Ախուրյանի երիտասարդական հաբ / Akhuryan Youth HUB

  • Home
  • Armenia
  • Akhuryan
  • Ախուրյանի երիտասարդական հաբ / Akhuryan Youth HUB

Ախուրյանի երիտասարդական հաբ / Akhuryan Youth HUB Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ախուրյանի երիտասարդական հաբ / Akhuryan Youth HUB, Youth Organization, Yeghishe Charents, 12, Akhuryan.

«Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է «Պանդո» ՀԿ-ի կողմից և նպատակ ունի զարգացնել երիտասարդների կարողությունները, խթանել քաղաքացիական մասնակցությունը։

🌍 Միջազգային որոկավորում ունեցող մասնագետի հետ հանդիպում ոչ նյութական մշակութային ժառանգության մասինՍեպտեմբերի 19-ին տեղ...
21/09/2026

🌍 Միջազգային որոկավորում ունեցող մասնագետի հետ հանդիպում ոչ նյութական մշակութային ժառանգության մասին

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ մեր հանդիպումը մշակութային ժառանգության և միջազգային համագործակցության ոլորտում փորձառու մասնագետ Roberta Alberotanza -ի հետ։

💬 Հանդիպման ընթացքում խոսեցինք Եվրոպական խորհրդի, մշակութային ուղիների, Եվրոպայում դրանց ունեցած դերի և նշանակության մասին, ինչպես նաև անդրադարձանք Հայաստանում առկա 4 մշակութային ուղիներին։

🙌 Հանդիպման ամենահետաքրքիր հատվածներից մեկը երիտասարդների հետ հարցուպատասխանն էր․ մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջապես ուղղելու իրենց հարցերը, կիսվելու մտքերով և ավելի խորությամբ բացահայտելու թեման։

🔥 Հանդիպումն անցավ շատ ակտիվ ու ոգևորիչ մթնոլորտում։ Շնորհակալ ենք Roberta-ին հետաքրքիր զրույցի և իր փորձը մեզ հետ կիսելու համար։
Հուսով ենք՝ սա մեր նման հանդիպումների շարքի միայն սկիզբն է, և առաջիկայում կունենանք ևս բազմաթիվ հնարավորություններ միջազգային փորձ ունեցող մասնագետների հետ շփվելու և նոր բաներ բացահայտելու։

______________________________

🌍 International Experience on Cultural Heritage

On September 19, we had an inspiring meeting with Roberta Alberotanza, an experienced specialist in cultural heritage and international cooperation.

💬 We discussed the Council of Europe, Cultural Routes and their role in Europe, as well as the four Cultural Routes currently present in Armenia.

🙌 One of the most engaging parts was the Q&A session, giving young participants the opportunity to ask questions, share ideas and explore the topic further.

Thank you, Roberta, for the inspiring conversation and for sharing your experience with us! We hope this is just the beginning of many more opportunities to connect with international experts and discover new perspectives.

Սիրելի՛ երիտասարդներ, պատրաստվե՛ք հետաքրքիր հանդիպման։Նոր բան իմանալու, հետաքրքիր հարցեր տալու և միջազգային փորձ ունեցող...
18/09/2026

Սիրելի՛ երիտասարդներ, պատրաստվե՛ք հետաքրքիր հանդիպման։

Նոր բան իմանալու, հետաքրքիր հարցեր տալու և միջազգային փորձ ունեցող մասնագետի հետ անմիջական շփվելու հիանալի հնարավորություն ունենք։

🌍 Ի՞նչ է ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպե՞ս է այն պահպանվում և ի՞նչ նշանակություն ունի այսօր։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-ին, մեզ հյուր է գալու Roberta Alberotanza-ն՝ մշակութային ժառանգության և միջազգային համագործակցության ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ։

💬 Հանդիպման ընթացքում միասին կխոսենք թեմայի շուրջ, կկիսվենք մտքերով, իսկ դուք հնարավորություն կունենաք ձեր հետաքրքրող հարցերն անմիջապես ուղղելու մեր հյուրին։

🔥 Պատրաստե՛ք ձեր հարցերը, բացե՛ք նոր թեմաների դուռը և օգտվե՛ք այս բացառիկ հնարավորությունից՝ միջազգային փորձ ունեցող մասնագետի հետ շփվելու ու նոր բան սովորելու համար։

🤝 Համայնքային առաջնորդների ակադեմիայի 6-րդ խումբը ակտիվ փուլում է։Ակադեմիայի մասնակիցները շարունակում են իրենց հանդիպում...
17/09/2026

🤝 Համայնքային առաջնորդների ակադեմիայի 6-րդ խումբը ակտիվ փուլում է։
Ակադեմիայի մասնակիցները շարունակում են իրենց հանդիպումները՝ ներգրավվելով քննարկումներում, գործնական աշխատանքներում և թիմային առաջադրանքներում։
Ծրագրի ընթացքում երիտասարդները զարգացնում են առաջնորդության, հաղորդակցության և թիմային աշխատանքի հմտությունները, ավելի լավ ճանաչում իրենց համայնքը և սովորում են գաղափարները վերածել իրական նախաձեռնությունների։
💡 Յուրաքանչյուր հանդիպում նոր գիտելիքի, փորձի փոխանակման և նոր գաղափարների ձևավորման հնարավորություն է։
6-րդ խումբը շարունակում է իր ճանապարհը՝ դեպի ավելի ակտիվ և նախաձեռնող համայնքային մասնակցություն։ 🌱

