Amaras

Amaras Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Amaras, Charitable organisation, Բաղրամյան 26, Aparan.

🏠 Բնակարաններ և աշխատանք Արցախից տեղահանված ընտանիքների համար

🌱 Հայաստանի բոլոր մարզերում։

Տանիք, աշխատանք և արժանապատիվ կյանք:

📍 Ստանում եք
✔ Բնակարան նորակառույց շենքում կամ առանձնատուն
✔ Աշխատանք
✔ Աջակցություն բիզնեսին

Նոր առաջարկՔարաշամբ գյուղում (Երևանից 33կմ) հնարավորություն ունենալու հողատարածք + առանձնատուն պատրաստի նախագծային փաթեթ...
17/08/2026

Նոր առաջարկ

Քարաշամբ գյուղում (Երևանից 33կմ) հնարավորություն ունենալու հողատարածք + առանձնատուն պատրաստի նախագծային փաթեթով։

2 տուն

200 քմ հողատարածք + 45 քմ առանձնատուն

12,000,000 դրամ

3 տուն

230 քմ հողատարածք + 67 քմ առանձնատուն

16,000,000 դրամ

3 տուն

240 քմ հողատարածք + 80 քմ առանձնատուն

20,000,000 դրամ

Ընդհանուր 8 հողակտոր

Տները կառուցվում են մոնոլիտ բետոնե կոնստրուկցիայով և հանձնվում են կապիտալ վերանորոգված ու երեսպատված վիճակում՝ պատրաստ բնակության համար։

Շինարարությունը սկսվում է ՀԻՄԱ։

Գրել անձնական նամակով, եթե հետաքրքրված եք (անհրաժեշտ է ունենալ պետական հավաստագիր)։

Ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։Արա գյուղ։ Երևանից 20 կմ։ Ընդամենը 20 բնակարան։ 100 քառակուսի մետր, երկու հարկ, երեք ննջա...
26/05/2026

Ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։
Արա գյուղ։ Երևանից 20 կմ։ Ընդամենը 20 բնակարան։
100 քառակուսի մետր, երկու հարկ, երեք ննջասենյակ, ավտոկայանատեղի, կանաչ գոտի։
Դպրոց՝ 300 մետրի վրա։ Երևան տրանսպորտ ամեն ժամ, կանգառը՝ 800 մետրի վրա։
250,000 դրամ քառակուսի մետրը։ Կարելի է դիմել հավաստագրով։
Ես ինքս այցելեցի լոկացիան և մտածեցի՝ սա իդեալական է ձեզ համար։
Գրանցվելու համար + ներքևում։
Դու gիտես ում ուղարկես էս պոստը։

Այս հարցը մի հարյուր անգամ հնչել է, մեկ անգամ էլ և վերջնական պատասխանենք։
09/02/2026

Այս հարցը մի հարյուր անգամ հնչել է, մեկ անգամ էլ և վերջնական պատասխանենք։

09/02/2026

Պատրաստի մատչելի տան նախագծերը սպասում են ձեզ։ Փնտրեք, գտեք հողը և դիմեք։ Միևնույնն է մեր գտածը կամ ձեզ հարմար չի տեղի իմաստով, կամ էլ դուք ինչ որ լրացուցիչ տարբերակներ եք փնտրում։
Երկու տարվա փորձը ցույց տվեց, որ ջանքերը պետք է կենտրոնացնենք միայն նրանց վրա, ով արդեն պատրաստ է տուն ունենալու։

!!! Կարևոր թարմացում. Ամարասի բնակարանային ծրագիրԱրդեն երկու տարի է, ինչ Ամարաս բարեգործական հիմնադրամի թիմը օգնել է արց...
09/02/2026

!!! Կարևոր թարմացում. Ամարասի բնակարանային ծրագիր

Արդեն երկու տարի է, ինչ Ամարաս բարեգործական հիմնադրամի թիմը օգնել է արցախցի բազմաթիվ ընտանիքների հաղթահարել բյուրոկրատական ​​խոչընդոտները և իրականացնել իրենց ներուժը՝ տուն կառուցելու և գնելու, ինչպես նաև Հայաստանում արժանապատիվ ապրելու և աշխատանք գտնելու հարցում։

Ձեզ բնակարանով և աշխատանքով ապահովելու այս գործընթացները արագացնելու համար մենք որոշել ենք, որ այսօրվանից սկսած, մեր աջակցությունը կենտրոնացնում ենք միայն արդեն հողատարածք գնած ընտանիքների վրա։

Եթե դուք գնել եք ձեր հողը և պատրաստ եք սկսել շինարարության գործընթացը՝ մենք այստեղ ենք՝ ձեզ աջակցելու հետևյալ հարցերում.

