cafe #2-ին, Toon Armeni Guesthouse-ին և UWC Դիլիջանին՝ բարեգործական վիճակախաղի անվճար մրցանակ-վաուչերներ տրամադրելու համար:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրատվություններ կատարեցին փառատոնի ընթացքում:
Մեր ջերմ գնահատանքն ենք ուղղում ԴՀԿ-ի կամավորներին, ցուցահանդեսին մասնակցած արվեստագետներին և կատարողներին՝ իրենց տաղանդն ու ժամանակը նվիրաբերելու համար:
Բարեգործական փառատոնի ողջ հասույթն ուղղվել է Դիլիջանի զարգացման հիմնադրամին, որը կառուցում է Դիլիջանի եկեղեցին:

18/05/2025
18/05/2025

📣«Բոլորով» բարեգործական փառատոն՝ նվիրված միասնությանն ու Դիլիջանում կառուցվող եկեղեցու շինարարության աջակցությանը...
📌Մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ից 18:00-ը, Դիլիջանի համայնքային կենտրոնն իրականացնում է «Բոլորով» համայնքային փառատոնը` Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի տարածքում։
💡Միջոցառումը միասնության, երախտագիտության և ընդհանուր նպատակի տոն է, որի առանցքում Դիլիջանում կառուցվող հոգևոր ու մշակութային նոր կենտրոնի՝ եկեղեցու շինարարությանն աջակցելու հրավերն է։
💡Արդեն կիսով չափ կառուցված այս նոր սրբավայրը կոչված է դառնալու քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի առանցքը։
💡«Բոլորով» փառատոնն առաջարկում է հարուստ ու բազմաբովանդակ ծրագիր, որը կպարգևի ջերմ ու հիշարժան պահեր բոլոր այցելուներին։
* Տաղանդավոր վարպետների ձեռքի ինքնատիպ աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
* Մեծահասակների և փոքրիկների համար հետաքրքիր վարպետության դասեր արվեստի, արհեստագործության և ստեղծարարության բազմազան ոլորտներում,
* Կենդանի կատարումներ «Նեքսուս» երաժշտական խմբի կողմից,
* Մշակութային ելույթներ՝ համայնքի բնակիչների կողմից,
* Հետաքրքիր անակնկալներով լի վիճակահանություն, որի գլխավոր մրցանակներից է ՝ UWC Դիլիջանի JUST DILIJAN IT ամառային ճամբարի մասնակցության տոմս (15-17 տարեկան պատանիների համար, հուլիսի 3-ից 16-ը):
* Համեղ ուտեստեների վաճառք:

📌Միջոցառման ընթացքում գոյացած և հանգանակված գումարները փոխանցվելու են Դիլիջանում նոր եկեղեցու կառուցման ծրագրին՝ այդպիսով հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին միանալու և իրենց համեստ ներդրումն ունենալու քաղաքի հոգևոր կենտրոնի կառուցման գործում:

📌Մուտքն ազատ է։

📌Լրացուցիչ տեղեկությունների կամ մեզ միանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հեռ.՝ +37477725237 կամ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]:
_______________
📣“Bolorov” Charity Festival – Dedicated to Unity and Supporting the Church Under Construction in Dilijan
📌On May 25, from 1:00 PM to 6:00 PM, the Dilijan Community Center is organizing the “Bolorov” Community Festival at the Tufenkian Old Dilijan Complex.
💡The event is a celebration of unity, gratitude, and shared purpose, with a central focus on inviting support for the construction of a new spiritual and cultural center – a church – in Dilijan.
💡Already halfway built, this new sanctuary is intended to become a cornerstone of the city’s spiritual and cultural life.
💡The “Bolorov” Festival offers a rich and diverse program that promises warm and memorable moments for all attendees:
• Exhibition-sale of unique handmade crafts by talented artisans and delicious food,
• Engaging masterclasses for adults and children in various fields of art, crafts, and creativity,
• Live performances by the music band “Nexus Center for the Arts,
• Cultural performances by talented community members
• A raffle filled with exciting surprises, with one of the grand prizes being a voucher for participation in the prestigious UWC Dilijan JDI Summer Camp (for youth aged 15–17, from July 3–16)
📌All funds raised during the event will be donated to support the construction of the new church in Dilijan, providing an opportunity for everyone to contribute to the creation of the city’s spiritual center.

📌Entrance is free.

