28/08/2026
🌎 #ՐայզՀայաստան ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 10 համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարբեր թիրախային խմբերի համար ձևավորվում և փորձարկվում են սոցիալական ծառայությունների երեք տեսակ՝ պատրոնաժ, սոցիալ-վերականգնողական և համայնքահեն բազմաֆունկցիոնալ խնամքի ծառայություններ։
Սոցիալական ծառայությունների արդյունավետ պլանավորման և համագործակցության մեխանիզմների հստակեցման նպատակով ծրագրի մասնակից 10 ենթադրամաշնորհառու ՀԿ-ների, ինչպես նաև պետական և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ենք քաղհասարակություն–համայնք–միասնական սոցիալական ծառայություններ համագործակցության արդյունավետ մեխանիզմները, ինչպես նաև շահառուների բացահայտման և համապատասխան ծառայություններ ուղղորդման գործընթացները։ Քննարկման նպատակն էր ապահովել, որ ծառայությունների փորձարկման փուլն իրականացվի հնարավորինս թիրախային, համակարգված և արդյունավետ։
«ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունների համատեղ ջանքերով։
European Union in Armenia
World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW
Ծրագրի ենթադրամաշնորհառու ՀԿ-ներն են՝
📌Tavush Foundation/Տավուշ հիմնադրամ
📌Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation
📌 SSEDE LAB NGO
📌 «Right to Health» health, social NGO
📌 Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
📌 Mission Armenia
📌Astghavard Ngo Vardenis
📌CCD Territorial Cooperation NGO
📌 Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO
📌 Source Foundation Supporting Children with Disabilities/ՍՈՐՍ Հիմնադրամ