ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի մասնաճյուղ

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի մասնաճյուղ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի մասնաճյուղ, Youth Organization, Նաիրյան 18, Abovyan.

Սկաուտությունը` կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական հասարակական շարժում է:

Մանկապատանեկան և երիտասարդական այս շարժման նպատակն է պատասխանատու և ինքնագիտակից, հասարակայնորեն ակտիվ և հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդի պատրաստումը:

Այդ նպատակներին հասնելու սկաուտական մեթոդն ինքնուսուցման համակարգ է, որն իրագործվում է փոքր խմբերում` ամենշաբաթյա հավաքների, միջոցառումների, արշավների, բանակումների (ճամբարների) և այլ միջոցներով, որոնք զարգացնում են ինքնաճանաչողությունը, օգնում երեխաներին ու երիտասարդներին բացահայտել անհատական հատկանիշներն ու կարողությունները, ինքնահաստատվել հասարակական կյանքում:

Սկաուտները կառուցողական մեծ դեր են կատարում իրենց երկրի հասարակական կյանքում:

Սկաուտական կամավորական շարժումը, առանց տարիքային սահմանափակման, բաց է բոլորի համար:

30/08/2026

🧗‍♂️ Մագլցում x Սկաուտություն

⚜️ Օրեր առաջ մեր սկաուտները մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ հաճախեցին մագլցման` կիսվելով ուրախ պահերով, թիմային ջերմ մթնոլորտով և ակտիվ հանգստի հաճույքով:

✅ Մասնակիցները հնարավորություն ունեցան անցկացնելու անմոռանալի ժամանակ, փորձելու իրենց ուժերն ու սովորելու սկաուտական գիտելիքներից ևս մեկը😍։

Boulderland Yerevan ❤️

22/07/2026

✊🏻Այսօր նշում ենք Շավարշ Քրիսյանի՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիրներից մեկի ծննդյան տարեդարձը, ինչպես նաև Հայ մարզիկի օրը։

Թող այս օրը դառնա նոր հաղթանակների, անսասան կամքի, նվիրումի և հայրենասիրության ոգեշնչման աղբյուր😍։

Շնորհավոր Հայ մարզիկի օրը🇦🇲։

💦 Ուրախ Վարդավա՜ռ բոլորին: ☀️Վայելե՛ք տոնը, լիքը ջուր, ժպիտներ ու լավ հիշողություններ։ 💙Հ.Գ. Ամառային թեժ օրերին սկաուտա...
12/07/2026

💦 Ուրախ Վարդավա՜ռ բոլորին: ☀️

Վայելե՛ք տոնը, լիքը ջուր, ժպիտներ ու լավ հիշողություններ։ 💙

Հ.Գ. Ամառային թեժ օրերին սկաուտական ոգին չի հանգստանում: Այս շաբաթվա հանդիպումը կկայանա վաղը՝ երկուշաբթի, ժամը 12:00-ին, մեր գրասենյակում: ⚜️

Սպասում ենք բոլորիդ՝ նույնքան էներգիայով լեցուն, որքան այսօր եք: 😋

28/06/2026

Մեր երկօրյա ծրագիրը՝ որպես NEXUS ծրագրի ամփոփում:❤️

01/06/2026

🔖Այսօր՝ հունիսի 1-ին, նշում ենք Վարդան Բախշյանի ծննդյան օրը՝ մի մարդու, ով իր կարճատև, բայց խորը առաքելությամբ մնաց հավերժ հայրենի հողի և սերնդի հիշողության մեջ։ Նա ոչ միայն Արցախյան ազատագրական շարժման առաջին գծի գործիչներից էր, այլև՝ Հայաստանում ՀՄԸՄ-ի վերահիմնադիրը։

Վարդան Բախշյանը այն սակավաթիվ մարդկանցից էր, ովքեր կարողացան իրենց գիտական ուղին ներդնել ազգային գործին՝ վերածելով գիտելիքը պայքարի գործիքի։ Նրա սկզբունքային դիրքորոշումը, լուսավոր միտքը և անձնազոհ ոգին այսօր էլ ապրում են իր գործի շարունակության մեջ՝ ՀՄԸՄ-ՀԱԱԿ-ի, կրթական հաստատությունների ու այն բոլոր երիտասարդների մեջ, ովքեր դաստիարակվում են հայրենիքի սիրով ու Վարդանի օրինակով🇦🇲✊🏻։

01/06/2026
28/05/2026

Մայիս 28 շնորհավո՜ր, Հայաստան 🇦🇲

19/05/2026

💚

📢 Մայիսի 16-ին ՀՄԸՄ-ՀԱՍԿ Աբովյան մասնաճյուղի «Նեքսուս» խմբակի կողմից կազմակերպվեց արշավ դեպի Տավուշի մարզի գեղատեսիլ անկ...
18/05/2026

📢 Մայիսի 16-ին ՀՄԸՄ-ՀԱՍԿ Աբովյան մասնաճյուղի «Նեքսուս» խմբակի կողմից կազմակերպվեց արշավ դեպի Տավուշի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Ապակեքար լեռ։

🚏 Արշավի ընդհանուր երկարությունը կազմում էր շուրջ 12 կմ, որի ընթացքում մասնակիցներն անցան Իջևանի լեռների լանջերով՝ սկսելով Հովք գյուղից և ավարտելով Հաղարծին գյուղում։

💻 Արշավի ընթացքում սկաուտները հանդես եկան «թվային գիտնականի» դերում։ Ճանապարհին նրանք իրականացրեցին բնության թվային ինվենտարիզացիա (Biodiversity Snapshot) և ստեղծեցին արշավի թվային պատմություն (Digital Storytelling)` զարգացնելով իրենց մեդիա-հմտությունները և սեփական փորձառությունը թվային հարթակներում գրագետ ներկայացնելու կարողությունը։

⚜️ Արշավն առանձնահատուկ էր նորեկ սկաուտների համար. ավելի քան 6 ամսվա պատրաստությունից հետո, սկաուտներն ունեցան իրենց սկաուտական խոստման հանդիսավոր արարողությունը և ստացան վզկապներ՝ դառնալով մեծ ընտանիքի լիիրավ անդամներ:

✊🏻 Ճանապարհին մասնակիցները հաղթահարեցին մոտ 550+ մետր հարաբերական բարձրություն և անձրևային եղանակը, ինչը պահանջում էր ֆիզիկական պատրաստվածություն, կամք և թիմային աշխատանք 😍։

Այսպիսով, հերթական արշավը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սկաուտական տոկունությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ծառայել հայրենաճանաչությանն ու բնապահպանությանը։

Առաջ դեպի նոր բարձունքներ և նոր բացահայտումներ ♥️⚜️։

Address

Նաիրյան 18
Abovyan

Opening Hours

12:00 - 14:00

Telephone

+37441066449

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի մասնաճյուղ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի մասնաճյուղ:

Shortcuts

Share