📌For more information or to join us, please contact us at +374 77 72 52 37 or email us at [email protected]

ENG ⬇️News.am -ը լուսաբանել է Դիլիջանում եկեղեցու շինարարության ընթացքը: Ամբողջական հոդվածը կարդացեք ստորև: Գործակալությ...
18/04/2025

ENG ⬇️
News.am -ը լուսաբանել է Դիլիջանում եկեղեցու շինարարության ընթացքը: Ամբողջական հոդվածը կարդացեք ստորև:
Գործակալությանը տված հարցազրույցում Արթուր Ամիրխանյանը՝ եկեղեցու շինարարության ծրագրի թիմի ղեկավարը, մանրամասնում է Դիլիջանի եկեղեցու շինարարության ընթացքը: Վերջին 85 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքը մոտ է սեփական հոգևոր կենտրոն ունենալու երազանքի իրագործմանը:
Շինարարությունն արդեն կիսով չափ կատարված է: Ամիրխանյանը պատմում է մարտահրավերների մասին, որոնց բախվել է իր թիմը, և թե ինչպես են շարունակում առաջ շարժվել՝ չնայած խնդիրներին: Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, և նրանց երեխաները հանձնառու են ծրագիրն ավարտին հասցնել, մինչ Ռուբեն Վարդանյանն անօրինականորեն կալանավորված է Բաքվում՝ Արցախի շրջափակման և էթնիկ զտումների պայմաններում իր հայրենակիցներին աջակցելու քաղաքական և մարդկային դիրքորոշման պատճառով:
Ամիրխանյանն ընդգծում է, որ ծրագիրը շարունակվում է բարերարների աջակցությամբ և կոչ է անում բոլորին միանալ ազգային նշանակության այս նախաձեռնությանը «Բոլորով կառուցում ենք Դիլիջանի նոր եկեղեցին և հոգևոր վերածնունդը» կարգախոսի ներքո:
Դուք կարող եք մասնակից դառնալ Դիլիջանի հոգևոր վերածննդին: Անցեք հղումով https://ddf.am/hy/support-us/՝ նվիրատվություն կատարելու և եկեղեցու կառուցման ծրագիրն իրականություն դարձնելու համար:

News.am published an article featuring the ongoing construction of the church in Dilijan. Read the full article below.
In an interview with the agency, Artur Amirkhanyan, the church construction project team leader, provides a detailed update on the construction progress of the Dilijan church. For the first time in 85 years, the town has come closer to realizing its dream of having its own spiritual center.
The construction has now reached its midpoint. Amirkhanyan outlines the challenges the team has faced and how they continue to push forward despite them. It is particularly moving to hear how Ruben Vardanyan's wife Veronika Zonabend and their children remain committed to completing this project with Ruben being illegally detained in Baku for his political and human stance to support his fellow Armenians amidst blockade and ethnic cleansing in Artsakh.
Amirkhanyan highlights that the project continues with the generous support of benefactors and invites everyone to join this initiative of national significance under the slogan “Building Together A New Church and Dilijan's Spiritual Renaissance”.
You can be part of Dilijan's spiritual renaissance. Visit the link https://ddf.am/support-us/ to donate and help bring this vision to life.

Եկեղեցու կառուցման նախագծի հիմնադիր բարերարները Ռուբեն Վարդանյանն ու նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են, ինչպես նաև Նուբար և Աննա Աֆեյանները...

18/04/2025

ENG ⬇️

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Դիլիջանում հառնում է եկեղեցու շինությունը՝ դառնալով մշակութային և հոգևոր վերածննդի հզոր խորհրդանիշ լեռնային քաղաքի համար, որը 85 տարի զրկված է եղել իր սեփական հոգևոր կենտրոնից։ Նոր սրբավայրի յուրաքանչյուր քար կրում է հավատի և բարեգործության ոգին՝ բազմաթիվ մարդկանց շնորհիվ, ովքեր միավորվել են այն իրականություն դարձնելու համար։
Շողակաթ հեռուստաընկերությունը վերջերս անդրադարձել է Դիլիջանում շուրջ մեկ դար տևած դադարից հետո կառուցվող առաջին եկեղեցու ծրագրին 7-րոպեանոց տեսանյութում։ Նախագիծը ձեռնարկել է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ անհիմն բանտարկված է Բաքվում՝ 2022-2023 թթ․ ողբերգական իրադարձությունների ընթացքում Արցախի հայությանը հայտնած իր համերաշխության համար։
Տեսանյութում Տեր Շավարշը պատմում է համայնքի համար եկեղեցու նշանակության մասին։ Նվիրյալ հոգևորականը ներկայում եկեղեցական ծեսերն անցկացնում է ժամանակավորապես հատկացված տարածքում: Ներկայացվում է շինարարական թիմը Արթուր Ամիրխանյանի ղեկավարմամբ, ում նվիրումն առաջ է մղում այս սրբազան գործը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Վերոնիկա Զոնաբենդը և իր ընտանիքը, գործընկերների և աջակիցների հետ միասին, շարունակում են անխոնջ աշխատել, որ ավարտին հասցնեն այս սուրբ օջախի՝ հույսի և հայ ոգու անկոտրում խորհրդանշի կառուցումը։
Դուք նույնպես կարող եք միանալ այս սրբազան նախաձեռնությանը։ Անցեք հղումով՝ նվիրատվություն կատարելու և օժանդակելու տեսլականի իրագործմանը.

