Դեբեդ գյուղ - Debed village

Դեբեդ գյուղ - Debed village Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայր

Դեբետ գյուղը Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում է գտնվում՝ Վանաձորից 20-25 կմ հյուսիս-արևելք։ Գյուղն ունի 800-ից ավելի բնակչություն, հայտնի է իր չնաշխարհիկ բնությամբ ու իշխան ձկով։ Դեբետում կգնեք շատ հանգստյան տներ, որտեղ կարող եք կտրվել քաղաքի աղմուկից, վայելել Լոռու բնությունը, մաքուր օդն ու համեղ խոհանոցը։

🌿 Մասնակցային բյուջետավորման ևս մեկ գեղեցիկ արդյունք՝ ԴեբեդումԴեբեդի գյուղի մուտքի հարակից հատվածում՝ հին դաշտի մի մասու...
16/09/2026

🌿 Մասնակցային բյուջետավորման ևս մեկ գեղեցիկ արդյունք՝ Դեբեդում
Դեբեդի գյուղի մուտքի հարակից հատվածում՝ հին դաշտի մի մասում, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ և ստեղծվել է նոր, հարմարավետ տարածք մեր բնակիչների համար։
🏋️‍♀️ Տեղադրվել է մարզագույք, որը նախատեսված է հատկապես մեծահասակների համար՝ մարզվելու, ակտիվ հանգիստ անցկացնելու և առօրյան ավելի շարժուն դարձնելու նպատակով։
Այսպիսով, նախկինում քիչ օգտագործվող տարածքը ստացել է նոր շունչ և դարձել ավելի գրավիչ ու օգտակար համայնքային միջավայր։
🤝 Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս, որ բնակիչների գաղափարները վերածվեն իրական փոփոխությունների։
Դեբեդը բարեկարգվում է՝ իր բնակիչների մասնակցությամբ ու նրանց համար։ ❤️
Առանձնահատուկ շնորհակալություն Փամբակի համայնքապետարանին։

📢 Հարգելի՛ Դեբեդ բնակավայրի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքի կողմից իր...
11/09/2026

📢 Հարգելի՛ Դեբեդ բնակավայրի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքի կողմից իրականացվում են ակտիվ աշխատանքներ։ Բնակիչներին տրամադրվում են անհրաժեշտ իրազեկումներ և ուղարկվում են համապատասխան ծանուցումներ։
Հորդորում ենք ժամանակին կատարել Ձեր հարկային պարտավորությունները՝ խուսափելու լրացուցիչ պարտավորություններից և դատական գործընթացներից։
🤝 Ձեր պարտավորությունների ժամանակին կատարումը կարևոր է համայնքի կայուն զարգացման և բնակավայրի բարեկարգման ծրագրերի իրականացման համար։

✅«Քաղաքացիական Տեսարան / Civic Panorama» ծրագրի շրջանակում՝ մասնակցային պլանավորման հանդիպում ՓամբակումՈ՞րն է «Civic Pan...
28/08/2026

✅«Քաղաքացիական Տեսարան / Civic Panorama» ծրագրի շրջանակում՝ մասնակցային պլանավորման հանդիպում Փամբակում
Ո՞րն է «Civic Panorama / Քաղաքացիական Տեսարան» ծրագրի գլխավոր գաղափարը։
🔰Դա համայնքը ներկայացնելն է ոչ միայն իր տեսարժան վայրերով, այլև մարդկանց պատմություններով, համայնքային խնդիրներով, նախաձեռնություններով, հաջողություններով ու զարգացման հնարավորություններով՝ քաղաքացիական տուրիզմի միջոցով։
Ի՞նչ ենք անելու հանդիպման ընթացքում։
Պարզապես լսելու և խոսելու փոխարեն՝ կփորձենք հասկանալ՝
🔹Ի՞նչ պատմություններ ունի Փամբակը, որոնք արժե պատմել ուրիշներին։
🔹Ո՞ր խնդիրների ու թեմաների մասին պետք է ավելի շատ խոսել։
🔹Ի՞նչ հետաքրքիր նախաձեռնություններ ու մարդկանց պատմություններ կան համայնքում։
🔹Ինչպե՞ս կարելի է այս ամենը ներկայացնել այցելուներին՝ ոչ թե սովորական էքսկուրսիայի, այլ հետաքրքիր քաղաքացիական փորձառության միջոցով։
🔹Ի՞նչ թեմատիկ երթուղիներ կամ այցելություններ կարելի է ստեղծել Փամբակում։
Եթե դու ապրում ես Փամբակում, աշխատում ես, որևէ նախաձեռնության մեջ ես, ունես համայնքի մասին պատմություն, գաղափար կամ պարզապես ունես կարծիք այն մասին, թե ինչն է այս քաղաքը դարձնում յուրահատուկ, քո մասնակցությունը կարևոր է։
📅 Օգոստոսի 29
🕑 15:30- 17:30
📍 Դեբետ, Գրադարակ
✅Եթե ցանկանում ես մասնակցել համայնքային քաղաքացիական երթուղիների մշակման և դրանց հանրայնացման գործընթացին, միացի՛ր մեզ։ 🗺️
👉 Լրացրու հայտը՝ https://forms.gle/LbPgFfc7Pmorg3gLA
————————————————————————
«Քաղաքացիական տեսարան» ծրագիրը իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում։