🎬🍿 «Ֆիլմ + Զրույց» ակումբը շարունակում է իր հետաքրքիր ու ճանաչողական հանդիպումները։Սա պարզապես ֆիլմ դիտելու ակումբ չէ։ 👀...
13/09/2026

🎬🍿 «Ֆիլմ + Զրույց» ակումբը շարունակում է իր հետաքրքիր ու ճանաչողական հանդիպումները։

Սա պարզապես ֆիլմ դիտելու ակումբ չէ։ 👀
Այստեղ մենք բացահայտում ենք կինոաշխարհը, սովորում, քննարկում և ստեղծագործում։

🎥 Ֆիլմերի դիտումներ
💬 Քննարկումներ ու կարծիքների փոխանակում
🧠 Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
🎞️ Կինոարվեստի տարբեր ուղղությունների բացահայտում
✍️ Պատմությունների կառուցման և ֆիլմերի ստեղծման գաղտնիքներ

Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթանում են ֆիլմի ստեղծման գործընթացին, ֆիլմարտադրության տարբեր փուլերին և ստեղծագործական մոտեցումներին։

Իսկ ամենակարևորը՝ յուրաքանչյուր ֆիլմ դառնում է նոր զրույցի, մտքերի ու հետաքրքիր բացահայտումների սկիզբ։ 💭🎬

Եթե սիրում ես ֆիլմեր, հետաքրքրվում ես դրանց «ինչպե՞ս»-ով և «ինչո՞ւ»-ով ու սիրում ես քո կարծիքը կիսել՝ «Ֆիլմ + Զրույց» ակումբը հենց քեզ համար է։ 🤩

📍 Մայիսյանում երիտասարդական նախաձեռնությունները շարունակում ենզարգանալ։🤝 Մայիսյան բնակավայրում շարունակվում է շարժական ե...
11/09/2026

📍 Մայիսյանում երիտասարդական նախաձեռնությունները շարունակում են
զարգանալ։

🤝 Մայիսյան բնակավայրում շարունակվում է շարժական երիտասարդական
աշխատանքը, որն իրականացվում է Պանդո ՀԿ-ի եւ Մայիսյան բնակավայրի համագործակցության շրջանակում՝ «Համայնքային
առաջնորդների ակադեմիա» ծրագրի շրջանակում։

️📷 Ծրագրի ընթացքում երիտասարդ առաջնորդների նախաձեռնությամբ գործում են
«Բառ ու բան» խոսքի զարգացման, Ֆոտոարշավների եւ «Ֆիլմերի աշխարհ»
ակումբները։
🌟 Յուրաքանչյուր ակումբային հանդիպում նոր գաղափարների, հետաքրքիր
քննարկումների եւ ստեղծագործական փորձառությունների հնարավորություն է։
Այստեղ երիտասարդները զարգացնում են իրենց հաղորդակցման եւ թիմային աշխատանքի հմտությունները, բացահայտում սեփական հետաքրքրություններն ու ձեռք են բերում նոր ընկերներ։

🚀 Այս նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների անձնական աճին, խրախուսում նրանց ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում եւ ստեղծում նոր հնարավորություններ՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար։

💙 Շարունակում ենք միասին ստեղծել ավելի ակտիվ, ստեղծարար եւ նախաձեռնող երիտասարդական համայնք։

🇦🇲 Սիրելի՛ երիտասարդներ,Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 7-14-ը մեր ամբողջ թիմը լինելու է արձակուրդում։ 🌿☀️Սեպտեմբերի 15-ի...
06/09/2026

🇦🇲 Սիրելի՛ երիտասարդներ,

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 7-14-ը մեր ամբողջ թիմը լինելու է արձակուրդում։ 🌿☀️

Սեպտեմբերի 15-ից կրկին կվերադառնանք մեր բնականոն աշխատանքին և սիրով կսպասենք ձեզ։ ❤️

Իսկ մինչ այդ՝ վայելեք դասերի մեկնարկը, նոր ուսումնական տարվա առաջին օրերն ու սեպտեմբերյան տրամադրությունը։ 📚

⸻

🇬🇧 Dear young people,

We would like to inform you that our entire team will be on vacation from September 7 to 14. 🌿☀️

We will return to our regular work on September 15 and will be happy to welcome you back! ❤️

In the meantime, enjoy the start of classes, the first days of the new school year, and all the September vibes. 📚

05/09/2026

Արշավի ժամանակ՝
❌ հանգստանալ
❌ լեռներով հիանալ
✅ հերթական թրենդը նկարել 😅🥾

Another trend from the hiking because apparently we had to 😂

#ախուրյանիերիտասարդականհաբ 👣

04/09/2026

🏆 «Հաբի ինտելեկտուալ գավաթը» կայացավ։

🧠 Երիտասարդ գիտակների առաջնություն՝ թիմային պայքար, հետաքրքիր հարցեր ու թեժ մրցակցություն 🔥

Գավաթը գտավ այս տարվա իր տերերին։

Իսկ թե ո՞վ դարձավ հաղթող՝ նայեք ռիլում 👀👇

🏆 The Hub Intellectual Cup is officially done!

🧠 A championship of young minds — teamwork, challenging questions, and intense competition 🔥

The Cup has found its winners this year!

Watch the reel to find out who took the trophy 👀👇

Address

Yeghishe Charents, 12
Akhuryan
2601

Opening Hours

Monday 15:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ախուրյանի երիտասարդական հաբ / Akhuryan Youth HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share