ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ

  • Home
  • Armenia
  • Armavir
  • ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ Եկեք միասին դարձնենք աշխարհն ավելի լավը ⚜️✌🏻

Սկաուտությունը հիմնադրել է Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուելը (ԲՓ): Նա ծնվել է 1857թ-ի փետրվարի 22-ին, Լոնդոնում, վանականի ընտանիքում: Նրա հայրը դասախոսել է Օքսֆորդի համալսարանում: Երեք տարեկան հասակում ԲՓ կորցնում է իր հորը եւ մեծանում մոր խնամքի տակ:ԲՓ մշտապես իր եղբայրների հետ միասին արկածներ էր փնտրում: Նրանք արշավներ էին գնում, գետանցումներ էին կազմակերպում պարանների ու ձեռքի տակ ընկած փայտ

երի ու տախտակների միջոցով: Բեյդըն Փաուելը սկաուտության հիմքը դրեց 1907թվականի օգոստոսին՝ Անգլիայում: Նույն թվականին նա բրիտանական հասարակության տարբեր սոցիալական խավերից հավաքագրեց 22 պատանիների եւ Բրաունսի կղզիներում կազմակերպեց առաջին փորձնական սկաուտական բանակումը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր ապրել անտառում, բավարարվել քչով, լինել կարգապահ, զոււսպ, իր մեջ դաստիարակել փոխօգնության պատրաստակամություն, լինել հայրենասեր:

📌«Մաղաքյան» կենտրոնում հյուրընկալեցինք կենտրոնի բարերար, մեր մասնաճյուղի բարեկամ Էմիլ Մաղաքյանին և իր տիկնոջը։ Դեռ նախոր...
31/07/2026

📌«Մաղաքյան» կենտրոնում հյուրընկալեցինք կենտրոնի բարերար, մեր մասնաճյուղի բարեկամ Էմիլ Մաղաքյանին և իր տիկնոջը։

Դեռ նախորդ տարի ՀՄԸՄ-ՀԱՍԿ Կենտրոնական վարչության որոշմամբ եղբայր Էմիլին շնորհվել էր «Ոսկե շուշանածաղիկ» շքանշանը, որը հանձնեց կազմակերպության ատենապետ եղբայր Ալեն Ասատուրյանը։

Ջերմ և անմիջական մթնոլորտում խոսեցինք մասնաճյուղի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագա ծրագրերի մասին😍։

Միասին շարունակում ենք կերտել մեր մասնաճյուղի հաջողությունների նոր էջերը։
Շնորհակալ ենք վստահության, բարեկամության և մշտական աջակցության համար✊🏻։

Դե ինչ, բանակումների ակտիվ շրջանն է։ Մենք էլ պատրաստվում ենք🤗։Այդ նպատակով այսօր նախապատրաստական հանդիպում անցկացրինք սկ...
05/07/2026

Դե ինչ, բանակումների ակտիվ շրջանն է։ Մենք էլ պատրաստվում ենք🤗։

Այդ նպատակով այսօր նախապատրաստական հանդիպում անցկացրինք սկաուտների հետ։

📌Հանդիպման ընթացքում վերհիշեցինք սկաուտական կարևոր կապեր, անդրադարձանք բանակման ընթացքում պահվող կանոններին, յուրաքանչյուրի պարտականություններին և կարգապահության սկզբունքներին🤩։

Նման հանդիպումներն օգնում են ձեռք բերել ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, այլև հնարավորություն են տալիս ավելի լավ պատրաստվել սպասվող արկածներին և ամրապնդել թիմային ոգին։

Այս ամենը հաջող ու հետաքրքիր բանակման հիմքն են😍✅։

⛰️Այս օրերին մեր անդամներ՝ եղբայր Էրիկ Խլղաթյանը և քույր Կարինե Կյուրեղյանը ներկայացնում են ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը Scouts Go Solar ...
21/06/2026

⛰️Այս օրերին մեր անդամներ՝ եղբայր Էրիկ Խլղաթյանը և քույր Կարինե Կյուրեղյանը ներկայացնում են ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը Scouts Go Solar ծրագրում☀️։

Նրանք ներգրավված են միջազգային բնապահպանական կրթական ծրագրում, որի նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի մոտեցումները և զարգացնել գործնական հմտություններ՝ կիրառական ուսուցման միջոցով🤩։

Ծրագրի շրջանակում սկաուտները մասնակցում են կրթական առաջադրանքների, կառուցում են արևային սարքեր և իրականացնում համայնքային ծառայության նախագծեր՝ ստանալով համապատասխան կրծքանշաններ և «կանաչ հմտությունների» ճանաչում✅։

📣Օրերս հանդիպում անցկացվեց  մեր կազմակերպությանն անդամագրվել ցանկացող երեխաների ծնողների հետ։Հանդիպման ընթացքում ծնողներ...
20/06/2026

