Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամ

Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամ «ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ» մարդասիրական հիմնադրամը կոչված է նախաձեռնելու և իրականացնելու մարդասիրական առաքելությ https://www.instagram.com/nornakhijevanhf/

🏛 Մեկնարկել է «Մշակույթ» ծրագիրը ✨🤝 Մեր հիմնադրամն աջակցում է հանրապետության թանգարաններին, թատրոններին, արվեստի ու երաժ...
13/08/2026

🏛 Մեկնարկել է «Մշակույթ» ծրագիրը ✨

🤝 Մեր հիմնադրամն աջակցում է հանրապետության թանգարաններին, թատրոններին, արվեստի ու երաժշտական դպրոցներին և գրադարաններին՝ նյութատեխնիկական բազան համալրելու հարցում։ 📚🎭🎨

🔗Մանրամասները՝ www.nornakhijevan.org/mshakuyt2026

⏳ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը։

#ՆորՆախիջևանՄՀ #ՄշակույթԾրագիր #Թանգարան #Թատրոն #ԱրվեստիԴպրոց #ԵրաժշտականԴպրոց #Գրադարան #ԳեղագիտականԱզգայինԿենտրոն #ՄանկապատանեկանՍտեղծագործականԿենտրոն

09/08/2026

🎬 ԴԻՏԵ՛ՆՔ «Փոքրիկ հայրենակից» 2026-ի դասապրոցեսի անմոռանալի ակնթարթները մեկ տեսանյութում։

#ՆորՆախիջևանՄՀ #ՓոքրիկՀայրենակից #Կապան #Սյունիք #ՀայաստանՍփյուռք

✨ Ամփոփեցինք «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։ 🌞Կապանի սահմանամերձ բնակավայրերի 60 աշակերտներ մասնակցեցին ամառային դպրոցին։Մա...
08/08/2026

✨ Ամփոփեցինք «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։
🌞Կապանի սահմանամերձ բնակավայրերի 60 աշակերտներ մասնակցեցին ամառային դպրոցին։
Մանրամասները՝ www.nornakhijevan.org/new230726s/

#ՆորՆախիջևանՄՀ #ՓոքրիկՀայրենակից #Կապան #Սյունիք

❤️ Սիրո՞ւմ ես ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ կամ ընտրել ես պատմաբանի մասնագիտությունը․🎯 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 12-րդ դասարանցիներին և Պատմության ֆա...
02/08/2026

❤️ Սիրո՞ւմ ես ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ կամ ընտրել ես պատմաբանի մասնագիտությունը․

🎯 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 12-րդ դասարանցիներին և Պատմության ֆակուլտետի 1-ին կուրսեցիներին 🎓

Մասնակցե՛ք «ՄԵՆՔ» առաջնորդության դպրոցին (Պատմություն 2026)՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ։

✨ ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
(Կեցությունը Ծաղկաձորում և Երևան-Ծաղկաձոր-Երևան տրանսպորտն անվճար են)

📅 Երբ․ Սեպտեմբերի 26–27
📍 Որտեղ․ Ծաղկաձոր
⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 20

⚠️ Տեղերը սահմանափակ են։

🔗 Գրանցման հայտը՝ https://forms.gle/zCg2CRMXSGooEnUk8

🔗 Մանրամասները՝ nornakhijevan.org/tsragirmenk26

#ՄԵՆՔԱԴ #ՆորՆախիջևանՄՀ #Պատմություն #Ծաղկաձոր #ԱռաջնորդությանԴպրոց #պատմաբան

31/07/2026

🤗 Դիտե՛նք Կապան և Մեղրի համայնքներում իրականացված անվճար բուժզննումների մասին պատմող «Առողջ հայրենակից 2026» ծրագրի ամփոփիչ տեսանյութը։ 📽️

🌞Առողջություն մեր բոլոր փոքրիկներին։ Սա մեր համեստ ներդրումն է այս կարևոր գործում, որը, լիահույս ենք, օգտակար եղավ մեր բոլոր շահառուների համար։ 🤍

#Առողջհայրենակից #Կապան #Մեղրի #ՆորՆախիջևանՄՀ

«Առողջ հայրենակից» 2026 թ․ ծրագրի շրջանակում 140 երեխա անցել է անվճար նեղ մասնագիտացված բուժզննում։ Երևանի առաջատար բժիշ...
31/07/2026

«Առողջ հայրենակից» 2026 թ․ ծրագրի շրջանակում 140 երեխա անցել է անվճար նեղ մասնագիտացված բուժզննում։

Երևանի առաջատար բժիշկների խումբը Կապան և Մեղրի սահմանամերձ համայնքներում իրականացրել է մասնագիտական բուժզննումներ՝ նպաստելով մանուկների առողջության պահպանմանն ու հիվանդությունների վաղ կանխարգելմանը։

Ավելին` www.nornakhijevan.org/new310726s

#Առողջհայրենակից #Կապան #Մեղրի #ՆորՆախիջևանՄՀ

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, Կապանի և Մեղրու բժշկական կենտրոնների հետ գործակցությամբ, մեկնարկում է «Առողջ հայ...
13/07/2026

