21/07/2024
📍 Մեր վերջին կանգառը Գեղաշենի միջնակարգ դպրոցում էր։
📖 Գեղաշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն քաղաքացիական մասնակցության և կոռուպցիայի կանխարգելման» ծրագրի վերջին դասընթացը, որտեղ ներկայացրեցինք քաղաքացիական մասնակցության ակտիվ և պասիվ ձևերի մասին, ինչպես նաև թեմայի շրջանակներում քննարկումներ ծավալվեցին «Հակակոռուպցիոն կրթություն» թեմայի շուրջ։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում Գեղաշենի միջնակարգ դպրոցին համագործակցության և աջակցության համար։
- - - - - -- - - - -
Սույն ծրագիրն իրականացվում է «Արեգ-Վահագն» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից, «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։