«Տնտեսական աջակցություն փախստականներին» դրամաշնորհ?
Address
Argel
2404
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when «Տնտեսական աջակցություն փախստականներին» posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Shortcuts
Category
«Տնտեսական աջակցություն փախստականներին» ծրագիր
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Ջուլիա Թաֆտ ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացվող 9-ամսյա «Տնտեսական աջակցություն փախստականներին» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի (HDP), «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով: Ծրագրի նպատակն է աջակցել Կոտայքի մարզի համայնքներում (քաղաքային/գյուղական) ապրող 50 փախստականների տնտեսական զարգացմանը՝ տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ մեղվաբուծության ոլորտում: Ծրագրի շահառուները մասնակցելու են մեղվաբուծության կարճաժամկետ մոդուլային դասընթացներին՝ ստանալով մեղվաբույծի որակավորում: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են մեղվաբուծական միկրո տնտեսություններ, մասնակիցներին տրամադրվելու են մեղվափեթակներ , մասնագիտական գույք , հագուստ և գործիքներ:
Ծրագրի խնդիրներն են. Հզորացնել թիրախ համայնքներում ապրող փախստականներին եկամտի ստեղծման հնարավորություններով՝ գիտելիքների բարձրացման և մեղվաբուծական միկրո տնտեսությունների ստեղծման միջոցով Զարգացնել ագրո-տուրիզմը թիրախ համայնքներում
Արդեն իսկ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև՝ իրականացնելու սույն ծրագիրը:
"Refugee Economic Support” (RES)