💧 Սիրելի՛ Դեբեդցիներ,Այսօր մեծ ուրախությամբ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի երկար սպասված ու կարևոր նորությամբ։Տարիներ շարու...
31/07/2026

💧 Սիրելի՛ Դեբեդցիներ,

Այսօր մեծ ուրախությամբ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի երկար սպասված ու կարևոր նորությամբ։

Տարիներ շարունակ մեր բնակավայրի ամենամեծ երազանքներից մեկը նոր ջրագծի կառուցումն էր։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այդ երազանքն այսօր արդեն իրականություն է դարձել։ Դեբեդի նոր ջրագիծն առաջին անգամ շահագործվել է, և սա իսկապես պատմական օր է մեր գյուղի համար։

Այս կարևոր ծրագիրն իրականացվել է Փամբակ համայնքի և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համատեղ աշխատանքի շնորհիվ այսօր մեր բնակավայրն ունի ժամանակակից և ավելի հուսալի ջրամատակարարման համակարգ։

Միաժամանակ ցանկանում եմ դիմել յուրաքանչյուրիդ. ջուրը բնության ամենաթանկ ռեսուրսներից է, և այսօր, երբ աշխարհը կանգնած է ջրային պաշարների պահպանման լուրջ մարտահրավերների առաջ, եկեք բոլորս այն օգտագործենք խնայողաբար և պատասխանատվությամբ։ Մեր վերաբերմունքից է կախված, թե որքան երկար և արդյունավետ կծառայի այս կարևոր ենթակառուցվածքը։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր ձեռքբերման առթիվ և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ծրագրի կյանքի կոչման գործում։ Թող սա լինի Դեբեդի զարգացման հերթական կարևոր քայլերից մեկը։

📍 Ուզում եմ կիսվել մի պատմությամբ, որին հանդիպեցի իմ նախընտրական այցերի ընթացքում։Անկեղծ ասած՝ այս տեսարանը պարզապես հիա...
22/07/2026

📍 Ուզում եմ կիսվել մի պատմությամբ, որին հանդիպեցի իմ նախընտրական այցերի ընթացքում։

Անկեղծ ասած՝ այս տեսարանը պարզապես հիացրեց ինձ։

Հաճախ ենք տեսնում հակառակ պատկերը, երբ մարդկանց տրամադրվում են բարեկարգ բնակարաններ կամ տարածքներ, բայց որոշ ժամանակ անց դրանք վերածվում են անխնամ ու ավերված վայրերի։

Իսկ այսօր ուզում եմ ներկայացնել Պետրոսյանների ընտանիքին։

Նրանք վերջերս տուն են գնել Դեբեդում և մի տարածք, որը տարիներ շարունակ վերածված էր թաղամասային աղբանոցի, սեփական ձեռքերով մաքրել, բարեկարգել և կյանքի են բերել։

Ամենատպավորիչն այն էր, որ այս փոքրիկ ընտանիքը, առանց որևէ կողմնակի աջակցության, սեփական միջոցներով ու անսահման աշխատասիրությամբ շարունակում է բարեկարգել իր տարածքը։ Նրանք նույնիսկ կառուցում են փոքրիկ քոթեջներ՝ Դեբեդ եկող հյուրերին հյուրընկալելու համար։

Սա պարզապես տարածքի բարեկարգում չէ։ Սա վերաբերմունք է, մտածելակերպ, սեր դեպի սեփական տունը, գյուղն ու հայրենիքը։

Այս ընտանիքն իր օրինակով ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր փոքր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։ Երբ յուրաքանչյուրս հոգ տանենք մեր շրջապատի մասին, մեր գյուղն էլ օրեցօր կդառնա ավելի մաքուր, ավելի գեղեցիկ և ավելի գրավիչ։

Շնորհակալություն Պետրոսյանների ընտանիքին այս գեղեցիկ օրինակի համար։

❤️ Անկեղծորեն ցանկանում եմ, որ Դեբեդում ավելի շատ լինեն այսպիսի աշխատասեր, նախաձեռնող ու համայնքի հանդեպ պատասխանատվություն զգացող ընտանիքներ։ Հենց այս մարդիկ են փոխում մեր գյուղի դեմքն ու ապագան։

Address

Debed

Alerts

Be the first to know and let us send you an email when Դեբեդ գյուղ - Debed village posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Դեբեդ գյուղ - Debed village:

Shortcuts

Share