📣Օրերս հանդիպում անցկացվեց մեր կազմակերպությանն անդամագրվել ցանկացող երեխաների ծնողների հետ։

Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվեցին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաքելությունը, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են երեխաների զարգացման, կրթության և ակտիվ ներգրավվածության համար😍։

Բաց և անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին ծնողներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, ներկայացվեցին ծրագրերի առանձնահատկությունները և հաջորդիվ կայանալիք նախաձեռնությունները։
Ուրախ ենք արձանագրել, որ հանդիպումն արդյունավետ էր։ Մեր շարքերը համալրվեցին ավելի քան 40 նոր անդամով🤩։

Շնորհակալ ենք ծնողներին` ցուցաբերած վստահության համար։ Սիրով սպասում ենք մեր նոր անդամների ակտիվ մասնակցությանը❤️։

📌2026 թվականի հունիսի 10-14-ը Պորտուգալիայի Tomar քաղաքում անցկացվեց Youth Advocacy Training միջազգային դասընթացը, որը հ...
19/06/2026

📌2026 թվականի հունիսի 10-14-ը Պորտուգալիայի Tomar քաղաքում անցկացվեց Youth Advocacy Training միջազգային դասընթացը, որը համախմբել էր երիտասարդների տարբեր երկրներից՝ զարգացնելու շահերի պաշտպանության, առաջնորդության և երիտասարդական մասնակցության հմտությունները🤩։

🖇️Դասընթացին ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց։ Պատվիրակության կազմում էին մեր մասնաճյուղի հետևյալ անդամները․

* Նինա Պետրոսյան
* Կարինե Կյուրեղյան
* Անգելինա Պետրոսյան

Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և փորձառություն, ծանոթացան տարբեր երկրների հաջողված փորձին և ստեղծեցին միջազգային համագործակցության նոր կապեր😍։

Մեր մասնաճյուղից ծրագրին մասնակցում էին եղբ. Ալեն Ավագյանը, ք. Նինա Պետրոսյանը և եղբ. Հայկ Այվազյանը😍
02/06/2026

Մեր մասնաճյուղից ծրագրին մասնակցում էին եղբ. Ալեն Ավագյանը, ք. Նինա Պետրոսյանը և եղբ. Հայկ Այվազյանը😍

Ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՛ եղբ. Վարդան Բախշյան❤️
01/06/2026

Ծնունդդ շնորհավո՜ր, սիրելի՛ եղբ. Վարդան Բախշյան❤️

25/05/2026

❤️😍

NEXUS ծրագրի շրջանակներում EPIC մարտահրավերը ստանձնած Թեհլերյան և Անդրանիկ խմբակները համատեղ արշավ էին😍։Այն դարձավ իրակա...
24/05/2026

NEXUS ծրագրի շրջանակներում EPIC մարտահրավերը ստանձնած Թեհլերյան և Անդրանիկ խմբակները համատեղ արշավ էին😍։

Այն դարձավ իրական փորձության, ինքնահաղթահարման ու անմոռանալի հիշողությունների օր⛰️։

🌧️Չնայած եղանակային դժվար պայմաններին ու մառախլապատ ճանապարհին՝ մասնակիցները միասին շարունակեցին իրենց ուղին դեպի Գութանասար՝ ապացուցելով, որ ուժեղ կամքն ու միասնականությունը հաղթահարում են ցանկացած դժվարություն։ Ճանապարհին նրանք տեսան նաև խորհրդավոր Սև պատը, որն իր տպավորիչ տեսքով առանձնահատուկ մթնոլորտ ավելացրեց արշավին ❤️:

Հոգնածություն, սառը քամի, դժվար ճանապարհ… բայց նաև ընկերություն, աջակցություն, ծիծաղ ու միասին հաղթահարած յուրաքանչյուր քայլի հպարտություն։ Հենց այսպիսի օրերն են դառնում ամենահիշվողը, որովհետև ամենաբարդ ճանապարհներն են կերտում ամենաուժեղ անհատներին✨։

Այս արշավը պարզապես լեռ բարձրանալ չէր․ սա միասին ուժեղ լինելու, միմյանց կողքին կանգնելու ու բնության մեջ սեփական սահմանները հաղթահարելու մասին պատմություն էր⚜️😍։

Հայ սկաուտի դավանանք՝ կետ 6։
21/05/2026

Հայ սկաուտի դավանանք՝ կետ 6։

Address

168, Abovyan Street
Armavir
0905

Opening Hours

Monday 16:00 - 20:00
Tuesday 16:00 - 20:00
Thursday 16:00 - 20:00
Saturday 12:00 - 19:00
Sunday 12:00 - 19:00

Telephone

+37433223113

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի «Վարդան Բախշյան» մասնաճյուղ:

Shortcuts

Share