Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

  • Home
  • Armenia
  • Abovyan
  • Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ, Community Organization, 4/13 4th microdistrict, Abovyan.

Association of Young Journalists NGO has been founded with the mission of supporting non formal education in journalism and other social sciences, development of professional skills, career prospective, as well as formation of media and civic society in Association of Young Journalists NGO has been founded with the mission of supporting non formal education in journalism and other social sciences, development of professional skills, career prospective, as well as formation of media and civic society in Armenia.

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնական նպատակն է նպաստել ժուռնալիստիկայի և հասարակագիտական այլ ոլորտներից երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը, աշխատանքային կարերիային, ինչպես նաև Հայաստանում մեդիայի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը:

Պետական աջակցության ծրագրերի շրջանակում տեղական հասարակական կազմակերպություններին ծառայություններ պատվիրակելը կարող է ար...
19/09/2026

Պետական աջակցության ծրագրերի շրջանակում տեղական հասարակական կազմակերպություններին ծառայություններ պատվիրակելը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կան հստակ և բոլորի համար միասնական կանոններ։

Հարցման մասնակիցների 53%-ը վերապատրաստումների իրականացման համար նախընտրում է հասարակական կազմակերպության կամ տեղական փորձագետի։ Միաժամանակ չդիմածների 21.5%-ը որպես խոչընդոտ նշել է վստահության պակասը։

Հետևաբար առաջարկում ենք հաստատել պատվիրակվող ծառայությունների միասնական չափորոշիչ և շահերի բախման հստակ սահմանափակումներ։ Փաստաթուղթը պետք է սահմանի՝

• տրամադրվող ծառայությունների նվազագույն փաթեթը,
• խորհրդատուների էթիկայի կանոնները,
• ծառայությունների անվճար լինելու պահանջը,
• անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության սկզբունքները,
• շահերի բախման հայտարարագրման կարգը,
• բողոքների ներկայացման և քննության ուղին։

Շահառուն պետք է նաև նախապես և հստակ տեղեկացվի, որ հասարակական կազմակերպությունը չի որոշում ֆինանսավորման տրամադրումը և չի կարող երաշխավորել հայտի հաստատումը։

Միասնական չափորոշիչը ծառայությունը կդարձնի կանխատեսելի, վերահսկելի և վստահելի՝ հստակ տարանջատելով խորհրդատվական աջակցության և պետական որոշումների կայացման սահմանները։

#ԲյուջեներՔաղաքացիներիՀամար #Գյուղատնտեսություն #ՊետականԱջակցություն #Հաշվետվողականություն #ՔՀԿ

European Union in Armenia Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը բազմաթիվ են, սակայն դրանց հնարավոր շահառուների զգալի մասը բավարար ...
18/09/2026

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը բազմաթիվ են, սակայն դրանց հնարավոր շահառուների զգալի մասը բավարար տեղեկություն և դիմելու համար անհրաժեշտ աջակցություն չունի։

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ-ի իրականացրած հարցման մասնակիցների 58%-ը ծրագրերի մասին տեղեկացվածության ցածր մակարդակ ունի, իսկ 79%-ը երբևէ չի դիմել որևէ ծրագրի։ Չդիմածների 71%-ի դեպքում հիմնական խոչընդոտներից մեկը տեղեկության պակասն է։

Ուստի մենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկում ենք իրականացնել պիլոտային ծրագիր՝ 3–4 մարզում փորձարկել «Մարզային շահառուների աջակցության ծառայություն»։ Բաց մրցույթով ընտրված մարզային կամ տեղական մասնագիտացված հասարակական կազմակերպությունները կարող են՝

• համայնքներում իրազեկել գործող ծրագրերի մասին,
• օգնել շահառուին կողմնորոշվել ծրագրերի և պահանջների մեջ,
• տրամադրել փաստաթղթերի ստուգաթերթեր,
• աջակցել հայտի և ֆինանսական պլանի պատրաստմանը,
• ուղղորդել և ուղեկցել շահառուին նաև ծրագրի հաստատումից հետո։

Միաժամանակ իրավասության վերջնական գնահատումը, ֆինանսավորման հաստատումը կամ մերժումը և պետական վերահսկողությունը պետք է շարունակեն իրականացնել միայն պետական լիազոր մարմինները։

Փորձնական մոդելը հնարավորություն կտա հասկանալու՝ արդյոք տեղում տրամադրվող շարունակական աջակցությունը բարձրացնում է ամբողջական և որակյալ դիմումների թիվը, նվազեցնում թերի հայտերը և ծրագրերն ավելի հասանելի դարձնում մարզերի բնակիչների համար։

#ԲյուջեներՔաղաքացիներիՀամար #Գյուղատնտեսություն #ՊետականԱջակցություն #ՀասանելիԾառայություններ #ՔՀԿ

European Union in Armenia Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ կողմից իրականացված «Գյուղատնտեսության ոլորտի պետական...
17/09/2026

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ կողմից իրականացված «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ և ֆերմերներ։

Ծրագիրը նպատակ ուներ՝ բացահայտելու այն հիմնախնդիրներն ու խոչընդոտները, որոնց առնչվում են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի հավանական շահառուները և մշակելու դրանց մեղմմանն ու այս համատեքստում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցության խթանմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև ծավալել բազմակողմանի և կառուցողական քննարկում ։

Առաջիկայում կներկայացնենք իրականացված հետազոտության և մշակված առաջարկությունների կարևոր կետերը։

European Union in Armenia Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia


------------
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում պետություն-ՔՀԿ-ներ համագործակցությանն ուղղված շահերի պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Address

4/13 4th Microdistrict
Abovyan
2206

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37496757277

Alerts

Be the first to know and let us send you an email when Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ:

Shortcuts

Share