Արևածագ երեխաների աջակցության կենտրոն / Sunrise Children’s Support Center

  • Home
  • Armenia
  • Armavir
  • Արևածագ երեխաների աջակցության կենտրոն / Sunrise Children’s Support Center

Արևածագ երեխաների աջակցության կենտրոն / Sunrise Children’s Support Center Էջում կարող եք տեսնել հրապարակումներ «Արևածագ» կենտրո

Երեխաները խմբային ստեղծագործական աշխատանքով պատրաստեցին գունավոր ձուկ` օգտագործելով թղթե օղակներ։ 🐠🎨 Նրանք միասին կտրում...
26/08/2026

Երեխաները խմբային ստեղծագործական աշխատանքով պատրաստեցին գունավոր ձուկ` օգտագործելով թղթե օղակներ։ 🐠🎨 Նրանք միասին կտրում, ծալում և ամրացնում են գունավոր թղթերը՝ ստեղծելով ձկան գեղեցիկ ու ծավալուն պատկեր։ Աշխատանքը անցավ ուրախ ու համագործակցային մթնոլորտում՝ զարգացնելով երեխաների երևակայությունը, մանր մոտորիկան, ստեղծագործական մտածողությունն ու միասին աշխատելու հմտությունը։

«Արևածագ» կենտրոնի մասնագետները պարբերաբար իրականացնում են ծնողական հանդիպումներ ինչպես կենտրոնում, այնպես էլ տարբեր բնա...
11/08/2026

«Արևածագ» կենտրոնի մասնագետները պարբերաբար իրականացնում են ծնողական հանդիպումներ ինչպես կենտրոնում, այնպես էլ տարբեր բնակավայրերի մանկապարտեզներում՝ նպաստելով ծնողների իրազեկվածության բարձրացմանը և երեխաների զարգացմանն ուղղված վաղ աջակցության կարևորության ընդգծմանը։

Մանկապարտեզներում անցկացվող հանդիպումների ընթացքում ծնողները հնարավորություն են ունենում ծանոթանալու «Արևածագ» կենտրոնին, կենտրոնում մատուցվող ծառայություններին և մասնագետների աշխատանքին։ Քննարկվում են նաև երեխաների տարիքային առանձնահատկությունները, զարգացման տարբեր փուլերում նրանց կարիքները, ինչպես նաև զարգացման հապաղումների կամ շեղումների հնարավոր նշանները։ Մասնագետները ծնողների հետ խոսում են այն մասին, թե ինչի վրա է կարևոր ուշադրություն դարձնել երեխայի վարքագծում և զարգացման գործընթացում, և երբ է անհրաժեշտ դիմել համապատասխան մասնագետի՝ հնարավոր դժվարությունները վաղ փուլում բացահայտելու և անհրաժեշտ աջակցությունը ժամանակին տրամադրելու համար։

Հանդիպումների կարևոր թեմաներից է նաև էկրանների չափից ավելի օգտագործումը և դրա հնարավոր ազդեցությունը երեխաների ու դեռահասների վրա։ Մասնագետները ներկայացնում են էկրանային ժամանակի հնարավոր բացասական հետևանքները, քննարկում ծնողների մտահոգություններն ու հարցերը և տալիս գործնական խորհուրդներ՝ երեխաների առօրյայում էկրանների օգտագործումը ավելի առողջ և հավասարակշռված դարձնելու համար։

🎨 Ստեղծագործական աշխատանք՝ փոքրիկ ձեռքերի մեծ հնարավորությունները.Երեխաների աջակցության կենտրոնում անցկացվեց հերթական ստ...
03/08/2026

🎨 Ստեղծագործական աշխատանք՝ փոքրիկ ձեռքերի մեծ հնարավորությունները.
Երեխաների աջակցության կենտրոնում անցկացվեց հերթական ստեղծագործական խմբային աշխատանքը, որի ընթացքում երեխաները գունավոր թղթերով պատրաստեցին գեղեցիկ կոլաժներ։
Նման ստեղծագործական զբաղմունքները նպաստում են մանր մոտորիկայի, աչք-ձեռք կոորդինացիայի, ուշադրության և կենտրոնացման զարգացմանը։ Միաժամանակ երեխաները զարգացնում են իրենց երևակայությունը, գույների ընկալումը, ստեղծագործական մտածողությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունները։
Խմբային աշխատանքը նաև կարևոր հնարավորություն է երեխաների համար սովորելու համագործակցել, կիսվել նյութերով, սպասել հերթին և շփվել հասակակիցների հետ՝ զարգացնելով սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։
Յուրաքանչյուր փոքրիկ աշխատանք հերթական քայլն է երեխայի համակողմանի զարգացման ճանապարհին։ 💚🌼

Ամառային պայծառ օրերին մեր պարապմունքներն անցկացնում ենք նաև դրսում, որտեղ երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում են խաղե...
21/07/2026

Ամառային պայծառ օրերին մեր պարապմունքներն անցկացնում ենք նաև դրսում, որտեղ երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում են խաղերին և շարժողական գործունեությանը։ Նման պարապմունքները նպաստում են ֆիզիկական զարգացմանը, շարժողական հմտությունների ձևավորմանը, ուշադրության և համագործակցային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև պարգևում են դրական հույզեր և լավ տրամադրություն։ Այս միջավայրը նրանց հնարավորություն է տալիս լինել ավելի ակտիվ, ազատ շարժվել և սովորել խաղի միջոցով։

Ծառայությունների մատուցումը շարունակվում են մեր Վաղարշապատի կենտրոնում։ Այստեղ իրականացվում են տարբեր աշխատանքներ երեխան...
15/07/2026

