«Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House

  • Home
  • Armenia
  • Art'ik
  • «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House

«Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House "Artik Youth House" page presents you snapshots of the centre's daily activities, initiatives and events.

📆 Սեպտեմբերի 12-ին «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաներն իրականացրին ուսումնաճանաչողական այց դեպ...
16/09/2026

📆 Սեպտեմբերի 12-ին «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաներն իրականացրին ուսումնաճանաչողական այց դեպի Էրեբունի թանգարան և պատմահնագիտական արգելոց, այնուհետև՝ «Ազատազեն» ռազմամարզական և կրթական կենտրոն։

🏛️ Էրեբունիում երիտասարդները ծանոթացան հնագույն քաղաքի հիմնադրման պատմությանը, հնագիտական ժառանգությանն ու անցյալի պահպանված վկայություններին։

🔫 Այցի հաջորդ կանգառը «Ազատազենն» էր, որտեղ երիտասարդները ծանոթացան զենքի տարբեր տեսակներին, անվտանգության կանոններին և հրաձգության հիմունքներին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և գործնական փորձառություն։

📜 Օրը հագեցած էր պատմական բացահայտումներով, նոր գիտելիքներով և համատեղ փորձառություններով՝ ևս մեկ անգամ ընդգծելով ճանաչողության ու սովորելու կարևորությունը։

🤝 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արթիկի համայնքապետարանին՝ փոխադրամիջոց տրամադրելու և այցի իրականացմանն աջակցելու համար։

#Էրեբունի #Ազատազեն

16/09/2026

📢 Սիրելի՛ երիտասարդներ,

🎙️ Ուրախությամբ ներկայացնում ենք Youth Voices անգլալեզու փոդքասթի յոթերորդ թողարկումը։

Այս թողարկման ընթացքում հաղորդավար Սամ Փոթոյանը «Արթիկի երիտասարդական կենտրոնի» սաներ Դայանայի և Տաթևի հետ զրուցում է Շիրակի մարզին բնորոշ բարբառի մասին։

🗣️ Զրույցի ընթացքում երիտասարդները ներկայացնում են Շիրակի բարբառի առանձնահատկությունները, կիսվում այս տարածաշրջանին բնորոշ հետաքրքիր բառերով և անդրադառնում բարբառին՝ որպես Շիրակի մշակութային ինքնատիպության կարևոր բաղադրիչի։

🎧 Դիտե՛ք նոր թողարկումը և բացահայտե՛ք Շիրակի բարբառի յուրահատկությունները՝ երիտասարդների հայացքով։

📲 Հետևե՛ք մեր էջին՝ Youth Voices-ի առաջիկա թողարկումները բաց չթողնելու համար։

🎤 Սիրո՞ւմ ես արտահայտել կարծիքդ, քննարկել տարբեր թեմաներ և լսել այլ տեսակետներ։💬 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արթիկի...
15/09/2026

🎤 Սիրո՞ւմ ես արտահայտել կարծիքդ, քննարկել տարբեր թեմաներ և լսել այլ տեսակետներ։

💬 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արթիկի երիտասարդական կենտրոնում մեկնարկում է «Բանավեճի ակումբը»՝ ընկեր Ֆեյի, Վահագն Չոփիկյանի և Մկրտիչ Ֆրանգյանի նախաձեռնությամբ։

🙋‍♂️ Սա պարզապես բանավեճերի շարք չէ։ Սա հնարավորություն է զարգացնելու կարևոր հմտություններ և ավելի ինքնավստահ դառնալու թե՛ խոսքում, թե՛ որոշումներ կայացնելիս։

Ակումբում միասին կսովորենք՝
• 🗣️ ինչպես կառուցել և ներկայացնել համոզիչ փաստարկներ,
• 🎤 ինչպես ավելի վստահ հանդես գալ հանրության առջև,
• 🧠 ինչպես զարգացնել քննադատական և վերլուծական մտածողությունը,
• 🔎 ինչպես կատարել հետազոտություն և հիմնավորել սեփական տեսակետը,
• 🤝 ինչպես զարգացնել հաղորդակցման, կապերի հաստատման և կարիերային պատրաստվածության հմտությունները։

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կքննարկենք հետաքրքիր և արդիական թեմաներ, կկիսվենք մեր տեսակետներով, կլսենք միմյանց և կստանանք կառուցողական հետադարձ կապ։

📅 Ամեն երեքշաբթի
🕔 17:00–18:00
📍 Հասցե՝ ք. Արթիկ, Անկախության 20/1
🌐 Հանդիպումները կանցկացվեն հայերեն և անգլերեն լեզուներով։

🎤 Եթե ուզում ես ավելի վստահ խոսել, ավելի խորությամբ մտածել և սովորել հիմնավորել ու պաշտպանել քո տեսակետը, ապա այս ակումբը հենց քեզ համար է։

