06/03/2026
Ծրագրի ընթացքում 17 երիտասարդներ մասնակցել են ակտիվ քաղաքացիության, առաջնորդության և աշխատունակության թեմաներով դասընթացների, ձեռք բերել նոր գիտելիքներ և զարգացրել թիմային աշխատանքի, հաղորդակցման և նախաձեռնողականության հմտությունները։
Հանդիպումների և քննարկումների արդյունքում մասնակիցները ուսումնասիրել են համայնքում առկա խնդիրները, ձևավորել գաղափարներ և ներգրավվել համայնքային նախաձեռնությունների մշակման գործընթացում։
Ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական տարածքը դարձել է ակտիվ հանդիպումների, քննարկումների և համագործակցության հարթակ, որտեղ երիտասարդները շարունակելու են իրականացնել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։
🤝 Ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ էր երիտասարդների ակտիվացման և համայնքային կյանքում նրանց մասնակցության խթանման ճանապարհին։
#ԵրիտասարդներիԶարգացում
#ԱկտիվՔաղաքացիություն
#Առաջնորդություն
#Ճամբարակ