16/08/2026
♻️ Փոփոխությունն սկսվում է փոքր, բայց գիտակցված քայլերից։
«Էկո-գիտակներ․ թափոնից դեպի փոփոխություն» ծրագրի շրջանակում Ապարան համայնքի Ապարան, Արագած և Շենավան բնակավայրերում արդեն տեղադրում ենք տեսակավորման թափոնամաններ։
Սա կարևոր քայլ է՝ համայնքում թափոնների տեսակավորման մշակույթ ձևավորելու և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք խթանելու ուղղությամբ։
Հիմա հերթը բոլորինս է՝
տեսակավորել ճիշտ, պահպանել մաքուր և փոփոխությունը դարձնել ամենօրյա սովորություն։ 💚
#ԷկոԳիտակներ #ԹափոնիցԴեպիՓոփոխություն #Ապարան #ԹափոններիՏեսակավորում #կանաչհամայնք