Tavush Foundation/Տավուշ հիմնադրամ

Tavush Foundation/Տավուշ հիմնադրամ «Տավուշ» հիմնադրամի գործունեությունն ուղղված է առաջադեմ, նախաձեռնող համայնքների կայուն զարգացմանը։

🌱 «ԱԳՐՈ Բերդ»․ գյուղատնտեսությունը՝ երեխաների աչքերով🌾 Բերդ համայնքի 12 դպրոցների աշակերտները մասնակցեցին «Տավուշ» հիմնա...
24/09/2026

🌱 «ԱԳՐՈ Բերդ»․ գյուղատնտեսությունը՝ երեխաների աչքերով

🌾 Բերդ համայնքի 12 դպրոցների աշակերտները մասնակցեցին «Տավուշ» հիմնադրամի նախաձեռնած «ԱԳՐՈ Բերդ» կրթական-գյուղատնտեսական միջդպրոցական մրցույթ-միջոցառմանը։

🌿 Տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը դպրոցականներին հնարավորություն տվեց գյուղատնտեսությունն ուսումնասիրելու ոչ միայն որպես աշխատանք, այլև որպես գիտելիք, ավանդույթ և ապագայի հնարավորություն՝ բացահայտելով իրենց համայնքների գյուղատնտեսական առանձնահատկություններն ու ներուժը։

👩‍🌾 Յուրաքանչյուր դպրոց ներկայացրեց իր բնակավայրին բնորոշ մեկ մշակաբույս՝ ներկայացնելով մշակման առանձնահատկությունները, գյուղատնտեսական արտադրանքն ու ավանդական ուտեստը։

🏆 Մրցութային անվանակարգերի արդյունքներով՝

🥇 «Լավագույն ագրոդպրոց» և «Ամենաստեղծագործական ներկայացում»՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոց։

🍲 «Լավագույն ավանդական ուտեստ»՝ Բերդի թիվ 3 հիմնական դպրոց։

🧺 «Լավագույն գյուղատնտեսական արտադրանք»՝ Չինչինի միջնակարգ դպրոց։

🌱 «Լավագույն մշակաբույս»՝ Արծվաբերդի միջնակարգ դպրոց։

🌾 «Լավագույն Ագրո-ապագա»՝ Ծաղկավանի միջնակարգ դպրոց։

🎁 Միջոցառման բոլոր մասնակից դպրոցները ստացան գյուղատնտեսական նշանակության նվերներ, որոնք օգտագործվելու են դպրոցների այգիների և բակերի բարեկարգման համար։

💬 «Մեր թիմով որոշեցինք ներկայացնել մեր գյուղին բնորոշ մշակաբույսը։ Ընտրության ժամանակ քննարկեցինք, թե մեր գյուղում ինչն է շատ աճում, ինչով են զբաղվում գյուղացիները, և որն է մեզ ամենից լավ ծանոթ։ Հետո ուսումնասիրեցինք դրա մշակման առանձնահատկությունները, զրուցեցինք ընտանիքի անդամների հետ և պատրաստեցինք մեր ներկայացումը», – պատմում է մրցույթի մասնակից աշակերտներից մեկը։

🤝 Շնորհակալություն բոլոր մասնակից դպրոցներին, աշակերտներին, ուսուցիչներին և գործընկերներին՝ միջոցառմանն իրենց մասնակցության ու ներդրման համար։

💚 Միջոցառումն իրականացվել է ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ for Armenian Relief, Inc ֆինանսավորմամբ։

#ԱԳՐՈԲերդ #ՏավուշՀիմնադրամ #ԳյուղատնտեսականԿրթություն #Բերդ #Տավուշ

🇦🇲 Շնորհավո՜ր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։✊Անկախությունը նաև այն համայնքներն են, որտեղ մարդիկ ապրում, ստեղծ...
21/09/2026

🇦🇲 Շնորհավո՜ր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

✊Անկախությունը նաև այն համայնքներն են, որտեղ մարդիկ ապրում, ստեղծում ու ապագա են կառուցում։

🏔️ #Տավուշից՝ Միափորի լեռների ներքո, մաղթում ենք խաղաղ ու զարգացող Հայաստան։

#Սեպտեմբերի21 #ԱնկախությանՕր #ՏավուշՀիմնադրամ

🧠 Ինչպե՞ս ճանաչել սթրեսը, հասկանալ դրա ազդեցությունը և ավելի արդյունավետ հաղթահարել լարված իրավիճակները։Ծնողների հետ անց...
18/09/2026

🧠 Ինչպե՞ս ճանաչել սթրեսը, հասկանալ դրա ազդեցությունը և ավելի արդյունավետ հաղթահարել լարված իրավիճակները։

Ծնողների հետ անցկացված հերթական հանդիպման ընթացքում հոգեբանները խոսել են սթրեսակայունության մասին։

