Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Ararat
  • Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն

Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն Արարատ երիտասարդական կենտրոն

28/08/2026

Արարատի մարզի Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես են կայացվում որոշումները ձեր համայնքում, ինչ դեր կարող եք ունենալ դրանցում և ինչպես կարող եք ավելի ակտիվ մասնակցել համայնքային կյանքին։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու հանդիպում-քննարկմանը։

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և գործնական ձևաչափով կանդրադառնանք ժողովրդավարության, մասնակցության, տեղական ինքնակառավարման, քաղաքական գաղափարախոսությունների թեմաներին, ինչպես նաև կքննարկենք համայնքային կյանքում և առաջիկա ՏԻՄ ընտրություններում ակտիվ մասնակցության հնարավորությունները։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Հանդիպմանը կարող են մասնակցել Արարատ համայնքում բնակվող 18 տարին լրացած բոլոր շահագրգիռ կանայք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փախստականները (կանայք և տղամարդիկ)։

Տևողությունը՝ 2 ժամ
Մասնակցությունն անվճար է։

Մենք հավատում ենք, որ ուժեղ, ներառական և զարգացող համայնքը ձևավորվում է ակտիվ բնակիչների կողմից։ Եթե ցանկանում եք ավելի լավ պատկերացում կազմել տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ և ներգրավվել համայնքային կյանքում, միացե՛ք մեզ։
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը`
https://forms.gle/toqtNykGupGdTf4V8

Հանդիպումը կազմակերպվում է Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագրի շրջանակում՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ։

22/08/2026

Կադրեր այսօրվա խաղայնացված աշխատարանից ✨🧩

21/08/2026

✨ Կադրեր «CIVIS+» աշխատարանից

«Արարատ» Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցավ «CIVIS+» ծրագրի ինտերակտիվ դասընթացները, որտեղ միասին մասնակիցները բացահայտեցին համայնքային կյանքին մասնակցելու, սեփական իրավունքները պաշտպանելու և որոշումների կայացման վրա ազդելու կարևորությունը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ջերմ էներգիայի, հետաքրքիր քննարկումների և ակտիվության համար։ 💖

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

Երիտասարդների ձայնը՝ համայնքի բյուջեում«Արարատ» երիտասարդական կենտրոնում անցկացրինք մասնակցային բյուջետավորման (ՄԲ) դասը...
20/08/2026

Երիտասարդների ձայնը՝ համայնքի բյուջեում

«Արարատ» երիտասարդական կենտրոնում անցկացրինք մասնակցային բյուջետավորման (ՄԲ) դասընթաց։

Արարատի երիտասարդների հետ միասին՝
🔹 քարտեզագրեցինք տեղական ինքնակառավարման համակարգը,
🔹 ծանոթացանք ՄԲ ամբողջական ցիկլին և իրականացրինք բյուջեի բաշխման սիմուլյացիա,
🔹 բացահայտեցինք համայնքային խնդիրները և մշակեցինք սեփական նախագծային առաջարկները:

Շնորհակալություն Արարատի եռանդուն մասնակիցներին 💚

#ՄասնակցայինԲյուջետավորում #համայնքայինզարգացում

Armenia

🌟 Բացահայտի՛ր ժողովրդավարությունը խաղի միջոցով:Մտածո՞ւմ ես, թե ինչպես է քո ձայնն ազդում համայնքային ու պետական որոշումնե...
20/08/2026

🌟 Բացահայտի՛ր ժողովրդավարությունը խաղի միջոցով:

Մտածո՞ւմ ես, թե ինչպես է քո ձայնն ազդում համայնքային ու պետական որոշումների վրա։ Պատրա՞ստ ես փորձարկել քաղաքացիական մասնակցության ու ընտրությունների մեխանիզմները խաղայնացված աշխատարանի ընթացքում, ապա միացիր մեզ.

📅 Օգոստոսի 22ին, 15:30
📍 «Արարատ» Երիտասարդական Կենտրոն

Աշխատարանը նախատեսված է 16+ անձանց համար:

⚠️ Մասնակցությունը ԳՐԱՆՑՈՒՄՈՎ
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeV6JevyUadiKObWBb72o5oZYPyhi8HzZDEm9BR5NsmuFzdSA/viewform

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

18/08/2026

🚀 Ապագան սկսվում է հենց հիմա։ Պատրա՞ստ ես։

Եթե 15-29 տարեկան ես, ուզում ես ձեռք բերել ժամանակակից աշխատաշուկայում պահանջված հմտություններ, բացահայտել նոր հնարավորություններ և վստահորեն սկսել քո մասնագիտական ճանապարհը, ապա «Ապագայի հմտությունների ակադեմիա»-ն հենց քեզ համար է։ 💚

Ի՞նչ ես սովորելու․
💻 Թվային գրագիտություն
🤖 Արհեստական բանականության (AI) գործիքների արդյունավետ կիրառում
🔐 Կիբերանվտանգության հիմունքներ
🤝 Փափուկ հմտություններ՝ հաղորդակցություն, առաջնորդություն, թիմային աշխատանք և քննադատական մտածողություն

📌Դիմի՛ր, եթե բնակվում ես՝
Երևանում
Արարատի մարզում
Արմավիրի մարզում
Արագածոտնի մարզում
Կոտայքի մարզում
Վայոց ձորի մարզում

