ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO

ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO, Non-Governmental Organization (NGO), Հանրապետության 29/5, Armavir.

Ունենալ հասարակություն, որտեղ ակտիվ և մասնակից քաղաքացի լինելը ընկալվում է որպես սոցիալական առաջնահերթ պատասխանատվություն, իսկ փոխօգնությունը, մարդասիրությունը և ժողովրդավարական զարգացումը հիմնաքարային արժեքներ են:

Կայացավ «Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հայկական բանաձևը» խորագրով հանրային քննարկումը, որը մեկ հարթակում միավորե...
01/08/2026

Կայացավ «Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հայկական բանաձևը» խորագրով հանրային քննարկումը, որը մեկ հարթակում միավորեց հասարակական ու քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, փորձագետների, լրագրողների և մտահոգ քաղաքացիների։

Քննարկման առանցքում մեկ հիմնական հարց էր՝ ի՞նչ կարող ենք անել մենք՝ որպես հասարակություն, որպեսզի հայ գերիների վերադարձի հարցը վերածվի համակարգված, հետևողական և արդյունք ստեղծող աշխատանքի։

Բանախոսներն անդրադարձան խնդրի իրավական, դիվանագիտական, անվտանգային, հասարակական և տեղեկատվական կողմերին, միջազգային մեխանիզմների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև հայկական միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությանը։

Այս հանդիպման նպատակը միայն խնդրի ծանրությունը ևս մեկ անգամ արձանագրելը չէր։ Կարևոր էր լսել տարբեր մասնագիտական մոտեցումներ, համադրել հնարավորությունները և ձևակերպել այն քայլերը, որոնք կարող են շարունակություն ունենալ նաև քննարկումից հետո։

Հայ գերիների վերադարձը չի կարող լինել մեկ կառույցի, մեկ քաղաքական ուժի կամ մեկ անհատի խնդիրը։ Այն համազգային պատասխանատվություն է, որի շուրջ անհրաժեշտ է միավորել մասնագիտական ներուժը, միջազգային կապերը, հանրային ձայնը և հետևողական աշխատանքը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բանախոսներին, հյուրերին, մասնակիցներին և կազմակերպություններին, որոնք միացան քննարկմանը և իրենց ներդրումն ունեցան այս կարևոր օրակարգի ձևավորման գործում։

Քննարկումն ավարտվել է, բայց աշխատանքը նոր է սկսվում։

Յուրաքանչյուր գերի ունի անուն, ընտանիք և տուն վերադառնալու իրավունք։

31/07/2026

«Հայկական բանաձևը» հրավիրում է կարևոր հանրային քննարկման

Օգոստոսի 1-ին Երևանում կկայանա «Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հայկական բանաձևը» խորագրով հանրային քննարկումը։

Հայ գերիների վերադարձի հարցը չի կարող մնալ միայն հայտարարությունների և սպասումների դաշտում։ Անհրաժեշտ է միավորել իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և հանրային ներուժը՝ ձևավորելու հստակ ու հետևողական գործողությունների օրակարգ։

Հանդիպման նպատակը պատրաստի պատասխաններ ներկայացնելը չէ։ Մենք ցանկանում ենք մեկ հարթակում համախմբել փորձագետների, իրավապաշտպանների, հանրային գործիչների, լրագրողների և մտահոգ քաղաքացիների՝ միասին պատասխանելու գլխավոր հարցին․ իսկ մենք ի՞նչ կարող ենք անել հայ գերիների վերադարձին նպաստելու համար։

Քննարկմանը մասնակցելու համար արդեն գրանցվել են կարևոր հյուրեր և ոլորտային փորձագետներ։ Ակնկալվում է բաց, բովանդակային և պատասխանատու քննարկում, որի արդյունքները կարող են հիմք դառնալ համատեղ նախաձեռնությունների և շարունակական աշխատանքի համար։

Հատուկ հրավիրում ենք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու և նպաստելու խնդրի նկատմամբ հանրային ու միջազգային ուշադրության պահպանմանը։

📌 Օգոստոսի 1, ժամը՝ 14։00
📍 Երևան, Թումանյան 23, «Վան» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc-lQVVg3jeH0P-dB8F1x2p2co7NTDBcdo6FaRrChrQGFXNqw/viewform

Հայ գերիների վերադարձը համազգային պատասխանատվություն է։ Միացե՛ք քննարկմանը։

07/07/2026

Մեր քաղաքական համակարգի էական խնդիրներից մեկը հանունի փոխարեն ընդդեմ մեկ անձի քվեարկությունն է:

05/07/2026

ՀՌՉԱԿԱԳԻՐ
«Հայկական բանաձև» ազգային միավորում

«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, «Կրթամշակութային Հայաստան» ՀԿ-ն, «Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնությունը և Հայաստանի Հանրապետության անկախության սերնդի մի շարք քաղաքացիներս հայտարարում ենք «Հայկական բանաձև» ազգային միավորման ստեղծման մասին։

Միավորման ստեղծման հիմնական պատճառը Հայաստանի քաղաքական համակարգի ձախողումն է, ինչպես նաև այդ համակարգի շարունակական դեգրադացումն ու բարոյալքումը։
Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը և հատկապես երիտասարդ քաղաքական ու հասարակական գործիչները իրավունք ունեն ավելի մաքուր, արժանապատիվ և որակյալ քաղաքական միջավայրի։ Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ունենք անհրաժեշտ գիտելիքները, փորձն ու բարոյական սկզբունքները, որպեսզի նպաստենք նոր որակի քաղաքական և հասարակական դաշտի ձևավորմանը առանց ատելության, առանց ստի և կեղծիքի։

