Tsili Tsov LAG Territorial Development NGO

Tsili Tsov LAG Territorial Development NGO The page is created by the Tsili Tsov LAG, in the scope of “EULEAD4Lori & Tavush Regions” project.

🌱 Ներկայացնում ենք Անահիտ Բադալյանին՝ Anahit Badalian, գյուղական համայնքների զարգացման ջատագովին Բերդ համայնքից։ 🔹 15+ տ...
30/09/2026

🌱 Ներկայացնում ենք Անահիտ Բադալյանին՝ Anahit Badalian, գյուղական համայնքների զարգացման ջատագովին Բերդ համայնքից։

🔹 15+ տարվա փորձ՝ համայնքային զարգացման ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում
🔹 ԱՐՄԼԱԳ-ի՝ LEADER ազգային ցանցի նախագահ
🔹 «Ծիլի Ծով» ՏԱԽ-ի գործադիր տնօրեն
🔹 Մասնագիտությամբ՝ լրագրող 🎙️

🤝 Հետևեք ԱՐՄԼԱԳ-ի էջին՝ գյուղական համայնքների զարգացման, LEADER մոտեցման և տեղական նախաձեռնությունների մասին պատմություններին ու նորություններին։

Introducing Anahit Badalian, a champion of rural community development from Berd.

🔹 15+ years of experience in designing and implementing community development projects
🔹 President of ARMLAG, the National LEADER Network of Armenia
🔹 Executive Director of Tsili Tsov LAG (Local Action Group)
🔹 Journalist by profession 🎙️

🤝 Follow the ARMLAG page for stories and updates on rural community development, the LEADER approach, and local initiatives.

Armlag National Network
Tsili Tsov LAG Territorial Development NGO


https://www.facebook.com/share/p/1ND2vAmBXq/

✅ARMLAG ազգային ցանցը սկսում է հրապարակումների շարք՝ նվիրված ցանցի անդամներին։

📌Առաջին հրապարակմամբ ներկայացնում ենք ցանցի նախագահ Անահիտ Բադալյանին՝ Anahit Badalian։

🖇️Անահիտ Բադալյանը քաղաքացիական հասարակության ոլորտի փորձառու մասնագետ է՝ գյուղական զարգացման, կանանց հզորացման և համայնքահեն նախաձեռնությունների ավելի քան 15-ամյա փորձով։

🖇️2011 թվականից նա Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենն է։ Միաժամանակ ղեկավարում է «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի աշխատանքները՝ որպես գործադիր տնօրեն, հանդիսանում է Բերդի ագրոֆեսթի համահիմնադիրը ևս։

🖇️2025 թվականին Անահիտ Բադալյանն արժանացել է Michael Dower մրցանակին՝ համայնքային դիմակայունության անվանակարգում։

💡Անահիտ Բադալյանի ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը մեծապես նպաստում են ցանցի զարգացմանն ու ամրապնդմանը, և նրա փորձառությունը կարևոր ուղենիշ է ARMLAG-ի բոլոր անդամների համար։

29/09/2026



28/09/2026
25/09/2026


Ծիլի Ծովի գրասենյակի ծաղկած հրաշքը🌸Ով կարող է հուշել` ինչ ծաղիկ է։
25/09/2026

Ծիլի Ծովի գրասենյակի ծաղկած հրաշքը🌸
Ով կարող է հուշել` ինչ ծաղիկ է։

Դրամաշնորհ ստանալու հնարավորություն Տավուշում բիզնես գործունեություն ծավալող կամ բիզնես գաղափար ունեցող խոցելի ընտանիքնե...
03/09/2026

Դրամաշնորհ ստանալու հնարավորություն Տավուշում բիզնես գործունեություն ծավալող կամ բիզնես գաղափար ունեցող խոցելի ընտանիքների համար՝ մինչև 850,000 դրամի շրջանակներում։
https://www.facebook.com/share/p/1cXMdKLGmt/

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢
🌿Տավուշի մարզում բնակվող անձանց համար

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Տավուշի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

🌿Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
🌿Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
🌿Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
🌿Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
🌿Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

👩🏻‍🏫👨🏻‍🏫Ծրագրի իրականացման արդյունքում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

📚🖊Դասընթացները կմեկնարկվեն սեպտեմբերին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
🏘ք․ Իջևան, Տահույս սոցիալ-կրթական կենտրոն։

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,
✔️տնայցի եզրակացություն,
✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

✅️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

❓️ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Տավուշի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․

➡️գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
➡️միայնակ մայրեր,
➡️2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
➡️2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ⬇️ ներկայացված պահանջներից առնվազն մեկին․
✔️ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
✔️ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
✔️լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)

✅️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

❓️ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ 📩

Հայտադիմումներն ընդունվում են մինչև
⏰️ս․թ․ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 23:00,
հետևյալ հղումով՝ https://forms.gle/R6m4XLC4CTKQRF2MA


Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով․⬇️

🖊թիրախային խմբին պատկանելիություն,
🖊բիզնես գաղափարի կենսունակություն,
🖊դիմողի կամ թիմի մոտիվացիա,
🖊ներկայացված տվյալների ամբողջականություն։

Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

Ծրագրային թիմը կապ ☎️կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։

31/08/2026

Շնորհակալություն AMAA Armenia-ին՝ հիանալի անդրադարձի , և հատկապես արցախցի ընտանիքներին աջակցելու համար, ամենամյա Berd AgriFest 2026/Բերդ ԱգրոՖեսթ 2026-ի շրջանակներում։

23/08/2026

Berd AgriFest 2026/Բերդ ԱգրոՖեսթ 2026-ն ավարտվեց, բայց արձագանքները դեռ շարունակվում են...
Տավուշ ՀԸ / Tavush TV 💚
https://www.facebook.com/share/r/1DfjA6iFRW/

Address

Tavush, Berd Community
Berd
4201

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsili Tsov LAG Territorial Development NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Tsili Tsov LAG Territorial Development NGO:

Shortcuts

Share