🎁 Ծրագրի ավարտին կունենաս՝
✅ Պրոֆեսիոնալ CV և մոտիվացիոն նամակ՝ պատրաստ աշխատանքի դիմելու համար
✅ AI գործիքների կիրառման գործնական հմտություններ
✅ Ճիշտ ձևավորված LinkedIn էջ
✅ Աշխատանքի որոնման և դիմելու գործիքակազմ
✅ Մշակված ձեռնարկատիրական գաղափար և դրա զարգացման փաթեթ
✅ Նոր գիտելիքներ, պահանջված թվային և փափուկ հմտություններ
✅ Արժեքավոր մասնագիտական կապեր և զարգացման նոր հնարավորություններ

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30 օգոստոսի, 2026

📝 Ակադեմիային գրանցվելու համար լրացրու՛ այս հայտը https://forms.gle/98bq6e9GCAxnabHN6

✨ Քո հաջորդ մեծ հնարավորությունը կարող է սկսվել հենց հիմա։ Բաց մի՛ թող այն:

-------
🤝Ծրագիրն իրականացվում է «NEST. հմտությունների եւ տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

UNDP in Armenia

18/08/2026

Երիտասարդները՝ համայնքային որոշումների համահեղինակ

Մեր նպատակն է, որ երիտասարդները ոչ միայն տեղեկացված լինեն համայնքում տեղի ունեցող գործընթացների մասին, այլև կարողանան կառուցողականորեն մասնակցել դրանց և նպաստել իրենց համայնքների զարգացմանը։

«Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։

Սույն դասընթացն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ, «Արմավիրի զարգազման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ GIZ-իանունից, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։

Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն
GIZ Armenia

Հետաքրքրվա՞ծ ես համայնքային կյանքով, ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ քո իրավունքների, ընտրական գործընթացների և որոշումների կ...
14/08/2026

Հետաքրքրվա՞ծ ես համայնքային կյանքով, ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ քո իրավունքների, ընտրական գործընթացների և որոշումների կայացման վրա ազդելու մեխանիզմների մասին։

Սիրով հրավիրում ենք քեզ մասնակցելու «CIVIS+» ծրագրի շրջանակում իրականացվող ինտերակտիվ աշխատարանին, որտեղ առանց ձանձրալի դասախոսությունների՝ խաղերի, սիմուլյացիաների և ակտիվ քննարկումների միջոցով կխոսենք կարևոր թեմաների մասին։

✨ Ի՞նչ է սպասվում քեզ․
🎮 Խաղայնացված և մասնակցային ուսուցում,
💡 Գործնական գիտելիքներ քաղաքացիական ակտիվության և ընտրությունների մասին,
☕ Ջերմ մթնոլորտ, Lunch & Coffee break,
🤝 Նոր ծանոթություններ և համախոհների ցանց։

🗓️ Օգոստոսի 16ին, 12:00
📍 «Արարատ» Երիտասարդական Կենտրոն

Տարիքային սահմանափակում՝ 18+

Գրանցման հղումը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdCihdPfVKjlwS6rnRhVLo4EsXSlRGz2rHWdx8OymwoUA3Xw/viewform

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

(OIF)
+

Հրավիրում ենք ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Երիտասարդների ներգրավվածության խթանում մասնակցային բյուջետավորման գործըն...
13/08/2026

Հրավիրում ենք ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Երիտասարդների ներգրավվածության խթանում մասնակցային բյուջետավորման գործընթացում» խորագրով միջոցառմանը։
Սա հնարավորություն է ոչ միայն լսելի դարձնել քո գաղափարները, այլև գործնականում սովորել, թե ինչպես են որոշվում համայնքային ֆինանսների ուղղությունները։

📅 14.08.2026թ.
⏰ Ժ. 10:00-18:00
📍 «Արարատ» երիտասարդական կենտրոն

Միացե՛ր մեզ, դարձի՛ր փոփոխության մասնակից։

Գրանցվիր՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdJd3N7aKZRk6xkuuCwcg4MJNBiWLX_R_4ZDRpFeVXtknIL7g/viewform

Ծրագիրն իրականացվում է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

#ՀամայնքայինԶարգացում #ՄասնակցայինԲյուջետավորում #Երիտասարդներ #ԱկտիվՔաղաքացի

Օգոստոսի 12-ին հրավիրում ենք մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղայնացված աշխատարանին։ Սա պարզապես հարց ու պատասխան չէ, ...
09/08/2026

Օգոստոսի 12-ին հրավիրում ենք մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղայնացված աշխատարանին։ Սա պարզապես հարց ու պատասխան չէ, այլ թիմային տրամաբանություն, թարմ գաղափարներ, խնդիրների ստեղծարար լուծումներ ու ակտիվ քննարկումներ՝ խաղի միջոցով։

✨ Ի՞նչ է քեզ սպասվում․
• Ինտելեկտուալ խաղայնացված աշխատարան
• Թիմային աշխատանք
• Նոր ծանոթություններ ու երիտասարդական էներգիա

🗓 Օգոստոսի 12 | ⏰ 17:30
👉 Տեղերը սահմանափակ են

🔗 Գրանցման հղումը
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfbWCH4CmUTN5c_B8e3kPxIBlBcdQdM6rVv2YWAPbyCVjCFCg/viewform

#ԵրիտասարդությանՕր #ԻնչՈրտեղԵրբ #ԽաղայնացվածԱշխատարան

Address

ՈԿՖ բանավան 22/1
Ararat
0602

Telephone

+37495335511

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն:

Shortcuts

Share