15/04/2026
Բաց կանչ ՀԿ-ների
🎊ԲԱՑ ԿԱՆՉ
✅Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցը ուրախ է հայտարարել բաց կանչ՝ նոր անդամ կազմակերպությունների / կառույցների ներգրավման նպատակով։
Ցանցի ընդլայնման նպատակն է՝
🔵ՄՈՒԿ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների / կառույցների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը,
🔵Ցանցի ՄՈՒԿ ջատագովության և իրազեկման կարողությունների ուժեղացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը։
ℹ️Ի՞նչ է ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցը
ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցը համախմբում է հայաստանյան կազմակերպություններ/ կառույցներ, որոնք իրականացնում են մեծահասակների ուսումնառության և կրթության որակյալ, ներառական և ազդեցություն ունեցող ծրագրեր և/կամ իրականացնում են ՄՈՒԿ ջատագովություն և/կամ ՄՈՒԿ հետազոտություններ, ուսումնասիրություններ։ Ցանցի նպատակն է խթանել ՄՈՒԿ մասնակցությունը՝ նպաստելով մեծահասակների ոչ ֆորմալ ուսումնառության օրենսդրական հիմքերի ստեղծմանը, ՄՈՒԿ մասին իրազեկվածության բարձրացմանը և որակի ապահովմանը։
‼️Ինչպե՞ս դիմել
Դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեկանաբանությունում տեղադրված հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թ․ ապրիլի 30՝ ժամը 18։00։