💬 Քննարկվել են սթրեսի առաջացման պատճառները, դրա դրսևորումները և այն հաղթահարելու արդյունավետ եղանակները։ Ծնողները նաև անդրադարձել են առօրյա իրավիճակներին, որոնք կարող են առաջացնել լարվածություն, և միասին փորձարկել են սթրեսը կառավարելու տարբեր գործիքներ։

🤝 Հանդիպման նպատակն էր աջակցել ծնողներին՝ ավելի լավ հասկանալու սեփական հուզական վիճակը, պահպանելու ներքին հավասարակշռությունը և դժվար իրավիճակներում ավելի գիտակցված արձագանքելու։

#ՏավուշՀիմնադրամ #ԴրականԾնողավարում #Սթրեսակայունություն #Ծնողներ

🎲 Խաղը երեխաների հետ աշխատանքի կարևոր գործիքներից է։ 🤾‍♀️  #Այգեձորի խմբի երեխաների հետ իրականացվել է խաղային հանդիպում։...
15/09/2026

🎲 Խաղը երեխաների հետ աշխատանքի կարևոր գործիքներից է։

🤾‍♀️ #Այգեձորի խմբի երեխաների հետ իրականացվել է խաղային հանդիպում։ Տարբեր բակային խաղերի միջոցով երեխաների համար ստեղծվել է ազատ շփման, միմյանց հետ համագործակցելու, կանոնների պահպանման և թիմային փոխգործակցության միջավայր։

🤝 Նման հանդիպումները նպաստում են երեխաների սոցիալական հմտությունների զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և հասակակիցների հետ դրական փոխհարաբերությունների ձևավորմանը։

#ՏավուշՀիմնադրամ #Այգեձոր #ԵրեխաներիԶարգացում

📢 Մեկնարկեց «Կայուն ուղի․ սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական ինքնուրույնության և սոցիալական ներառման» ծրագիրը։🌱 ...
04/09/2026

📢 Մեկնարկեց «Կայուն ուղի․ սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական ինքնուրույնության և սոցիալական ներառման» ծրագիրը։

🌱 Ծրագրի մեկնարկային փուլում իրականացվել է մասնակիցների հավաքագրումն ու ընտրությունը։ Դիմորդները մասնակցել են անհատական հարցազրույցների, որոնց ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը, ծրագրին մասնակցելու մոտիվացիան և զարգացման տեսլականը։

Հարցազրույցների արդյունքների հիման վրա ձևավորվել է ծրագրի մասնակիցների խումբը։

📌 Ծրագրի շրջանակում նախատեսվում են հետևյալ հիմնական գործողությունները.
🌾 Գյուղատնտեսական և ձեռնարկատիրական թեմաներով դասընթացների իրականացում,
🤝 Անհատական և խմբային խորհրդատվության տրամադրում,
🛠️ Մասնակիցների գործունեությանը համապատասխան սարքավորումների տրամադրում,
📈 Բիզնես պլանավորման, բրենդավորման, փաթեթավորման և շուկայավարման ուղղությամբ աջակցություն,
🛍️ Արտադրանքի իրացման և վաճառքի հարթակների զարգացման աջակցություն,
🌐 Փորձի փոխանակման, համագործակցության և ցանցային հանդիպումների կազմակերպում։

Ծրագիրն իրականացվելու է հաջորդող փուլերով՝ համատեղելով ուսուցումը, անհատական աջակցությունը և գործնական բաղադրիչները՝ մասնակիցների գործունեության կայուն զարգացման նպատակով։
________________________________________
«Կայուն ուղի» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից։ Ծրագիրն ուղղված է հայաստանյան քաղհասարակության աջակցմանը՝ կարողությունների զարգացման, ֆինանսական կանխատեսելիության ամրապնդման, քաղաքականությունների մշակման գործընթացներում մասնակցության խթանման տեսքով։

Գիտելիքի օրվա առթիվ Tavush Foundation/Տավուշ հիմնադրամի երեխաները հյուրընկալվել էին  #ՀՕՖ-ի Բերդի բարեգործական ճաշարանու...
01/09/2026