✓ Ճարտարապետական պատրաստ նախագծերի հարմարեցում ձեր հողամասին
✓ Շինարարական ընկերության հետ պրոցեսի համակարգում
✓ Բանկի և վկայականի գործընթացի ընթացքում խորհրդատվություն
✓ Որակի վերահսկողություն և ստուգումներ

Առաջ շարժվելու համար ձեզ անհրաժեշտ կլինի.
- Հողի սեփականության վկայական (կադաստրային վկայական)
- Կառուցապատման հավաստագիր
- Համաձայնագիր մեզ հետ՝ ծառայությունների անհատույց տրամադրման մասին

Եթե դուք համապատասխանում եք այս չափանիշներին և պատրաստ եք սկսել շինարարությունը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ անհատական հանդիպում նշանակելու համար:

Մենք պատրաստ ենք օգնելու ձեր տունը կառուցելու հարցում:

ՀԳ․ Նոր Գեղիի միկրոպրոյեկտի համար գրանցումների պրոցեսը ավարտված է։

06/02/2026

Նորություններ #նորգեղի #տունարցախցիներին միկրոպրոյեկտի հետ կապված։ Արդյունքները և գրանցված ընտանիքների հետ հանդիպումների օրերը կհայտարսրենք փոտրվարի 7ի երեկոյան։

Նոր Գեղիի տների վիզուալիզացիաները, որ պատկերացում կազմեք։ Հիշեցնում եմ, 6 տուն, 2 կամ 3 հոգանոց ընտանիքների համար։ Գրել ...
04/02/2026

Նոր Գեղիի տների վիզուալիզացիաները, որ պատկերացում կազմեք։

Հիշեցնում եմ, 6 տուն, 2 կամ 3 հոգանոց ընտանիքների համար։

Գրել էի դիմել մինչև երկուշաբթի, բայց վախենամ 1 կամ 2 տեղ մնաց մաքսիմում։ Այնպես որ եթե հետաքրքրված եք, դիմեք։ Անձնական նամակով գրեք անուններ, հեռախոսի համար և ձեր սերտիֆիկատը ուղարկեք։

!!! Ուշադրություն, ով որ արդեն գրանցված է, կգրեմ Ձեզ երբ ենք հանդիպում, որ քննարկենք կոնկրետ տան նախագիծը, ձեր հարցերը շինարարին և կնքենք պայմանագիր։

Կհանդիպենք։

04/02/2026

Տուն արցախցիների հավաստագրերով, Նոր Գեղի, Աբովյանի մոտ, 2 կամ 3 հոգանոց ընտանիքների համար, ընդամենը 6 տուն։
Դիմել մինչև փետրվարի 9։

Շատ եք հարցնում, ծրագիրը գործում է, թե ոչ։ Գարնանից այո, կակտիվանանք։ Այս պահին ասելու բան չկա, բայց մենք աշխատում ենք։Մ...
03/02/2026

Շատ եք հարցնում, ծրագիրը գործում է, թե ոչ։ Գարնանից այո, կակտիվանանք։ Այս պահին ասելու բան չկա, բայց մենք աշխատում ենք։

Մեկը երեկ հարցրեց. Իսկ կարող ա չստացվի, մերժեն և այլն։ Ասեմ, որ չստացվելը արդեն անցել ենք 😀, մերժելը` նույնպես։

Ամենակարևոր, սկզբունքային մի քանի հարցերում մերժումներ են եղել, դրա համար հիմա աշխատում ենք այնպես, որ ՈՉ ՈՔԻՑ ոչինչ կախված չլինի։

Մարտից կսկսենք։ Բոլորին հաջողություն

Ժողովուրդ ջան, մի կարևոր բան ենք մտածել, որ մեր ձեր տների շինարարության պրոցեսը ավելի արագ գնա։ Գիտեք՝ շինարարության հետ...
01/12/2025

Ժողովուրդ ջան, մի կարևոր բան ենք մտածել, որ մեր ձեր տների շինարարության պրոցեսը ավելի արագ գնա։ Գիտեք՝ շինարարության հետ խնդիր չունենք՝ բոլոր նախագծերը պատրաստ են, շինարարներն էլ սպասում են։ Իրական հարցը միշտ եղել է՝ նորմալ, մատչելի հող գտնելը։

Ինձ ամեն կողմից հողի մասին ինֆո են ուղարկում, իսկ մենք ֆիզիկապես չենք հասցնում ամեն տեղ գնալ, նայել, բանակցել։ Որպեսզի ձեզ ամեն օր չասեմ «մի քիչ էլ համբերեք», որոշեցի ամբողջը հավաքել մեկ տեղում։

Ստորև գրում եմ այն վայրերը, որտեղ հող արդեն կա, և պետք է պարզապես գնալ, նայել, գները ճշտել ու պայմանավորվել։
Ով պատրաստ է մոտենալ էդ տեղերը, խոսել տերերի հետ, գները պարզել՝ գրեք ինձ առնանձին, կարող ենք առաջ գնալ ու սկսել ձեր տների շինարարությունը։

Արագացնենք պրոցեսը՝ միասին 🙌
Հողը շատ է, իրար չեք խանգարելու։

📍 Այս պահին առկա են հողեր՝

1․ Եղվարդ
2․ Էջմիածին
3․ Էջմիածնի Ծաղկունք գյուղ
4․ Մուսալեռ գյուղ (Երևանին կպած)
5․ Թալին
6․ Արագածոտնի մարզ — Լուսագյուղ / Արտաշավան / Ագարակավան / Երնջատափ
7․ Սովետաշեն (Երևանին կպած)

Եթե ձեր հետաքրքիր բնակավայրը ցանկում չկա՝ գրեք, շատ հնարավոր է գտնենք։

👉 Ով ուզում է մասնակցել, գնալ տեղեր, նայել ու պայմանավորվել — միացեք այս տելեգրամյան խմբին https://t.me/+HjvAuRZedaozMjM6։

👉 Գրեք ինձ առանձին և սկսենք պրոյեկտը։
⬇️⬇️⬇️
🔗https://t.me/+HjvAuRZedaozMjM6

Address

Բաղրամյան 26
Aparan

Alerts

Be the first to know and let us send you an email when Amaras posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share