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը, Կապանի և Մեղրու բժշկական կենտրոնների հետ գործակցությամբ, մեկնարկում է «Առողջ հայրենակից» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում Երևանի առաջատար մասնագետներից կազմված 8-հոգանոց բժշկական խումբը՝ դոկտոր Բիայնա Սուխուդյանի գլխավորությամբ, անշահախնդիր կիրականացնի երեխաների անվճար բուժզննում։

• Կապան. հուլիսի 17-ին, ժամը 11:00-ից՝ Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկայում (Կապան համայնքի գրանցում ունեցող երեխաների համար)։
• Մեղրի. հուլիսի 18-ին, ժամը 11:00-ից՝ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում (Մեղրի համայնքի գրանցում ունեցող երեխաների համար)։

Բուժզննումներն իրականացվելու են հետևյալ ուղղություններով.
• Մանկաբուժություն
• Նյարդաբանություն
• Մանկական վիրաբուժություն
• Ալերգոլոգիա
• Գաստրոէնտերոլոգիա
• Էնդոկրինոլոգիա
• Սոնոգրաֆիա

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/jtAJkj3AjRF9esbb9 ։

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 94 26 11 82 հեռախոսահամարին կամ կապ հաստատել նշված բժշկական կենտրոնների ընդունարանների հետ։

Միասին հոգ տանենք մեր երեխաների առողջության մասին։

#Սյունիք #Կապան #Մեղրի #ԱռողջՀայրենակից #ՆորՆախիջևան #ԵրեխաներիԱռողջություն

📣 Մասնակցիր «Փոքրիկ Հայրենակից» 2026 ծրագրինՍիրելի՛ ծնողներ և երեխաներ,«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սիրով հայտ...
08/06/2026

📣 Մասնակցիր «Փոքրիկ Հայրենակից» 2026 ծրագրին
Սիրելի՛ ծնողներ և երեխաներ,
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սիրով հայտարարում է «Փոքրիկ Հայրենակից» 2026 կրթադաստիարակչական ծրագրի մեկնարկը։ Այս ծրագիրը նախատեսված է Սյունիքի մարզի Կապան համայնքի քաղաքային և գյուղական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների համար՝ նպատակ ունենալով հարստացնել նրանց ամառային արձակուրդները արվեստի, սպորտի և մշակույթի միջոցառումների միջոցով։
📌 Դասերը ընթանալու են հուլիսի 16-22
📝 Ինչպե՞ս դիմել
👀Կարդացեք ծրագրի մասին այստեղ՝ nornakhijevan.org/tsragirph26/
✍️Լրացրեք էլեկտրոնային գրանցման հայտը այստեղ՝ forms.gle/coLqLhTY8ABXXDRu7
👉Կան մեզ ուղարկելու փաստաթղթեր, ուշադի՛ր եղեք։
📅 Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 8։
ԲԱՅՑ, հայտերի ընդունումը կավարտվի, եթե մասնակիցների սահմանված թիվը լրանա։
🤝 Շտապեք գրանցվել։
🎨 Եկե՛ք միասին ստեղծենք հիշարժան ամառ՝ լի նոր գիտելիքներով, ընկերներով և ուրախ պահերով։
#ՓոքրիկՀայրենակից #ՆորՆախիջևան #Կրթություն #Սյունիք #Արվեստ #Սպորտ #Կապան Показать меньше

🌞«ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ» մարդասիրական հիմնադրամը սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվ...
01/06/2026

🌞«ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ» մարդասիրական հիմնադրամը սրտանց շնորհավորում է բոլոր փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

😘Թող հայ մանուկների ծիծաղը միշտ հնչի մեր տներում։

🤗Մենք շարունակելու ենք մեր ամենօրյա աշխատանքով սատար կանգնել և ջերմություն պարգևել այն բալիկներին, ովքեր ունեն դրա կարիքը։

✨ Շնորհավո՛ր տոնդ, մեր լուսավոր ապագա։

#ՆորՆախիջևանՄՀ #Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր #Մանկություն #Բարեգործություն

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ 🕊️✨Սիրելի՛ հայրենակիցներ,«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը...
04/04/2026

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ 🕊️✨
Սիրելի՛ հայրենակիցներ,

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը սիրով շնորհավորում է բոլորիդ Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։

Այս տոնը կյանքի հաղթանակի, հույսի վերածննդի և անսասան հավատի խորհուրդն ունի։ Թող Սուրբ Հարության լույսը ջերմություն բերի մեր օջախներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին և ուժ ու կորով՝ մեր բոլոր բարի նախաձեռնություններին։

Բարի և լուսավոր Զատիկ բոլորիս։

Հարգանքով՝
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամ 🇦🇲

#ՍուրբԶատիկ #ՀարությանՏոն #ՆորՆախիջևանՄՀ #Մարդասիրություն #Զատիկ2026

Address

Երևան

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Նոր Նախիջևան մարդասիրական հիմնադրամ:

Shortcuts

Share