Գիտելիքի օրվա առթիվ Tavush Foundation/Տավուշ հիմնադրամի երեխաները հյուրընկալվել էին #ՀՕՖ-ի Բերդի բարեգործական ճաշարանում։
💬 «Թող լավ սովորեն, հասնեն իրենց ուզածին, լավ աշխատանք ունենան, որ իրենց կյանքը լավը լինի»,- այսպիսի մաղթանքներ էին փոխանցում տատիկներն ու պապիկները։
«ԴՊՐՈՑԸ սերունդների աչքերով» խորագրով հանդիպումը միավորել էր երեխաներին և ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ միասին խոսելու դպրոցի ու դպրոցական տարիների հիշողությունների մասին։
🎨 Զրույցը շարունակվեց ստեղծագործական աշխատանքով․ երեխաներն ու մեծահասակները միասին նկարեցին իրենց պատկերացրած դպրոցը՝ ցույց տալով, թե ինչպիսին է այն իրենց աչքերով։
🤝 Հանդիպումը դարձավ սերունդների միջև ջերմ շփման, հիշողությունների փոխանակման և միմյանց աշխարհը ճանաչելու գեղեցիկ առիթ։
🎓 Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու դպրության օրը։ Թող նոր ուսումնական տարին հաջողություններով լի լինի։ 💚
#ԳիտելիքիՕր #Սեպտեմբերի1 #Դպրոց #Կրթություն #Գիտելիք #Տավուշ #Բերդ #ՍերունդներիԿամուրջ #Երեխաներ #Համայնք

-----
On Knowledge Day, the children of the Tavush Foundation were warmly welcomed at the Berd Soup Kitchen.
💬 “Study well, achieve your dreams, find a good job, and build a happy life,” — grandparents shared their heartfelt wishes with the children.
Under the theme “School Through the Eyes of Generations,” children and older generations came together to share school memories, stories, and experiences.
🎨 Together, they also drew their vision of school, expressing what it looks like through their eyes.
🤝 A warm and meaningful gathering that brought generations closer through conversation, memories, and creativity.
🎓 Happy September 1st — Knowledge Day!
Wishing everyone a bright and successful new school year. 💚

☀️ Ամառային ամենավառ հիշողությունները հաճախ սկսվում են խաղից, ժպիտներից ու միասին անցկացրած երջանիկ օրերից։🎉 Ճամբարի ընթ...
27/08/2026

☀️ Ամառային ամենավառ հիշողությունները հաճախ սկսվում են խաղից, ժպիտներից ու միասին անցկացրած երջանիկ օրերից։

🎉 Ճամբարի ընթացքում երեխաներին սպասում էին բազմազան խաղեր, խաղային թերապիաներ, թիմային մրցույթներ, որոնք յուրաքանչյուր օրը դարձնում էին հետաքրքիր ու հագեցած։

🌿 Ճամբարի յուրաքանչյուր օրը նոր բացահայտումների, անկեղծ ժպիտների և միասին գեղեցիկ հիշողություններ ստեղծելու հնարավորություն էր։ Խաղերի և խաղային թերապիաների միջոցով երեխաները ոչ միայն ուրախ ժամանակ անցկացրին, այլև զարգացրեցին համագործակցելու, հաղորդակցվելու, միմյանց աջակցելու և թիմում գործելու հմտությունները։

💬 «Ամենաշատը հավանեցի, որ բոլորս միասին էինք խաղում ու շատ էինք ծիծաղում։ Կուզեի, որ ճամբարն ավելի երկար տևեր»,– իր տպավորություններով կիսվում է ճամբարի մասնակից երեխաներից մեկը։

#Տավուշ #ՏավուշՀիմնադրամ #ԵրեխաներիԿենտրոն #ԱմառայինՃամբար #ԽաղայինԹերապիա #ԵրջանիկՄանկություն #Բերդ

🧩 Երեխաների ամենասիրելի զբաղմունքներից մեկը խաղն է, իսկ երբ խաղին միանում են նաև ծնողները, այն դառնում է ավելի ջերմ, հետ...
24/08/2026

🧩 Երեխաների ամենասիրելի զբաղմունքներից մեկը խաղն է, իսկ երբ խաղին միանում են նաև ծնողները, այն դառնում է ավելի ջերմ, հետաքրքիր և հիշարժան։ 💚

🎲 Ծնողների հետ անցկացված հերթական հանդիպման ընթացքում մայրիկները երեխաներին սովորեցրին իրենց մանկության ավանդական խաղերը, պատմեցին դրանց կանոնները, կիսվեցին հիշողություններով, իսկ հետո բոլորը միասին խաղացին։ 🤝 Այդ պարզ խաղերը դարձան սերունդներին միավորող լեզու՝ լցնելով օրը ժպիտներով, աշխույժով ու ջերմ շփմամբ։

🌈 Մեր մանկության խաղերը պարզապես ժամանց չեն։ Դրանք մշակութային ժառանգության մի մասն են, որոնք սերնդեսերունդ փոխանցում են ոչ միայն խաղի կանոններ, այլև արժեքներ, հիշողություններ և միասին լինելու հաճույքը։ ❤️
#ԾնողԵրեխաՀարաբերություններ #ԱվանդականԽաղեր #Մանկություն #Ընտանիք #ՍերունդներիԿապ #Զարգացում #ՏավուշՀիմնադրամ

Address

Hayk Nahapet 8
Berd
4201

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37426722099

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tavush Foundation/Տավուշ հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Tavush Foundation/Տավուշ հիմնադրամ:

Share