🤝 Միացի՛ր մեզ և դարձի՛ր բանավեճի մի մասը։

🌟 Սիրելի՛ երիտասարդներԾանոթացե՛ք մեր բազմազան և հետաքրքիր օրակարգին։💡 Միացե՛ք, բացահայտե՛ք, զարգացե՛ք մեզ հետ։😍 Սպասում ...
15/09/2026

🌟 Սիրելի՛ երիտասարդներ

Ծանոթացե՛ք մեր բազմազան և հետաքրքիր օրակարգին։

💡 Միացե՛ք, բացահայտե՛ք, զարգացե՛ք մեզ հետ։
😍 Սպասում ենք ձեզ մեծ սիրով։

15/09/2026

🔫 Նոր փորձառություն՝ «Ազատազենում»

🎯 Ծանոթացանք զենքի տարբեր տեսակներին, անվտանգության կանոններին և հրաձգությանը, իսկ վերջում նաև փորձեցինք մեր ուժերը։

✨ Նոր գիտելիքներ, հետաքրքիր բացահայտումներ և անմոռանալի պահեր։

13/09/2026

🏛️ Էրեբունիի պատմության հետքերով

📖 Ծանոթացանք Էրեբունիի պատմությանն ու հնագիտական ժառանգությանը, շրջեցինք պատմահնագիտական արգելոցի տարածքում և բացահայտեցինք հնագույն քաղաքի հետքերը։

💡 Գործնական փորձ, որը կբացի նոր հորիզոններ քեզ համար🌟 Դու փնտրու՞մ ես հնարավորություն՝ զարգանալու և դառնալու ավելի մրցու...
11/09/2026

💡 Գործնական փորձ, որը կբացի նոր հորիզոններ քեզ համար

🌟 Դու փնտրու՞մ ես հնարավորություն՝ զարգանալու և դառնալու ավելի մրցունակ մասնագետ։

🔹 Ցանկանու՞մ ես վարպետանալ գրասենյակային աշխատանքում,
🔹 Բացահայտել երիտասարդական և սոցիալական աշխատանքի ոլորտի իրական նրբությունները,
🔹 Ու ձեռք բերել 21-րդ դարի ամենակարևոր հմտությունները, որոնք կօգնեն քեզ ինքնավստահորեն մուտք գործել աշխատաշուկա։

➡️ Ահա քո հնարավորությունը՝ դառնալու մեր թիմի մասնիկը։
✨ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն հայտարարում է աշխատանքային պրակտիկայի մրցույթ։

📍 Վայրը՝ «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House
📌 Պաշտոնը՝ «Գրասենյակի աշխատակից»
⏳ Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 18-ը, ժամը 24։00-ն

🔗 Մանրամասները՝ https://yic.am/artikyh1/

⚡ Մի սպասիր, #ՔոՀնարավորությունը այստեղ է՝ հենց հիմա։

#Երիտասարդություն #ՄասնագիտականԶարգացում #Արթիկ

10/09/2026

🤩 Սիրելի՛ երիտասարդներ,

🎤 Ի՞նչ է տեղի ունենում, երբ ամաչկոտ երիտասարդը մի օր գտնում է իր ձայնը։

🎙️ Սամվել Փոթոյանի պատմությունն առաջին քայլի, ինքնավստահության, նոր հնարավորությունների և այն պահի մասին է, երբ «չեմ կարող»-ը փոխարինվում է «կփորձեմ»-ով։

🎧 Այսօր Սամվելը «Արթիկի երիտասարդական ձայները» անգլերեն փոդքասթի հաղորդավարն է։

📽️ Դիտե՛ք նրա պատմությունը և բացահայտե՛ք, թե ինչպես կարող է մեկ փոքրիկ քայլ փոխել ձեր ճանապարհը։

09/09/2026

📢 Սիրելի՛ երիտասարդներ,

🎙️ Ուրախությամբ ներկայացնում ենք Youth Voices անգլալեզու փոդքասթի վեցերորդ թողարկումը։

🎙️ Այս թողարկման ընթացքում հաղորդավար Սամ Փոթոյանը «Արթիկի երիտասարդական կենտրոնի» սան Նազելիի հետ զրուցում է հայկական խոհանոցի, ազգային ուտեստների և դրանց՝ հայ ժողովրդի մշակութային կյանքում ունեցած նշանակության մասին։

🍽️ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում հայկական խոհանոցի ավանդական ուտեստներին, դրանց առանձնահատկություններին, ինչպես նաև Արթիկում սիրված ու նախընտրելի ուտեստներին։

🎧 Դիտե՛ք նոր թողարկումը և բացահայտե՛ք հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներն ու առանձնահատկությունները՝ երիտասարդների հայացքով։

📲 Հետևե՛ք մեր էջին՝ Youth Voices-ի առաջիկա թողարկումները բաց չթողնելու համար։

Address

Անկախության փողոց 20/1
Art'ik
3001

Opening Hours

Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30
Saturday 09:30 - 18:30

Alerts

Be the first to know and let us send you an email when «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share