Հենց այս գիտակցումից է ծնվում «Հայկական բանաձևը»-ը։
«Հայկական բանաձևը»-ը հերթական կուսակցական նախագիծը կամ իրավիճակային շարժում չէ։ Այն հայկականության և ազգային ինքնության գաղափարի շուրջ հավաքված անձանց և թիմերի միավորում է, որի նպատակը նոր քաղաքական մշակույթի ձևավորումն է՝ հիմնված գաղափարի, կամքի, գիտելիքի, բարոյականության, պատասխանատու առաջնորդության և վճռականության հիման վրա։

Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ։ Եթե փոխվի իշխանությունը, իսկ այն պետք է փոխվի, բայց չփոխվի քաղաքական մշակույթը, Հայաստանը կրկին կհայտնվի նույն փակ շրջանակի մեջ։ Ուստի քաղաքական փոփոխությունը մեզ համար սկսվում է ոչ միայն իշխանության, այլև մտածողության փոփոխությունից։

Մեր առաջնային խնդիրն է հայ ժողովրդի կենսական շահերի առաջմղումը՝ քաղաքական գիտակցության բարձրացմամբ և քաղաքական մշակույթի զարգացմամբ, նոր առաջնորդական սերնդի կրթությամբ, ինչպես նաև մարդկային, մասնագիտական, կազմակերպչական և մեդիա ռեսուրսների ձևավորմամբ։
Մենք հավատում ենք, որ պետությունները չեն փոխվում միայն փողոցով, կարգախոսներով կամ անհատների շուրջ կառուցված հույսերով։ Դրանք փոխվում են, երբ ձևավորվում է կազմակերպված ուժ՝ հստակ աշխարհայացքով, պատրաստված թիմով և երկարաժամկետ ռազմավարությամբ։

«Հայկական բանաձև»-ը ստեղծվում է հենց այդ ուժը ձևավորելու համար։ Մենք ձգտում ենք կառուցել ազգային հասարաքաղաքական միավոր, որը չի կառուցվում մեկ անձի շուրջ, չի ծառայում խմբային շահերի և չի գործում արտաքին ազդեցությունների ներքո, հենց այստեղ է հայկական բանաձևը՝ ինքնուրույնություն, ինքնության պահպանում, գաղափարներ հանուն ապագայի և պատասխանատու առաջնորդություն։

Հայաստանը պատմական շրջադարձի կիզակետում է։ Այս պահին չեզոքություն այլևս չկա։ Կա՛մ մենք շարունակելու ենք ապրել պարտադրված ընտրությունների, կեղծ հակադրությունների և նվազող ինքնիշխանության պայմաններում, կա՛մ ձևավորելու ենք նոր ազգային հասարաքաղաքական իրականություն։

05/07/2026
«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, «Կրթամշակութային Հայաստան» ՀԿ-ն, «Զ...
04/07/2026

«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, «Կրթամշակութային Հայաստան» ՀԿ-ն, «Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնությունը և Հայաստանի Հանրապետության անկախության սերնդի մի շարք քաղաքացիներ հիմնադրում են «Հայկական բանաձև» ազգային միավորումը։

Միավորումը ձևավորվել է որպես անկախ հասարաքաղաքական նախաձեռնություն և գործում է ինքնուրույն՝ նպատակ ունենալով կերտել նոր քաղաքական և հանրային մշակույթ։ Այն հայկականության և ազգային ինքնության գաղափարի շուրջ հավաքված անձանց և թիմերի միավորում է, որի նպատակը նոր քաղաքական մշակույթի ձևավորումն է՝ հիմնված գաղափարի, կամքի, գիտելիքի, բարոյականության, պատասխանատու առաջնորդության և վճռականության հիման վրա։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միավորման հիմնադիր միջոցառումը, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 5-ին, ժամը՝ 14։00 ք․ Երևան, «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոց (Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք) «Մասիս» սրահում։

«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, «Կրթամշակութային Հայաստան» ՀԿ-ն, «Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնությունը և Հայաստանի Հանրապետության անկախության սերնդի մի շարք քաղաքացիներ հիմնադրում են «Հայկական բանաձև» ազգային միավորումը։

Միավորումը ձևավորվել է որպես անկախ հասարաքաղաքական նախաձեռնություն և գործում է ինքնուրույն՝ նպատակ ունենալով կերտել նոր քաղաքական և հանրային մշակույթ։ Այն հայկականության և ազգային ինքնության գաղափարի շուրջ հավաքված անձանց և թիմերի միավորում է, որի նպատակը նոր քաղաքական մշակույթի ձևավորումն է՝ հիմնված գաղափարի, կամքի, գիտելիքի, բարոյականության, պատասխանատու առաջնորդության և վճռականության հիման վրա։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միավորման հիմնադիր միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 5-ին, ժամը՝ 14։00 ք․ Երևան, «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոց (Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք) «Մասիս» սրահում։

Address

Հանրապետության 29/5
Armavir

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37494186869

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO:

Shortcuts

Share