Ծառայությունների մատուցումը շարունակվում են մեր Վաղարշապատի կենտրոնում։ Այստեղ իրականացվում են տարբեր աշխատանքներ երեխաների հետ։ Կինետիկ ավազով կատարում ենք զարգացնող վարժություններ՝ խթանելով մանր մոտորիկան, զգայական ընկալումը, ուշադրության կենտրոնացումը և ստեղծագործական մտածողությունը։ Իսկ 2 տարեկան երեխայի հետ իրականացրել ենք գունավոր օղակների դասավորման վարժություն։ Վարժության ընթացքում երեխան սովորում է տարբերակել գույները, հերթականությամբ տեղադրել օղակները, զարգացնում է մանր մոտորիկան, աչք-ձեռք համակարգումը, ուշադրության կենտրոնացումը և խնդրի լուծման հմտությունները։ Միաժամանակ ձևավորվում են համբերատար սպասելու, հերթին հետևելու և հրահանգները կատարելու կարողությունները։

Վաղարշապատի կենտրոնը գործարկվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության /BMZ կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» ՀԿ-ի հետ միասին։

Այսօր բեմը լցվեց հեքիաթով, երաժշտությամբ ու մանկական անկեղծ հույզերով։«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվո...
29/06/2026

Այսօր բեմը լցվեց հեքիաթով, երաժշտությամբ ու մանկական անկեղծ հույզերով։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի երեխաները հանդիսատեսին ներկայացրին «Կախարդական հայելին» երաժշտական-հեքիաթային բեմադրությունը՝ Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթի մոտիվներով։

Մեր սաների համար թատրոնը ոչ միայն մշակութային և կրթական արժեք ունի, այլև կարևոր գործիք է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ինքնադրսևորման և հասարակության մեջ լիարժեք ինտեգրման համար։
Բեմը նրանց համար դառնում է մի տարածք, որտեղ նրանք կարողանում են հաղթահարել հասակակիցների հետ շփման դժվարությունները, որոշ դեպքերում նաև սոցիալական մեկուսացվածությունը, բարձրացնել ինքնագնահատականը և ամրապնդել հավատը սեփական ուժերի հանդեպ։

Այս ներկայացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ յուրաքանչյուր երեխա ունի պատմելու իր հեքիաթը, եթե նրան տրվի դրա հնարավորությունը։ 🎭

Շնորհակալություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարությանը, Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամին, BMZ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությանը «Արևածագ» կենտրոնի գործարկման համար։

29/06/2026

🪞✨ «Կախարդական հայելին» գալիս է բեմ։
«Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ներկայացնում են երաժշտական-հեքիաթային բեմադրություն՝ Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթի մոտիվներով։
Եկե՛ք ծանոթանանք հեքիաթի հերոսներին, խորհենք, ժպտանք, ծափահարենք և միասին վայելենք այս գեղեցիկ օրը։
📅 հունիսի 29-ին
🕒 15:00
📍Արմավիր մշակույթի տուն
Սիրով սպասում ենք ձեզ։

Վայելում ենք ամառային օրերը ու զարգացնում մեր հիշողությունն ու մտածողությունը։ Խաղը խթանում է մտածողության ակտիվացումը, ...
26/06/2026

Վայելում ենք ամառային օրերը ու զարգացնում մեր հիշողությունն ու մտածողությունը։ Խաղը խթանում է մտածողության ակտիվացումը, հիշողության ամրապնդումը, ինչպես նաև սովորեցնում է սպասել հերթին, պահպանել խաղի կանոնները և համագործակցել խմբի մյուս անդամների հետ։

Խմբային ձևաչափը նաև նպաստում է երեխաների սոցիալական հմտությունների, հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացմանը՝ ստեղծելով ապահով, հետաքրքիր և աջակցող միջավայր։

Այսօր մեր փոքրիկ ստեղծագործողները նկարում էին անսովոր «կտավի» վրա՝ բացօթյա միջավայրում։ Գույների, երևակայության և ազատ ա...
18/06/2026

Այսօր մեր փոքրիկ ստեղծագործողները նկարում էին անսովոր «կտավի» վրա՝ բացօթյա միջավայրում։ Գույների, երևակայության և ազատ արտահայտման միջոցով երեխաները զարգացնում էին մանր մոտորիկան, ստեղծագործական մտածողությունն ու համագործակցային հմտությունները։ Յուրաքանչյուր գիծ ու գույն արտացոլում էր նրանց յուրահատուկ աշխարհը։ 💛

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Արևածագ» կենտրոնում նշվեց ուրախ ու գունեղ մթնոլորտում։Օրվա ընթացքո...
01/06/2026

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Արևածագ» կենտրոնում նշվեց ուրախ ու գունեղ մթնոլորտում։
Օրվա ընթացքում երեխաները կենտրոնի բակում մասնակցեցին կավճանկարչության՝ իրենց երևակայությունը վերածելով գույների ու պատկերների։ Նրանք խաղացին փուչիկներով, տարբեր գետնի խաղեր, վայելեցին ուրախ երաժշտությունը և լիարժեք զգացին տոնական տրամադրությունը։
Տոնը եզրափակվեց հաճելի անակնկալով՝ քաղցրավենիքով, որը երեխաների օրը դարձրեց ավելի քաղցր ու հիշվող։
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ յուրաքանչյուր երեխա արժանի է երջանկության, հոգատարության և ժպիտի։ 🌞🎈

Address

40a Yerevanyan Street
Armavir

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37494552039

Alerts

Be the first to know and let us send you an email when Արևածագ երեխաների աջակցության կենտրոն / Sunrise Children’s Support Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արևածագ երեխաների աջակցության կենտրոն / Sunrise Children’s Support Center:

Shortcuts

Share