05/08/2024
Գրեթե ոչինչ կարելի է չպատմել փառատոնի մասին․ նկարների գույներն ու ժպիտները փոխանցում են ողջ ջերմությունն ու ուրախությունը 💜
Ինչ արեցի՞նք․․․
Ջանգյուլումի նշանները հավաքեցինք, պարեցինք, երգեցինք, խաղացի՜նք (աղջիկները տղաներին պարանքաշոցիում հաղթեցին), ագդակ ու եղալավաշ թխեցինք, խարույկի շուրջ էլ ամբո՜ղջ գիշեր աստղազարդ երկնքի տակ երգեցինք ու երգեցինք 🥰
Դե իսկ հաջորդ օրը քաղցր նվերների դիմաց (տղաները քաղցրով համոզեցին խաղը շարունակել, որովհետև ոչ հարսին էին խոսեցրել, ոչ էլ աղջիկների պահած գյուլումն էին գտել-փախցրել):
Բացեցինք գյուլումների սափորն ու գուշակեցինք մեր բախտը։
Ողջ օրը ուրախությունը, երգն ու պարը անպակաս է եղել 🥰
Ովքեր չէին միացել մեզ, մյուս տարի անպայման պիտի ուղղեն սխալն ու մասնակցեն փառատոնին։
Նկարներ կհրաարակվեն նաև «Ջանգյուլում» փառատոն / «Բերդավան» հիմնադրամ -ի էջում։