19/08/2026
Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրված ուսանողներին և բարձր դասարանցիներին մասնակցելու անվճար լրացուցիչ դասընթացների՝
- «ԹՍ թվային և տրամաբանական հիմունքներ»
- «Էլեկտրատեխնիկա»
Անվճար մասնակցություն։ Առցանց ձևաչափ։
📢 Ուշադրություն բոլոր ուսանողներին և բարձր դասարանցիներին։
Ցանկանո՞ւմ եք խորացնել ձեր գիտելիքները և պատրաստվել Սինոփսիս ընկերության կրթական ծրագրին։ Այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
🎓 Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրված ուսանողներին և բարձր դասարանցիներին մասնակցելու անվճար լրացուցիչ դասընթացների՝
🔹 «ԹՍ թվային և տրամաբանական հիմունքներ»
🔹 «Էլեկտրատեխնիկա»
Այս դասընթացները հատկապես կարևոր են 2-րդ կուրսի ուսանողների համար, ովքեր ցանկանում են 3-րդ կուրսից շարունակել ուսումը Սինոփսիսի «Բուհ-արտադրություն» կրթական մոդելով իրականացվող ծրագրում, որը գործում է Հայաստանի հինգ առաջատար բուհերի հետ.
✅ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
✅ Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
✅ Հայաստանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարան (ՀՌՀ)
✅ Հայաստանի եվրոպական համալսարան (ՀԵՀ)
✅ Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
Ինչո՞ւ մասնակցել.
✅ Անվճար մասնակցություն
✅ Առցանց ձևաչափ
✅ Միացում ցանկացած վայրից
👨🏫 Դասընթացները վարում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, ով ղեկավարում է դեպարտամենտը հիմնադրման օրվանից։
📅 Օգոստոսի 17-ից մինչև դեկտեմբերի 18-ը
🕟 Ամեն շաբաթ՝ երկուշաբթիից հինգշաբթի
⏰ 16:30 - 18:00
🔗 Միացման հղում
https://synopsys.zoom.us/j/7377023003?pwd=ck1IWVRvZmFTQ01mVERSQm1FbkJFZz09
⚠️ Կարևոր. Այս դասընթացը չի կրկնվելու, ուստի բաց մի թողեք բացառիկ հնարավորությունը ձեռք բերելու ամուր հիմքեր, զարգացնելու ձեր մասնագիտական գիտելիքները և պատրաստվելու Սինոփսիսի կրթական ծրագրին մասնակցելուն։
🚀 Ձեր ապագան սկսվում է այսօր։ Միացե՛ք և կատարե՛ք հաջորդ կարևոր քայլը դեպի միկրոէլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների աշխարհ։ 💜