Հանուն Արմավիրի/For Armavir

Հանուն Արմավիրի/For Armavir Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հանուն Արմավիրի/For Armavir, Community Service, Հանրապետության 29/5, Armavir.

04/09/2026

🇦🇲 Միացի՛ր նոր սերնդին, դարձի՛ր հայկական գործոն։

«Հայկական Բանաձևը» մեկնարկում է անդամակցության հայտերի ընդունումը։

Մենք համախմբում ենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են ոչ միայն խոսել Հայաստանի խնդիրների մասին, այլև ստանձնել պատասխանատվություն, ձևավորել նոր գաղափարներ և գործել՝ հանուն ազգային, ինքնիշխան ու հզոր Հայաստանի։

Եթե հավատում ես, որ քաղաքականությունն ու հանրային կյանքը պետք է հիմնված լինեն գաղափարի, գիտելիքի, բարոյականության և պատասխանատու առաջնորդության վրա, ապա քո տեղը մեր կողքին է։

Լրացրո՛ւ անդամակցության հայտը և դարձի՛ր «Հայկական Բանաձևի» մի մասը։

🔗 Անդամակցության հայտ՝ https://forms.gle/KDmq7tSu6wYggBQU9

Հայաստանը ունի քո մասնակցության կարիքը ✊

19/08/2026
17/08/2026

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին հասցեագրված պաշտոնական նամակ փոխանցեցինք Ֆրանսիայի դեսպանությանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։

Նամակը ստորագրված է մի շարք հասարակական, քաղաքացիական և մասնագիտական կառույցների, ինչպես նաև անհատ քաղաքացիների կողմից։

Մեր ուղերձում ընդգծել ենք, որ հայ գերիների հարցը միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում դիտարկվող խնդիր չէ։ Այն մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանում արժանապատիվ ու կայուն խաղաղության հաստատման հիմնարար հարց է։

Ֆրանսիային կոչ ենք արել օգտագործել իր քաղաքական և դիվանագիտական հնարավորությունները՝ հայ գերիների հարցը միջազգային օրակարգում հետևողականորեն պահելու, նրանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ գործնական քայլերի հասնելու համար։

Մենք շարունակելու ենք այս հարցով աշխատել միջազգային գործընկերների, դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան կառույցների հետ։

Յուրաքանչյուր ուշացած օր շարունակվող անազատություն է։
Հայ գերիների վերադարձը համազգային պատասխանատվություն է։
Ambassade de France en Arménie

11/08/2026

Այսօր «Հայկական Բանաձև» ազգային միավորման և մի շարք հասարակական, քաղաքացիական ու մասնագիտական կառույցների և քաղաքացիների անունից պաշտոնական նամակ փոխանցեցինք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նամակը վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցին։

Մեր ուղերձում ընդգծել ենք, որ գերիների խնդիրը միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մաս չէ․ այն մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանում արժանապատիվ ու կայուն խաղաղության կարևորագույն հարցերից է։

ԵՄ-ին կոչ ենք արել իր քաղաքական և դիվանագիտական հնարավորություններն օգտագործել՝ գերիների հարցը մշտապես պահելու միջազգային օրակարգում և նպաստելու նրանց ազատ արձակման ուղղությամբ գործնական արդյունքի ձևավորմանը։

Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր հնարավոր հարթակներում՝ իրավական, դիվանագիտական, հասարակական և տեղեկատվական ուղղություններով։

Հայ գերիների վերադարձը համազգային պատասխանատվություն է։
European Union in Armenia

Address

Հանրապետության 29/5
Armavir

Telephone

+37499253329

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հանուն Արմավիրի/For Armavir posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share