https://ddf.am/hy/support-us/

Against all odds, a church is rising in Dilijan - a powerful symbol of cultural and spiritual rebirth for a mountain town that has been without a dedicated spiritual center for 85 years. Every stone of this new sanctuary carries the faith and generosity of the many people who came together to make it a reality.
Shoghakat TV recently featured the construction of Dilijan’s first church in nearly a century in a compelling 7-minute video. The project was initiated by Ruben Vardanyan, who now stands unjustly on trial in Baku for his solidarity with the Armenians of Artsakh during the tragic events of 2022–2023.
In the video, hear from Father Shavarsh, the devoted priest currently leading services in a temporary space, as he shares what this church means for the community. Meet the construction team led by Arthur Amirkhanyan, whose dedication drives this effort forward.
With the blessing of His Holiness Karekin II, Veronika Zonabend and her family, along with partners and supporters, continue working tirelessly to complete this house of worship - a beacon of hope and resilience.
You can be part of this sacred initiative. Visit the link to donate and help bring this vision to life.

https://ddf.am/support-us/

ENG ⬇️Վերջին 85 տարում առաջին անգամ եկեղեցի է կառուցվում Դիլիջանում: Շինարարության ընթացքն արդեն անցել է ողջ ծավալի կեսը...
28/03/2025

ENG ⬇️
Վերջին 85 տարում առաջին անգամ եկեղեցի է կառուցվում Դիլիջանում: Շինարարության ընթացքն արդեն անցել է ողջ ծավալի կեսը: Եկեղեցու կառուցման ծրագիրն ուղղված է ոչ միայն տեղի հավատացյալների համայնքին, այլ առհասարակ քաղաքի բոլոր 19 000 բնակիչներին՝ որպես ուժի, միասնության և հավատի խորհրդանիշ:

Բոլորին, ովքեր մասնակցություն ունեն ծրագրին որպես հիմնադիր բարերար կամ որպես մեկ քար նվիրաբերած անձ՝ ձեր նվիրատվությունները պարզապես պատեր չեն կառուցում: Դուք օգնում եք վերականգնել Դիլիջանի հոգևոր ժառանգությունը՝ միաժամանակ ամրապնդելով Հայ առաքելական եկեղեցին:

Գրեթե մեկ դար եկեղեցի չունեցող քաղաքում այս վեհաշուք կառույցը, որի կառուցումը նախաձեռնել է Ռուբեն Վարդանյանը և որն անվճար նախագծել է Մաքսիմ Աթայանցը, սրբավայր կդառնա գալիք սերունդների համար:

Անցեք հղումով ծրագրի, մինչ օրս ծրագրին աջակցած անհատների ու կազմակերպությունների մասին ավելին իմանալու և ձեր նվիրատվությունը կատարելու համար:

https://ddf.am/project/church/

The construction of Dilijan’s first church in 85 years has now passed the halfway mark! This flagship project isn’t just for the congregation - it’s for the entire town of 19,000 residents, offering a place of strength, unity and faith.

To everyone who has contributed - whether as a founding benefactor or by donating a single stone - your support is building more than walls. You are restoring Dilijan’s spiritual heritage while strengthening the Armenian Church.

In a town that has been without a church for nearly a century, this majestic structure, initiated by Ruben Vardanyan and designed pro bono by Maxim Atayants, will stand as a sanctuary for generations to come.

Click on the link below to learn more about this historic project, see the incredible support behind it, and become part of the journey by making your own meaningful contribution.

https://ddf.am/project/church/

Address

Dilijan

Telephone

+37494399336

Alerts

Be the first to know and let us send you an email when Bolorov posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Bolorov:

Share