25/08/2026
Կայացավ մեր արդեն ավանդական դարձած «Բերդապահ» ամառային ռազմամարզական վրանային ճամբարը։
Հայրենի բնության գրկում անցկացրած օրերը լի էին փորձություններով, նոր գիտելիքներով, թիմային աշխատանքով և, իհարկե, անմոռանալի պահերով։
🏕️Ճամբարում մենք սովորում ենք ոչ միայն դիմակայել դժվարություններին, այլև վերլուծել սեփական սխալները, դասեր քաղել դրանցից ու ամեն օր դառնալ ավելի ուժեղ։
Ուժեղ՝ մարմնով։
Ուժեղ՝ կամքով։
Ուժեղ՝ ոգով։
Ուժեղ՝ միասին 🇦🇲:
Ներկայացնում ենք մեր ճամբարային աշխույժ առօրյայից մի քանի պատառիկ։
Միացիր մեզ՝ կառուցենք մեր Բերդը։
Հ.Գ. Պարտությունը վերջնական չէ, քանի դեռ դու չես հաշտվել դրա հետ։
#ԲերդՌՀԿ #Բերդապահ #Միասին